040.0306.200312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2012 թվականի N 306-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 716-Ն ՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1513-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժա» կետի, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) որոշման NN 2, 3, 4 և 5 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների.
i
2) որոշման N 6 հավելվածից հանել «շարժիչի համարը__________» բառերը.
i
3) որոշման N 9 հավելվածից հանել «շարժիչի համարը__________» բառերը.
i
4) որոշման 3-րդ կետի`
ա. 2-րդ ենթակետից հանել «` դիմումի մեջ կատարված նշումի հիման վրա» բառերը,
բ. 3-րդ ենթակետից հանել «դիմումի և» բառերը.
i
5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Սահմանել, որ ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումները, տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման գործողություններ կատարելիս, տվյալ գործողության կատարմանը նախորդող ժամանակահատվածի համար ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրի կամ կտրոնի առկայությունը չեն ստուգում:».
i
6) ուժը կորցրած ճանաչել որոշման 8-րդ կետը:
2. Սահմանել, որ տրանսպորտային միջոցների հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 7 հավելվածով սահմանված հաշվառման վկայագրի «ՇԱՐԺԻՉԻ ՀԱՄԱՐԸ/ENGINE NUMBER» դաշտը չի լրացվում:
i
3. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 716-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1513-Ն որոշումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի մարտի 15-ի
N 306-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 9-ի
N 1251-Ն որոշման
ԿԱՐԳ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար նախատեսված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքացիական իրավունքի սուբյեկտ հանդիսացող անձանց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցների հաշվառումը վերականգնելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագիր տալու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություններ են համարվում տրանսպորտային միջոցների (բացառությամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծվածների)`
1) հաշվառումը.
2) վերահաշվառումը.
3) հաշվառումից հանումը:
3. Հաշվառման գործողությունները, անկախ տրանսպորտային միջոցի կամ դրա սեփականատիրոջ հաշվառման վայրից, կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) վարչական մասի և տարածքային հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումների (այսուհետ` հաշվառման ստորաբաժանումներ) կողմից, ընդ որում, տրանսպորտային միջոցի օտարման կամ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի այլ փոփոխման դեպքերում տրանսպորտային միջոցը նախկին սեփականատիրոջ անվամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական գրանցումից և սույն կարգով սահմանված կարգով հաշվառումից հանվում է նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցելու հետ միաժամանակ` նույն հաշվառման ստորաբաժանման կողմից:
4. Տրանսպորտային միջոցները հաշվառվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում նշված սեփականատերերի անվամբ` բացառությամբ իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների, որոնք հաշվառվում են դրանք շահագործող կազմակերպությունների անվանմամբ (բացի ֆիզիկական անձանցից` մյուս սուբյեկտները, այսուհետ` կազմակերպություններ), ինչպես նաև ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալությամբ տրվող տրանսպորտային միջոցների, որոնք հաշվառվում են վարձակալի անվամբ:
5. Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ նրա հաշվառման վայրի, իսկ դրա բացակայության դեպքում` ըստ ժամանակավոր հաշվառման վայրի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ըստ փաստացի բնակության վայրի:
6. Կազմակերպության անվանմամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ դրա գտնվելու վայրի, իսկ կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների տրանսպորտային միջոցները` կազմակերպության անվանմամբ` որպես գտնվելու վայր նշելով առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրը:
7. Անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են որպես ֆիզիկական անձանց անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներ:
8. Հաշվառման ստորաբաժանումների իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են օժանդակել և աջակցություն ցույց տալ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին), ինչպես նաև հնարավորություն ընձեռել ծանոթանալու հաշվառման գործողությունների ընթացակարգին անմիջական առնչություն ունեցող իրավական ակտերին կամ փաստաթղթերին, իսկ հաշվառման գործողությունների կատարումը մերժելու դեպքում` նաև մերժելու մասին որոշումներ ընդունելու հիմքերին:
9. Եթե հաշվառման գործողություն կատարելու համար ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, ապա հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը դրանք մատնացույց է անում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին)` հնարավորություն տալով համալրելու դրանք:
10. Հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե`
1) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված չէ (բացառությամբ հաշվառումից հանելու դեպքերի).
2) տրանսպորտային միջոցն առանց իրավասու մարմնի տված թույլտվության վերասարքավորված է.
3) փաստաթղթերի բնօրինակների փոխարեն ներկայացված են դրանց` նոտարի կամ դրանք տված մարմնի կողմից չհաստատված պատճենները.
4) ներկայացված չեն տրանսպորտային միջոցը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 3 կամ N 5 հավելվածով նախատեսված փաստաթղթերը.
5) առկա է տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն.
6) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում է հետախուզման մեջ.
7) եթե արգելադրում է կիրառվել հաշվառման գործողությունների կատարման նկատմամբ.
8) մեկից ավելի սեփականատերերի առկայության դեպքում բացակայում է նրանց համաձայնությունը տրանսպորտային միջոցը նրանցից մեկի անվամբ հաշվառելու համար:
11. Հաշվառման գործողությունների կատարումը մերժվելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին), նրա ցանկությամբ, նույն օրը տրվում է հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին գրավոր վարչական ակտ (որոշում), որում նշվում է մերժման իրավական հիմքը:
II. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
12. Տրանսպորտային միջոցը հաշվառվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`
1) զննության կայանում`
ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե դա ներկայացնելը պարտադիր է) և ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի կամ պայմանագրի առկայությունն ու դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված պահանջներին,
բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),
գ. տրանսպորտային միջոցի և ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի կամ պայմանագրի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում,
դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որում նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.
2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները, և վճարման անդորրագրերը` մյուս փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.
3) սպասարկման սրահում`
ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) և տրանսպորտային միջոցը ձեռք բերող անձի (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով,
բ. հատկացվում են հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր (բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերի),
գ. հաշվառման տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան, և լրացվում է տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտ,
դ. հաշվառման համարանիշերը տրվում են սեփականատիրոջը (ներկայացուցչին)` բացառությամբ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված դեպքերի,
ե. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն ներկայացվել է) և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքումից հետո),
զ. փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահին համակարգչով տրվում է հաշվառման վկայագրի տպագրման պատվեր.
4) փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահում`
ա. տպագրվում է հաշվառման վկայագիրը,
բ. սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է ստանալ հաշվառման վկայագիրը:
III. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Տրանսպորտային միջոցը վերահաշվառվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում նշված տվյալների (սեփականատիրոջ անձնագրային տվյալներից անվան, ազգանվան, ֆիզիկական անձանց հաշվառման (եթե տրանսպորտային միջոցը հաշվառված է ըստ նրա բնակության վայրի, ապա` նաև բնակության) վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի, տրանսպորտային միջոցի թափքի կամ այլ համարակիր մասերի համարների), ինչպես նաև թափքի (խցիկի) գույնի կամ համարանիշերի փոփոխության կամ տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում:
14. Ֆիզիկական անձանց հաշվառման վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության հետ կապված` տրանսպորտային միջոցի վերահաշվառման դեպքում հաշվառման համարանիշերը, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ցանկությամբ, կարող են չհանձնվել և հաշվառման ժամանակ չփոխանակվել:
15. Տրանսպորտային միջոցը վերահաշվառվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`
1) զննության կայանում`
ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե դա ներկայացնելը պարտադիր է) և ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի կամ պայմանագրի առկայությունն ու դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված պահանջներին,
բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),
գ. տրանսպորտային միջոցի և ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի կամ պայմանագրի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների ու դրանց համարակիր մասերի շտեմարանում,
դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որում նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.
2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները, և վճարման անդորրագրերը` մյուս փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.
3) սպասարկման սրահում`
ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով,
բ. հատկացվում են հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր, եթե վերահաշվառման ժամանակ կատարվում է համարանիշերի փոփոխություն,
գ. վերահաշվառման տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան, և փոփոխություններ են կատարվում տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտում,
դ. տպագրվում և հատկացվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական (եթե այն փոփոխվել է),
ե. հաշվառման համարանիշերը տրվում են սեփականատիրոջը (ներկայացուցչին), եթե հատկացվել են հաշվառման համարանիշեր,
զ. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն վերահաշվառման արդյունքում չի փոփոխվել) և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքումից հետո),
է. փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահին համակարգչով տրվում է հաշվառման վկայագրի տպագրման պատվեր.
4) փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահում`
ա. տպագրվում է հաշվառման վկայագիրը,
բ. սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է ստանալ հաշվառման վկայագիրը:
IV. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
16. Տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվում է`
1) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում.
2) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում.
3) տրանսպորտային միջոցի խոտանման դեպքում:
17. Տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`
1) զննության կայանում`
ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը չի կատարվել ճանապարհային ոստիկանությունում) կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթը,
բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),
գ. տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների ու դրանց համարակիր մասերի շտեմարանում,
դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որում նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.
2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները, և վճարման անդորրագրերը` մյուս փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.
3) սպասարկման սրահում`
ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով, և տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու իրավասությունը,
բ. հատկացվում են «տարանցիկ» («ժամանակավոր») համարանիշեր` բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում և 16-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերի, ինչպես նաև` այն դեպքերի, երբ, սեփականատիրոջ փոփոխությամբ պայմանավորված, տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվում է հաշվառման հետ միաժամանակ),
գ. հաշվառումից հանելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան, և փոփոխություններ են կատարվում տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտում,
դ. տպագրվում և հատկացվում է հաշվառումից հանելու մասին տեղեկանք,
ե. «տարանցիկ» («ժամանակավոր») համարանիշերը տրվում են հաշվառումից հանող անձին,
զ. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքումից հետո):
18. Հաշվառումից հանելիս, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերի, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը հանձնվում են հաշվառման ստորաբաժանում, և դրանց փոխարեն տրվում են`
1) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում, երբ տրանսպորտային միջոցը հաշվառվելու է այլ մարմինների կողմից` «ժամանակավոր» համարանիշեր` 15 օր ժամկետով.
2) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում` «տարանցիկ» համարանիշեր:
19. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ կամ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց դեղին հիմնագույնի համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցներ օտարվելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, չեն հանձնվում հաշվառման ստորաբաժանում, իսկ ի պահ հանձնված հիմնական համարանիշերը համարվում են հանձնված:
V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
20. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (ներկայացուցիչը) տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման ստորաբաժանում է հանձնում հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը: Այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունում չէ, կամ նրա բնակության վայրը հայտնի չէ, տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը կարող է հանձնել ցանկացած շահագրգիռ անձ` հայտնելով սեփականատիրոջ կողմից դրանք չհանձնելու պատճառները:
21. Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը չեն ներկայացվում, եթե`
1) տրանսպորտային միջոցը, հափշտակվելու հետ կապված, գտնվում է հետախուզման մեջ.
2) դատարանի որոշմամբ տրանսպորտային միջոցի օգտագործումն արգելված է կամ իրավասու պետական մարմնի կողմից տրանսպորտային միջոցի օգտագործման նկատմամբ կիրառվել է արգելանք, կամ տրանսպորտային միջոցը գտնվում է կալանքի տակ:
22. Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների հաշվառման շտեմարան, և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրվում է հաշվառումից ժամանակավոր հանելու մասին տեղեկանք:
23. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (ներկայացուցիչը) հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու մասին տեղեկանքը:
24. Հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների հաշվառման շտեմարան, և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) վերադարձվում են հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը:
VI. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
25. Տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագիր ստանալու համար անձը հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում`
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.
2) հաշվառման վկայագիր.
3) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:
26. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր տալու համար հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը տվյալները մուտքագրում է համակարգչային շտեմարան, լրացնում տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր և այն նույն օրը տալիս տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին):
VII. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
27. Տրանսպորտային միջոցները մինչև 18 տարեկան կամ անգործունակ ճանաչված քաղաքացիների անվամբ հաշվառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` նրանց օրինական ներկայացուցիչների դիմումների հիման վրա:
28. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են այդ կազմակերպությունների անվանմամբ և հաշվառումից հանվում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա:
29. Դիվանագիտական գործակալներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում, վերահաշվառվում և հաշվառումից հանվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա, իսկ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմերի այլ անդամներին պատկանող տրանսպորտային միջոցները` փոխադարձության սկզբունքով` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա:
30. Եթե տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ հաշվառման վկայագիրը տալ հաշվառման (վերահաշվառման) օրը, ապա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրվում է հաշվառման ժամանակավոր վկայագիր` մինչև մեկ ամիս ժամկետով, որը նա ցանկացած ժամանակ իրավասու է փոխելու հիմնական հաշվառման վկայագրով: Հաշվառման ժամանակավոր վկայագրի ժամկետը երկարաձգվում է` հաշվառման վկայագիրը մեկամսյա ժամկետում պատրաստ չլինելու դեպքում:»:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի մարտի 15-ի
N 306-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 9-ի
N 1251-Ն որոշման
ՑԱՆԿ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) հաշվառման գործողություններ կատարելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը` բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում է հաշվառման վայրի կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունը.
2) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական (բացառությամբ հաշվառումից հանելու դեպքերի, եթե գործարքը չի կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն), կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ.
3) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):
2. Բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից` ներկայացվում են նաև`
1) տրանսպորտային միջոցի հաշվառման դեպքում` այն անձի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն կամ պայմանագիր (կտրոնը կամ պայմանագիրը համարվում է գործող նաև այն դեպքում, եթե այն ուժի մեջ է մտնելու տրանսպորտային միջոցը հաշվառելու պահից), ում անվամբ պետք է հաշվառվի տրանսպորտային միջոցը, կամ ով այդ տրանսպորտային միջոցի վերաբերյալ կնքված և գործող ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով համարվում է վարձակալ, կամ ով տրանսպորտային միջոցը ներմուծել է Հայաստանի Հանրապետության տարածք, ընդ որում, վերջին երկու դեպքում ներկայացվում են համապատասխան անձանց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (կտրոնը և պայմանագիրը ենթակա չեն ներկայացվելու այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման).
2) տրանսպորտային միջոցի վերահաշվառման դեպքում`
ա. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,
բ. վերահաշվառման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ (բացառությամբ տրանսպորտային միջոցի գույնը կամ համարանիշերը փոխելու դեպքերի),
գ. սեփականատիրոջ կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ հանդիսացող անձի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն կամ պայմանագիր, ընդ որում, վերջին դեպքում ներկայացվում են վարձակալի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (կտրոնը և պայմանագիրը ենթակա չեն ներկայացվելու այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման).
3) տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում`
ա. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,
բ. հաշվառման համարանիշեր:
3. Տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում չի ներկայացվում`
1) եթե առկա է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացվելու խոչընդոտ (տրանսպորտային միջոցի փոխարեն ներկայացվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանք).
2) տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված` հաշվառումից հանելու դեպքում.
3) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրը փոփոխվելու հետ կապված` հաշվառման գործողություններ կատարելու, ինչպես նաև կորած հաշվառման վկայագրի կամ կորած հաշվառման համարանիշի փոխարեն նորն ստանալու, հաշվառման համարանիշը կամ հաշվառման վկայագիրը փոխարինելու դեպքերում:»:
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2012 թվականի մարտի 15-ի
N 306-Ն որոշման
«Հավելված N 4
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 9-ի
N 1251-Ն որոշման
ՑԱՆԿ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Տրանսպորտային միջոցը գրանցելու դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում են հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունները.
2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում ներկայացվում է ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացություն (Ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով).
3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ` անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.
4) տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր (եթե առկա են).
5) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները:»:
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2012 թվականի մարտի 15-ի
N 306-Ն որոշման
«Հավելված N 5
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 9-ի
N 1251-Ն որոշման
ՑԱՆԿ
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցելու և հաշվառելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը` բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում են հաշվառման վայրի կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունները.
2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում ներկայացվում է ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացություն (ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով).
3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ` անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.
4) տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր (եթե առկա են).
5) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները.
6) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի).
7) այն անձի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն կամ պայմանագիր (կտրոնը կամ պայմանագիրը համարվում է գործող նաև այն դեպքում, եթե այն ուժի մեջ է մտնելու տրանսպորտային միջոցը հաշվառելու պահից), ում անվամբ պետք է գրանցվի և հաշվառվի տրանսպորտային միջոցը, կամ ով այդ տրանսպորտային միջոցի վերաբերյալ կնքված և գործող ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով համարվում է վարձակալ, կամ ով տրանսպորտային միջոցը ներմուծել է Հայաստանի Հանրապետության տարածք, ընդ որում, վերջին երկու դեպքում ներկայացվում են համապատասխան անձանց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (կտրոնը և պայմանագիրը ենթակա չեն ներկայացվելու այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման):
2. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցումից և հաշվառումից հանելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը` բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում են հաշվառման վայրի կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունները.
2) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական (եթե գործարքը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ.
3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ` անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.
4) հաշվառման վկայագիր.
5) հաշվառման համարանիշեր.
6) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները.
7) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):
3. Տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում չի ներկայացվում`
1) եթե առկա է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացվելու խոչընդոտ (տրանսպորտային միջոցի փոխարեն ներկայացվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանք).
2) տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված` հաշվառումից հանելու դեպքում:»: