Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 272 ...

 

 

040.0439.260699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 1999 թվականի թիվ 439

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 272 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 272 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները

որոշման N 1 հավելվածի`

i

ա) Կապան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ձեռնարկություն» բառերը.

i

բ) Մեղրի քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» բառերը.

2. Կապան «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ձեռնարկություն» և Մեղրու «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական ձեռնարկությունները հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայությանը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել Կապանի «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ձեռնարկություն» և Մեղրու «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական ձեռնարկությունների` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

4. Կապանի «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ձեռնարկություն» և Մեղրու «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական ձեռնարկությունները փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 26-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.1999
N 439
Որոշում