ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-65-Ո-200
2023թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ-170-Ն օրենքի 1-ին հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» պարբերությամբ.
«դ1. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23 և Գարեգին Նժդեհի 23/1 հասցեները: ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմում գործում են` Իրավական փորձաքննությունների ծառայությունը, Գրասենյակը, քաղաքացիական ծառայողները, հայեցողական պաշտոն զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք.»
i
2) Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 20-րդ ենթակետի «գ» պարբերության «դատարանում» բառը փոխարինել «և ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններում» բառերով:
i
3) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 1-ին կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «4.1» ենթակետով.
«4.1) ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմ`
ա. Իրավական փորձաքննությունների ծառայություն.
բ. Գրասենյակ.»
i
4) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ կետի 2.1-ին ենթակետի 7-րդ պարբերության «դատարանում» բառը փոխարինել «և ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. հունիսի 26
Երևան
Հրապարակվել է «ՀՀ դատական իշխանություն» կայքէջում (www.court.am)` 27 հունիսի 2023 թվական: