041.0255.030415
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 ապրիլի 2015 թվականի N 255-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին, Հայաստանի Հանրապետության և KfW բանկի միջև կնքված «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին» և «Ջրային ռեսուրսների Համատեղված կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ ծրագրի ուղեկցող միջոցառումների համար» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերին համապատասխան`
Կապսի ջրամբարի և ենթակառուցվածքների վերականգնման ու մակերևութային և ստորգետնյա ջրերի ինտեգրացված կառավարման պլանների մշակման և մոնիթորինգի նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2015 թվականի ապրիլի 3-ի
N 255-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԿԱՊՍԻ ՋՐԱՄԲԱՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՋՐԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Նարիմանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
(Կապսի ջրամբարի և ենթակառուցվածքների վերականգնման
մասով հանձնաժողովի համանախագահ)
Խ. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
(մակերևութային և ստորգետնյա ջրերի ինտեգրացված
կառավարման պլանների մշակման և մոնիթորինգի մասով
հանձնաժողովի համանախագահ)
Ա. Բաղդասարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ
Կ. Դաղբաշյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման
և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ
Դ. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային
ռեսուրսների կառավարման գործակալության
ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ
Լ. Վարդանյան - «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ
իրավիճակների նախարարության
հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական
ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ֆ. Մելիքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի «Ջրային
տնտեսության» ԾԻԳ ՊՀ-ի տնօրենի ժամանակավոր
պաշտոնակատար
(հավելվածը փոփ. 16.07.15 թիվ 615-Ա որոշում)