Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

18 հունիսի 2018 թվականի N 612-Ա/2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ N 464-Ա/2 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2018 թվականի մայիսի 11-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» N 464-Ա/2 հրամանի հավելվածում`

1) 9-րդ կետում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «հունիսի 25-ը» բառերով.

i

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1 կետ.

i

«13.1 Գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու` աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.eom/# կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններ բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` ուսման և կացության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների (scholarship) վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ:».

3) 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«15. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված նշանակալի նվաճումները հանձնաժողովի կողմից հաշվարկվում են բալային միավորների համակարգով` առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով, նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա` համաձայն Ձևի: Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի վերջնական գնահատականը ձևավորվում է բոլոր անդամների գնահատականների միջին թվաբանական գումարով: Հարցազրույցին քաղաքացին մոտիվացիոն ելույթ է ունենում, որի ընթացքում ներկայացնում է մասնագիտական հետաքրքրություններն ու հեռանկարները, ինչպես նաև ուսումը շարունակելու նպատակահարմարությունը, մասնագիտական գործունեության օգտավետությունը, որի վերաբերյալ հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ: Մոտիվացիոն ելույթը չպետք է գերազանցի 5 րոպեն` հանձնաժողովի անդամները հնարավորություն կունենան ծանոթանալ քաղաքացու փաստաթղթերի փաթեթին:

 

Հարցազրույցի գնահատում

 

Հարցազրույցի արդյունքները գնահատվում են հանձնաժողովի անդամների կողմից` հետևյալ չափանիշներով` վերլուծական կարողություններ, մոտիվացիա:

 

._____________________________________________.

| Չափանիշ                 |Առավելագույն միավոր|

|                         |___________________|

|                         |    Մագ. |    Ասպ. |

|_________________________|_________|_________|

|Վերլուծական կարողություն |    10   |     10  |

|_________________________|_________|_________|

|Մոտիվացիա                |    10   |     10  |

|_________________________|_________|_________|

|Ընդհանուր                |    20   |     20  |

._____________________________________________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

    ՆԱԽԱՐԱՐ                      Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
18.06.2018
N 612-Ա/2
Հրաման