ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 մայիսի 2021 թվականի N 552-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1858-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1858-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի`».
i
2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին» բառերով.
3) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Շավարշ Քոչարյանին» բառերը փոխարինել «Արմեն Ղևոնդյանին» բառերով.
4) հավելվածը լրացնել «ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)» բառերով:
i
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. մայիսի 21
Երևան