041.0694.040717
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2017 թվականի N 694-Ա
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 483-Ն որոշման 2-րդ կետը`
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով ստեղծել համակարգող խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թ. հուլիսի 4-ի
N 694-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Ռ. Բադասյան - ՀՀ արդարադատության նախարար (համակարգող խորհրդի
նախագահ)
Ռ. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
(համակարգող խորհրդի նախագահի տեղակալ)
Հ. Սարգսյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
(համաձայնությամբ)
Դ. Մելքոնյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
Ժ. Անդրեասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Բալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ի. Ղափլանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ա. Հովնանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Քոչարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Սեդրակյան - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
քրեական արդարադատության ոլորտում և զինված
ուժերում մարդու իրավունքների պաշտպանության
դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
Ս. Անջարգոլյան - ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի
ղեկավար
Ա. Այվազյան - ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ
(համաձայնությամբ)
Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (համակարգող
խորհրդի քարտուղար, ծրագրի համակարգող)
(հավելվածը փոփ. 22.08.18 թիվ 1122-Ա, 28.08.2019 թիվ 1206-Ա որոշումներ)