041.1373.271117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 նոյեմբերի 2017 թվականի N 1373-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Ստեղծել Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2017 թ. նոյեմբերի 27-ի
N 1373-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ» ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի
տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Կ. Փոլադյան - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Ի. Ղափլանյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
(համաձայնությամբ)
Ա. Ուդումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Գ. Բաղրամյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարի տեղակալ
Դ. Գևորգյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Զ. Մաթևոսյան - ՀՀ փոխվարչապետի խորհրդական
Ա. Գրիգորյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական
Ն. Գրիգորյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Ա. Մանուկյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Հախումյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Պիպոյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի
գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական
անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական
քաղաքականության բաժնի պետ (համաձայնությամբ)
Մ. Սողոմոնյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Ա. Ավակյան - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Կ. Հարությունյան - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրեն (համաձայնությամբ)
(1-ին հավելվածը փոփ. 27.04.18 թիվ 446-Ա, 01.10.18 թիվ 1282-Ա որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2017 թվականի նոյեմբերի 27-ի
N 1373-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում (այսուհետ` զեկույց) Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի (այսուհետ` աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և աշխատակարգով:
II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
3. Աշխատանքային խմբի նպատակներն են`
1) ներկայացնել աշխատակարգին կից ներկայացված` Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրներում առաջատար դառնալու համար Հայաստանի Հանրապետության թիրախներն ապահովող այնպիսի միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում կապահովվի զեկույցում Հայաստանի Հանրապետության դիրքի կտրուկ առաջընթացը` հետևյալ ոլորտներում`
ա. ընկերությունների գրանցում (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ),
բ. սնանկության ճանաչում (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ (համաձայնությամբ),
գ. պայմանագրերի կիրարկում (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ (համաձայնությամբ),
դ. էլեկտրականության միացում (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ),
ե. քաղաքաշինական թույլտվություններ (պատասխանատուներ` Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե),
զ. հարկերի վճարում (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե),
է. արտաքին առևտուր (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե),
ը. փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ),
թ. սեփականության իրավունքի գրանցում (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե),
ժ. վարկերի ստացում (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ).
2) իրականացված միջոցառումների գործնական կիրառության նկատմամբ մոնիթորինգի իրականացում:
III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Աշխատանքային խմբի գործառույթներն են`
1) զեկույցի շրջանակներում Հայաստանում Հանրապետությունում իրականացվող բարեփոխումներին ուղղված միջոցառումների մշակումը.
2) բարեփոխումներին ուղղված միջոցառումների իրականացման նկատմամբ մշտադիտարկման իրականացումը:
5. Աշխատանքային խմբի անդամները`
1) մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 25-ը իրենց պատասխանատվության ոլորտի ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով մշակում են սույն աշխատակարգին կից ներկայացված թիրախներն ապահովող միջոցառումներ և դրանք ուղարկում են աշխատանքային խմբի ղեկավարին: Միջոցառումներից յուրաքանչյուրին կից ներկայացվում է նաև դրա ազդեցության քանակական գնահատականը` ըստ զեկույցի մեթոդաբանության (կրճատվող օրերի քանակ, գործողությունների թիվ, ծախսատարություն, ինչպես նաև, այն դեպքերում, երբ առկա է որակական ցուցանիշ, ապա դրա փոփոխության գնահատականը).
2) մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 5-ը աշխատանքային խմբի ղեկավարին են ուղարկում սույն կետի 1-ին ենթակետի միջոցառումներն ապահովող իրավական ակտերի նախագծերի ցանկը` առաջարկելով դրանց ընդունման, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի դեպքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում դրանք անհետաձգելի համարելու և արտահերթ քննարկելու վերաբերյալ ժամանակացույց:
(5-րդ կետը փոփ. 27.04.18 թիվ 446-Ա որոշում)
6. «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամին առաջարկվում է աջակցել պատասխանատու կառույցներին` զեկույցի մեթոդաբանության պահանջները ճիշտ մեկնաբանելու և այդ տեսանկյունից արդյունավետ միջոցառումներ ձևակերպելու հարցում:
7. Աշխատանքային խմբի ղեկավարն ամփոփում է աշխատանքային խմբի անդամներից ստացված առաջարկությունները, կազմում է միջոցառումների ծրագիր և մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին` Համաշխարհային բանկի հետ քննարկելու նպատակով:
(7-րդ կետը փոփ. 27.04.18 թիվ 446-Ա որոշում)
8. Աշխատանքային խմբի ղեկավարը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ը ապահովում է գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով նախատեսված միջոցառումների ծրագրի քննարկումը Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ:
9. Աշխատանքային խմբի անդամները մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 15-ը լրամշակում են միջոցառումների ծրագիրը` ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ քննարկման ընթացքում ստացված հանձնարարականների և այն ուղարկում են աշխատանքային խմբի ղեկավարին:
10. Աշխատանքային խմբի ղեկավարը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 20-ը լրամշակված միջոցառումների ծրագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:
11. Աշխատանքային խմբի ղեկավարը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ը մշակում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում այն վիճակագրական տեղեկությունները, որոնց միջոցով պետք է գնահատվեն Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում գնահատվող ցուցանիշների վրա ազդող գործոնների (ենթացուցանիշների) արժեքային մեծությունները:
12. Աշխատանքային խմբի անդամները մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրն աշխատանքային խմբի ղեկավարին են ներկայացնում տեղեկատվություն` նախորդող ամսվա ընթացքում ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ:
13. Աշխատանքային խմբի ղեկավարն ամփոփում է սույն աշխատակարգի 12-րդ կետով սահմանված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր ամսվա 10-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում ամփոփ հաշվետվություն` իրականացված աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
IV. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ» ԹԻՄԻ ԿՈՂՄԻՑ «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ» ԶԵԿՈՒՅՑԻ ԿԱԶՄՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՐՑՎՈՂՆԵՐԻ (ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻ) ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
14. Աշխատանքային խմբի անդամները մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 15-ը «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ են ներկայացնում վերջին հրապարակված զեկույցում հաշվի չառնված, սակայն ուժի մեջ մտած այն իրավական ակտերի վերաբերյալ տեղեկությունները, որոնք զեկույցի մեթոդաբանության համաձայն ունեն ազդեցություն Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:
15. Աշխատանքային խմբի անդամները մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ը «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հետ` վերջիններիս համաձայնությամբ կազմակերպում են հանդիպումներ ռեսպոնդենտների հետ և ներկայացնում են`
1) հաջորդող տարվա ընթացքում ուժի մեջ մտնող իրավական ակտերը (համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների կողմից).
2) աշխատակարգի 10-րդ կետով նախատեսված միջոցառումների ծրագրի նպատակները և իրականացման ժամանակացույցը:
V. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
16. Աշխատանքային խմբի անդամները մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 5-ը աշխատանքային խմբի ղեկավարին են տրամադրում տեղեկատվություններ այն կարգավորումների վերաբերյալ, որոնք զեկույցի մեթոդաբանության համաձայն ունեն ազդեցություն հերթական գնահատման արդյունքում Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:
17. Աշխատանքային խմբի ղեկավարը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ը ամփոփում է ստացված տեղեկությունները և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին` դրանք Համաշխարհային բանկ ուղարկելուց առաջ համաձայնեցման նպատակով:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ» ԶԵԿՈՒՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՆԵՐԸ
.__________________________________________________________________.
|Ցուցանիշը |Հայաստան| ՌԴ |Բելառուս|Ղազախստան|
|______________________________|________|_______|________|_________|
|Երկրի ընդհանուր դիրքը | 47 | 35 | 38 | 36 |
|______________________________|________|_______|________|_________|
|Լավագույն արդյունքից | 72.51| 75.5 | 75.06| 75.44|
|հեռավորությունը | | | | |
|______________________________|________|_______|________|_________|
|Ընկերության հիմնում | 15 | 28 | 30 | 41 |
|______________________________|________|_______|________|_________|
|Լավագույն արդյունքից | 94.47| 93.03| 92.91| 91.95|
|հեռավորությունը | | | | |
|______________________________|________|_______|________|_________|
|Շինարարական | 89 | 115 | 22 | 52 |
|թույլտվությունների ստացում | | | | |
|______________________________|________|_______|________|_________|
|Լավագույն արդյունքից | 67.99| 65.25| 78.34| 73.3 |
|հեռավորությունը | | | | |
|______________________________|________|_______|________|_________|
|Էլեկտրականության միացում | 66 | 10 | 25 | 70 |
|______________________________|________|_______|________|_________|
|Լավագույն արդյունքից | 78.53| 92.81| 86.04| 76.77|
|հեռավորությունը | | | | |
|______________________________|________|_______|________|_________|
|Սեփականության գրանցում | 13 | 12 | 5 | 17 |
|______________________________|________|_______|________|_________|
|Լավագույն արդյունքից | 87.78| 88.72| 92.19| 84.61|
|հեռավորությունը | | | | |
|______________________________|________|_______|________|_________|
|Վարկերի ստացում | 40 | 29 | 90 | 77 |
|______________________________|________|_______|________|_________|
|Լավագույն արդյունքից | 70 | 75 | 50 | 55 |
|հեռավորությունը | | | | |
|______________________________|________|_______|________|_________|
|Փոքր բաժնետերերի | 62 | 51 | 40 | 1 |
|պաշտպանություն | | | | |
|______________________________|________|_______|________|_________|
|Լավագույն արդյունքից | 58.33| 61.67| 65 | 85 |
|հեռավորությունը | | | | |
|______________________________|________|_______|________|_________|
|Հարկերի վճարում | 87 | 52 | 96 | 50 |
|______________________________|________|_______|________|_________|
|Լավագույն արդյունքից | 72.49| 79.29| 70.81| 79.47|
|հեռավորությունը | | | | |
|______________________________|________|_______|________|_________|
|Արտաքին առևտուր | 52 | 100 | 30 | 123 |
|______________________________|________|_______|________|_________|
|Լավագույն արդյունքից | 86.45| 69.2| 93.71| 63.19|
|հեռավորությունը | | | | |
|______________________________|________|_______|________|_________|
|Պայմանագրերի կիրարկում | 47 | 18 | 24 | 6 |
|______________________________|________|_______|________|_________|
|Լավագույն արդյունքից | 66 | 72.18| 70.36| 77.55|
|հեռավորությունը | | | | |
|______________________________|________|_______|________|_________|
|Սնանկության ճանաչում | 97 | 54 | 68 | 39 |
|______________________________|________|_______|________|_________|
|Լավագույն արդյունքից | 43.01| 57.83| 51.26| 67.52|
|հեռավորությունը | | | | |
.__________________________________________________________________.
1. «Ընկերության հիմնում» ցուցիչով
Տվյալ ցուցիչի մասով լավագույնը Հայաստանի Հանրապետությունն է:
2. «Շինարարական թույլտվությունների ստացում» ցուցիչով
Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Բելառուսը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 80,34:
3. «Էլեկտրականության միացում» ցուցիչով
Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 94,81:
4. «Սեփականության գրանցում» ցուցիչով
Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Բելառուսը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 94,19:
5. «Վարկերի ստացում» ցուցիչով
Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 77,0:
6. «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցիչով
Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ղազախստանը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 87,0:
7. «Հարկերի վճարում» ցուցիչով
Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ղազախստանը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 81,47:
8. «Արտաքին առևտուր» ցուցիչով
Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Բելառուսը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 95,71:
9. «Պայմանագրերի կիրարկում» ցուցիչով
Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ղազախստանը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 79,55:
10. «Սնանկության ճանաչում» ցուցիչով
Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ղազախստանը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 69,52: