---.0769.240114
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «24»        01            2014 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ --------
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
 
9 դեկտեմբեր 2013 թվականի N 769-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
i
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի` «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները.
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
 
._________________________________________________________________________.
|  1.229|Ցիպրին 100    |ցիպերմետրին        |100          |էմուլսիայի խտածո|
|_______|______________|___________________|_____________|________________|
|  1.230|Կորագեն       |քլորանտրանիլիպրոլ  |200          |խտացված կախույթ |
|_______|______________|___________________|_____________|________________|
|  1.231|Վոլիամ տարգո  |աբամեկտին+         |180+45       |խտացված կախույթ |
|       |063           |քլորանտրանիլիպրոլ  |             |                |
._________________________________________________________________________.
 
2) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
 
._________________________________________________________________________.
|  6.188|Տանոս         |ցիմօքսանիլ+        |250+250      |ջրում դիսպերսվող|
|       |              |ֆամօքսադոն         |             |հատիկներ        |
|_______|______________|___________________|_____________|________________|
|  6.189|Կվադրիս մաքս  |ազոքսիստրոբին+     |93.5+500     |խտացված կախույթ |
|       |              |ֆոլպետ             |             |                |
|_______|______________|___________________|_____________|________________|
|  6.190|Բրավո 500     |քլորոտալոնիլ       |500          |խտացված կախույթ |
|_______|______________|___________________|_____________|________________|
|  6.191|Ռեվուս տոպ 500|դիֆենոկոնազոլ+     |250+250      |խտացված կախույթ |
|       |              |մանդիպրոպամիդ      |             |                |
._________________________________________________________________________.
 
3) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.
 
._________________________________________________________________________.
|  8.126|Ռեգլոն սուպեր |դիկվատ             |150          |ջրային լուծույթ |
|       |150           |                   |             |                |
._________________________________________________________________________.