Սեղմել Esc փակելու համար:
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

09.09.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 օգոստոսի 2021 թվականի N 06-Ն

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(10-րդ մաս)

 

2) Հորատանցքային երկրաֆիզիկայի մեթոդների ազդեցությունը հետախուզական փորվածքների ցանցի խտության ընտրության վրա սահմանված չեն:

34. Հանքավայրերի հաշվարկված պաշարների հավաստիության հաստատման համար դրանց որոշ տեղամասեր պետք է հետախուզված լինեն առավել մանրամասն: Այդ տեղամասերն անհրաժեշտ է ուսումնասիրել և նմուշարկել հանքավայրերի մնացած տեղամասերի համեմատությամբ առավել խիտ հետախուզական ցանցով: Ընդ որում.

1) հանքավայրի, մնացած մասի համար ընդունված հետախուզական ցանցից առավել խիտ հետախուզական ցանցով, մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերի քանակը և չափերը որոշվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը բավարարելու տեսակետից.

ա. 1-ին խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված դեպքերում և քանակներով պետք է հաշվարկվեն նաև A, B և A+B կարգերի պաշարներ..

բ. 2-րդ խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված դեպքերում և քանակներով պետք է հաշվարկվեն նաև B կարգի պաշարներ..

գ. 3-րդ խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված քանակներով պետք է հաշվարկվեն C1 կարգի պաշարներ.. 3-րդ խմբի հանքավայրերի մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերում նպատակահարմար է C1 կարգի համար ընդունված հետախուզման ցանցը խտացնել առնվազն երկու անգամ.

2) Պաշարների հաշվարկման համար երկրավիճակագրական մոդելավորման եղանակների, հակադարձ հեռավորությունների և այլ մեթոդների կիրառման համար, մանրամասն հետախուզման տեղամասերում անհրաժեշտ է ապահովել օպտիմալ միջարկումների (ինտերպոլյացիա) բանաձևերի հիմնավորման համար բավարար հետախուզական հատումների խտություն:

3) Առավել մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերը պետք է ընտրվեն այնպես, որ դրանք բնութագրեն հանքավայրի հիմնական պաշարները ներառող հանքային մարմինների տեղադրման պայմանները և ձևաբանությունը, ինչպես նաև հանքաքարերի գերակշռող մասի որակը: Հնարավորության դեպքում դրանք տեղակայվում են հանքավայրի առաջնային մշակման ենթակա պաշարների եզրագծերում.. եթե վերջիններս չեն բնութագրում հանքավայրի երկրաբանական կառուցվածքը, հանքաքարի որակը, և լեռնաերկրաբանական պայմանները, ապա պետք է մանրամասն ուսումնասիրվեն նաև այդ պայմաններին բավարարող տեղամասերը: Հանքավայրերում մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերի քանակը և չափերը յուրաքանչյուր հստակ դեպքի համար ընտրվում է ընդերքօգտագործողի կողմից:

4) Մանրամասն հետախուզման տեղամասերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը օգտագործվում է հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդության խմբի հիմնավորման, կիրառված հետախուզման ցանցի երկրաչափության և խտության համապատասխանությունը հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին հավաստելու, հետազոտման երկրաֆիզիկական մեթոդների, նմուշարկման տվյալների արդյունքների և հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկման համար ընդունված հաշվարկային պարամետրերի և ամբողջ հանքավայրի շահագործման պայմանների հավաստիության գնահատման նպատակով: Շահագործվող հանքավայրերում այդ նպատակների համար կիրառվում են շահագործական հետախուզման և արդյունահանման տվյալները:

35. Բոլոր հետախուզական փորվածքները, և հանքամարմինների կամ հանքային գոտիների ելքերը երկրի մակերևույթ պետք է փաստագրվեն: Նմուշարկման արդյունքները տեղադրվում են առաջնային փաստագրման մատյաններում և համեմատվում երկրաբանական նկարագրությունների հետ:

1) Առաջնային փաստագրման լիակատարությունն ու որակը, հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին փաստագրման համապատասխանությունը, կառուցվածքային տարրերի տարածական դիրքի որոշման և փաստագրման տվյալները լուսաբանող գծանկարների ու դրանց նկարագրության արժանահավատությունը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.5-րդ մասի համաձայն պետք է փաստվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից` առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատմամբ:

2) Անհրաժեշտ է գնահատել նաև երկրաբանական և երկրաֆիզիկական նմուշարկման որակը (նմուշի զանգվածի և հատույթի պահպանումը, դրանց դիրքի համապատասխանությունը տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին, նմուշարկման ամբողջականությունը և անընդհատությունը, վերահսկողական նմուշարկման առկայությունը և արդյունքները), միներալատեխնոլոգիական և ինժեներաջրաերկրաբանական հետազոտությունների ներկայացուցչականությունը, ծավալային զանգվածի որոշման որակը, նմուշի վերամշակումը և անալիտիկ աշխատանքները: Բացի դրանից, անհրաժեշտ է վերահսկել ամփոփ երկրաբանական նյութերի համապատասխանությունը առաջնային փաստաթղթերին և ֆոնդային նյութերին:

3) Ստուգման արդյունքները ձևակերպվում են ակտերով և համապատասխան գրությամբ ներկայացվում` ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմին:

36. Օգտակար հանածոյի որակի ուսումնասիրության, հանքամարմինների եզրագծման և պաշարների հաշվարկի համար հետախուզական փորվածքներով հատված կամ բնական մերկացումներով բացված բոլոր հանքային միջակայքերը ենթակա են նմուշարկման:

37. Նմուշարկման մեթոդների (երկրաբանական, երկրաֆիզիկական) ու եղանակների ընտրությունը կատարվում է ելնելով հանքավայրի կոնկրետ երկրաբանական առանձնահատկություններից, ինչպես նաև հետախուզման կիրառվող տեխնիկական միջոցներից:

1) Համապատասխան հիմնավորվածության դեպքում, որպես շարքային նմուշարկում, կարող են կիրառվել երկրաֆիզիկական մեթոդներով (մագնիսական, միջուկային երկրաֆիզիկական) ստացված տվյալները (երկրաֆիզիկական նմուշարկման տվյալները պաշարների հաշվարկման ժամանակ կիրառելու, ինչպես նաև նմուշարկման երկրաֆիզիկական նոր մեթոդների և մեթոդաբանությունների գործնականում ներդրման հնարավորությունը կարող է առաջարկվել Հաշվետվության հեղինակների կամ այլ կոմպետենտ կառույցների խորհրդով, որը քննարկվում է Պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի նիստում` օրենքով սահմանված կարգով ստանալով իրավական ձևակերպում):

2) Հանքավայրում ընդունված նմուշարկման բավարար արտադրողական և խնայողական մեթոդն ու եղանակը պետք է ապահովի սպասվող արդյունքների առավել հավաստիություն: Նմուշարկման մի քանի մեթոդների և եղանակների կիրառման դեպքում անհրաժեշտ է դրանց համադրումը` ըստ ստացված արդյունքների ճշտության և հավաստիության:

3) Նմուշարկման երկրաբանական, երկրաֆիզիկական մեթոդների և ակոսային, հորատահանուկային, քերծման ու այլ եղանակների ընտրության, նմուշներ վերցնելու ու դրանց մշակման որակի որոշման և նմուշարկման արդյունքների հավաստիության գնահատման համար անհրաժեշտ է կիրառել երկրաբանահետախուզական աշխատանքների գործընթացներով հավաստված ու արդարացված մեթոդներն ու եղանակները:

38. Հետախուզական հատումների նմուշարկումն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ պայմանների պահպանմամբ.

1) նմուշարկման ցանցը պետք է լինի կայուն, իսկ դրա խտությունը որոշվում է հանքավայրի ուսումնասիրվող տեղամասերի երկրաբանական առանձնահատկություններով: Նմուշները պետք է վերցնել հանքայնացման առավելագույն փոփոխականության ուղղությամբ: Հանքամարմինները հետախուզական փորվածքներով (հատկապես հորատանցքերով) հանքայնացման առավելագույն փոփոխականության ուղղության նկատմամբ սուր անկյան (30 o-ից փոքր) տակ հատելու դեպքում, եթե ըստ այդմ կասկածներ են առաջանում նմուշարկման բնութագրականության լինելու հարցում, վերստուգիչ աշխատանքներով կամ համեմատությամբ պետք է ապացուցվի այդ հատումների նմուշարկման արդյունքները պաշարների հաշվարկում օգտագործելու հնարավորությունը,

2) նմուշարկումը պետք է կատարվի անընդմեջ, հանքային մարմնի ամբողջ հզորությամբ, ընդգրկելով նաև պարփակող ապարները` կոնդիցիաների պահանջներին համապատասխան արդյունաբերական սահմաններում ներառվող դատարկ կամ ոչ կոնդիցիոն միջակայքերի թույլատրելի հզորությունը գերազանցող չափով: Հետախուզական փորվածքներում հանքաքարերի արմատական ելքերից բացի պետք է նմուշարկվեն նաև դրանց հողմահարման արգասիքները,

3) հանքամարմինների կողերում հանքաքարերի ու հանքայնացված ապարների բնական տարատեսակները պետք է նմուշարկվեն առանձին` սեկցիաներով (հատվածամասերով): Յուրաքանչյուր սեկցիայի (շարքային նմուշի) երկարությունը որոշվում է հանքամարմնի ներքին կառուցվածքով, նյութական կազմի փոփոխականությամբ, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկություններով, հանքաքարերի ֆիզիկամեխանիկական և այլ հատկություններով, ինչպես նաև հորատաերթի երկարությամբ, ըստ որում հորատահանուկի տարբեր ելքերով միջակայքերը նմուշարկվում են առանձին-առանձին:

39. Նմուշարկման որակը, ըստ յուրաքանչյուր ընդունված մեթոդի ու եղանակի և հանքաքարի հիմնական տեսակների, անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել` տալով ստացված արդյունքների ճշգրտության ու արժանահավատության գնահատականը: Անհրաժեշտ է ժամանակին ստուգել նմուշների դիրքը երկրաբանական կառուցվածքի տարրերի նկատմամբ, հանքամարմիններն ըստ հզորության եզրագծելու հուսալիությունը, նմուշների ընդունված պարամետրերի հաստատունությունը և դրանց փաստացի զանգվածի համապատասխանությունը հաշվարկայինին` ելնելով նմուշի ակոսի ընդունված հատույթից կամ հորատահանուկի փաստացի տրամագծից ու ելքից (շեղումը չպետք է գերազանցի +-10-20%` նկատի ունենալով հանքաքարերի խտության փոփոխականությունը):

1) Հորատահանուկային նմուշարկման ճշգրտությունը անհրաժեշտ է ստուգել հորատահանուկի երկրորդ կեսից վերցված նմուշով:

2) Բնական տեղադրման պայմաններում երկրաֆիզիկական նմուշարկման ժամանակ վերահսկվում է սարքավորումների աշխատանքի կայունությունը և մեթոդի վերարտադրողականությունը` շարքային և ստուգողական չափումների միևնույն պայմաններում: Երկրաֆիզիկական նմուշարկման արժանահավատությունը որոշվում է հորատահանուկի բարձր ելքով (90% և ավելի) հենակետային միջակայքերի երկրաբանական և երկրաֆիզիկական նմուշարկման տվյալների համադրման միջոցով:

3) Նմուշարկման ճշգրտության վրա ազդող թերությունների բացահայտման դեպքում անհրաժեշտ է իրականացնել հանքային միջակայքերի վերանմուշարկում (կամ կրկնակի կարոտաժ):

4) Կարոտաժի արդյունքներով որոշված պարունակությունների արժանահավատությունը հավաստվում է դրա տվյալները հորատահանուկի բարձր ելքով (90% և ավելի) հենակետային հորատանցքերում հանքաքարերի հիմնական տեսակների նմուշարկման արդյունքների հետ համադրելով: Շարքային հորատանցքերում հորատահանուկային նմուշարկման արժանահավատությունը պետք է հավաստվի հորատահանուկի ելքի տարբեր դասերի համար, երկրաֆիզիկական նմուշարկման տվյալներով, առանձին-առանձին: Նմուշարկման արդյունքները զգալի աղավաղող, ընտրողական մաշելիության առկայության դեպքում հորատահանուկային նմուշարկման արժանահավատությունը հնարավորության դեպքում հաստատվում է ուղեկցող լեռնային փորվածքների նմուշարկմամբ:

5) Նմուշարկման ընդունված եղանակի արժանահավատությունը, շահագործվող հանքավայրերում, հաստատվում է հանքավայրի միևնույն հորիզոնների, բլոկների կամ տեղամասերի սահմաններում` լեռնային փորվածքների և սյունակային հորատման տվյալների տարբերակված (առանձին) համադրմամբ:

6) Վերստուգիչ նմուշարկման ծավալները պետք է բավարար լինեն դրանց արդյունքների վիճակագրական մշակման և սիստեմատիկ սխալների առկայության կամ բացակայության մասին հիմնավորված հետևությունների համար, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ուղղիչ գործակիցներ մտցնելու համար:

40. Նմուշների մշակումը կատարվում է յուրաքանչյուր հանքավայրի համար մշակված սխեմայով կամ համադրելի ընդունված հանքավայրի օրինակով: Հիմնական և վերստուգիչ նմուշների մշակումն իրականացվում է միևնույն սխեմայով:

1) Նմուշների մշակման որակը պետք է շարունակաբար վերահսկվի` «K» գործակցի հիմնավորվածության և մշակման սխեմայի պահպանման հետ կապված բոլոր գործողություններով:

2) Խոշորածավալ վերստուգիչ նմուշների մշակումը կատարվում է հատուկ կազմված ծրագրերով:

41. Հանքաքարերի քիմիական կազմը պետք է ուսումնասիրվի ամբողջությամբ, դրանց որակի արժանահավատ գնահատումը, հիմնական, ուղեկից բաղադրիչների ու դրանց արդյունաբերական նշանակության հաստատումն, ինչպես նաև վնասակար խառնուկների հայտնաբերումն ապահովող լիարժեքությամբ: Հանքաքարերում դրանց պարունակությունը որոշվում է համապատասխան ստանդարտներով սահմանված նմուշների քիմիական, մագնիսական, միջուկային երկրաֆիզիկական, այլ երկրաֆիզիկական, սպեկտրային և անալիզների այլ մեթոդներով:

1) Հանքաքարում ուղեկից բաղադրիչների ուսումնասիրությունը իրականացվում է ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման եղանակի որոշումն ապահովող մանրամասնությամբ:

2) Հարստացում չպահանջող հանքաքարերի շարքային նմուշներում որոշվում է երկաթի ընդհանուր, ինչպես նաև այն բաղադրիչների պարունակությունները, որոնց որոշումը նախատեսված է ապրանքային հանքաքարին ներկայացվող տեխնիկական պայմաններով: Վնասակար խառնուկների, խարամառաջացնող, ինչպես նաև ուղեկից բաղադրիչների պարունակությունները կարող են որոշվել խմբային նմուշներում:

3) Հարստացման ենթակա հանքաքարերի շարքային նմուշներում, որպես կանոն, որոշվում են. Fe-ի ընդհանուր, իսկ մագնետիտային կազմի հանքաքարերի համար` նաև մագնետիտին կապված Fe-ի, ինքնուրույն արդյունաբերական նշանակություն ունեցող ուղեկից բաղադրիչների (ապատիտ-մագնետիտային հանքաքարերում` P(2)O(5)-ի և ZrO(2)-ի, տիտան-մագնետիտային հանքաքարերում` V(2)O(5)-ի, ինչպես նաև Cu-ի, Co-ի և այլնի) պարունակությունները: Հարստացման սխեմային համապատասխան երկաթի խտանյութ անցնող միներալների հետ կապված վնասկար խառնուկների (ընդհանուր և սուլֆիդային ծծմբի (S), մագնետիտում ցինկի (Zn) իզոմորֆ խառնուկի, տիտանամագնետիտներում` TiO(2)-ի և այլնի), ինչպես նաև օքսիդացած, առաջնային մագնետիտային և երկաթասպաթային (սիդերիտային) հանքաքարերի սահմանների որոշման համար` FeO-ի և Fe(2)O(3)-ի պարունակությունները, կարբոնատացած և լիմոնիտացած տարատեսակների առանձնացման համար` շիկացման ժամանակ կորուստները կարող են որոշվել խմբային նմուշների անալիզների տվյալներով: Խարամառաջացնող բաղադրիչների պարունակությունը սահմանվում են խտանյութերի անալիզներով:

4) Խմբային նմուշներում պետք է որոշվեն ընդհանուր երկաթի (Fe-ի), արդյունաբերական նշանակությամբ միներալների, ինչպես նաև շարքային նմուշներում որոշված այլ բաղադրիչների հետ կապված երկաթի (Fe-ի) և բոլոր ուղեկից օգտակար բաղադրիչների (Zn, Pb, Au, Pt, Ge և այլն) պարունակությունները: Խմբային նմուշները պետք է բնութագրեն հանքաքարերի բոլոր բնական տարատեսակները կամ դրանց տեխնոլոգիական տիպերն ու տեսակները:

5) Շարքային նմուշները խմբային նմուշներում միավորելու կարգը, դրանց տեղաբաշխումը և ընդհանուր քանակը պետք է ապահովեն հանքաքարերի հիմնական տարատեսակների հավասարաչափ նմուշարկումը` ուղեկից բաղադրիչների և վնասակար խառնուրդների պարունակությունների որոշմամբ և այդ պարունակությունների փոփոխությունների պարզաբանումը հանքամարմինների տարածման և անկման ուղղություններով:

6) Առաջնային հանքաքարերի օքսիդացման աստիճանը բացահայտելու և օքսիդացման գոտու սահմանմանը որոշելու նպատակով պետք է կատարվեն ֆազային անալիզներ:

42. Նմուշների անալիզների որակը պետք է հետևողականորեն ստուգել, իսկ վերստուգման արդյունքները ժամանակին մշակել` գոյություն ունեցող մեթոդական մոտեցումներին համապատասխան: Անալիզների երկրաբանական վերստուգումն անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր վերստուգումից անկախ` հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակաշրջանում: Վերստուգման ենթակա են բոլոր հիմնական, ուղեկից ու խարամառաջացնող բաղադրամասերի և վնասակար խառնուրդների անալիզների արդյունքները:

43. Նմուշներում օգտակար և վնասակար բաղադրիչների պարունակությունների որոշման ժամանակ թույլ տրվող պատահական սխալանքների հայտնաբերման համար անհրաժեշտ է իրականացնել անալիզների ներքին վերստուգում` ծածկագրված վերստուգվող նմուշների անալիզների միջոցով` վերցված հիմնական անալիզները կատարող նույն լաբորատորիայի անալիտիկ նմուշների կրկնօրինակներից:

1) Շարքային նմուշների անալիզների արդյունքում հնարավոր սիստեմատիկ սխալանքների հայտնաբերման և գնահատման համար պետք է իրականացվի անալիզների արտաքին վերստուգում` վերստուգիչ կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արտաքին վերստուգման են ուղարկվում հիմնական լաբորատորիայում պահպանվող և ներքին վերստուգման ենթարկված անալիտիկ նմուշների կրկնօրինակները: Հետազոտվող նմուշներին համանման կազմի ստանդարտ նմուշների (Ստանդարտնիե Օբրազցի Սօստավա- ՍՕՍ, այսուհետ` ՀԿՍՆ) առկայության դեպքում արտաքին վերստուգումը պետք է իրականացնել` այդ նմուշները ծածկագրված տեսքով մտցնելով հիմնական լաբորատորիա վերստուգման ուղարկվող նմուշների խմբաքանակի մեջ:

2) Ներքին և արտաքին վերստուգման ուղարկվող նմուշները պետք է բնորոշեն հանքավայրի հանքաքարերի բոլոր տարատեսակները և պարունակությունների դասերը: Պարտադիր կարգով ներքին վերստուգման են ուղարկվում հետազոտվող ուղեկից բաղադրիչների արտակարգ բարձր պարունակություն ցույց տված բոլոր նմուշները, այդ թվում «մրրկային» պարունակությամբ:

44. Ներքին և արտաքին վերստուգման քանակը պարունակությունների յուրաքանչյուր դասի և հետախուզման ժամանակահատվածի համար պետք է ապահովի ընտրանքի (ընտրաքանակի կամ ընտրված նմուշների խմբաքանակի) բնութագրականությունը:

1) Պարունակությունների դասերի առանձնացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել պաշարների հաշվարկի համար կոնդիցիաների պահանջներն` եզրագծային և նվազագույն արդյունաբերական պարունակությունները: Անալիզների ենթակա նմուշների մեծ քանակի (տարեկան 2000 և ավելի) դեպքում վերստուգիչ անալիզների են ուղարկվում դրանց ընդհանուր քանակի 5%-ը: Շարքային նմուշների փոքր քանակի դեպքում պարունակությունների յուրաքանչյուր առանձնացված դասի համար վերստուգվող ժամանակահատվածում պետք է կատարվեն 30-ից ոչ պակաս վերստուգիչ անալիզներ:

45. Ներքին և արտաքին վերստուգումների տվյալների մշակումը պարունակությունների յուրաքանչյուր դասի համար կատարվում է ըստ ժամանակաշրջանների (կիսամյակ, տարի)` անալիզների յուրաքանչյուր մեթոդի և հիմնական անալիզները կատարող լաբորատորիայի համար առանձին: Սիստեմատիկ շեղումների գնահատականը` ՀԿՍՆ անալիզի տվյալների արդյունքներով, կատարվում է ըստ անալիտիկ տվյալների վիճակագրական մշակման:

1) Ներքին վերստուգման արդյունքներով որոշված հարաբերական միջին քառակուսային սխալանքը չպետք է գերազանցի աղյուսակ 4-ով սահմանված` ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքների (%) ցուցանիշները: Հակառակ դեպքում պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի ժամանակաշրջանի հիմնական անալիզների արդյունքները խոտանվում են, և բոլոր նմուշները ենթարկվում են կրկնակի անալիզների` ներքին երկրաբանական վերստուգիչ հետազոտության կատարմամբ: Միաժամանակ հիմնական լաբորատորիան պետք է պարզաբանի խոտանի պատճառները և միջոցներ ձեռնարկի դրանք վերացնելու համար:

 

Աղյուսակ 4

 

Ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի

հարաբերական միջին քառակուսային սխալանքը (%)

 

.___________________________________________________________.

|Բաղադրիչ-|Պարունա- |Թույլատ- |Բաղադրիչ|Պարունակու|Թույլատ- |

|ները     |կություն-|րելի     |ները    |թյունների |րելի     |

|         |ների     |հարաբե-  |        |դասերը, % |հարաբե-  |

|         |դասերը, %|րական    |        |(Ge, գ/տ) |րական    |

|         |(Ge, գ/տ)|միջին    |        |          |միջին    |

|         |         |քառակու- |        |          |քառակու- |

|         |         |սային    |        |          |սային    |

|         |         |սխալանքը,|        |          |սխալանքը,|

|         |         |%        |        |          |%        |

|_________|_________|_________|________|__________|_________|

|Fe       |>45      |1,5      |        |7-20      |6        |

|ընդհանուր|         |         |        |          |         |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |30-45    |2,0      |        |1-7       |11       |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |20-30    |2,5      | CaO    |0,5-1     |15       |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |10-20    |3,0      |        |0,2-0,5   |20       |

|_________|_________|_________|        |__________|_________|

|FeO      |>17      |3,5      |        |<0,2      |30       |

|         |_________|_________|________|__________|_________|

|         |12-17    |4,0      |  Mn    |3-6       |3,5      |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |5-12     |5,5      |        |0,5-3,0   |6        |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |3,5-5    |10       |        |0,2-0,5   |10       |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |3,5      |20       |        |0,1-0,2   |13       |

|_________|_________|_________|        |__________|_________|

|Fe մագնե-|>45      |1,5      |        |0,05-0,1  |20       |

|տիտի     |         |         |        |          |         |

|_________|_________|_________|________|__________|_________|

|         |30-45    |2,0      |        |1-2       |9        |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |20-30    |3,0      |        |0,5-1     |12       |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |10-20    |4,0      |    S   |0,3-0,5   |15       |

|_________|_________|_________|        |__________|_________|

| SiO(2)  |5-20     |5,5      |        |0,1-0,3   |17       |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |1,5-5    |11       |        |0,05-0,1  |20       |

|_________|_________|_________|        |__________|_________|

|MgO      |1-10     |9        |        |0,01-0,05 |30       |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |0,5-1,0  |16       |        |0,001-0,01|30       |

|         |_________|_________|________|__________|_________|

|         |0,05-1,0 |30       |        |>1,0      |2,5      |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |<0,05    |30       |        |0,3-1,0   |5,5      |

|_________|_________|_________|        |__________|_________|

|Cr(2)O(3)|10-20    |2,5      |        |0,1-0,3   |8,5      |

|         |_________|_________|P(2)O(5)|__________|_________|

|         |5-10     |3        |        |0,05-0,1  |12       |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |1-5      |5        |        |0,01-0,05 |22       |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |0,1-1,0  |8,5      |        |0,001-0,01|30       |

|_________|_________|_________|________|__________|_________|

|Ni       |0,5-1,0  |7        |        |>2        |3        |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |0,2-0,5  |10       |        |0,5-2,0   |6        |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |0,02-0,2 |20       |   As   |0,05-0,5  |16       |

|_________|_________|_________|        |__________|_________|

|Co       |0,05-0,1 |10       |        |0,01-0,5  |25       |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |0,01-0,05|25       |        |0,01      |30       |

|_________|_________|_________|________|__________|_________|

|TiO(2)   |>15      |2,5      |B(2)O(3)|3-10      |7        |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |4-15     |6        |        |1-3       |10       |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |1-4      |8,5      |        |0,1-1,0   |22       |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |1        |17       |        |0,1       |30       |

|_________|_________|_________|________|__________|_________|

| V2O5    |0,5-1,0  |12       |        |>50       |18       |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |0,2-0,5  |15       |  Ge    |10-50     |26       |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |0,1-0,2  |20       |        |10        |30       |

|         |_________|_________|________|__________|_________|

|         |0,01-0,1 |25       | ZrO(2) |>3        |3,5      |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |0,01     |30       |        |1-3       |6        |

|_________|_________|_________|________|__________|_________|

|Cu       |1-3      |5,5      |        |0,1-1,0   |15       |

|         |_________|_________|        |__________|_________|

|         |0,5-1,0  |8,5      |        |0,1       |30       |

|         |_________|_________|________|__________|_________|

|         |0,2-0,5  |13       |    -   |  -       | -       |

|         |_________|_________|________|__________|_________|

|         |0,1-0,2  |17       |    -   |   -      | -       |

.___________________________________________________________.

 

2) Եթե հանքավայրում առանձնացված պարունակությունների դասերը տարբերվում են աղյուսակ 4-ում նշվածներից, ապա առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքները որոշվում են միջարկմամբ:

46. Արտաքին վերստուգման տվյալներով հիմնական և վերստուգող լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև սիստեմատիկ շեղումների բացահայտման դեպքում կատարվում է արբիտրաժային վերստուգում` արբիտրաժի կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արբիտրաժ վերահսկողության են ուղարկվում լաբորատորիայում պահպանվող շարքային նմուշների անալիտիկ կրկնօրինակները (ծայրահեղ դեպքերում` անալիտիկ նմուշների մնացուկները), որոնք ունեն շարքային և արտաքին անալիզների արդյունքներ: Վերստուգման ենթակա են 30-40 նմուշ` պարունակության յուրաքանչյուր դասի համար, որտեղ հայտնաբերվել են սիստեմատիկ տարամիտություններ: Անալիզի ենթարկվող նմուշներին ՀԿՍՆ-ի առկայության դեպքում դրանք նույնպես ծածկագրված տեսքով անհրաժեշտ է մտցնել արբիտրաժ ուղարկվող նմուշների խմբաքանակում: Յուրաքանչյուր ՀԿՍՆ-ի համար պետք է ստացվեն 10-15 վերստուգիչ անալիզների արդյունքներ:

1) Արբիտրաժ անալիզների արդյունքում սիստեմատիկ տարամիտությունների հաստատման դեպքում անհրաժեշտ է պարզել դրանց պատճառները և միջոցառումներ մշակել հիմնական լաբորատորիայի աշխատանքի թերությունների վերացման համար, ինչպես նաև որոշել պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի տվյալ ժամանակահատվածի բոլոր նմուշների անալիզները կրկնելու կամ հիմնական անալիզների արդյունքում համապատասխան ուղղիչ գործակից մտցնելու անհրաժեշտության հարցը:

2) Առանց արբիտրաժ անալիզների կատարման ուղղիչ գործակցի կիրառությունն անթույլատրելի է:

47. Երկաթի հանքավայրերի հետախուզությամբ և շահագործմամբ զբաղվող օտարերկրյա որոշ ընկերությունների պրակտիկայում օգտագործվում է նմուշներ վերցնելու, դրանք նախապատրաստելու և անալիզների ենթարկելու գործընթացների որակը վերստուգելու ավելի պարզ, բայց բավականաչափ արդյունավետ ընթացակարգ` հիմնված լաբորատորիա ուղարկվող շարքային քսան նմուշներից կազմված յուրաքանչյուր խմբաքանակի մեջ շարունակաբար մեկական դատարկ, կրկնօրինակ և ստուգանմուշային կամ չափանմուշային (էտալոնային) նմուշ ներառելու հետ, ձևավորելով դրանք հետևյալ կարգով.

1) Դատարկ նմուշները վերցվում են հանքավայրի հետախուզման սկզբնական փուլում նախապատրաստված համասեռված (հոմոգենացված) համախառն նմուշից (քսան կիլոգրամից ոչ պակաս զանգվածով)` ըստ կազմության համանման հանքավայրի երկաթի հանքայնացումը տեղակալող (պարփակող) ապարներին: Համախառն նմուշի համար նյութ են ծառայում չհանքայնացված հորատահանուկը կամ մերկացման անհանք ապարները: Երկաթի նշանակալի քանակի բացակայությունը համախառն նմուշում հաստատվում է ոչ պակաս քան երկու տարբեր լաբորատորիաներում կատարված բազմաթիվ անալիզներով: Դատարկ նմուշն ընդգրկվում է նմուշների նախապատրաստման հոսքում և մյուս նմուշների հետ ունենում է հաջորդական համար:

2) Որպես կրկնօրինակ ծառայող նմուշները վերցվում են դաշտային պայմաններում, կամայականորեն: Հորատման ապարախյուսի նմուշարկման ժամանակ դրանք պատրաստվում են վերջինիս կիսման եղանակով: Հորատահանուկի նմուշարկման ժամանակ դրա կիսումը կատարվում է մանրացման սկզբնական փուլից հետո:

3) Չափանմուշային (էտալոնային) նմուշները, որոնցում երկաթի պարունակությունը հայտնի է ընդունելի մակարդակի ճշտությամբ, որքան հնարավոր է, պետք է մոտ լինեն հանքավայրում երկաթի հանքայնացման քարաբանական և միներալային կազմին: Դրանցում երկաթի պարունակությունը պետք է համապատասխանի հանքավայրում առանձնացվող պարունակությունների երեք հիմնական դասերին, որոնք մոտ են տնտեսապես հիմնավորված եզրագծային, միջին և բարձր պարունակություններին: Չափանմուշային նմուշները վերցվում են նախօրոք պատրաստված, 20 կգ-ից ոչ պակաս զանգվածով համախառն նմուշներից` կազմված նախկինում անալիզի ենթարկված հորատահանուկի կամ հորատման ապարախյուսի նմուշներից մնացած խոշորահատիկ նյութից: Համախառն նմուշների աղացած և համասեռված նյութը պետք է անալիզի ենթարկվի մի քանի անկախ լաբորատորիաներում: Չափանմուշային նմուշները համարակալվում են շարքային նմուշների հերթական համարներով, որոնք չպետք է հայտնի լինեն անալիզ իրականացնող աշխատակիցներին:

4) Դատարկ, կրկնօրինակ և չափանմուշային նմուշների օգտագործումն ապահովում է կանոնավոր և բավականին արդյունավետ վերստուգում` շարքային նմուշների նախապատրաստման և անալիզների կատարման (սիստեմատիկ սխալանքների հայտնաբերում և պատահական սխալանքների մեծության որոշում) որակի նկատմամբ` հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակամիջոցում, հիմնականում սեփական լաբորատորիայի միջոցներով:

48. Նմուշարկման իրականացված վերստուգման արդյունքներով (նմուշների վերցնում, մշակում և անալիզների կատարում) պետք է գնահատվի հանքային միջակայքերի եզրագծման և դրանց պարամետրերի որոշման ժամանակ թույլ տրված հնարավոր սխալանքը:

49. Հանքաքարի միներալային կազմը, դրանց մակատեսքակառուցվածքային (տեքստուրաստրուկտուրային) առանձնահատկությունները և ֆիզիկական հատկությունները պետք է ուսումնասիրվեն միներալաապարագիտական, ֆիզիկական, քիմիական և այլ տեսակի անալիզների կիրառմամբ: Ընդ որում առանձին միներալների նկարագրությամբ կատարվում է նաև դրանց տեղաբաշխման քանակական գնահատում:

1) Հատուկ ուշադրություն պետք է դարձվի երկաթի միներալներին. դրանց քանակի որոշում, միմյանց և ուրիշ միներալների միջև փոխհարաբերությունների պարզաբանում (սերտաճվածքների առկայությունը, դրանց չափերը և սերտաճման տեսակները):

2) Հարստացում պահանջող հանքաքարերի համար պետք է որոշվեն նաև դրանց (միներալների հատիկների) չափերը և բաշխումն ըստ խոշորության դասի, պոչանքներ անցնող` մագնետիտի, հեմատիտի, պիրիտի, պիրոտինի և սիլիկատների միներալների (նռնաքար, պիրոքսեն, էպիդոտ, քլորիտ և այլն) հետ կապակցված երկաթի քանակությունը:

3) Օոլիթային հանքաքարերի համար մանրամասն ուսումնասիրվում է օոլիթների և կոնկրեցիաների ձևը, չափերը, քանակը, միներալային կազմը, կառուցվածքը, ըստ շերտերի դրանց տեղաբաշխման բնույթը, տեսակը, միներալային կազմը, ցեմենտի քանակը: Անհրաժեշտ է նաև ուսումնասիրել սուլֆատ պարունակող միներալները (բարիտ, գիպս և այլն), պարզաբանել դրանց քանակությունն ու տեղաբաշխումը:

4) Միներալաբանական հետազոտությունների գործընթացում պետք է ուսումնասիրվի երկաթի, ուղեկից բաղադրիչների ու վնասակար խառնուրդների բաշխումը և կազմվի դրանց հաշվեկշիռն ըստ միներալային միացությունների ձևերի:

(49-րդ կետը փոփ. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)

50. Ծավալային զանգվածի և խոնավության որոշումը անհրաժեշտ է կատարել հանքաքարերի յուրաքանչյուր առանձնացված բնական տարատեսակի և միջհանքային ոչ կոնդիցիոն նրբաշերտերի համար:

1) Խիտ (հոծ) հանքաքարերի ծավալային զանգվածը գլխավորապես որոշվում է պարաֆինապատված բնութագրիչ նմուշներով և վերստուգվում է բնամասերում դրա որոշման արդյունքներով: Փխրուն, խիստ ճեղքավորված և խոռոչավոր հանքաքարերի ծավալային զանգվածը, որպես կանոն, որոշվում է բնամասերում: Ծավալային զանգվածը կարող է որոշվել նաև ցրված գամմա-ճառագայթման կլանման մեթոդով` անհրաժեշտ ծավալի ստուգափորձական (հավաստող) աշխատանքների առկայության դեպքում: Ծավալային զանգվածի որոշման հետ միաժամանակ որոշվում է նաև հանքաքարի խոնավությունը: Ծավալային զանգվածի և խոնավության որոշման համար նախատեսված ապարանմուշներն ու նմուշները պետք է բնութագրված լինեն միներալային կազմով և հիմնական բաղադրամասերի պարունակությամբ:

51. Հանքաքարի քիմիական և միներալային կազմերի, մակատեսքակառուցվածքային (տեքստուրաստրուկտուրային) առանձնահատկությունների ու ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունների արդյունքում սահմանվում է դրանց բնական տարատեսակությունը և նախնական նշվում է արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը, որոնք պահանջում են ընտրողական արդյունահանում և առանձին վերամշակում:

1) Հանքաքարի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների վերջնական առանձնացումն իրականացվում է հանքավայրերում բացահայտված բնական տարատեսակների տեխնոլոգիական ուսումնասիրության արդյունքներով:

(51-րդ կետը փոփ. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)

 

5. ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

52. Սև մետալուրգիայի լեռնահարստացման ձեռնարկությունների ապրանքային արտադրանքը հանդիսանում են հարուստ հանքաքարերը, խտանյութերը, ագլոմերատը (եռակալված հանքաքար), բովագնդիկը (օկատիշը), տաք կաղապարման (բրիկետավորման) երկաթը, որոնց տիպերը յուրաքանչյուր ձեռնարկության համար որոշվում են համապատասխան տեխնիկական պայմաններով: Հարստացման արգասիքի որակը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կանոնակարգվում է մատակարարի (հանքաքարանի) և մետալուրգիական ձեռնարկության միջև կնքված պայմանագրով կամ պետք է համապատասխանի գոյություն ունեցող ստանդարտներին և տեխնիկական պայմաններին:

1) Հարուստ հանքաքարերին և հարստացման խտանյութերին ներկայացվող, որպես ընդհանուր պահանջներ կարող են ընդունվել 5-րդ և 6-րդ աղյուսակներում բերված տվյալները:

 

Աղյուսակ 5

 

Հարուստ հանքաքարերին ներկայացվող պահանջները

 

.______________________________________________________________________

|Հանքաքարի տեսակը   |F(ընդ)-ի |Վնասակար խառնուրդների առավելագույն

|և  միներալային     |նվազա-   |թույլատրելի պարունակությունը, %.

|կազմը              |գույն    |________________________________________

|                   |պարունա- |SiO(2)|S   |P(P(2)|Cu   |As  |Zn  |Pb  |

|                   |կությունը|      |    |O(5)) |     |    |    |    |

|                   |         |      |    |      |     |    |    |    |

|                   |         |      |    |      |     |    |    |    |

|                   |         |      |    |      |     |    |    |    |

|______________________________________________________________________

|                        Եռակալված (ագլոմերատային)`

|______________________________________________________________________

|Մագնետիտային       |45.0     |-     |-   |-     |0.15 | -  | -  | -  |

|Մարտիտ-հեմատիտային |45.0     |-     |-   |-     |-    | -  | -  | -  |

|Գորշ երկաթաքար     |44.0     |18.0  |-   |(0.8) |-    | -  | -  | -  |

|Սիդերիտային        |32.5     |12.0  |0.35|-     |-    | -  | -  | -  |

|                   |         |      |    |      |     |    |    |    |

|                   |         |      |    |      |     |    |    |    |

|______________________________________________________________________

|                        Դոմնային`

|______________________________________________________________________

|Մագնետիտային       |50.0     |-     |0.3 |0.3   |0.2  |0.07|0.1 |0.1 |

|Մարտիտ-հեմատիտային |50.0     |-     |0.3 |0.3   |0.2  |0.07|0.1 |0.1 |

|Գորշ երկաթաքար     |45.0     |18.0  |0.3 |0.3   |0.2  |0.07|0.1 |0.1 |

|______________________________________________________________________

|                         Մարտենյան`

|______________________________________________________________________

|Մագնետիտային       |57.0     |5.0   |0.15|0.15  |0.04 |0.04|0.04|0.04|

|Մարտիտ-հեմատիտային |57.0     |5.0   |0.15|0.15  |0.04 |0.04|0.04|0.04|

|Գորշ երկաթաքար     |57.0     |5.0   |0.15|0.15  |0.04 |0.04|0.04|0.04|

.______________________________________________________________________

.____________________  ______________________________________.

|Հանքաքարի տեսակը   |                       |Հատիկաչափական   |

|և  միներալային     |                       |կազմը           |

|կազմը              |  _____________________|________________|

|                   |  |Sn  |Ni  |Cr  |Mn   |Խոշորու-|Դասի   |

|                   |  |    |    |    |     |թյունը, |պարու- |

|                   |  |    |    |    |     |մմ      |նակու- |

|                   |  |    |    |    |     |        |թյունը,|

|                   |  |    |    |    |     |        |%      |

|____________________  ______________________________________|

|                                                            |

|____________________  ______________________________________|

|Մագնետիտային       |  | -  | -  | -  |   | |- 20+0  | <= 15 |

|Մարտիտ-հեմատիտային |  | -  | -  | -  |   |}|- 10+0  | <= 85 |

|Գորշ երկաթաքար     |  | -  | -  | -  |   | |        |       |

|Սիդերիտային        |  | -  | -  | -  |   |}|- 10+0  | <= 9  |

|                   |  |    |    |    |   | |- 60+10 | <= 85 |

|                   |  |    |    |    |   | |+60     | <= 6  |

|____________________  ______________________________________|

|                                                            |

|____________________  ______________________________________|

|Մագնետիտային       |  |0.08|  - | -  |   | |- 10+0  |<= 20  |

|Մարտիտ-հեմատիտային |  |0.08|  - | -  |   |}|- 100+10|<= 80  |

|Գորշ երկաթաքար     |  |0.08|  - | -  |   | |        |       |

|____________________  ______________________________________|

|                                                            |

|____________________  ______________________________________|

|Մագնետիտային       |  |-   |0.04|0.04|0.5|}|- 10+0  |<= 25  |

|Մարտիտ-հեմատիտային |  |-   |0.04|0.04|0.5| |- 250+10|>= 75  |

|Գորշ երկաթաքար     |  |-   |0.04|0.04|0.5| |        |       |

.____________________  ______________________________________.

 

Աղյուսակ 6

 

Երկաթի խտանյութերի որակին արդյունաբերության կողմից

ներկայացվող պահանջները

 

.______________________________________________________________________

|Խտանյութի անվանում|F(ընդ)-ի |Վնասակար խառնուրդների առավելագույն

|և  նշանակությունը |նվազա-   |թույլատրելի պարունակությունը, %.

|                  |գույն    |_________________________________________

|                  |պարունա- |SiO(2)|Al(2)|CaO |MgO |MnO |S    |P(P(2)|

|                  |կությունը|      |O(3) |    |    |    |     |O(5)) |

|                  |         |      |     |    |    |    |     |      |

|                  |         |      |     |    |    |    |     |      |

|______________________________________________________________________

|                              Էլեկտրամետալուրգիա

|______________________________________________________________________

|Մագնետիտային      |69.5     |3.0 - |  -  |  - | -  |0.05|0.06 |0.04  |

|Մարտիտ-հեմատիտային|68.0     |3.0 - |  -  |  - | -  |0.05|0.06 |0.04  |

|______________________________________________________________________

|                              Մարտկոցների արտադրություն

|______________________________________________________________________

|Մագնետիտային      |71.0     |1.0   |0.13 |0.04|0.04|0.04| -   |  -   |

|Մարտիտ-հեմատիտային|69.0     |1.0   |0.13 |0.04|0.04|0.04| -   |  -   |

|______________________________________________________________________

|                              Փոշեմետալուրգիա

|______________________________________________________________________

|Ցածր տեսակի       |71.4     |0.4   |0.20 |0.10|0.10|0.50|0.05 |0.03  |

|Միջին տեսակ       |71.8     |0.3   |0.10 |-   |0.04|0.30|0.02 |0.02  |

|Բարձր տեսակի      |72.0     |0.15  |0.10 |-   |0.02|0.02|0.015|0.015 |

|______________________________________________________________________

|                              Դոմնային արտադրություն

|______________________________________________________________________

|Մագնետիտային      |62.0     |10.0  |-    |-   | -  | -  |0.45 |  -   |

|Մարտիտ-հեմատիտային|60.0     |10.0  |-    |-   | -  | -  |  -  |  -   |

|Գորշ երկաթաքար    |44.0     |18.0  |5.0  |-   | -  | -  |  -  |(0.8) |

|Սիդերիտային       |37.0     |10.0  |-    |-   | -  | -  |  -  |  -   |

|Սիդերիտի թրծված   |47.0     | -    |-    |-   |13.5| -  |  -  |  -   |

|խտանյութ          |         |      |     |-   | -  | -  |  -  |  -   |

|Գորշ երկաթաքար    |59.3     |6.0   |-    |-   | -  | -  |  -  |  -   |

|______________________________________________________________________

|                  Հորատանցքերի հորատման ծանրացիչներ

|______________________________________________________________________

|Մագնետիտային      |60.0     |12.0  | -   |  - |  - |  - |   - |   -  |

|Մարտիտ-հեմատիտային|58.0     |12.0  | -   |  - |  - |  - |   - |   -  |

|Գորշ երկաթաքար    |45.0     |12.0  | -   |  - |  - |  - |   - |   -  |

.______________________________________________________________________

.___________________  _____________________.

|Խտանյութի անվանում|                       |

|և  նշանակությունը |                       |

|                  |  _____________________|

|                  |  |K2O |TiO2 |V(V(2)   |

|                  |  |    |     |O(5))    |

|                  |  |    |     |         |

|                  |  |    |     |         |

|___________________  _____________________|

|                                          |

|___________________  _____________________|

|Մագնետիտային      |  |0.08| -   | -       |

|Մարտիտ-հեմատիտային|  |0.08| -   | -       |

|___________________  _____________________|

|                                          |

|___________________  _____________________|

|Մագնետիտային      |  | -  |0.03 |0.02     |

|Մարտիտ-հեմատիտային|  | -  |0.03 |0.02     |

|___________________  _____________________|

|                                          |

|___________________  _____________________|

|Ցածր տեսակի       |  | -  |0.08 |   -     |

|Միջին տեսակ       |  | -  |0.04 |   -     |

|Բարձր տեսակի      |  | -  |0.015|   -     |

|___________________  _____________________|

|                                          |

|___________________  _____________________|

|Մագնետիտային      |  | -  |  -  |  -      |

|Մարտիտ-հեմատիտային|  | -  |  -  |  -      |

|Գորշ երկաթաքար    |  | -  |  -  |  -      |

|Սիդերիտային       |  | -  |  -  |  -      |

|Սիդերիտի թրծված   |  | -  |  -  |  -      |

|խտանյութ          |  | -  |  -  |  -      |

|Գորշ երկաթաքար    |  | -  |  -  |(>= 0.54)|

|___________________  _____________________|

|                                          |

|___________________  _____________________|

|Մագնետիտային      |  |  - |  -  |  -      |

|Մարտիտ-հեմատիտային|  |  - |  -  |  -      |

|Գորշ երկաթաքար    |  |  - |  -  |  -      |

.___________________  _____________________.

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
11.08.2021
N 06-Ն
Հրաման