117.0061.150803
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 08 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11703247
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
7 օգոստոսի 2003 թվականի N 61-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 101 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» N 156-Ն որոշման
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի ցանկի» «ՍՆիՊ 3.01.04-87 Ավարտված շինարարական օբյեկտների ընդունումը շահագործման. Հիմնական դրույթներ» տողը: