606.0025.130207
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 02 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607058
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
1 փետրվարի 2007 թվականի N 25-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 18/6-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 20-ի «Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» N 18/6-Ն որոշմամբ սահմանված հավելվածի`
i
ա) 2-րդ կետի «Ընտրական» բառը փոխարինել «Ընտրելու» բառով, իսկ «ընտրական տեղամասերում» բառերը` «տեղամասային կենտրոններում» բառերով.
i
բ) 3-րդ կետի «ընտրական տեղամասեր» բառերը փոխարինել «տեղամասային կենտրոններում» բառերով, իսկ «ոչ ուշ, քան 10» բառերը` «առնվազն 45» բառերով.
i
գ) 4-րդ կետի «քվեարկության օրվանից 5 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն» բառերը փոխարինել «ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով.
i
դ) 5-րդ կետը 1-ին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.
«Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակում ընդգրկվում են միայն տվյալ ընտրատարածքի համայնքներում հաշվառում ունեցող քաղաքացիները:».
ե) 6-րդ կետի «ցուցակների 2 օրինակը» բառերը փոխարինել «ցուցակը» բառով.
i
զ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Կալանավորվածներին պահելու վայրում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովին ընտրական և /կամ/ հանրաքվեի վերաբերյալ փաստաթղթերը տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:».
i
է) 9-րդ կետը «գրանցված կուսակցությունների» բառերից հետո լրացնել «, կուսակցությունների դաշինքների, Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի» բառերով.
ը) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: