041.1210.081214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 դեկտեմբերի 2014 թվականի N 1210-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով ու դրան կից արձանագրություններով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` համակարգել և սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով ու դրան կից արձանագրություններով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ:
3. Անհրաժեշտությունից ելնելով միջգերատեսչական հանձնաժողովի հանդիպումներին խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թվականի դեկտեմբերի 8-ի
N 1210-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Կաժոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության պետ
(հանձնաժողովի նախագահ)
Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
միջազգային իրավական համագործակցության վարչության
պետ
Ա. Առաքելյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետի տեղակալ
Մ. Հակոբյան - ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական -
վերահսկողական և իրավական ապահովման վարչության
պետի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Վարդանյան - ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական
(համաձայնությամբ)
Ա. Հակոբյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի օգնական
Հ. Մնացականյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
աշխատակազմի փրկարար ծառայության կազմակերպման
վարչության ծառայության կազմակերպման բաժնի պետ
Ա. Զաքարյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական
քաղաքականության վարչության միջազգային ռազմական
համագործակցության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ
Վ. Մելիքյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության երկրորդ քարտուղար
Ա. Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի երրորդ քարտուղար
Գ. Եդիգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի կցորդ
(հավելվածը փոփ. 01.12.17 թիվ 1401-Ա որոշում)