Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԱՐՅԱՆ ԲԱՂԱ ...

10.11.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.10.2012  -ից մինչեւ   10.11.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 25.10.2018 թիվ 1189-Ն որոշում)

i

040.0811.030712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2012 թվականի N 811-Ն

 

i

ԱՐՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐԻ ԱՐՅՈՒՆԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԱՆՋԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման, արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով բաղադրամասերի անջատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հունիսի 28-ի

N 811-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐԻ ԱՐՅՈՒՆԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԱՆՋԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումը, արյան բաղադրամասերի պատրաստումը և արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով բաղադրամասերի անջատման պայմանների հետ կապված հարաբերությունները:

 

II. ԱՐՅԱՆ, ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

i

2. Արյան բաղադրամասերի տեղափոխումը կատարվում է արյան դոնորություն, փոխներարկումային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:

Արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումը հրատապ ծառայություն է և իրականացվում է համապատասխան գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 13.09.12 թիվ 1158-Ն որոշում)

3. Արյան, դրա բաղադրամասերի տեղափոխումն իրականացվում է հատուկ ջերմամեկուսիչ փակ արկղերով (կոնտեյներներով): Արկղերի փականները պետք է բացառեն արյան արտահոսքն արկղից դուրս ցանկացած դեպքում: Արկղերի մակերեսները պետք է ունենան ոչ ջրաթափանց և ախտահանման ենթակա ծածկ, լինեն չոր և մաքուր: Չոր սառույցով տեղափոխման արկղերը պետք է առաջացող գազի արտահոսքի հնարավորություն ունենան: Հետազոտված և չհետազոտված արյան և արյան բաղադրամասերի տեղափոխման ժամանակ դրանք պետք է դիտվեն որպես վարակ պարունակող նյութ:

4. Արյան և արյան բաղադրամասերի տեղափոխումն իրականացվում է` ապահովելով պահպանման ջերմային ռեժիմն ամբողջ ժամանակահատվածում, որը չպետք է գերազանցի 24 ժամը: Այսպես`

1) ամբողջական արյան և էրիթրոցիտային զանգվածի տեղափոխումն իրականացվում է +2 oC +6 oC ջերմաստիճանում: Պահանջվող ջերմաստիճանն ապահովվում է սառույցի կամ այլ սառցանյութի (օրինակ` գել) միջոցով, որոնց ծավալը պետք է լինի տեղափոխվող արյան ծավալից ոչ պակաս: Էրիթրոցիտային զանգվածի պարկերի շփումը սառցանյութի հետ բացառելու և պարկի վնասման դեպքում արյան արտահոսքի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է կատարել պարկերի երկրորդային փաթեթավորում: Էրիթրոցիտային զանգվածը կարող է տեղափոխվել նաև արյան և դրա բաղադրամասերի համար նախատեսված հատուկ շարժական սառնարաններում.

2) թրոմբոցիտային զանգվածը տեղափոխվում է` ապահովելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 25-ի «Արյան կամ դրա բաղադրամասերի որակական հատկանիշների ապահովման նպատակով հատուկ ջերմային և անվտանգության պայմաններում պահպանման կարգը հաստատելու մասին» N 03-Ն հրամանով սահմանված պահպանման բոլոր պահանջվող պայմանները: Թրոմբոցիտային զանգվածի պարկի վնասման դեպքում արտահոսքի կանխարգելման նպատակով կատարվում է պարկի երկրորդային փաթեթավորում.

3) թարմ սառեցված պլազման տեղափոխվում է` ապահովելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 25-ի «Արյան կամ դրա բաղադրամասերի որակական հատկանիշների ապահովման նպատակով հատուկ ջերմային և անվտանգության պայմաններում պահպանման կարգը հաստատելու մասին» N 03-Ն հրամանով սահմանված պահպանման բոլոր պահանջվող պայմանները: Թարմ սառեցված պլազմայի տեղափոխման ժամանակ պահպանման ջերմային ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում է չոր սառույց` կիրառելով թարմ սառեցված պլազմայի պարկի երկրորդային փաթեթավորում: Տեղափոխման արկղի մեջ չոր սառույցի քանակը պետք է լինի ոչ պակաս, քան տեղափոխվող պլազմայի քանակը:

 

III. ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

5. Արյան հավաքումը և արյան բաղադրամասերի պատրաստումն իրականացվում են արյան դոնորություն իրականացնող կազմակերպություններում:

6. Արյունը հավաքվում է 18 տարին լրացած, արյունատվության հակացուցում չունեցող անձանցից` ղեկավարվելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով:

7. Արյան բաղադրամասերը` էրիթրոցիտային զանգվածը, պլազման և տրոմբոցիտային զանգվածը, ստացվում են ամբողջական արյունից` ֆիզիկական եղանակով` համաձայն սույն կարգի NN 1 և 2 աղյուսակների պայմանների`

1) այսպես` ֆիզիկական մեթոդներն են`

ա. արյան բաղադրամասերի ցենտրիֆուգման եղանակը, որ իրականացվում է տարբեր ռեժիմներով` համաձայն սույն կարգի աղյուսակների,

բ. արյան բաղադրամասերի ֆիլտրացիան, հոսող արյան ցենտրիֆուգումը,

գ. արյան բաղադրամասերի ստացումն ավտոմատ սարքի միջոցով, որը կատարվում է սարքի օգտագործման ուղեցույցի համաձայն:

8. Պլազման հավաքվում է նաև պլազմաֆերեզի եղանակով, որի ժամանակ ամբողջական արյունից ստանում են պլազմա` վերադարձնելով դոնորին արյան ձևավոր տարրերը: Դոնորական պլազմաֆերեզը կատարվում է ցենտրիֆուգման և ֆիլտրացիոն եղանակներով:

9. Տրոմբոցիտային զանգվածն ստացվում է`

1) թարմ ամբողջական արյունից ստացված տրոմբոցիտներով հարուստ պլազմայից կամ լեյկոտրոմբոցիտար շերտից.

2) անընդմեջ տրոմբոֆերեզի եղանակով:

10. Արյան հավաքման ընթացքում արյունը, դրա բաղադրամասերը, ծախսանյութերը, փորձանմուշները և բոլոր գրառումները նույնականացվում են բժշկական կազմակերպությունների կողմից ու վերահսկվում են արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգով:

11. Արյան հավաքման և արյան բաղադրամասերի պատրաստման ընթացքում դոնորական արյան և դրանից պատրաստված արյան բաղադրամասերի յուրաքանչյուր պարկը, ինչպես նաև այդ արյունից վերցված փորձանմուշները, մակնշվում են նույն հերթական համարով:

12. Արյան բաղադրամասերի պատրաստման նպատակով հավաքվող արյան հոսքը պետք է լինի չընդհատվող` արյունատվության ամբողջ ընթացքում, և պետք է ապահովվի արյան և պարկի կոնսերվանտի անընդմեջ խառնումը: Հավաքվող արյան ծավալը պետք է համապատասխանի տվյալ պարկի պիտակի վրա նշված ծավալին:

13. Պատրաստվող արյան բաղադրամասերի անվտանգության հետազոտությունների իրականացման համար արյան փորձանմուշը վերցվում է հավաքման համակարգի խողովակից:

14. Ընդհատվող եղանակով պլազմաֆերեզի իրականացման ժամանակ արյան ձևավոր տարրերի վերադարձումից առաջ նույնականացվում են պարկի պիտակի, դոնորական քարտի գրառումները, որոնք դոնորի կողմից հաստատվում են բանավոր հարցադրման ժամանակ (անունը, ազգանունը, հայրանունը, խմբային և ռեզուս պատկանելությունը):

 

ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐԻ ԱՐՅՈՒՆԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԱՆՋԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Աղյուսակ N 1

 

.____________________________________________________________________.

|NN |     Նպատակը                               |Կենտրոնաձիգ|Ժամանակը|

|ը/կ|                                           |արագացումը |(րոպե)  |

|   |                                           |    (g)    |        |

|___|___________________________________________|___________|________|

|1. |Արյան բաժանումն էրիթրոցիտային զանգվածի և   |   2150    |   20   |

|   |պլազմայի                                   |           |        |

|___|___________________________________________|___________|________|

|2. |Տրոմբոցիտներով հարուստ պլազմային ստացում   |    680    |   30   |

|___|___________________________________________|___________|________|

|3. |Տրոմբոցիտների ստացումը տրոմբոցիտներով      |   2400    |   20   |

|   |հարուստ պլազմայից                          |           |        |

|___|___________________________________________|___________|________|

|4. |Լեյկոտրոմբոցիտային շերտի ստացում           |   2150    |   20   |

|___|___________________________________________|___________|________|

|5. |Տրոմբոցիտների ստացումը լեյկոտրոմբոցիտային  |    190    |   20   |

|   |շերտից                                     |           |        |

.____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 2

 

._________________________________________________.

|            Ցենտրիֆուգման խիստ ռեժիմը            |

|_________________________________________________|

|Սկզբնական ցետրիֆուգում            |5000 g 5 րոպե |

|__________________________________|              |

|Տրոմբոցիտային զանգված             |              |

|__________________________________|______________|

|Ձևավոր  տարրերով աղքատացված պլազմա|5000 g 7 րոպե |

|__________________________________|              |

|Կրիոպրեցիպիտատ                    |              |

|_________________________________________________|

|            Ցենտրիֆուգման մեղմ ռեժիմը            |

|_________________________________________________|

|Տրոմբոցիտներով հարուստ պլազմա     |2000 g 3 րոպե |

._________________________________________________.

 

Կենտրոնաձիգ արագացումը (g) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

g=l,118xl0-5n2r

 

որտեղ r - ռոտորի (պտուտակի) շառավիղը` սանտիմետրերով, n - պտույտների թիվը` րոպեում: Ռոտորի շառավիղը չափվում է ռոտորի կենտրոնից մինչև ցենտրիֆուգայի բաժակի հատակը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.06.2012
N 811-Ն
Որոշում