330.0004.220413
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 04 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 33013160
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
15 ապրիլի 2013 թվականի N 4-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման N 2 հավելվածի 23.1-ին ու 23.2-րդ կետերը և 2013 թվականի մարտի 7-ի N 201-Ն որոշումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2013 թվականի փետրվարի 6-ի ««Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը, կազմը, մրցույթի անցկացման ընթացակարգը և յուրաքանչյուր պաշտոնի գնահատման չափանիշները սահմանելու մասին» N 2-Ն հրամանի.
i
1) հավելված N 2-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին և 19.2-րդ կետերով.
«19.1. Եթե Մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է մեկ դիմում, ապա Մրցույթը համարվում է չկայացած:
19.2. Եթե Մրցույթը սույն կարգի 19.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:».
2) հավելված N 2-ի 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«45. Սույն ընթացակարգի 19-րդ, 19.1-ին, 26-րդ, 27-րդ և 39-րդ կետերով նախատեսված դեպքերում հայտարարվում է նոր Մրցույթ` ընդհանուր հիմունքներով:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: