040.0602.160506
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2006 թվականի N 602-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 477 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N 477 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրության`
ա) 12-րդ կետի «է» ենթակետը`
i
«նախագահին» բառից հետո լրացնել «փոխնախագահին» բառով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ՀՀ ԳԱԱ-ի նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարի, նախագահության անդամի, բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոններում».
i
բ) 16-րդ կետի երկրորդ պարբերությունը «նախագահը» բառից հետո լրացնել «փոխնախագահը» բառով.
i
գ) 28-րդ կետը «փակ (գաղտնի) քվեարկությամբ» բառերից հետո լրացնել «ցուցակային կազմի մեջ ընդգրկված անդամների» բառերով.
i
դ) 29-րդ կետի «ե» ենթակետում և 31-րդ կետում «ակադեմիկոս-քարտուղար» բառերը փոխարինել «փոխնախագահ» բառով.
ե) 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33.1-ին կետով.
i
«33.1 ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահը ընտրվում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում` ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներից` ՀՀ ԳԱԱ-ի նախագահի ներկայացմամբ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ