(ուժը կորցրել է 23.12.08 թիվ 223-Ն հրաման)
i
102.0670.091202
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «09»         12           2002 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10202333
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
5 դեկտեմբերի 2002 թվականի N 670-Ն
 
i
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ կետի և «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Պարզեցված հարկի վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հաշվառման կարգի մասին» թիվ 471 որոշմամբ.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել Նոտարական գրանցամատյանի ձևը և գրանցամատյանում գրանցումների կատարման կարգը /հավելված 1./:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի մարտի 1-ի «Նոտարական գրանցամատյանի ձևը և գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը հաստատելու մասին» թիվ 104 հրամանը:
 
        Հաստատված է                      Համաձայնեցված է
     Հայաստանի Հանրապետության         Հայաստանի Հանրապետության
     արդարադատության նախարարի         կառավարությանն առընթեր հարկային
     2002 թվականի դեկտեմբերի 5-ի      պետական ծառայության հետ
թիվ 670-Ն հրամանով
 
ԿԱՐԳ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգը կարգավորում է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ կետին և «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան նոտարների կողմից նոտարական գրանցամատյաններում գրանցումների կատարման կարգը և պայմանները և պարզեցված հարկ վճարող նոտարների կողմից եկամուտների ու ծախսերի հաշվառման հետ կապված հարցերը:
2. Նոտարները նոտարական գործողությունները գրանցում են նոտարական գրանցամատյանում /այսուհետև` գրանցամատյան/, որտեղ ներառվում են պարզեցված հարկ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում նոտարների կողմից եկամուտների ու ծախսերի հաշվառման հետ կապված հարցեր:
3. Գրանցամատյանը պետք է լինի ժապավենված, թերթերը` համարակալված: Թերթերի քանակը պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանման պետի կողմից և կնքվի նախարարության կնիքով: Գրանցամատյանի համարակալման սխալները հայտնաբերելիս, այդ մասին կազմվում է տեղեկանք նոտարի ստորագրությամբ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից կնքված գրանցամատյանը ներկայացվում է նոտարի /նոտարական գրասենյակի/ հաշվառման վայրի տարածքային հարկային մարմնի /այսուհետ` հարկային մարմին/` կնքման: Կնքված և համարակալված գրանցամատյանը խիստ հաշվառման փաստաթուղթ է և հերթական համարով հաշվառվում է հարկային մարմնում: Հարկային մարմինը պարտավոր է կնքել և վերադարձնել գրանցամատյանի մեկ օրացուցային օրվա ընթացքում:
Գրանցամատյանի կազմի վրա նշվում է նոտարի անունը և ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը /ՀՎՀՀ/, նոտարի /նոտարական գրասենյակի/ գտնվելու վայրը և գրանցամատյանի հերթական համարը: Գործունեության վայրը նոտարի գտնվելու վայրից տարբերվելու դեպքում նշվում է նաև այդ վայրը:
4. Յուրաքանչյուր տարվա սկզբից բացվում է նոր գրանցամատյան:
Նոտարները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ նրա համապատասխան տեղակալի թույլտվությամբ, կարող են վարել մի քանի գրանցամատյան:
Գրանցամատյանի լրանալուց-ավարտվելուց հետո նոտարները ստանում են նոր գրանցամատյան:
Նոր գրանցամատյանների տրամադրումը կատարվում է սույն կարգի 3-րդ կետի համապատասխան:
5. Եթե ինքնուրույն գրանցամատյաններ են ներդրվում որոշակի նոտարական գործողություններ, օրինակ` վավերացված պատճեններ կամ ժառանգության իրավունքի վկայագրեր գրանցելու համար, այդ դեպքում յուրաքանչյուր գրանցամատյանի ինդեքսին ավելացվում է նոտարական գործողության անվանմանը համապատասխանող տառ: Օրինակ` թիվ 1-Պ, թիվ 2-Ժ. որը նշանակում է առաջին գրանցամատյան` պատճառները գրանցելու համար, երկրորդ գրանցամատյան` տրված ժառանգության իրավունքի վկայագրեր գրանցելու համար:
Նոտարական գործողության առանձին տեսակը գրանցելու համար նախատեսված ինդեքսով գրանցամատյանը վերջանալու դեպքում այդ ինդեքսը դրվում է նաև գրանցամատյանի հաջորդ գրքերի վրա, իսկ գրանցման հերթական համարները շարունակվում են մինչև տարվա վերջը: Այդպիսի գրանցամատյանում գրանցված փաստաթղթի վրա գրանցամատյանի համարները նշվում են հետևյալ ձևով` թիվ 1-Պ, թիվ 2-Ժ և այլն:
Նոտարները նոտարական գործողությունների գրանցամատյանից քաղվածքներ տալիս են օրենքով սահմանված կարգով:
6. Գրանցամատյանները պահվում են նոտարների մոտ` մինչև այդ գրանցամատյանում ամենավերջին գրանցման օրվանից սկսած երեք տարին լրանալը:
 
II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
7. Նոտարական գրանցամատյանում գրանցումները պետք է կատարվեն հայերենով: Գրանցումները պետք է լինեն պարզ և հստակ: Գրանցամատյանում մատիտով գրանցումներ կատարել չի թույլատրվում:
Գրանցամատյանում չլրացված տողերը պետք է ընդգծված լինեն, ջնջումներ չի թույլատրվում, իսկ ուղղումները պետք է ծանոթագրված լինեն գրանցման վերջում /որտեղ կատարվել է ուղղումը/ պետական նոտարի ստորագրումից առաջ:
8. Գրանցամատյաններում գրանցման /հաշվառման/ ենթակա են նոտարների կողմից կատարվող բոլոր նոտարական գործողություններն ու կատարված ծախսերը` ժամանակագրական կարգով:
9. Յուրաքանչյուր նոտարական գործողություն կրում է առանձին հերթական համար: Գրանցամատյանում գրանցված նոտարական գործողության հերթական համարը ցույց է տրվում նոտարի կողմից տրվող փաստաթղթերում և վավերացման մակագրություններում:
Եթե նոտարական գործողությունները կատարվում են նոտարական գրասենյակի շենքից դուրս, ապա գրանցամատյանում պետք է նշվի նոտարական գործողության կատարման վայրը:
10. Գրանցամատյանում ծախսերում վերաբերող գրանցումների համար հիմք է հանդիսանում տնտեսական գործառնության կատարման փաստը, որը հիմնավորվում է սկզբնական հաշվառման փաստաթղթերով:
Սկզբնական փաստաթղթերը հաշվառվում են մինչև գործառնության կատարման օրվա վերջը: Չի թույլատրվում սկզբնական փաստաթղթերում կատարել չծանուցված ուղղումներ: Սխալի ուղղումը պետք է հաստատված լինի տվյալ փաստաթուղթն ստորագրելու իրավունք ունեցող անձի ստորագրությամբ և պետք է նշվի ուղղման ամսաթիվը:
11. Գրանցամատյանում գրանցումները կատարվում են հետևյալ կերպ`
ա/ 1-ին սյունակում ցույց է տրվում տարվա սկզբի նոտարական գործողության կամ կատարված ծախսի հերթական համարը/.
բ/ 2-րդ սյունակում ցույց տրված նոտարական գործողության կատարման տարեթիվը պետք է համընկնի նոտարի կողմից տրված վկայագրի կամ այլ փաստաթղթի վրա եղած վավերացման մակագրության տարեթվին, իսկ ծախս կատարելու դեպքում` փաստացի կատարված փաստաթղթերով հիմնավորված ծախսի տարեթիվը.
գ/ 3-րդ սյունակում ցույց է տրվում այն անձանց ազգանունը, անունը, հայրանունը, կազմակերպության անվանումը և ՀՎՀՀ-ը, նրանց ներկայացուցիչների ազգանուն, անուն, հայրանունը, որոնց համար կատարվում է նոտարական գործողությունը կամ որոնց գծով կատարվում է ծախսը:
Եթե նոտարական գործողություն կատարելու համար փաստաթղթի պատճենի վավերացման համար չի ներկայացել այն քաղաքացին, որի անունով տրված է փաստաթուղթը, այլ նրա խնդրանքով ներկայացել է մեկ ուրիշ քաղաքացի, ապա նշվում է ներկայացող քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը և նրա բնակության վայրը: Այն դեպքում, երբ նոտարական կարգով վավերացված փաստաթղթի մեկ օրինակը մնում է նոտարի գործերում, ապա կողմերի գտնվելու վայրը նշել չի պահանջվում: Ստորագրել չկարողացող անձի անունից գործարք վավերացնելիս 3-րդ սյունակում նշվում է ստորագրող անձի անունը, ազգանունը, հայրանունը և նրա բնակության վայրը:
Եթե նոտարական գործողություն կատարելու համար դիմում է կազմակերպություն, նրա առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև պետական կամ համայնքի հիմնարկը, ապա 3-րդ սյունակում նշվում է նրանց լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ը, գտնվելու վայրը, ներկայացուցիչների անունը, ազգանունը.
դ/ 4-րդ սյունակում նշվում է նոտարական գործողություն կատարելու համար ներկայացողի անձնագրի կամ նրա ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի համարը, տրման ժամանակը և ում կողմից է տրված, ինչպես նաև գործարքի մասնակիցների գործունեությունը ստուգելու համար նրանց ծննդյան թվերը: Կատարված ծախսերի դեպքում այս սյունակում նշվում է սկզբնական փաստաթղթի տարեթիվը և համարը.
ե/ 5-րդ սյունակում գործարքների վավերացման ժամանակ նշվում է միայն այդ գործարքների տեսակը, օրինակ` «Տան առքուվաճառքի պայմանագիր», «Կտակ» և այլն: Նույնպիսի կրճատումներով են գրանցվում նաև տրված վկայագրերը /ժառանգության իրավունքի, քաղաքացու կենդանության և այլն/:
Փաստաթղթի պատճենի ճշտության վավերացման ժամանակ այս սյունակում նշվում է փաստաթղթի անվանումը:
Կատարված ծախսերի դեպքում այս սյունակում նշվում է գործարքի բովանդակությունը.
զ/ 6-րդ սյունակում նոտարական գործողությունների համար գանձված պետական տուրքի գումարը նշվում է առանձին, բանկի անդորրագրի տարեթիվը համարի նշումով:
Եթե փաստաթղթերը կամ անձը, որոնց համար կատարվում է նոտարական գործողությունը, ազատված են պետական տուրքի վճարումից, ապա 6-րդ սյունակում նշվում է «Պետական տուրքի վճարումից ազատված է /նշվում է պետական տուրքից ազատվելու հիմքը/ հիման վրա»: Այսպիսի դեպքում նոտարական կարգով ձևակերպված փաստաթղթեր ստացող անձինք գրանցամատյանի 9-րդ սյունակում նշում են, որ փաստաթղթերը իրենց կողմից ստացված են առանց պետական տուրք վճարելու:
Կատարված ծախսերի դեպքում 6-րդ և 9-րդ սյունակները չեն լրացվում.
է/ 7-րդ սյունակում նշվում են նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայություններից ստացված եկամուտների գումարը.
ը/ 8-րդ սյունակում նշվում են նոտարի կողմից կատարված ծախսերի գումարը:
 
III. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
 
12. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Գրանցամատյանում գրանցումների կատարման կարգի խախտման համար պատասխանատվություն է կրում նոտարը` անկախ այն հանգամանքից, թե նա այդ աշխատանքներն իրականացնում է անձամբ, թե նրա ստաժորը կամ նոտարի աշխատակազմի աշխատողը:
14. Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում նոտարը ճշգրտումներ /գրանցումներ/ է կատարում գրանցամատյանում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:
 
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2002 թվականի դեկտեմբերի 5-ի
թիվ 670-Ն հրամանով
 
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՆՈՏԱՐ _____________________________
__________________________ թվականի N
 
.__________________________________________________________________
|  |Նոտարական   |Անձանց կամ նրանց |Նոտարական    |Նոտարական       |
|  |գործողության|ներկայացուցիչների|գործողությանը|գործողության    |
|N |կամ ծախսի   |ազգանունը,       |ներկայացած   |կամ կատարված    |
|  |կատարման    |անունը,          |անձի         |ծախսի           |
|  |ամսաթիվը,   |հայրանունը և     |ինքնությունը |բովանդակությունը|
|  |ամիսը,      |բնակության վայրը,|հաստատող     |                |
|  |տարեթիվը    |որոնց համար      |փաստաթուղթը  |                |
|  |            |կատարված է       |կամ ծախսի    |                |
|  |            |նոտարական        |կատարումը    |                |
|  |            |գործողությունը   |հաստատող     |                |
|  |            |կամ նրանց գծով   |սկզբնական    |                |
|  |            |կատարված են      |փաստաթուղթը  |                |
|  |            |ծախսեր           |             |                |
|__|____________|_________________|_____________|________________|_
|1 |     2      |       3         |    4        |      5         |
|__|____________|_________________|_____________|________________|_
|1 |            |                 |             |                |
|__|____________|_________________|_____________|________________|_
|2 |            |                 |             |                |
|__|____________|_________________|_____________|________________|_
|3 |            |                 |             |                |
|__|____________|_________________|_____________|________________|_
|..|            |                 |             |                |
|__|____________|_________________|_____________|________________|_
|10|            |                 |             |                |
.__________________________________________________________________
 
_______________________________________________________________________.
|Գանձված է պետական|Նոտարի կողմից     |Նոտարի կողմից  |Ստորագրություն  |
|տուրք կամ նշում  |մատուցվող վճարովի |կատարված ծախսեր|նոտարական կարգով|
|պետական տուրքի   |ծառայություններից |/դրամ/         |վավերացված      |
|վճարումից ազատված|ստացված եկամուտներ|               |փաստաթուղթը     |
|լինելու մասին    |/դրամ/            |               |ստանալու մասին  |
|/դրամ/           |                  |               |                |
_|_________________|__________________|_______________|________________|
|       6         |          7       |      8        |      9         |
_|_________________|__________________|_______________|________________|
|                 |                  |               |                |
_|_________________|__________________|_______________|________________|
|                 |                  |               |                |
_|_________________|__________________|_______________|________________|
|                 |                  |               |                |
_|_________________|__________________|_______________|________________|
|                 |                  |               |                |
_|_________________|__________________|_______________|________________|
|                 |                  |               |                |
_|_________________|__________________|_______________|________________|
|                 |                  |               |                |
_|_________________|__________________|_______________|________________|
|                 |                  |               |                |
_|_________________|__________________|_______________|________________|
|                 |                  |               |                |
_______________________________________________________________________.