Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐ ...

 

 

«Գրանցված է»
ՀՀ Արդարադատության նախարարության կողմից
22 մարտի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 05018083

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2018 թվականի թիվ 20-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 365-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կատարելագործել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը,

i

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 158-րդ հոդվածը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ը հաստատելու մասին» թիվ 365-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ում (այսուհետ` Կանոնակարգ 3/08) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Կանոնակարգ 3/08-ի 2-րդ կետում «միջին թվաբանական:» բառերը փոխարինել «կշռված միջին` կիրառելով հետևյալ կշիռները.

 

ՔԱՌԱՄԵԼՍ համակարգի տարրերը Կշիռ
(Ք) ապահովագրական ընկերության կապիտալի համարժեքություն 0.15
(Ա) ակտիվների որակ 0.1
(Ռ) վերաապահովագրություն 0.15
(Ա) ակտուարական հաշվարկներ և տեխնիկական պահուստներ 0.15
(Մ) կառավարում 0.2
(Ե) եկամտաբերություն 0.1
(Լ) իրացվելիություն 0.05
(Ս) շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունություն 0.1

:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
02.03.2018
N 20-Ն
Որոշում