103.0196.190907
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «19»         09           2007 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10307337
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
5 սեպտեմբերի 2007 թվականի N 196-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 166-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 524-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 599-Ն որոշման 1-ին կետը.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից արձակվող կարգադրագրերի ձևերը հաստատելու մասին» N 166-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1.1 Հրամանի հավելվածների վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության որակի տեսչություն «և «ՀՀ որակի տեսչությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «որակի տեսչություն» և «որակի տեսչությանը» բառերով:
1.2 Հանձնարարել որակի տեսչության պետի պաշտոնակատար Գ. Գյոզալյանին` սույն հրամանը սահմանված կարգով 3-օրյա ժամկետում ներկայացնել պետական գրանցման: