100.0354.210307
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «21»         03           2007 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10007148
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
28 փետրվարի 2007 թվականի N 354-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 57-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու» N 420-Ն որոշմամբ հաստատված «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգի» 16-րդ կետի պահանջները,
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի հունվարի 18-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրությունը և այդ ընտրության փոփոխությունը վավերացնող գրանցման և տեղափոխման ձևերը, դրանց լրացման ուղեցույցները հաստատելու մասին» N 57-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հրամանի 1-ին կետի ա/ ենթակետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի.
2) Հրամանի 1-ին կետի բ/ ենթակետով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:
3. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
 
Հավելված 1
Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
2007թ. փետրվարի 28-ի
N 354-Ն հրամանով
 
1. հ/հ
I_I_I_I_I
 
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆՈՂ
 
ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎ I_I_I_I_I_I_I_I_I
ՊԱԳ-ի կոդը 2. ԳՐԱՆՑՈՂ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ___________________________
(անվանումը)
 
3. ՆԱԽԿԻՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ___________________________________
._________________________________________________________________________.
|4. ԳՐԱՆՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ______________________   5. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ        |
|                      (օր)  (ամիս)  (տարի)       ՀԱՄԱՐԸ ________________ |
|                                                                         |
|6. ԱՆՁՆԱԳՐԻ ԿԱՄ ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԱՄԱՐԸ _______________________________ |
|_________________________________________________________________________|
|7. ԲՆԱԿԻՉ ______________________________________________________________ |
|                  (ազգանուն)         (անուն)         (հայրանուն)         |
|                                                                         |
|8. ԲՆԱԿՉԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ______________________  9. ՍԵՌԸ  I_I արական   |
|                            (օր)  (ամիս)  (տարի)            I_I իգական   |
|                                                                         |
|10. ԲՆԱԿՉԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ                                                     |
|    ՎԱՅՐԸ _______________________________________________________________|
|           (մարզ)    (քաղաք/գյուղ)     (փողոց)    (շենք/տուն)    (բնկ)   |
|                                                                         |
|11. ԲՆԱԿՉԻ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ                                            |
|    ՎԱՅՐԸ _______________________________________________________________|
|           (մարզ)    (քաղաք/գյուղ)     (փողոց)    (շենք/տուն)    (բնկ)   |
|                                                                         |
|12. ԲՆԱԿՉԻ ՀԵՌԱԽՈՍԻ ՀԱՄԱՐԸ         13. ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ                  |
|    (տուն) _____________               I_I Հայաստանի Հանրապետություն     |
|    (աշխ.) _____________               I_I Օտարերկրյա քաղաքացի           |
|                                       I_I Քաղաքացիություն չունեցող անձ  |
|                                                                         |
|14. ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԲՈՒԺ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ I_I<1 կմ="">1>
|    I_I 1-2 կմ   I_I 2-3 կմ  I_I 3-4 կմ  I_I > 4 կմ                      |
|_________________________________________________________________________|
|15. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ    |16. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ    |17. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ/|
|    (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻՆ ՊԱՏԿԱՆԵԼԸ        |                  |    ՀԱՏՈՒԿ     |
|                                      |                  |    ԿԱՐԳԱՎԻՃԱԿ |
|______________________________________|__________________|_______________|
|I_I I խմբի հաշմանդամներ               |I_I Տարրական      |I_I Աշխատող    |
|I_I II խմբի հաշմանդամներ              |I_I Թերի միջնակարգ|I_I Չաշխատող   |
|I_I III խմբի հաշմանդամներ             |I_I Միջնակարգ     |I_I Կենսա-     |
|I_I Հայրենական պատերազմի մասնակիցներ  |I_I Միջնակարգ     |    թոշակառու  |
|    և  նրանց հավասարեցված անձինք      |    մասնագիտական  |I_I Հաշմանդամ  |
|I_I Միածնող երեխաներ (մինչև  18       |I_I Թերի          |I_I Այլ        |
|    տարեկան)                          |    բարձրագույն   |               |
|I_I Առանց ծնողական խնամքի մնացած      |I_I Բարձրագույն   |               |
|    երեխաներ (մինչև  18 տարեկան և     |I_I Այլ           |               |
|    առանց ծնողական խնամքի մնացած      |__________________|_______________|
|    երեխաների թվին պատկանող անձինք    |18. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  |19. ՌԻՍԿԻ      |
|    /18-23 տարեկան/)                  |    ԱՌԱՆՁՆԱՀԱՏ-   |    ԳՈՐԾՈՆ     |
|I_I Հաշմանդամ երեխաներ (մինչև  18     |    ԿՈՒԹՅՈՒՆ      |               |
|    տարեկան)                          |__________________|_______________|
|I_I Բազմազավակ (մինչև  18 տարեկան 4 և |I_I Քիմիական      |I_I Ժառանգական |
|    ավելի անչափահաս երեխաներ ունեցող) |    ազդեցություն  |I_I Հաշմանդամ  |
|    ընտանիքների երեխաներ              |I_I Կենսաբանական  |    մանկուց    |
|I_I ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես  |    ազդեցություն  |I_I Հիպոդինամիա|
|    նաև  ծառայողական                  |I_I Ֆիզիկական     |I_I Գիրություն |
|    պարտականությունները կատարելիս     |    ազդակներ      |I_I Ծխախոտա-   |
|    զոհված (մահացած) զինծառայողների   |I_I Մտավոր        |    մոլություն |
|    ընտանիքների անդամներ              |    աշխատանք      |I_I Ալերգիա    |
|I_I Չեռնոբիլի վթարի վերացման          |I_I Սննդին առնչվող|I_I Ալկոհոլա-  |
|    աշխատանքների մասնակիցներ          |    աշխատանք      |    մոլություն |
|I_I Բռնադատվածներ                     |I_I Երեխաների հետ |I_I Թմրամո-    |
|I_I ԲՍՓ իրավասու պետական մարմնի       |    աշխատանք      |    լություն   |
|    ուղեգրով լրացուցիչ բժշկական       |I_I Առանց առանձ-  |I_I Այլ        |
|    հետազոտության ենթարկվողներ        |    նահատկության  |               |
|I_I Հաշմանդամներից բաղկացած           |I_I Այլ           |               |
|    ընտանիքների երեխաներ (մինչև  18   |                  |               |
|    տարեկան)                          |                  |               |
|I_I Մինչև  7 տարեկան երեխաներ         |                  |               |
|I_I Նախազորակոչային և  զորակոչային    |                  |               |
|    տարիքի անձինք (հիվանդանոցային և   |                  |               |
|    ամբուլատոր-պոլիկլինիկական         |                  |               |
|    բուժօգնություն, իսկ զորակոչային   |                  |               |
|    տարիքի անձանց նաև  հիվանդանոցային |                  |               |
|    փորձաքննություն)                  |                  |               |
|I_I Զինծառայողներ և  նրանց ընտանիքի   |                  |               |
|    անդամներ                          |                  |               |
|I_I Ձերբակալվածներ և  ազատազրկման     |                  |               |
|    դատապարտվածներ                    |                  |               |
|I_I Աղքատության (ընտանեկան) նպաստի    |                  |               |
|    համակարգում ընդգրկված 36,0 և      |                  |               |
|    ավելի բալ ունեցող                 |                  |               |
|I_I Մանկատներում և  ծերանոցներում     |                  |               |
|    խնամվողներ                        |                  |               |
|I_I Դիսպանսեր հսկողության տակ գտնվող  |                  |               |
|    երեխաներ (մինչև  18 տարեկան)      |                  |               |
|I_I 65 և  բարձր տարիքի անձինք (միայն  |                  |               |
|    ամբուլատոր-պոլիկլինիկական         |                  |               |
|    բուժօգնության գծով)               |                  |               |
|______________________________________|__________________|_______________|
|20. ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ |22. ԲԺՇԿԻ         |24. ԲՆԱԿՉԻ     |
|    ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺԻՇԿ         |ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ    |ԳՐԱՆՑՈՒՄԸ      |
|                                      |---------------   |ԿԱՏԱՐՎԵԼ Է     |
|_____________________________________ |                  |I_I բուժհաստա- |
|     ազգանուն     անուն      կոդ      |                  |    տությունում|
|______________________________________|__________________|I_I բնակչի տանը|
|21. ՍՊԱՍԱՐԿՈՂ ԲՈՒԺՔՈՒՅՐ               |23. ԲՈՒԺՔՐՈՋ      |I_I այլ վայրում|
|_____________________________________ |ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ    |               |
|     ազգանուն     անուն      կոդ      |---------------   |               |
|_________________________________________________________________________|
|   Ստորագրելով ստորև`  տալիս եմ համաձայնություն, մշակել իմ ներկայացրած   |
|անհատական տվյալները` օրենքով սահմանված անհատական տվյալների պաշտպանության |
|նորմերին համապատասխան                                                    |
|                                                                         |
|25. ԲՆԱԿՉԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ---------------------                          |
._________________________________________________________________________.
 
Հավելված 2
Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
2007թ. փետրվարի 28-ի
N 354-Ն հրամանով
 
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆՈՂ ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
 
1) «Առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկի ընտրության գրանցման ձևը» (այսուհետ «Գրանցման ձև») լրացնելու ուղեցույցը (այսուհետ` «ՈՒղեցույց») սահմանում է «Գրանցման ձև»-ը լրացնելու ընթացակարգը:
2) «Գրանցման ձև»-ը լրացվում է ստորև նշված տարիքային խմբերի համար, համապատասխան ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկի կամ բուժքրոջ (ներառյալ բուժակ-մանկաբարձական կետի բուժքույրերը) կողմից.
ա) մանկաբույժը կամ բուժքույրը` մինչև 18 տարեկան բնակչի համար,
բ) թերապևտը կամ բուժքույրը` 18 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչի համար,
գ) ընտանեկան բժիշկը կամ բուժքույրը` բոլոր բնակիչների համար, առանց տարիքային սահմանափակման:
3) Բնակչի գրանցումն իրականացվում է.
ա) ԱԱՊ բուժհաստատությունում,
բ) բնակչի տանը` տնային հսկողական կամ բուժական այցեր կատարելու ժամանակ:
Բուժհաստատության տնօրինությունը չի կարող պարտավորեցնել ԱԱՊ բժիշկներին կամ բուժքույրերին այցելել բնակիչների տներ` գրանցման նպատակով:
4) Գրանցման համար տրամադրվում են հետևյալ փաստաթղթերի պատճենները` դրանք հավաստելով համապատասխան փաստաթղթերի բնօրինակների ներկայացմամբ.
ա) Անձնագիր` 16 տարեկան և բարձր տարիքի բնակչի համար,
բ) Ծննդյան վկայական` մինչև 16 տարեկան բնակչի համար,
գ) Սոցիալապես անապահով կամ առանձին/հատուկ խմբին պատկանելը հավաստող փաստաթուղթ:
5) «Գրանցման ձևը» լրացնելուց առաջ բնակչին տեղեկացվում է, որ գրանցման գործընթացում պահպանվում են իր տրամադրած անհատական տվյալների պաշտպանության վերաբերյալ «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթները: Բնակչի պահանջի դեպքում «Գրանցման ձևը» լրացնող ԱԱՊ բժիշկը կամ բուժքույրը պարտավոր են առավել մանրամասն տեղեկություններ տրամադրել բնակչին ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու նպատակով հավաքվող անհատական տվյալների մշակման նպատակի և գործընթացի վերաբերյալ:
6) «Գրանցման ձևը» լրացվում է ըստ ստորև բերված հաջորդականության:
 
1. Հ/Հ (ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ).
Լրացնել ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկի անվանական թղթապանակում գրանցման ամսաթվերի հերթականությամբ լրացված «Գրանցման ձև»-ի քառանիշ հերթական համարը:
 
2. ԳՐԱՆՑՈՂ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
Վանդակներում լրացնել բուժհաստատության ութանիշ կոդը, որը տրված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության կողմից:
 
3. ՆԱԽԿԻՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ
Եթե բնակիչը մինչև գրանցվելը սպասարկվել է այլ բուժհաստատության կողմից, ապա նշվում է բնակչին սպասարկող նախկին բուժհաստատության լրիվ անվանումը:
 
4. ԳՐԱՆՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ
Նշել այն ամսաթիվը, երբ ներկայացված պահանջվող փաստաթղթերի հիման վրա անհրաժեշտ տվյալները լրացված են և բնակիչը, ԱԱՊ բժիշկը և բուժքույրը իրենց ստորագրություններով հաստատում են տվյալների հավաստիությունն ու վավերացնում գրանցման փաստը:
 
5. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԸ
Լրացնել բնակչի ամբուլատոր քարտի այն հերթական համարը, որը գրանցման պահին նշված է քարտի վրա: Բնակչի բժշկական քարտի բացակայության դեպքում կատարել «բացակայում է» նշումը:
 
6. ԱՆՁՆԱԳՐԻ/ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԱՄԱՐԸ
Ըստ ներկայացված փաստաթղթի 16 տարեկան և ավելի տարիքի բնակիչների համար գրանցել անձնագրի համարը, իսկ մինչև 16 տարեկանների համար` ծննդյան վկայականի համարը:
 
7. ԲՆԱԿԻՉ
Լրացնել բնակչի ազգանունը, անունը, հայրանունը այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում:
 
8. ԲՆԱԿՉԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ
Լրացնել բնակչի ծննդյան ամսաթիվը այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում:
 
9. ՍԵՌԸ` նշում կատարել համապատասխան վանդակում:
 
10. ԲՆԱԿՉԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ` լրացնել բնակչի անձնագրում նշված պաշտոնական հաշվառման վայրը:
 
11. ԲՆԱԿՉԻ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ
Լրացնել ըստ բնակչի կողմից իր մշտական բնակության վայրի վերաբերյալ ներկայացված տեղեկությունների: Եթե հաշվառման վայրը և մշտական բնակության վայրը համընկնում են, հաշվառման վայրը լրացնել ամբողջությամբ, իսկ մշտական բնակության վայրի դիմաց պարտադիր նշել «նույնը» բառը:
 
12. ԲՆԱԿՉԻ ՀԵՌԱԽՈՍԻ ՀԱՄԱՐԸ
Լրացնել բնակչի տան և/կամ աշխատավայրի հեռախոսի համարը, ըստ բնակչի նախընտրության:
 
13. ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ` նշել համապատասխան վանդակում` հիմք ընդունելով պաշտոնական փաստաթղթերով ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունենալու փաստը հավաստող տեղեկությունները:
 
14. ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ բնակչի գնահատման` նշվում է նրա բնակության վայրի հեռավորությունը գրանցող ԱԱՊ բուժհաստատությունից:
 
15. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻՆ ՊԱՏԿԱՆԵԼԸ
Եթե բնակիչը պատկանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ հաստատված ցանկում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերից որևէ մեկին կամ մի քանիսին, ապա նշում է կատարվում տվյալ խմբ(եր)ի անվան դիմաց համապատասխան վանդակ(ներ)ում, և վերը` վերնագրի տողում նշված գծիկների վրա պարտադիր գրանցվում է սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբին պատկանելը հաստատող համապատասխան փաստաթղթի համարը:
 
16. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Նշում կատարել համապատասխան վանդակում բնակչի կրթությունը գրանցելու համար: Հավաստող փաստաթղթի ներկայացում չի պահանջվում: Նշվում է եղածներից ամենաբարձր կրթական մակարդակը` բնակչի կամ նրա ներկայացուցչի բանավոր տեղեկատվության համաձայն:
 
17. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ/ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ`
Նշել համապատասխան վանդակում(ներում):
 
18. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ
Կատարել նշում համապատասխան վանդակում, եթե բնակիչն աշխատում է առողջության համար վտանգ ներկայացնող պայմաններում, կամ ինքը կարող է վտանգ ներկայացնել շրջապատի համար:
Եթե բնակիչը չի նշում իր աշխատանքային գործունեության հետ կապված որևէ վտանգ ներկայացնող առանձնահատկություն, անհրաժեշտ է կատարել նշում` «Առանց առանձնահատկության» վանդակում:
 
19. ՌԻՍԿԻ ԳՈՐԾՈՆ
Կատարել նշում համապատասխան վանդակում, եթե բնակիչը կարձանագրի նշված պրոբլեմներից որևէ մեկը կամ մի քանիսը:
 
20. ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԱԱՊ ԲԺԻՇԿ
Նշել այն ԱԱՊ բժշկի ազգանունը, անունը և կոդը, ում բնակիչն ընտրել է իր որոշմամբ: Կոդը հարցնել ԱԱՊ բուժհաստատության ղեկավարից:
 
21. ՍՊԱՍԱՐԿՈՂ ԲՈՒԺՔՈՒՅՐ
Նշել այն բուժքրոջ ազգանունը, անունը և կոդը, ով սպասարկում է գրանցող ԱԱՊ բժշկի բնակչին:
 
22. ԲԺՇԿԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ձևում պահանջվող բոլոր տվյալները լրացնելուց հետո այն ստորագրվում է գրանցող ԱԱՊ բժշկի կողմից:
 
23. ԲՈՒԺՔՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եթե «Գրանցման ձև»-ը լրացնում է ԱԱՊ բուժքույրը, ապա պահանջվող բոլոր տվյալները լրացնելուց հետո այն նախ ստորագրում է սպասարկող բուժքույրը, ապա` բժիշկը:
 
24. ԲՆԱԿՉԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է
Ելնելով այն բանից, թե որտեղ է կատարվել բնակչի գրանցումը` բուժհաստատությունում, տանը, թե այլ վայրում, համապատասխան վանդակում կատարել նշում:
 
25. ԲՆԱԿՉԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ձևում պահանջվող բոլոր տվյալները լրացնելուց հետո բժշկի և բուժքրոջ ստորագրումից հետո, ձևը ստորագրվում է բնակչի կողմից, դրանով նա համաձայնություն է տալիս մշակել իր ներկայացրած անհատական տվյալները և վավերացնում է իր ընտրությունը հաստատող փաստաթուղթը: Երեխայի (մինչև 18 տարեկան) համար կարող են ստորագրել նրա օրինական ներկայացուցիչները:
Օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված բնակչի համար ստորագրում են օրինական ներկայացուցիչները: