110.1191.181111
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 11 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011491
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
27 հոկտեմբերի 2011 թվականի N 1191-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ԹԻՎ 629-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. ՈՒժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 1997 թվականի մարտի 17-ի թիվ 40-Մ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հուլիսի 6-ի թիվ 629-Ն հրամանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Աբրահամյան) և իրավաբանական վարչությանը (պետի պաշտոնակատար` Լ. Գրիգորյան) սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման: