Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1231- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1576-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման`

i

ա. ամբողջ տեքստում «կառավարման մարմինը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «կառավարման համակարգի մարմինը» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «Ոստիկանությունն» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն» բառերով,

i

բ. 2-րդ կետի «ա» ենթակետում «Ոստիկանությունը» բառը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով,

գ. 2-րդ կետի «դ» ենթակետը ճանաչել ուժը կորցրած,

i

դ. 3-րդ կետում «Ոստիկանության պետին`» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարին`» բառերով,

ե. 5-րդ կետի «ե» ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

i

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.8-րդ կետով`

i

«17.8. Քաղաքացին իր կամ իր անչափահաս երեխայի համար բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանք կարող է ստանալ նաև առցանց դիմելու եղանակով` migration.e-gov.am հարթակի միջոցով: Համակարգը քաղաքացու նույնացումն ապահովելու պարագայում ինքնաշխատ եղանակով ձևավորում է հաշվառման վերաբերյալ տեղեկանք` ՊԴՖ (PDF) ձևաչափով և ուղարկում դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին: Տեղեկանքը պարունակում է սույն կարգի 17.7-րդ կետով հաստատված տեղեկանքների համապատասխան ձևերում ներառված տեղեկատվությունը, ինչպես նաև հսկիչ համար և արագ արձագանքման կոդ, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական verify.e-gov.am հարթակի միջոցով ստուգել փաստաթղթի իսկությունն ու դրանում ամրագրված տեղեկությունները:»,

բ. 18-րդ կետի 3-րդ և 4-րդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած,

i

գ. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«23. Անձի մահը գրանցած մարմինը մահվան պետական գրանցումը կատարելուց հետո անհապաղ մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռն առցանց մուտքագրում է ռեգիստր, որի հիման վրա ինքնաշխատ եղանակով անձը հանվում է հաշվառումից:»,

i

դ. 24-րդ կետի 2-րդ նախադասությունից հանել «և 7-օրյա ժամկետում նրա տվյալների արխիվացման մասին հայտնում կենտրոնական ռեգիստրին» բառերը.

i

3) 17.7-րդ կետով հաստատված NN 1, 2, 3, 4, 5 ձևերով նախատեսված տեղեկանքների «ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ» բառով.

4) որոշմամբ հաստատված N 5 հավելվածը ճանաչել ուժը կորցրած:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. սեպտեմբերի 14

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 սեպտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.09.2023
N 1576-Ն
Որոշում