Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 31-04.07-2026 «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 31-04.07-2026 «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

13 հունվարի 2026 թվականի N 01-Ն

 

ՀՀՇՆ 31-04.07-2026 «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, 34-րդ հոդվածի 1-ին մասը

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ՀՀՇՆ 31-04.07-2026 «Տրանսպորտային միջոցների սպասարկման կազմակերպություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված հավելվածի «ՎՍՆ 01-89 «Ավտոմոբիլների սպասարկման ձեռնարկություններ» 151-րդ կետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    1/13/2026                              Ե. Վարդանյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2026 թվականի հունվարի 13-ի

N 01-Ն հրամանի

 

ՀՀՇՆ 31-04.07-2026 «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն շինարարական նորմերը սահմանում են պահանջներ ավտոտրանսպորտային կազմակերպությունների շենքերի և շինությունների տեղաբաշխմանը, ճարտարապետահատակագծային լուծումներին, ինժեներական ապահովվածությանը:

2. Սույն շինարարական նորմերը տարածվում են բենզինով, դիզելային վառելիքով, սեղմված բնական գազով և հեղուկացված նավթային գազով աշխատող շարժիչներով տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոնների շենքերի և շինությունների նախագծման և կառուցման, վերակառուցման, ընդլայնման վրա:

3. Սույն շինարարական նորմերը չեն տարածվում ծանր բեռնատար և քաղաքային էլեկտրական տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոնների շենքերի և շինությունների վրա:

 

2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

4. Սույն շինարարական նորմերում կատարված են հղումներ հետևյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթերին:

 

._________________________________________________________________________.

|1) |Հայաստանի Հանրապետության          |ՀՀՇՆ 20-05-2022 «Շինարարական      |

|   |քաղաքաշինության կոմիտեի նախագահի  |կոնստրուկցիաների պաշտպանությունը  |

|   |2022 թվականի օգոստոսի 17-ի N 18-Ն |կոռոզիայից»                       |

|   |հրաման                            |                                  |

|___|__________________________________|__________________________________|

|2) |Հայաստանի Հանրապետության          |ՀՀՇՆ 21-01.01-2024 «Շենքերի և     |

|   |քաղաքաշինության կոմիտեի նախագահի  |շինությունների հակահրդեհային      |

|   |2024 թվականի փետրվարի 22-ի N 10-Ն |պաշտպանության համակարգեր. Ավտոմատ |

|   |հրաման                            |հրդեհաշիջման և  հրդեհային         |

|   |                                  |ազդանշանման կայանքներ. Նախագծման  |

|   |                                  |նորմեր»                           |

|___|__________________________________|__________________________________|

|3) |Հայաստանի Հանրապետության          |ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և     |

|   |կառավարությանն առընթեր            |բնական լուսավորում»               |

|   |քաղաքաշինության պետական կոմիտեի   |                                  |

|   |նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի |                                  |

|   |N 56-Ն հրաման                     |                                  |

|___|__________________________________|__________________________________|

|4) |Հայաստանի Հանրապետության          |ՀՀՇՆ 24-01-2016 «Շենքերի ջերմային |

|   |քաղաքաշինության նախարարի 2016     |պաշտպանություն»                   |

|   |թվականի հունիսի 16-ի N 120-Ն      |                                  |

|   |հրաման                            |                                  |

|___|__________________________________|__________________________________|

|5) |Հայաստանի Հանրապետության          |ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն.|

|   |քաղաքաշինության կոմիտեի նախագահի  |Քաղաքային և  գյուղական            |

|   |2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն   |բնակավայրերի հատակագծում և        |

|   |հրաման                            |կառուցապատում»                    |

|___|__________________________________|__________________________________|

|6) |Հայաստանի Հանրապետության          |ՀՀՇՆ 40-01.01-2014 «Շենքերի ներքին|

|   |քաղաքաշինության նախարարի 2014     |ջրամատակարարում և  ջրահեռացում»   |

|   |թվականի մարտի 17-ի N 80-Ն հրաման  |                                  |

|___|__________________________________|__________________________________|

|7) |Հայաստանի Հանրապետության          |ՀՀՇՆ 40-01.03-2022 «Կոյուղի.      |

|   |քաղաքաշինության կոմիտեի նախագահի  |Արտաքին ցանցեր և  կառուցվածքներ»  |

|   |2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն   |                                  |

|   |հրաման                            |                                  |

|___|__________________________________|__________________________________|

|8) |Հայաստանի Հանրապետության          |ՀՀՇՆ IV-12.02.01-2004 «Ջեռուցում, |

|   |քաղաքաշինության նախարարի 2004     |օդափոխում և  օդի լավորակում»      |

|   |թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրաման|                                  |

|___|__________________________________|__________________________________|

|9) |Հայաստանի Հանրապետության          |ՀՀՇՆ 43-01-2025 «Բնակելի և        |

|   |քաղաքաշինության կոմիտեի նախագահի  |հասարակական շենքերի               |

|   |2025 թվականի ապրիլի 14-ի N 10-Ն   |էլեկտրասարքավորանք. Նախագծման     |

|   |հրաման                            |նորմեր»                           |

|___|__________________________________|__________________________________|

|10)|Հայաստանի Հանրապետության          |ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և        |

|   |քաղաքաշինության նախարարի 2014     |շինությունների հրդեհային          |

|   |թվականի մարտի 17-ի N 78-Ն հրաման  |անվտանգություն»                   |

|___|__________________________________|__________________________________|

|11)|Հայաստանի Հանրապետության          |ՀՀՇՆ 22-01-2024 «Շինարարական      |

|   |քաղաքաշինության կոմիտեի նախագահի  |կլիմայաբանություն»                |

|   |2024 թվականի հունվարի 15-ի N 03-Ն |                                  |

|   |հրաման                            |                                  |

|___|__________________________________|__________________________________|

|12)|Հայաստանի Հանրապետության          |ՍՆ N 2.2.4-001-05 «Արտադրական     |

|   |առողջապահության նախարարի 2005     |սենքերի միկրոկլիմայի» սանիտարական |

|   |թվականի սեպտեմբերի 16-ի N 842-Ն   |նորմերը հաստատելու մասին»         |

|___|__________________________________|__________________________________|

|13)|Հայաստանի Հանրապետության          |Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար  |

|   |կառավարության 2006 թվականի հուլիսի|օգտագործվող կամ ճանապարհային      |

|   |20-ի N 1106-Ն որոշում             |երթևեկության  կանոններով սահմանված|

|   |                                  |եզրաչափերը գերազանցող կամ երկու և |

|   |                                  |ավելի կցորդների հետ միասին        |

|   |                                  |ավտոգնացքի կազմում շահագործվող    |

|   |                                  |տրանսպորտային միջոցների           |

|   |                                  |երթևեկության  կանոնները և         |

|   |                                  |չմասնատվող բեռներ փոխադրող        |

|   |                                  |թույլատրելի առավելագույն զանգվածը |

|   |                                  |գերազանցող և  (կամ) մեկ սռնու վրա |

|   |                                  |ընկնող բեռնվածքը գերազանցող և     |

|   |                                  |(կամ) մեծ եզրաչափերով             |

|   |                                  |տրանսպորտային միջոցներով          |

|   |                                  |փոխադրումների իրականացման երթուղու|

|   |                                  |տրամադրման թույլտվության կարգը,   |

|   |                                  |տրանսպորտային միջոցների           |

|   |                                  |թույլատրելի առավելագույն զանգվածը |

|   |                                  |և  (կամ) մեկ սռնու վրա ընկնող     |

|   |                                  |բեռնվածքը, ինչպես նաև  մեծ        |

|   |                                  |եզրաչափերի առավելագույն չափերը    |

|   |                                  |հաստատելու մասին թույլտվության    |

|   |                                  |տրամադրման կարգը հաստատելու մասին |

|___|__________________________________|__________________________________|

|14)|ԳՕՍՏ 12.1.005-88                  |Աշխատանքի անվտանգության           |

|   |                                  |ստանդարտների համակարգ.            |

|   |                                  |Աշխատանքային գոտու օդի նկատմամբ   |

|   |                                  |ընդհանուր սանիտարահիգիենիկ        |

|   |                                  |պահանջներ                         |

._________________________________________________________________________.

 

3. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Սույն շինարարական նորմերում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) ավտոլիցքավորման կայան` շինությունների տեխնոլոգիական համալիր հագեցած սարքավորումներով, որոնք ապահովում են նավթամթերքների և գազամթերքների պահեստավորում և մանրածախ վաճառք,

2) ավտոտրանսպորտային կազմակերպություն` ավտոտրանսպորտային ենթակառուցվածքի մի մաս, որը ներառում է շինությունների համալիր, որը նախատեսված է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և պահման համար, այդ թվում` ուղևորատար ավտոբուսների,

i

3) արտաճանապարհային ծանր բեռնատար մեքենաներ` մեխանիկական տրանսպորտային միջոցներ, որոնք նախագծված և նպատակային առումով հատուկ նախատեսված են մեծ չափերի և/կամ ծանր բեռների տեղափոխման համար, հիմնականում ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս, որոնց եզրաչափքերից մեկը գերազանցում է հանրային ճանապարհներով երթևեկելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշմամբ սահմանված թույլատրելի չափանիշները, իսկ մեկ առանցքի վրա ընկնող ընդհանուր զանգվածը գերազանցում է 10տ,

4) վերականգնողական վերանորոգում` տրանսպորտային միջոցների և դրանց բաղադրիչների ֆունկցիոնալ ամբողջականությունը վերականգնելու համար կատարված վերանորոգում, որոնք չեն ենթարկվել կապիտալ վերանորոգման (ԿՎ) ֆիզիկական մաշվածության կամ վթարի պատճառով,

5) երթակարգավարական կենտրոն (կետ)` շենք (սենք)` անհրաժեշտ սարքավորումներով երթակարգավարի աշխատատեղերի տեղաբաշխման համար,

6) տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոն` տրանսպորտային միջոցների անշարժ գույքի շենք կամ շինությունների համալիր, որը նախատեսված է տեխնիկական սպասարկման և վերանորոգման համար,

7) տրանսպորտային միջոց` կառուցվածք, որը նախատեսված է ճանապարհներով մարդկանց, ապրանքներ կամ սարքավորումներ տեղափոխելու համար:

 

4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

6. Շինության կազմը և մակերեսը որոշվում են կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների տեսակներով:

7. Տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոնների մակերեսներն, ըստ իրենց գործառնական նշանակության բաժանվում են.

1) արտադրական (պահակային աշխատանքների գոտի, արտադրական տարածքներ),

2) պահեստային,

3) տեխնիկական (տրանսֆորմատորային, ջերմային հանգույցներ, ջրաչափային հանգույցներ, կոմպրեսորային /ճնշակային/, կաթսայատուն),

4) վարչական և կենցաղային (գրասենյակային տարածքներ, զուգարաններ, ցնցուղարաններ և այլն),

5) հաճախորդների սպասարկում (այցելասրահ, բար, ճաշարան, պահեստամասերի և ավտոպարագաների վաճառքի սենքեր),

6) ավտոմեքենաների վաճառասրահ (վաճառվող ավտոմեքենաների սրահ-ցուցահանդես, պահպանման գոտիներ):

i

8. Ավտոտրանսպորտային կազմակերպությունների տարածքի կառուցապատման նվազագույն խտությունը պետք է ընդունվի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

9. Բազմաբնակարան շենքերում, որտեղ նախատեսված է տրանսպորտային միջոցների պահպանում, ավտոմեքենաների տեխնիկական զննման և վերանորոգման տարածքները պետք է տեղադրել միայն առաջին և վերջին հարկերում` բացառելով տրանսպորտային միջոցների տարանցիկ երթևեկությունը:

10. Վեց և ավելի հարկ ունեցող շենքերում պետք է տեղադրվեն վերելակներ:

11. Բազմահարկ շենքերում, երկրորդ և ավելի բարձր հարկերից տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի համար, բացի առաջին հարկից ելքի համար նախատեսված արտաքին դարպասների քանակից, պետք է նախատեսվի մեկ արտաքին դարպաս թեքահարթակների յուրաքանչյուր երթևեկության գոտու համար և մեկ դարպաս յուրաքանչյուր երկու ստացիոնար կամ շարժական վերելակների համար:

12. Մեկուսացված թեքահարթակները պետք է ունենան անմիջական ելք դեպի դուրս:

13. Տրանսպորտային միջոցների սպասարկման (զննում, վերանորոգում, առանձին մասերի և հանգույցների փոխարինում, ներկում, լվացում, անվադողերի տեղադրում և այլն) համար կարող են օգտագործվել առանձին սենքեր (աշխատանքների նեղ շրջանակի համար), այլ գործառնական հրդեհային վտանգավորության շենքին ներկառուցված կամ կցակառուցված սենքերի խումբ, առանձին շենքեր կամ շենքերի խումբ:

14. Ավտոմեքենաների սպասարկումը ներառում է տեխնոլոգիական գործողությունների ամբողջություն/համալիր, որը նախատեսված է տարբեր տեսակի վառելիքով աշխատող տրանսպորտային միջոցների (ավտոմեքենաներ, բեռնատարներ, մարդատար տրանսպորտային միջոցներ և այլն) համար:

15. Միջին և խոշոր կազմակերպություններ նախագծելիս հնարավոր է տեղադրել վաճառասրահներ/խանութներ, որտեղ վաճառվում են ուղևորատար ավտոմեքենաներ, պահեստամասեր և դրանց հետ կապված ապրանքներ:

16. Վաճառասրահի ընդհանուր մակերեսը պետք է նախագծվել 1000 մ2 ոչ պակաս: Վաճառասրահը պետք է բաղկացած լինի հետևյալ տարածքներից/սենքերից.

1) ցուցասրահից` 250 մ2-ից ոչ պակաս,

2) վաճառված մեքենաների նախապատրաստման, ստուգման և առաքման սրահից` 250 մ2 ոչ պակաս,

3) պահեստամասերի և համանման ապրանքների պահեստ` 300 մ2 ոչ պակաս,

4) տնօրենի և փոխտնօրենի աշխատասենյակներ, փաստաթղթերի ձևակերպման, ավտոմեքենաների ապահովագրության համար նախատեսված սենքեր, վարորդ-տեղափոխողների սենյակներ, սպասարկման և գնումների ձևակերպման սենյակներ` 100 մ2 ոչ պակաս:

17. Չմեկուսացված թեքահարթակների տեղադրումը թույլատրվում է I և II հրակայունության աստիճանի գոյություն ունեցող շենքերում կազմակերպությունների վերակառուցման և տեխնիկական վերազինման դեպքերում, երբ համապատասխան արգելապատնեշներ են տեղադրվում հրդեհային հատվածամասի մակերեսի սահմաններում, որը չի գերազանցում 10400 մ2:

18. Համալիրում բենզալցակայան և ավտոլիցքավորման կայան և առանձին ավտոլվացման կետ տեղադրելիս անհրաժեշտ է հաշվի առնել տրանսպորտային ընդհանուր սխեմայում անկախ երթևեկության հոսքերը այդ շինություններին և կուտակման հարթակներին:

19. Երթևեկության հոսքերը պետք է նախագծվեն այնպես, որ դրանք չհատեն հիմնական երթևեկության ուղիները և սպասարկման օբյեկտներ տանող տրանսպորտային միջոցների ելքերը:

20. Տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոնների տարածքը պետք է մեկուսացված լինի քաղաքային երթևեկությունից և հետիոտներից:

21. Տարածքից դուրս տեղաբաշխվում են հաճախորդների և անձնակազմի մեքենաների համար բաց կայանատեղեր:

22. Տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոնների նախագծման, կառուցման, շահագործման ընթացքում անվտանգության նկատառումներից ելնելով անհրաժեշտ է ապահովել կոշտ կենցաղային թափոնների (ԿԿԹ) հավաքումը բեռնարկղերի (կոնտեյներների) օգտագործմամբ, որոնք տեղադրված են բետոնապատ կամ ասֆալտապատ հարթակի վրա, պարսպապատված երեք կողմից 1,5 մ-ից ոչ ավելի բարձրությամբ:

23. Տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոնների նախագծերում անհրաժեշտ է հաշվի առնել բեռնարկղերի (կոնտեյներների) տեղաբաշխումը, հեռավորությունը պետք է լինի 25 մ-ից ոչ պակաս և 100 մ-ից ոչ ավելի տրանսպորտային միջոցների վարչական, արտադրական և օժանդակ տարածքներից:

i

24. Տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոնների սենքերի բնական լուսավորումն ու ինսոլյացիան պետք է նախագծվեն համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով սահմանված պահանջներին:

25. Տարբեր բնական լուսավորության պայմաններով և տարբեր աշխատանքային ռեժիմներով գոտիներ ունեցող սենքերում պետք է այդ գոտիների համար նախատեսել լուսավորության առանձին կառավարում:

26. Տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոններում միայն երկրորդ լույսի լուսավորությամբ կարող են նախատեսվել այն սենքերը, որոնք թույլատրվում են նախագծել առանց բնական լուսավորության:

 

5. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

27. Տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոններ նախագծելիս բոլոր սենքերը, անկախ մակերեսից, պետք է պաշտպանված լինեն համապատասխան ավտոմատ հրդեհային ազդանշանային համակարգերով, բացառությամբ.

1) խոնավ գործընթացներով (ցնցուղարաններ, սանհանգույցներ, սառնարանային խցիկներ, լվացման սենքեր և այլն),

2) օդափոխման խցիկներ (ներհոս և արտահոս խցիկներ, որոնք չեն սպասարկում Ա կամ B կարգերի արտադրական օբյեկտներ), ջրամատակարարման պոմպակայաններ, ջրաջեռուցիչներ և շենքերի ինժեներական սարքավորումների այլ սենքեր, որոնցում չկան դյուրավառ նյութեր,

3) Բ և Դ կարգեր ըստ հրդեհային վտանգավորության,

4) սանդղավանդակների,

5) 3 կամ ավելի տրանսպորտային միջոցներ պահման դեպքում շենքերը պետք է պաշտպանված լինեն ավտոմատ հրդեհաշիջման համակարգերով:

28. Հրդեհային ազդանշանային համակարգը ագրեգատային հատվածում պետք է իրականացվի հեռախոսային կապի և էլեկտրական հրդեհային ազդանշանի միջոցով:

29. Ավտոմատ հրդեհաշիջման համակարգերը պետք է տեղադրվեն տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և վերանորոգման, ախտորոշման և տրանսպորտային միջոցների զննման սենքերում, որոնք տեղաբաշխված են`

1) I և II հրակայունության աստիճանի միահարկ շենքերում սենքերի 7000 մ2 և ավելի ընդհանուր մակերեսով,

2) I և II հրակայունության աստիճանի միահարկ շենքերում սենքերի 3600 մ2 ոչ պակաս II և III կարգի ավտոբուսների պահման համար սենքերի, ինչպես նաև խառը պահման 50%-ից ավելի ավտոբուսների դեպքում,

3) III հրակայունության աստիճանի շենքերում սենքերի 3600 մ2 և ավելի ընդհանուր մակերեսով,

4) III և IV հրակայունության աստիճանի շենքերում սենքերի 2000 մ2 և ավելի ընդհանուր մակերեսով,

5) վառելանյութեր և քսանյութեր տեղափոխող տրանսպորտային միջոցների համար շենքերում` անկախ մակերեսից,

6) երկու և ավելի հարկերով շենքերում, անկախ մակերեսից:

30. Չափսերից կախված` տրանսպորտային միջոցները բաժանվում են կարգերի` համաձայն աղյուսակ 1-ի:

 

Աղյուսակ 1

 

._____________________________________________________________________.

|N  |Տրանսպորտային|Տրանսպորտային միջոցների չափսերը, մ                 |

|   |միջոցների    |___________________________________________________|

|   |կարգը        |  Երկարություն        |   Լայնություն              |

|___|_____________|______________________|____________________________|

|1  |I            |Մինչև  6 ներառյալ     |Մինչև  2,1 ներառյալ         |

|___|_____________|______________________|____________________________|

|2  |II           |6-ից մինչև  8-ը       |2,1-ից մինչև  2,5-ը ներառյալ|

|   |             |ներառյալ              |                            |

|___|_____________|______________________|____________________________|

|3  |III          |8-ից մինչև  12        |2,5-ից մինչև  2,8 ներառյալ  |

|   |             |ներառյալ              |                            |

|___|_____________|______________________|____________________________|

|4  |IV           |12-ից ավելի           |2,8-ից ավելի                |

|___|_________________________________________________________________|

|5  |Երկարության և  լայնության միջև  հարաբերակցություններով           |

|   |տրանսպորտային միջոցների կարգերը, որոնք տարբերվում են աղյուսակ    |

|   |1-ում համապատասխան կարգերի համար տրված հարաբերակցություններից,   |

|   |պետք է որոշվի ամենամեծ (ըստ հերթականության) կարգին վերաբերող     |

|   |չափսերից մեկով:                                                  |

._____________________________________________________________________.

 

31. I, II և III կարգերի ավտոտրանսպորտային միջոցներ սպասարկող կազմակերպությունների տեխնիկական սպասարկման համալիրի, ներկման, թափքի արհեստանոցի, անվադողերի տեղադրման և դրանց հետ կապված աշխատանքների սենքերը թույլատրվում է տեղակայել I-III հրակայունության աստիճանի շենքերում` դրանք բաժանելով 2-րդ տեսակի հակահրդեհային պատերով և 3-րդ տեսակի հակահրդեհային ծածկերով, իսկ IV հրակայունության աստիճանի շենքերում` 2-րդ տեսակի միջնորմերով և 3-րդ տեսակի հակահրդեհային ծածկերով:

32. Թույլատրվում է չնախատեսել ավտոմատ հրդեհաշիջում քաղաքացիներին պատկանող մարդատար ավտոմեքենաների երկհարկանի ավտոտնակ-կայանատեղիների համար շենքերի նկուղային և որմնախարսխային հարկերում, ինչպես նաև կամուրջների տակ` անկախ մակերեսից:

33. Ավտոմատ հրդեհաշիջմամբ պետք է ապահովված լինեն նաև 750 մ2 և ավելի մակերեսով ավտոմեքենաների անվադողերի պահման համար սենքերը, 500 մ2 և ավելի մակերեսով քսանյութերի պահեստավորման սենքերը, ինչպես նաև 200 մ2-ից և ավելի մակերեսով նկուղային և որմնախարսխային հարկերում քսանյութերի պահեստավորման սենքերը: Սենքի մակերեսը պետք է որոշվի 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերի միջև:

34. Ավտոմատ հրդեհաշիջման միջոցների (ջուր, փրփուր, գազ, փոշի և այլն) ընտրությունը որոշվում է արտադրական տեխնոլոգիայի պահանջներով:

35. Ավտոմատ հրդեհային ազդասարքերը պետք է տեղադրվեն արտադրական և պահեստային սենքերում, որոնք ենթակա չեն սարքավորման ավտոմատ հրդեհաշիջման սարքերով, բացառությամբ Գ և Դ կարգերի արտադրական սենքերի:

36. Վերանորոգման և տեխնիկական սպասարկման օբյեկտների նախագծման ժամանակ պետք է օգտագործվեն REI(ՌԵԻ) 45-120 հրակայունության աստիճան ունեցող չայրելի պատեր, միջնորմեր և ծածկեր:

37. Այն սենքերում, որտեղ օգտագործվում կամ պահվում են դյուրավառ և այրվող հեղուկներ, հատակները պետք է պատրաստված լինեն չայրվող կամ Ա1(Գ1) թույլ այրելի խմբի նյութերից, որոնք կայուն են նավթամթերքների նկատմամբ:

38. Հակահրդեհային պատնեշներում, որոնք առանձնացնում են Ա և Բ կարգերի սենքերն ըստ պայթունահրդեհավտանգավորության այլ կարգերի սենքերից, միջանցքներից, աստիճանավանդակներից և վերելակների նախասրահներից պետք է նախատեսվեն օդի մշտական ճնշմամբ նախամուտք-անցախցեր:

39. Հակահրդեհային ընդմիջումները շենքերից և ծածկարաններից մինչև արտադրական նշանակության այլ շենքեր և շինություններ հրդեհային անջրպետերը (խզվածքները) պետք է լինեն 20 մ-ից ոչ պակաս, մինչև վարչական նշանակության` 25 մ-ից ոչ պակաս, բնակելի և հասարակական` 100 մ-ից ոչ պակաս:

40. Կազմակերպություններում եռակցման և կտրման աշխատանքների անցկացման վայրը, որի կոնստրուկցիաներում օգտագործվում են այրվող նյութեր, ցանկապատվում է չայրելի նյութերից համատարած միջնորմերով:

41. Միջնորմի բարձրությունը պետք է լինի 1,8 մ-ից ոչ պակաս, իսկ հատակի և միջնորմի միջև եղած բացակը` 0,05 մ-ից ոչ ավելի:

42. Ավտոկայանատեղի շենքերի հրակայունության աստիճանը, հրդեհային հատվածամասի սահմանում հարկի մակերեսը և շենքերի թույլատրելի հարկերի քանակը պետք է ընդունել համաձայն աղյուսակ 2-ի:

 

Աղյուսակ 2

 

._____________________________________________________________________.

|N  |Շենքի         |Շենքի      |Հրդեհային հատվածամասի սահմաններում    |

|   |հրակայունու-  |թույլատրելի|շենքի հարկի մակերեսը, մ2 ոչ ավելի     |

|   |թյան աստիճանը |հարկերի    |______________________________________|

|   |              |քանակը     |     միահարկ     |    բազմահարկ       |

|___|______________|___________|_________________|____________________|

|1  |I և  II       |  9        |     10400       |     5200           |

|___|______________|___________|_________________|____________________|

|2  |III           |  1        |   3600-7800     |      -             |

|___|______________|___________|_________________|____________________|

|3  |IV            |  1        |     2600        |      -             |

|___|______________|___________|_________________|____________________|

|4  |V             |  1        |     1200        |      -             |

|___|_________________________________________________________________|

|5  |Կիսաթեքահարթակներով բազմահարկ շենքերի համար  հարկերի  ընդհանուր  |

|   |թիվը  հաշվարկվում է կիսահարկերի քանակը բաժանած երկուսի, հարկերի  |

|   |մակերեսը որոշվում է երկու հարակից կիսահարկերի գումարով:          |

._____________________________________________________________________.

 

43. Հրդեհաշիջման համակարգերը կարող են ներառել ցողացիրներ (սպռինկլերի) և այլ տեսակի առաջնային կայանքներ, որոնք նախատեսված են ավտոմատ գործարկման և հրդեհի ճնշման համար:

44. Շենքի տարբեր գործառնական հրդեհային վտանգավորություն ունեցող մասերը, որոնք բաժանված են 1-ին տեսակի հակահրդեհային պատերով և ծածկերով (հրդեհային հատվածամասեր), պետք է ապահովված լինեն ինքնուրույն տարահանման ելքերով:

i

45. Տարահանման ելքերի քանակը և դրանց լայնությունը պետք է որոշվեն հաշվարկով, կախված դրանց միջով տարահանվող մարդկանց առավելագույն քանակից և մարդկանց հնարավոր գտնվելու առավել հեռավոր տեղից (աշխատատեղից) մինչև մոտակա տարահանման ելք եղած սահմանային թույլատրելի հեռավորությունից համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով սահմանված պահանջների:

46. I, II, III հրակայունության աստիճանի միահարկ շենքերում անտրեսոլների (վերին կիսահարկ) և ներկառուցվածքների վրա տեղադրված օդափոխման խցիկների սենքերից տարահանման ելքերը, դրանցում յուղի և այլ այրվող ֆիլտրերի բացակայության դեպքում, կարող են նախատեսվել ներքին բաց պողպատե թեք աստիճանների վրա, որոնք տեղակայված են պահեստային սենքերում, տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և տեխնիկական կարգավորման կետերում, Վ, Գ և Դ հրդեհային վտանգավորության կարգերի սենքերում:

47. Բազմահարկ շենքերում տեղակայված նման օդափոխման խցիկների սենքերից տարհանման ելքերը կարող են նախատեսվել վերը նշված սենքերի միջոցով:

48. Տարհանման ելքերի ընդհանուր լայնության հաշվարկը հանդերձարաններից, որոնք տեղակայված են նախասրահից առանձին նկուղում կամ նկուղային կամ որմնախարսխային հարկերում, պետք է իրականացվի արգելապատնեշի առջև գտնվող մարդկանց թվի հիման վրա, որը հավասար է հանդերձարանում տեղերի թվի 30%-ին:

49. Շենքի ազդարարման և ավտոմատ հրդեհային պաշտպանության համակարգերը, որոնք կատարում են հրդեհի հայտնաբերման և մարդկանց անվտանգությունն ապահովելու համար կառավարման ազդանշանների ձևավորման առաջադրանք, պետք է միավորված լինեն:

50. Ավտոտրանսպորտային կազմակերպությունների և ավտոկայանատեղերի սենքերից մարդկանց տարհանումը պետք է նախատեսել ցանկապատի երկփեղկ և տարասահ դարպասներով (առանց շեմքերի կամ 0,1 մ-ից ոչ ավելի բարձրությամբ շեմքերով), որոնք բացվում են ելքի ուղղությամբ:

51. Արտաքին սանդուղքները (կամ դրանց մասերը) և շենքերի մուտքերի մոտ մայթեզրից 0,45 մ-ից ավելի բարձրություն ունեցող հարթակները, կախված նպատակից և տեղական պայմաններից, պետք է ունենան ցանկապատեր:

52. Մեկ սանդղաբազկում կամ մակարդակների տարբերության վրա վերելքների քանակը պետք է լինի 3-ից ոչ պակաս և 16-ից ոչ ավելի:

53. Միաբազուկ սանդուղքներում, ինչպես նաև առաջին հարկի սահմաններում մեկ սանդուղքաբաժնում երկբազուկ և եռաբազուկ սանդուղքները պետք է ունենան 18-ից ոչ ավելի վերելք:

54. Չի թույլատրվում ընդհանուր միջանցքներում նախատեսել ներկառուցված պահարաններ, բացառությամբ կապի և հրշեջ ծորակների պահարանների:

55. Տարհանման ուղիների վրա տեղադրված ջեռուցման սարքերը և այլ սարքավորումները չպետք է դուրս գան պատերի հարթությունից հատակի մակարդակից մինչև 2 մ բարձրության վրա:

i

56. Տրանսպորտային միջոցների սպասարկման համար կենտրոններ նախագծելիս պետք է պահպանվեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի N 10-Ն հրամաններով սահմանված պահանջները:

 

6. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

i

57. Տարածքների պլանավորումը և տարածական պլանավորման լուծումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված և սույն շինարարական նորմերի պահանջներին:

58. Տրանսպորտային միջոցների վերանորոգման և տեխնիկական սպասարկման կազմակերպություններ նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել տարաբնակեցման և հանգստի գոտիների հողմահակառակ կողմում գտնվող տարածքը:

59. Տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոնների տարածքը պետք է ունենա ցանկապատ:

60. Կազմակերպության տարածքի գլխավոր մուտքի դարպասները պետք է տեղադրվեն «կարմիր գծից» հետնահանջով` տրանսպորտային միջոցի ամենաերկար մոդելից ոչ պակաս հեռավորության վրա:

61. Կազմակերպության տարածքի կառուցապատման մակերեսը պետք է կազմի կայանի ընդհանուր մակերեսի 50%-ը:

62. Տեխնիկական սպասարկման կայանի երթևեկելի մասի բարեկարգումը և կանաչապատումը պետք է զբաղեցնեն ընդհանուր մակերեսի 15%-ը և կենտրոնացված լինեն տարածքի պարագծի երկայնքով:

63. Փողոցի երթևեկելի մասի երկայնքով կանաչապատումը պետք է լինի 4,5 մ-ից ոչ պակաս լայնությամբ:

64. Հատակագծման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ճանապարհային ցանցին տեղակապումը, տրանսպորտային միջոցների սպասարկման հիմնական շենքի և այլ շինությունների (լցակայաններ, պահեստային սենքեր) տեղակայման տեխնոլոգիական հաջորդականությունը, ներքին տրանսպորտային ուղիների, կայանատեղիի, կանաչ տարածքների անհրաժեշտությունը, ինչպես նաև կազմակերպության հետագա զարգացման հնարավորությունը:

65. Սպասարկման կայանի համար անհրաժեշտ մակերեսը որոշվում է` հաշվի առնելով բոլոր շինությունների մակերեսները, ներքին տրանսպորտային ուղիները և կայանատեղիները:

66. 25 աշխատանքային կետ ունեցող տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոնի համար հողամասի չափսը պետք է լինի 2 հա-ից ոչ պակաս:

67. Բնակելի շենքերից հեռավորությունը պետք է լինի 25 մ-ից ոչ պակաս:

68. Անհրաժեշտ է հաշվի առնել քաղաքաշինական իրավիճակը` տարածքի փոխդասավորության, մուտքերի և ելքերի կազմակերպման բնույթի վրա ազդեցությունն ապահովելու նպատակով:

69. Տարածքի հիմնական մուտքի դարպասից առաջ պետք է նախատեսվի կուտակային հարթակ` առավելագույն ժամաքանակի առնվազն 10% տարողությամբ ձեռնարկություն ժամանող տրանսպորտային միջոցների քանակի:

70. 10 կամ ավելի տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման կետ կամ 50 կամ ավելի տրանսպորտային միջոցների պահման տարածքներ ունեցող կազմակերպության տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը պետք է նախատեսվի մեկ ուղղությամբ` առանց հանդիպակաց կամ հատվող հոսքերի:

71. Կազմակերպության տարածքում, անկախ դրա հզորությունից, թույլատրվում է հանդիպակաց և հատվող տրանսպորտային միջոցների հոսքեր` ժամում 5-ից ոչ ավելի տրանսպորտային միջոցի ինտենսիվությամբ:

72. Տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոններն, որտեղ նախատեսվում է տրանսպորտային միջոցների պահում հարթակներում (բաց կամ ծածկարանով), պետք է ունենան 1,6 մ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատ, իսկ տեխնիկական սպասարկման կայանի համար, որտեղ նախատեսվում է 10-ից ավելի տրանսպորտային միջոցների սպասարկման կետ, պետք է ունենան առնվազն երկու մուտք (ելք):

73. Տեխնիկական սպասարկման կայանի շենքը պետք է տեղակայված լինի մայրուղուց որոշակի հեռավորության վրա (հնարավոր է այն տեղադրել տարածքի կենտրոնում)` ավելի լավ տեսանելիություն և մանևրելու համար անցում ապահովելու նպատակով:

74. Տրանսպորտային միջոցների սպասարկման համար կենտրոնների տարածքում ավտոլիցքավորման կայանների նախագծումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

75. Վերանորոգման և տեխնիկական սպասարկման կազմակերպությունների նախագծման ժամանակ ավտոլիցքավորման կայաններում պետք է տարանջատել.

1) լիցքավորման գոտին,

2) սպասարկման գոտին,

3) վառելիքի պահեստարանները,

4) մաքրման կայանները:

76. Ավտոլիցքավորման կայանը պետք է լինի III հրակայունության աստիճանից ոչ ցածր:

77. Հեռավորությունը ավտոլիցքավորման կայանից մինչև վառելիքի պահեստարաններ պետք է լինի 5մ-ից ոչ պակաս:

78. Ավտոլիցքավորման կայան թույլատրվում է չնախատեսել պայմանով, եթե վառելիքի լիցքավորման կետի կառավարման վահանակները տեղադրված լինեն կազմակերպության Վ, Գ կամ Դ կարգի արտադրական շենքի կամ շինության առանձին սենքում` հաշվի առնելով լիցքավորվող տրանսպորտային միջոցների տեսողական հսկողության ապահովումը:

79. Հեռավորությունը բաշխման սյունակից մինչև ավտոլիցքավորման կայանի այլ շինություններ պետք է լինի ոչ պակաս.

1) մինչև ավտոլիցքավորման կայանը, մինչև կառավարման վահանակի սենքը` 4մ,

2) մինչև երթանց, մինչև բաշխման սյունակների համար կղզյակների եզրը` 0,8մ,

3) մինչև ստորգետնյա պահեստարաններ` 4մ,

4) մինչև բաշխման սյունակ` չի նորմավորվում:

80. Բաշխիչ սյունակների համար կղզյակների միջև հեռավորությունները պետք է ընդունել.

1) լիցքավորվող տրանսպորտային միջոցների միաշարք դասավորության դեպքում` 1 մ-ով ավելի տրանսպորտային միջոցի լայնությունից, բայց 3 մ-ից ոչ պակաս,

2) լիցքավորվող տրանսպորտային միջոցների երկշարք դասավորության դեպքում` 1,5 մ-ով ավելի տրանսպորտային միջոցի լայնության կրկնապատիկից, բայց 6 մ-ից ոչ պակաս:

81. Ավտոմեքենաների բաքերից վառելիքը դատարկելու համար նախատեսված ստորգետնյա պահեստարանների մատույցը թույլատրվում է համատեղել լիցքավորվող տրանսպորտային միջոցների համար հիմնական մուտքի ճանապարհի հետ:

82. Բաշխիչ սյունակների համար նախատեսված կղզյակը և պահեստարանի բկանցքի մոտ գտնվող հարթակը պետք է ունենան հարակից ճանապարհից 0,15մ-0,2մ բարձրացում:

83. Հեռավորությունն ավտոլիցքավորման կայանի շինություններից մինչև տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոնի շենքերը պետք է ընդունել համաձայն աղյուսակ 3-ի:

 

Աղյուսակ 3

 

._____________________________________________________________________.

|N  |Շենքերի և  շինությունների    |Հեռավորությունը մինչև   |Հարթակ    |

|   |       անվանումը             |ավտոլիցքավորման կայանի  |ավտոլիցքա-|

|   |                             |շինություններ, մ, ոչ    |վորողի    |

|   |                             |պակաս                   |համար     |

|   |                             |________________________|          |

|   |                             |Վառելիքի     |Բաշխման   |          |

|   |                             |պահման       |սյունակներ|          |

|   |                             |ստորգետնյա   |          |          |

|   |                             |պահեստարաններ|          |          |

|___|_____________________________|_____________|__________|__________|

| 1 |             2               |      3      |     4    |     5    |

|___|_____________________________|_____________|__________|__________|

|1  |Արտադրական շենքեր և          |             |          |          |

|   |շինություններ                |             |          |          |

|___|_____________________________|_____________|__________|__________|

|1) |I, II, III (պատող կոնստրուկ- |       6     |     9    |    12    |

|   |ցիաների և  ծածկերի հրդեհի    |             |          |          |

|   |տարածման զրոյական            |             |          |          |

|   |սահմանաչափով) հրակայունության|             |          |          |

|   |աստիճանի                     |             |          |          |

|___|_____________________________|_____________|__________|__________|

|2) |III հրակայունության աստիճանի |       9     |     9    |    12    |

|___|_____________________________|_____________|__________|__________|

|3) |IV և  V հրակայունության      |      12     |    12    |    18    |

|   |աստիճանի                     |             |          |          |

|___|_____________________________|_____________|__________|__________|

|2  |Վարչական շենքեր              |      25     |    25    |    25    |

|___|_____________________________|_____________|__________|__________|

|3  |Տրանսպորտային միջոցների      |       9     |     6    |    12    |

|   |պահման բաց հարթակներ և       |             |          |          |

|   |ծածկարաններ                  |             |          |          |

._____________________________________________________________________.

 

84. Հեռավորությունը բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսներ սպասարկող կազմակերպություններից (նրանց հողամասերի սահմաններից) մինչև բնակելի տներ և հասարակական շենքեր պետք է լինի.

1) բեռնատար ավտոմեքենաներ և ավտոբուսներ քաղաքային տրանսպորտի` 100մ,

2) մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաների, և ավտոբուսների` 50մ:

85. Հեռավորությունները բաց տարածքներից և ծածկարաններից, որոնք նախատեսված են տրանսպորտային միջոցների սպասման և պահման համար մինչև արտադրական, տրանսպորտային միջոցների կենտրոնի շենքեր և շինություններ և այլ կազմակերպություններ պետք է ընդունել.

1) արտադրական շենքերի և շինությունների համար`

ա. I, II, III (պատող կոնստրուկցիաների և ծածկերի հրդեհի տարածման զրոյական սահմանաչափով) հրակայունության աստիճանի առանց բացվածքների պատերի կողմից` չի նորմավորվում,

բ. I, II, III (պատող կոնստրուկցիաների և ծածկերի հրդեհի տարածման զրոյական սահմանաչափով) հրակայունության աստիճանի առանց բացվածքների պատերի կողմից` 9 մ-ից ոչ պակաս,

գ. III հրակայունության աստիճանի առանց բացվածքների պատերի կողմից` 6 մ-ից ոչ պակաս,

դ. III հրակայունության աստիճանի առանց բացվածքների պատերի կողմից` 12 մ-ից ոչ պակաս,

ե. IV և V հրակայունության աստիճանի անկախ բացվածքների առկայությունից` 15 մ-ից ոչ պակաս,

2) վարչական շենքերի համար.

ա. I և II հրակայունության աստիճանի` 9մ-ից ոչ պակաս,

բ. այլ հրակայունության աստիճանի` 15 մ-ից ոչ պակաս,

3) բեռնատար ավտոկայանների բեռնարկղային (կոնտեյներային) հարթակների համար.

ա. մետաղական բեռնարկղերով` 12 մ-ից ոչ պակաս,

բ. փայտե բեռնարկղերով կամ դյուրավառ փաթեթավորմամբ սարքավորումներով` 15 մ-ից ոչ պակաս:

86. Տեղամասը, որտեղ նախատեսվում է կառուցել տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման կայան տեղաբաշխվում է քաղաքի սահմաններում ջրամատակարարման, կոյուղու և հեղեղատարների ջրահեռացման հաղորդակցությունների կողքին:

87. Անմիջական մոտակայքում պետք է գտնվեն էլեկտրաէներգիայի և գազի ինժեներական ցանցերը:

88. Տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոնների տարածքից դուրս պետք է տեղակայված լինեն անձնակազմի տրանսպորտային միջոցների համար կայանատեղիներ:

89. Երթևեկությունը կարգավորելու համար կարող են տեղադրվել ճանապարհային նշաններ, ինչպես նաև ճանապարհի մակերևույթին վրա նշագծել անհրաժեշտ նշաններ, ներառյալ հորիզոնական և ուղղահայաց գծանշումները:

90. Տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոնների տարածքը պետք է ցանկապատված լինի 1,6 մ-ից ոչ պակաս բարձրությամբ համատարած երկաթբետոնե ցանկապատով:

91. Ճանապարհի կորության շառավիղները պետք է ընդունվեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

92. Տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոնների տարածքում գտնվող մուտքի ճանապարհներն ու տարածքները կարող է նախագծվել հատիկավոր ասֆալտբետոնե ծածկույթով 0,05մ հաստությամբ, խճաքարե հիմքի վրա` 0,016մ հաստությամբ և ավազե ենթաշերտով` 0,02մ:

93. Հետիոտնային անցումների լայնությունը պետք է լինի 1,5մ ոչ պակաս:

94. Տրանսպորտային միջոցների տեղաշարժի կազմակերպումը տարածքի ներսում կարող է իրականացվել երկու եղանակով` ժամսլաքի ուղղությամբ և հակառակ ուղղությամբ:

95. Կայանատեղիի համար նախատեսված տարածքի չափսերը և մուտքի ուղիները կախված են տրանսպորտային ընկերության տարածքի մակերեսից և տրանսպորտային միջոցների դասավորության եղանակից:

96. Կայանատեղին ներառում է տրանսպորտային միջոցի զբաղեցրած տարածքը, տրանսպորտային միջոցների միջև հեռավորությունը, անվտանգության գոտին և մերձատար ուղիները:

97. Մերձատար ուղու լայնությունը կախված է կայանատեղիի տեղաբաշխման անկյունից, կայանատեղի մուտք գործելու եղանակից (առաջընթաց կամ հետընթաց շարժումից), մեքենաների միջև հեռավորությունից, դրանց եզրաչափքերից և մանևրելու հնարավորությունից:

98. Կազմակերպության ցանկապատի տարածքում, որտեղ նախատեսված են 10 և ավելի տեխնիկական սպասարկման և վերանորոգման կետեր կամ 50 և ավելի տրանսպորտային միջոցների պահում, պետք է նախատեսվեն առնվազն երկու մուտք (ելք):

99. Ավելի քիչ թվով կետեր կամ տրանսպորտային միջոցների պահման տարածքներ ունեցող կազմակերպությունների համար թույլատրվում է մեկ մուտքի տեղադրում:

100. Ցանկապատում դարպասի բացվածքը պետք է լինի 4,5մ x 4,5մ-ից ոչ պակաս:

101. Մուտքի ճանապարհի լայնությունը ընդունվում է 4,5մ-ից ոչ պակաս:

102. «Մեռյալ գոտիները» բացառելու նպատակով մեքենաների տեղաբաշխումը պետք է իրականացվի 45o-ից ոչ պակաս անկյան տակ:

103. 25 աշխատանքային կետ ունեցող տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոնների համար դրանց տարածքում պետք է նախատեսվեն.

1) բաց կայանատեղի սպասող 50 մեքենատեղի համար,

2) ծածկարանով կայանատեղի պատրաստ տրանսպորտային միջոցների համար` 20 մեքենատեղի համար,

3) վաճառքի համար նախատեսված կայանատեղի (ծածկարանի տակ կամ ծածկած)` 80 մեքենատեղի համար:

104. Ավտոմեքենաների և պահեստամասերի վաճառասրահների այցելուների համար նախատեսված կայանատեղին տեղաբաշխվում է վերանորոգման և սպասարկման օբյեկտների տարածքից դուրս:

105. Կայանատեղին առավելագույնս մոտեցվում է վաճառասրահի հիմնական մուտքին և նախագծվում է դրա մակերեսը 15-20 մեքենատեղի համար հաշվարկից:

106. Հեռավորությունը ավտոմեքենաների պահման տարածքներից մինչև I և II հրակայունության աստիճանի շենքերն ու շինությունները առանց բացվածքների պատերի կողմից` չի նորմավորվում, նույնը բացվածքներ ունեցող պատերի կողմից ընդունվում է 9մ-ից ոչ պակաս:

107. Վերը նշված հեռավորությունները III հրակայունության աստիճանի շենքերի համար ընդունվում է համապատասխանաբար` 6մ և 12մ:

108. Կազմակերպության տարածքի մուտքի և ելքի դարպասները պետք է տեղադրվեն «կարմիր գծից» հետնահանջով` հավասար սպասարկվող տրանսպորտային միջոցների հիմնական մոդելի երկարությունից ոչ պակաս հեռավորության վրա:

109. Դարպասների միջև 30 մ-ից պակաս հեռավորության դեպքում, մուտքը պետք է նախորդի ելքին, հաշվի առնելով կազմակերպության կողմից ճանապարհի վրա շարժման ուղղությունը:

110. Երկու ընդհանուր օգտագործման ճանապարհներով սահմանակից տարածքում կազմակերպություններ տեղաբաշխելու դեպքում դարպասները պետք է տեղակայված լինեն ճանապարհի այն կողմում, որտեղ երթևեկության ինտենսիվությունն ամենացածրն է:

111. Տեխնիկական սպասարկման, վերանորոգման ենթարկված և հաճախորդին հանձնելու սպասող մեքենաները պետք է պահվեն հատուկ տարածքում` ցանցով շրջապատված ծածկով` կողմնակի անձանց մուտքը կանխելու համար:

112. Ավտոմեքենաների վերանորոգման և սպասարկման կազմակերպությունների տարածքում տրանսպորտային միջոցների պահումը պետք է իրականացվի բաց տարածքում:

113. Թունավոր, վարակիչ նյութեր, կղանքի հեղուկներ և աղբ տեղափոխող տրանսպորտային միջոցների պահման և սպասման տարածքները պետք է տեղակայված լինեն միմյանցից և այլ տրանսպորտային միջոցների պահման տարածքներից 10 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

114. Վառելանյութեր և քսանյութեր տեղափոխող տրանսպորտային միջոցների պահումը պետք է նախատեսվի խմբերով, որոնց տրանսպորտային բաքերի ընդհանուր տարողությունը չպետք է գերազանցի 600 մ3-ը, բայց չպետք է գերազանցի 50 տրանսպորտային միջոցը:

115. Վառելանյութեր և քսանյութերի տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների խմբերի, ինչպես նաև այլ տրանսպորտային միջոցների պահման տարածքների միջև հեռավորությունը պետք է լինի 12 մ-ից ոչ պակաս:

116. 15 և պակաս կետեր ունեցող ուղևորատար ավտոսպասարկման կայանների տարածքում տրանսպորտային միջոցների պահման և սպասման տարածքներից և մինչև I և II հրակայունության աստիճանի շենքերն ու շինությունները` բացվածքներ ունեցող պատերի կողմից` չի նորմավորվում:

117. Սպասարկման կայանի տարածքում պետք է տեղաբաշխվեն արտադրական և օժանդակ սենքեր, վերանորոգման սպասող և սպասարկման ու վերանորոգման ենթարկված տրանսպորտային միջոցների կայանատեղ:

118. Ցանկապատի պարագծի տարածքը բարեկարգվում է` սովորական եզրագիծ սիզամարգով, որտեղ տնկվում են ծառեր և թփեր:

 

7. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՍԵՆՔԵՐ

 

119. Արտադրական և պահեստային տարածքները պետք է ներառեն.

1) տեխնիկական սպասարկման և վերանորոգման գոտի,

2) տեխնիկական վերանորոգման արտադրական տարածքներ,

3) պահեստներ,

4) էներգետիկ և սանիտարատեխնիկական ծառայությունների և սարքերի (ճնշակային /կոմպրեսորային/, տրանսֆորմատորի, պոմպերի, օդափոխություն և այլն) տեխնիկական սենքեր:

120. I, II և III կարգերի տրանսպորտային միջոցներ մինչև 200 (ներառյալ) տրանսպորտային միջոցների և IV կարգի մինչև 50 (ներառյալ) տրանսպորտային միջոցների քանակ ունեցող կազմակերպություններում, ինչպես նաև մինչև 10 (ներառյալ) սպասարկման և ընթացիկ վերանորոգման կետեր ունեցող տրանսպորտային միջոցների սպասարկման կայաններում, ագրեգատների վերանորոգման, փականագործական-մեխանիկական, էլեկտրատեխնիկական և ռադիովերանորոգման, գործիքների վերանորոգման, տեխնոլոգիական սարքավորումների պատրաստման, հարմարանքների և արտադրական գույքի վերանորոգման և արտադրության հետ կապված աշխատանքները կարող են իրականացվել տրանսպորտային միջոցների սպասարկման և ընթացիկ վերանորոգման կետերի հետ նույն սենքում, որը մյուս սենքերից մեկուսացված է I տեսակի հրդեհային միջնորմով:

121. Մինչև 10-ը ներառյալ սպասարկման և ընթացիկ վերանորոգման կետերի քանակով սպասարկման կայաններում թույլատրվում է եռակցման միջոցով թափքի վերանորոգման կետեր տեղադրել սպասարկման և ընթացիկ վերանորոգման կետերի տարածքում պայմանով` նշված կետերը պետք է ցանկապատված լինեն հատակից 2,5մ բարձրությամբ համատարած չայրելի էկրանով և ապահովված լինեն կենտրոնացված գազամատակարարմամբ:

122. Արդյունաբերական և այլ կազմակերպություններին սպասարկող տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման համար նախատեսված արտադրական ու պահեստային սենքերը կարող են տեղակայվել Վ, Գ և Դ կարգերի II հրակայունության աստիճանի արտադրական շենքերում, եթե նշված սենքերը շենքի մնացած մասից բաժանված են 2-րդ տեսակի խուլ հակահրդեհային պատերով և 3-րդ տեսակի ծածկերով:

123. Տեխնիկական սպասարկման կայանների արտադրական սենքերն ըստ արտադրության հրդեհային վտանգավորության ներառում են.

1) սպասարկման և ընթացիկ վերանորոգման տեղամաս, կոմպրեսորային, ագրեգատամեխանիկական տեղամաս, էլեկտրակարբյուրատորային, մարտկոցային` «Դ» կարգին,

2) թափքային, պահեստամասերի պահեստ, անվադողերի մոնտաժման, նյութերի պահեստ` «Գ» կարգին,

3) ներկման տեղամաս և ներկերի նախապատրաստման համար սենքեր` «Ա» կարգին:

124. Արտադրական սենքերի մակերեսը մոտավորապես հաշվարկվում է ըստ յուրաքանչյուր աշխատանքային կետի համար նախատեսված տեսակարար մակերեսի որը, հաշվի առնելով անցումները ընդունվում է 40 մ2 - 60 մ2:

125. Տեխնիկական սպասարկման արտադրական և պահեստային սենքերը և I, II և III կարգերի տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոնները պետք է տեղակայված լինեն մեկ շենքում:

126. Նախագծման ընթացքում աղմուկի և թրթռման աղբյուրներ ունեցող տրանսպորտային միջոցների կենտրոնները այլ արտադրական սենքերից (տեղամասերից) տեղաբաշխվում են հեռավորության վրա:

127. Տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոնների նախագծման, կառուցման և շահագործման գործընթացում, անվտանգությունն ու հարմարավետությունն ապահովելու համար, անհրաժեշտ է հաշվի առնել աշխատավայրեր թրթռումը փոխանցող սարքավորումները, որոնք պետք է տեղադրվեն առանձին հիմքերի կամ թրթռումային մեկուսացում պահպանող կոնստրուկցիաների վրա (թրթռումամեկուսիչ հատակներ, գորգեր):

128. Տրանսպորտային միջոցների սպասարկման և ընթացիկ վերանորոգման կետերի սենքերում թույլատրվում է թարմ և օգտագործված քսայուղեր պահել 5 մ3-ից ոչ ավելի ընդհանուր տարողությամբ պահեստարաններում (ռեզերվուարներում), որոնք տեղադրված են սենքում կամ գետնախորշում, ինչպես նաև տեղադրել քսայուղեր տեղափոխելու համար պոմպային սարքավորումներ:

129. Ավտոտրանսպորտային միջոցների կազմակերպություններում (I կարգերի տրանսպորտային միջոցների քանակով մինչև 200 ներառյալ) խորացված ախտորոշման կետերը կարող են տեղադրվել տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման կետերի տարածքում:

130. Փոքր արտադրական հոսք ունեցող տրանսպորտային միջոցների վերանորոգմամբ և սպասարկմամբ զբաղվող փոքր կազմակերպությունների համար կարող են միավորվել աշխատանքի միատարր բնույթ ունեցող որոշ տեղամասեր, ինչպես նաև առանձին պահեստներ:

131. Շենքի առանձին սենքերում անհրաժեշտ է նախատեսել պահեստանոցներ կամ պահեստներ.

1) քսանյութային,

2) լաքաներկային,

3) պինդ վառելանյութերի:

132. 25 մ3-ից ավելի քսայուղեր ներսում պահելու դեպքում, շենքից դուրս պետք է տրամադրվեն ստորգետնյա վթարային պահեստարաններ` սենքում տեղադրված վերգետնյա սպառման պահեստարաններից յուղը դատարկելու համար:

133. 10 մ3-ից ոչ ավելի ծավալով քսանյութեր պահելու համար նախատեսված սենքերում թույլատրվում է տեղադրել յուղեր մղելու համար նախատեսված պոմպային ագրեգատներ:

134. Պահեստամասերի և նյութերի պահեստավորման համար պետք է նախատեսվեն առանձին սենքեր, որոնք ցանկապատված են հակահրդեհային միջնորմերով և ծածկերով` կախված շենքի հրակայունության աստիճանից.

1) շարժիչների, ագրեգատների, հանգույցների, բաղադրամասերի, չհրկիզվող նյութերի, մետաղների, գործիքների, արժեքավոր ջարդոնի (գունավոր մետաղ և այլն) համար,

2) մեքենայի անվադողերի (դողի օդախցիկների և դողածածկանների),

3) քսանյութերի,

4) լաքաներկային նյութերի,

5) պինդ այրվող նյութեր (թուղթ, ստվարաթուղթ):

135. Գազաեռակցման աշխատանքներում օգտագործվող թթվածնի և ացետիլենի բալոնների պահպանման պահեստը և յուղերի պահեստը տեղաբաշխվում են կայանի տարածքում առանձին սենքերում:

136. Անվադողերի տեղադրման (մոնտաժման) աշխատանքները կարող են իրականացվել սպասարկման և ընթացիկ վերանորոգման կետերի սենքում:

137. 50 մ2-ից ավելի մակերեսով ավտոմեքենայի անվադողերի պահպանման սենքը պետք է տեղակայված լինի շենքի արտաքին պատի մոտ` պատուհանի բացվածքով:

138. Ավտոմեքենայի անվադողերի պահպանումը թույլատրվում է այլ նյութերի հետ միասին, ելնելով դրանց համատեղելիության պայմանից մինչև 50մ2 ներառյալ ընդհանուր սենքի մակերեսի դեպքում:

139. Թույլատրվում է լցված և դատարկված թթվածնի և ացետիլենի բալոնների պահպանումը մինչև 10 հատ քանակով` յուրաքանչյուր տեսակից ներառյալ, առանձին մետաղական պահարաններում, որոնք տեղադրված են արտադրական շենքերի դրսում գտնվող պատուհանների և դռների բացվածքների միջև ընկած միջնապատերում` պահարանից մինչև միջնապատի եզրը 0,5մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

140. Օգտագործված մարտկոցների պահեստանոցի մակերեսը պետք է ընդունել 0,5 մ2 յուրաքանչյուր 1000 համալիր սպասարկվող մեքենայի համար:

141. I կարգի տրանսպորտային միջոցների լվացման խցիկները կարող են տեղադրվել տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման կետերի սենքերում:

142. Միասնական սպասարկման համալիրի լվացման և հարակից տարածքների միջև բացվածքները տրանսպորտային միջոցների պահպանման, տեխնիկական սպասարկման և տրանսպորտային միջոցների սովորական վերանորոգման կետերի միջև կարող են սարքավորվել անջրանցիկ վարագույրներով:

143. Միասնական սպասարկման համալիրի լվացման, մաքրման և այլ աշխատանքների կատարման համար 0 oC և ավելի բարձր արտաքին օդի ջերմաստիճանի դեպքում թույլատրվում է նախատեսել կետեր, տեղակայված բաց հարթակներում կամ ծածկարանի տակ:

144. Եռակցման, թիթեղային և ամրանային աշխատանքների կետերը IV կարգերի տրանսպորտային միջոցների համար, երկու և ավելի կետերով, թույլատրվում է առանձնացնել տրանսպորտային միջոցների սպասարկման և ընթացիկ վերանորոգման կետերի սենքերից հատակից 4 մ-ից ոչ ավելի բարձրությամբ ոչ այրվող նյութերից պատրաստված միջնորմով, վերհան տրանսպորտային սարքավորումների անցումը ապահովելու համար:

145. Թունելի առլույս բարձրությունը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս, թունելի լայնությունը` 1 մ-ից ոչ պակաս:

146. Խրամուղու լայնությունը պետք է ընդունվի.

1) առանց սարքավորումները խրամուղու տեղադրելու` 1,2 մ-ից ոչ պակաս,

2) սարքավորումները խրամուղում տեղադրելու դեպքում` 2,0 մ-2,2մ:

147. Աշխատանքային պայմանները և տեխնոլոգիական գործընթացների ճկունությունն ապահովելու համար պետք է նախատեսվեն զննման փոսեր, որոնք պետք է նախագծվեն հետևյալ պայմաններով.

1) աշխատանքային գոտու երկարությունը պետք է լինի տրանսպորտային միջոցի եզրաչափքային երկարությունից ոչ պակաս, բայց չգերազանցի այն ավելի քան 0,8 մ-ով.

2) լայնությունը ընտրվում է անվամեջի չափսերից և կազմում է 0,9մ` մարդատար ավտոմեքենաների և 1,1մ` բեռնատարների և ավտոբուսների համար,

3) խորությունը պետք է ապահովի ներքևից ազատ մուտքը հանգույցներին և ագրեգատներին և լինի 1,3 մ-1,5մ` մարդատար ավտոմեքենաների և գերփոքր ավտոբուսների համար, բեռնատարների և ավտոբուսների (բացառությամբ գերփոքր դասի)` 1,1մ-1,2մ:

148. Զննման փոսի մուտքի մոտ պետք է նախատեսվի 0,15մ-0,20մ բարձրությամբ բաժանարար:

149. Անցումային զննման փոսերը, որոնք գտնվում են միմյանց զուգահեռ, պետք է միացվեն թունելներով (ստորգետնյա անցումներ), իսկ փակուղային փոսերը` բաց խրամուղիներով:

150. Զննման փոսեր մուտք գործելու համար պետք է նախատեսվեն 0,7մ-ից ոչ պակաս լայնությամբ սանդուղքներ հետևյալ քանակությամբ.

1) խրամատներով միացված փակուղային զննման փոսերի համար` յուրաքանչյուր երեք ստուգիչ փոսի համար առնվազն մեկ սանդուղք,

2) թունելներով միացված առանձին զննման փոսերի համար` չորս զննման փոսերի համար մեկ սանդուղքից ոչ պակաս,

3) անցումային զննման փոսերի համար` յուրաքանչյուր հոսքագծի համար առնվազն երկու սանդուղք, որոնք տեղակայված են հակառակ կողմերում (մոտակա ելքից հեռավորությունը պետք է լինի 25 մ-ից ոչ ավելի),

4) փակուղային զննման փոսերի համար, որոնք միացված չեն խրամատներով` յուրաքանչյուր զննման փոսի համար մեկ սանդուղք:

151. Աշխատանքային կետի տեսակարար արտադրական մակերեսը (տեխնիկական սարքավորումների և մեկ աշխատանքային կետի շահագործման համար հատկացված մակերեսը` տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման համար)` կախված կայանի հզորությունից, կազմում է.

1) 6-10 կետ` 120 մ2-110 մ2,

2) 11-15 կետ` 110 մ2-100 մ2,

3) 16-25 կետ` 100 մ2-90 մ2,

4) 25-ից ավելի կետ` 90 մ2-80 մ2:

152. Ներկման տեղամասը պետք է ունենա երեքից ոչ պակաս առանձին սենքեր (բաժանմունք) հետևյալ աշխատանքների համար`

1) ներկման նախապատրաստում (նախապատրաստական բաժանմունք),

2) լաքաներկային պատվածքի կիրառում (ներկման բաժանմունք),

3) լաքաներկային ծածկույթների չորացում (չորացման բաժանմունք):

153. Ներկարարական սենքում հեղուկ և գազային վառելիքով աշխատող ներկի չորացման խցիկների տեղադրման դեպքում, պետք է նախատեսվի առանձին ջերմագեներատորային սենք, որը պետք է տեղակայված լինի արտաքին պատի մոտ` դեպի դուրս ելքով և մյուս սենքերից բաժանված լինի 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերով և 3-րդ տեսակի հակահրդեհային ծածկերով:

154. I կարգի տրանսպորտային միջոցների լվացման խցիկները կարող են տեղադրվել տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման կետերի սենքերում:

155. Թույլատրվում է առանձին շենքում տեղակայել միասնական սպասարկման համալիրի, ներկման, թափքի վերանորոգման, անվադողերի տեղադրման և ընթացիկ վերանորոգման հետ կապված աշխատանքների համար նախատեսված սենքեր:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
13.01.2026
N 01-Ն
Հրաման