---.0030.010711
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «01»        07            2011 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ -------- ***
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
 
6 հունիսի 2011 թվականի N 30-Ն
 
ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
i
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի` «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարելու հետևյալ լրացումները.
 
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
._________________________________________________________________________.
| 1.167 |Ալֆան         |ալֆա-ցիպերմետրին   |     100     |խտացված էմուլսիա|
|_______|______________|___________________|_____________|________________|
| 1.168 |Ստրիպ         |բուպրոֆեզին        |     250     |թրջվող փոշի     |
|_______|______________|___________________|_____________|________________|
| 1.169 |Պեգասիդե      |դիաֆենտիուրոն      |     250     |խտացված կախույթ |
|_______|______________|___________________|_____________|________________|
| 1.170 |Սունմիտե      |պիրիդաբեն          |     200     |թրջվող փոշի     |
|_______|______________|___________________|_____________|________________|
| 1.171 |Սանչո         |տիամետօքսամ        |     350     |խտացված կախույթ |
|_______|______________|___________________|_____________|________________|
| 1.172 |Տալաստար      |բիֆենտրին          |     100     |խտացված էմուլսիա|
|_______|______________|___________________|_____________|________________|
| 1.173 |Պրիդան 200    |ացետամիպրիդ        |     200     |թրջվող փոշի     |
._________________________________________________________________________.
 
2) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
._________________________________________________________________________.
| 6.122 | Ֆանտիկ Ֆ     |ֆոլպետ+           |     480+37.5 |Հատիկներ        |
|       |              |բենալաքսիլ Մ      |              |                |
|_______|______________|__________________|______________|________________|
| 6.123 | Տակպաս       |պենկոնազոլ        |     200      |խտացված էմուլսիա|
|_______|______________|__________________|______________|________________|
| 6.124 | Պրոպելլանտ   |պրոպամոկարբ       |     607      |ջրային խտություն|
|       |              |հիդրոքլորիդ       |              |                |
|_______|______________|__________________|______________|________________|
| 6.125 | Այրոն        |պղնձի քլորօքսիդ+  |     140+140  |ջրում լուծվող   |
|       |              |պղնձի հիդրօքսիդ   |              |հատիկներ        |
|_______|______________|__________________|______________|________________|
| 6.126 | Ռոկս         |դիֆենկոնազոլ      |     250      |խտացված էմուլսիա|
|_______|______________|__________________|______________|________________|
| 6.127 | Մեգա Մ 700   |պիոֆանատ-մեթիլ    |     700      |թրջվող փոշի     |
|_______|______________|__________________|______________|________________|
| 6.128 | Կադիլակ 80   |մանկոցեբ          |     800      |թրջվող փոշի     |
|_______|______________|__________________|______________|________________|
| 6.129 | Ցի բլու 44   |պղնձի քլորօքսիդ+  |     440+40   |ջրում լուծվող   |
|       |              |ցիմօքսանիլ        |              |հատիկներ        |
._________________________________________________________________________.
 
3) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
 
._________________________________________________________________________.
| 8.097 |Նոմինո        |նատրիումի         |      400     |խտացված էմուլսիա|
|       |              |բիսպիրիբակ        |              |                |
|_______|______________|__________________|______________|________________|
| 8.098 |Բոռա 5        |խիզալոֆոպ         |       50     |խտացված էմուլսիա|
._________________________________________________________________________.
 
---------------------------------------------------------
*** ԻՐՏԵԿ - հրապարակված ակտում չկա պետական գրանցման համար