Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 Թ. ԱՊՐԻԼԻ ...

 

 

110.0427.160507

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»         05           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11007208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

11 մայիսի 2007 թվականի N 427-Ն

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 Թ. ԱՊՐԻԼԻ 6-Ի N 231-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007թ. ապրիլի 6-ի N 231-Ն հրամանով հաստատված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2007թ. ընդունելության առարկայական ծրագրերի և գիտելիքների գնահատման չափանիշների «Հայոց լեզու, գրականություն» առարկայական ծրագրում գնահատման չափանիշները հստակեցնելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007թ. ապրիլի 6 -ի N 231-Ն հրամանով հաստատված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2007թ. ընդունելության առարկայական ծրագրերի և գիտելիքների գնահատման չափանիշների «Հայոց լեզու, գրականություն» առարկայական ծրագրի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բուհական ընդունելության քննությունների մրցութային «Հայոց լեզու» առարկայի գրավոր քննության գնահատումը կատարել «Հայոց լեզու, գրականություն» միասնական քննության «Հայոց լեզու» առարկայի հատվածով: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տրվում է 1 միավոր, ընդհանուրը 60 միավոր, որը հավասարեցվում է 20 միավորանոց համակարգին: Սխալ պատասխանի կամ պատասխանի բացակայության դեպքում միավոր չի տրվում»:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Գասպարյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), սահմանված կարգով սույն փոփոխությունը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
11.05.2007
N 427-Ն
Հրաման