040.0447.070800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 2000 թվականի N 447
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996
ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ի N 266 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 266 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 1 հավելվածում Վարդաշեն և Հնաբերդ գյուղերի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկի «ութամյա դպրոց» բառերը փոխարինել «միջնակարգ դպրոց» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 7-ից: