603.0015.021015
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 10 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60315410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 սեպտեմբերի 2015 թվականի թիվ 15-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 19-ի «2015 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
i
1) որոշմամբ հաստատված հավելված 1-ի «1.1 ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ» բաժնի 2-րդ, 7-րդ, 10-րդ, 15-րդ և 19-րդ տողերի 8-րդ սյունակից հանել «1100-101» թվերը, 5-րդ տողի 8-րդ սյունակում «1100-101» թվերը փոխարինել «ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքէջի տվյալների բազա» բառերով, 8-րդ տողի 8-րդ սյունակում «1100-101» թվերը փոխարինել «1000-401, 1000-402» թվերով, 23-րդ տողի 3-րդ սյունակում «կազմում» բառից հետո լրացնել «, 2013 թվականի տարեկան հաշվետու տվյալներով» բառերը, 7-րդ սյունակը լրացնել «դեկտեմբեր», իսկ 8-րդ սյունակը «ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքէջի տվյալների բազա» բառերով.
i
2) որոշմամբ հաստատված հավելված 2-ի «Հետազոտություններ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
._____________________________________________________________________.
|«4.|2015 թվականի |հունիս -|Բնակչության, առողջության |2017 |
| |Հայաստանի |դեկտեմ- |և սնուցման վերաբերյալ |թվականի |
| |ժողովրդագրության և |բեր |տվյալների հավաքագրումը, |ընթաց- |
| |առողջության հարցերի | |վերլուծությունը և |քում» |
| |հետազոտություն | |մշակումը, պլանավորման, | |
| | | |քաղաքականության մշակման | |
| | | |և ծրագրերի իրականացման | |
| | | |ընթացքում տվյալների | |
| | | |կիրառման խթանումը: | |
._____________________________________________________________________.
3) որոշմամբ հաստատված հավելված 3-ի «1. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ» բաժնի 6-րդ տողը հանել: