110.0409.060511
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 05 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
26 ապրիլի 2011 թվականի N 409-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 395-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննության կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 395-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) Հրամանով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) ամբողջ տեքստում «Հավաստագրման հանձնաժողով» բառերը փոխարինել «Հանձնաժողով» բառով:
2) Կարգի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«5. Քննության անցկացման և հավաստագրման գործընթացը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության» թիվ 396-Ն հրամանով հաստատված կարգի 6-րդ կետի 1-ին և/կամ 2-րդ ենթակետերով սահմանված գործունեություն իրականացնող հանձնաժողովները (այսուհետ` հանձնաժողով):»:
i
3) 12-րդ կետի 2-րդ ենթակետում «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «ստուգված» բառը,
4) կարգի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
5) «14. Հավաստագրման կամ հավաստագրման քննության հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) իրավազոր է, եթե նիստին ներկայացել է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ: Եթե նիստն իրավազոր չէ, քննությունը (կամ քննության համապատասխան փուլը) համարվում է չկայացած և 10-օրյա ժամկետում անցկացվում է կրկնակի քննություն:
1) Ընդունված են համարվում հանձնաժողովի այն որոշումները, որոնք բաց գաղտնի քվեարկությամբ ստացել են առնվազն 4 ձայն:
2) Կրկնակի քննության ժամանակ քննությանը մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում և սահմանված կարգով ձևավորվում է նոր հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության» կարգին համապատասխան:»:
6) կարգի 15-րդ, 17-րդ և 17.1 կետերը ուժը կորցրած ճանաչել.
i
7) կարգի 22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ «Քննության կամ քննության գրավոր և հարցազրույցի փուլերի մասնակիցների խմբերը կազմավորվում են.
1) Քննության գրավոր փուլի մասնակից խմբերի թիվը (մինչև 70 դիմումի դեպքում) կազմում է մինչև 3 խումբ, 70-ից 100 դիմումի դեպքում` 1 խումբ:
Հարցազրույցի փուլի մասնակիցների թիվը մեկ խմբում չի կարող գերազանցել` 50»,
8) կարգի 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«28. Թեստավորման փուլը հաղթահարած Հավակնորդի հետ, նախարարության կողմից սահմանված ժամանակացույցին համապատասխան (նույն օրը կամ հաջորդ օրը), անցկացվում է հարցազրույց:»,
9) կարգի 61-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«61. Հավակնորդների հետ հարցազրույցն անցկացվում է սույն կարգի 28-րդ կետի պահանջին համապատասխան:»,
10) կարգի 75-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«Քննության հարցազրույցի փուլի ավարտից հետո Հավաստագրման հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր Հավակնորդի համար կազմում է հավաստագրման թերթ»:»,
11) կարգի 78-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«78. Քննության վերջնական արդյունքները հրապարակվում են քննության բանավոր փուլն անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:»:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ` Մ. Մկրտչյանին: