ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
4 մարտի 2022 թվականի N 245-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 96-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2022 թվականի հունվարի 31-ի «Հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգը, թեստավորման պահանջները և պատրաստման դասընթացի ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը հաստատելու մասին» թիվ 96-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) 22-րդ կետում «ոչ շուտ քան 25-րդ և ոչ ուշ քան 30-րդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «25-րդ աշխատանքային օրվան հաջորդող օրվանից եռամսյա ժամկետում» բառերով,
2) 52-րդ կետում «15» թիվը փոխարինել «30» թվով,
i
3) 60-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
i
4) 63-րդ և 65-րդ կետերից հանել 2-րդ նախադասությունները,
i
5) 66-րդ կետում «Հավասար» բառը փոխարինել «Թեստավորման արդյունքներով հավասար» բառերով,
6) 71-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«71. Թեստավորման արդյունքների բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է, իսկ հարցազրույցի արդյունքների դեպքում` հարցազրույցի արդյունքներով ընդունված բացասական որոշման բողոքարկումը:»,
7) 74-րդ կետից հանել «և հարցազրույցի» բառերը:
i
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 4 մարտի 2022 թվական: