102.0501.100717
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 07 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10217274
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
3 հուլիսի 2017 թվականի N 334-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ 501 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դնելու կարգը հաստատելու մասին» թիվ 501 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դնելու կարգի (այսուհետ` Կարգ) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Նախարարության կողմից դրվող ապոստիլը 12 x 12 չափերի փաստաթուղթ է (ձևը կցվում է):»:
2. Կարգում սահմանված ապոստիլի ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
.__________________________________________________________________.
| APOSTILE |
| (CONVENTION DE LA HAYE DU 5 OCTOBE 1961) |
| |
| 1. Contry: ____________________________ |
| This public document |
| 2. Has been signed by ______________________ |
| (surname) |
| 3. Acting in the capacity of _______________ |
| (position) |
| __________________________________________________________ |
| |
| 4. Bears the seal/stamp of _________________________ |
| |
| CERTIFIED |
| |
| 5. At ______ 6. ___ the _____ 20 |
| 7. by ___________________________________ |
| (position and surname) |
| __________________________________________________________ |
| |
| 8. No.______________ |
| 9. Seal/Stamp 10. Signature: |
| ____________________ ___________________ |
| |
| Verify.www.e-apostile.am |
| XXXX XXXX XXXX XXXX |
| |
.__________________________________________________________________.»:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: