Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒ ...

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ                 ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

   19 հունիսի 2026 թ. թիվ 160-Ն            21 հուլիսի 2026 թ. թիվ 190-Ն        

                             

                             ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքը սահմանում է միասնական ստանդարտներ բոլոր սուբյեկտների համար և ֆինանսական կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման ստանդարտներ սահմանող նորմատիվ մի շարք իրավական ակտերը կորցրել են իրենց արդիականությունը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի թիվ 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,

ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը

 

Որոշում են.

 

1. Ուժը կորցրած ճանաչել.

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 14, 29, 35, 38, 40, 19, 26 ստանդարտները բանկերի և վարկային կազմակերպությունների համար հաստատելու մասին» թիվ 414-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի դեկտեմբերի 8-ի «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները հաստատելու մասին» թիվ 277-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 37 և 39 ստանդարտները բանկերի և վարկային կազմակերպությունների համար հաստատելու մասին» թիվ 278-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Հայաստանի Հանրապետության               Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի                      Ֆինանսների նախարար

նախագահի տեղակալ

 

    Ա. Նուրբեկյան                          Վ. Հովհաննիսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 հուլիսի 2026 թվական:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
19.06.2026
N 160-Ն
Համատեղ որոշում