118.0660.130808
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «13»        08            2008 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11808242
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
16 հուլիսի 2008 թվականի N 660-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 718-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 21-ի ՆՀ-85-Ն հրամանագիրը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
i
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման կարգը հաստատելու մասին» N 718-Ն հրամանում և այդ հրամանով հաստատված կարգում (այսուհետև` կարգ) «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառերով, «կառավարման» բառերը հանել, իսկ «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառերով:
i
2. Կարգի 4-րդ կետում «(2008 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2007 թվականի սեպտեմբերի 4-ը)» բառերը փոխարինել «(2009 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2008 թվականի սեպտեմբերի 6-ը)» բառերով:
i
3. Կարգի 9-րդ կետում «(2008 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2007 թվականի հոկտեմբերի 17-ը)» բառերը փոխարինել «(2009 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2008 թվականի հոկտեմբերի 18-ը)» բառերով:
4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: