Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ Փ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

22 սեպտեմբերի 2023 թվականի N 41-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի ԹԻՎ 17-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի ««Ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքների իրականացման և աշխատողների առողջության պահպանման» ՍՆ N 2.2.5-003-05 սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմատիվներ հաստատելու մասին» թիվ 13-Ն հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`»:

2. Առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի ««Քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների համաճարակաբանական հսկողություն» N 3.1.1-028-2014 սանիտարահամաճարակաբանական կանոններ և նորմեր հաստատելու մասին» թիվ 74-Ն հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`»:

3. Առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 1-ի ««Սեռավարակների համաճարակաբանական հսկողություն» N 3.1.1-031-2016 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`»:

4. Առողջապահության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 7-ի ««Մանկական վնասվածքների համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-033-2017 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 50-Ն հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`»:

5. Առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 13-ի ««Հայաստանի Հանրապետությունում լեգիոնելոզ հիվանդության կանխարգելում» ՍԿ N 2.1.2.003-19 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 35-Ն հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`»:

6. Առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 7-ի ««Ախտահանիչ, միջատասպան և կրծողասպան միջոցներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N-2.1.7.006-14 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչել:

7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 հոկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
22.09.2023
N 41-Ն
Հրաման