Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0184.180398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 1998 թվականի թիվ 184

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԿԻՐՈՎԱԿԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ 2-ՐԴ ՀԵՐԹԻ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» թիվ 94 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմանը կից` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման ենթակա անավարտ շինարարության օբյեկտների ցանկի «Լոռվա մարզպետարան» բաժնից հանել «24. «Կիրովական» հյուրանոցի 2-րդ հերթ (150 տեղ)» տողը:

i

2. Վանաձորի «Կիրովական» հյուրանոցի 2-րդ հերթի անավարտ շինարարության օբյեկտը հանձնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի տնօրինությանը` այն որպես բնակելի տարածություն վերափոխելու համար:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 10-ի «Գյումրիի տեքստիլ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» թիվ 261 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 5-ի թիվ 145 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. «Գյումրիի տեքստիլ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել`

ա) մանկապարտեզը (Գարեգին Նժդեհի 12 ա) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինությանը` Գյումրիի թիվ 2 դպրոցին տրամադրելու համար.

i

բ) մանկապարտեզը (քաղ. Գյումրի, Իսահակյան 1), մանկամսուրը (քաղ. Գյումրի, Գարեգին Նժդեհի 20) և դրանք երկամսյա ժամկետում հանձնել Գյումրիի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալված գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 575 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 5.4-րդ կետում «180» թիվը փոխարինել «184» թվով.

բ) որոշման 5.5-րդ կետում «180» թիվը փոխարինել «184» թվով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 18-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.03.1998
N 184
Որոշում