---.0076.250313
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «25»        03            2013 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ----------
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
 
4 մարտի 2013 թվականի N 76-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
i
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի` «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
 
._________________________________________________________________________.
|1.220  |Դելիգենտ      |տրիամետօքսամ       |     250     |թրջվող փոշի     |
|_______|______________|___________________|_____________|________________|
|1.221  |Թանրեկ        |իմիդակլոպրիդ       |     200     |ջրում լուծվող   |
|       |              |                   |             |կոնցենտրատ      |
|_______|______________|___________________|_____________|________________|
|1.222  |Շարպեյ        |ցիպերմետրին        |     250     |խտացված էմուլսիա|
|_______|______________|___________________|_____________|________________|
|1.223  |Սեմպաի        |էսֆենվալերատ       |      50     |էմուլսիայի խտածո|
|_______|______________|___________________|_____________|________________|
|1.224  |Աստռա         |պիրիպռոքսիֆեն      |     100     |էմուլսիայի խտածո|
|_______|______________|___________________|_____________|________________|
|1.225  |Ռակ 1+2       |դոդեցենիլ ացետատ + |500 հատ      |հեղուկ          |
|       |              |դոդեկադիենիլ ացետատ|1 հա-ին      |                |
._________________________________________________________________________.
 
2) անվանացանկի 5-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.
 
._________________________________________________________________________.
|5.012  |Սորկիլ-Գ      |դիֆենակում        |     0.05     |հատիկներ        |
._________________________________________________________________________.
 
3) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
 
._________________________________________________________________________.
|6.182  |Վիլպրոնեբ     |պրոպինեբ          |      700     |թրջվող փոշի     |
|_______|______________|__________________|______________|________________|
|6.183  |Վիլպռոկարբ    |պրոպամոկարբ       |      722     |ջրային լուծույթ |
|       |              |հիդրոքլորիդ       |              |                |
|_______|______________|__________________|______________|________________|
|6.184  |Ազոգոլդ       |ազօքսիտրոբին      |      250     |խտացված խառնուրդ|
|_______|______________|__________________|______________|________________|
|6.185  |Վերտիգոլդ     |իպրոդիոն          |      500     |թրջվող փոշի     |
|_______|______________|__________________|______________|________________|
|6.186  |Կուպերվալ     |բորդոյան խառնուրդ |      200     |թրջվող փոշի     |
._________________________________________________________________________.
 
4) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.
 
._________________________________________________________________________.
|8.124  |Վիլզոֆոպ      |խիզալոֆոպ-Պ-էթիլ  |      51.6    |խտացված էմուլսիա|
._________________________________________________________________________.
 
5) անվանացանկի 6-րդ բաժնի «6.166» կետում «Պերգադո Մ» բառերը փոխարինել «Պերգադո Cu» բառերով: