Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ I-3.01.01-2008 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ I-3.01.01-2008 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄ ...

 

 

117.0011.070408

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        04            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11708116

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 հունվարի 2008 թվականի N 11-Ն

 

ՀՀՇՆ I-3.01.01-2008 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի ու ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն որոշման համաձայն և ի կատարումն ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1484-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀՇՆI-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվ-տեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանով սահմանված ՍՆիՊ 3.01.01-85 «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերը:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2008 թ. հունվարի 14-ի

N 11-Ն հրամանով

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

 

ՀՀՇՆ I-3.01.01-2008

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» նորմատիվատեխնիկական փաստաթղթի /այսուհետ` Շինարարական նորմերի/ կիրառումը տարածվում է ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Շինարարության ոլորտում գնագոյացման նորմերի և նորմատիվների կիրառումն ապահովելու մասին» թիվ 1484-Ն որոշմամբ նախատեսված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների և/կամ մասնակիցների /այդ թվում` կառուցապատողների, քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների, շինարարություն իրականացնողների, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողների/ վրա:

2. Սույն Շինարարական նորմերը սահմանում են ՀՀ տարածքում իրականացվող նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմնանորոգման (վերակառուցման, վերականգնման, ուժեղացման), ընդլայնման, արդիականացման (հետագայում` Շինարարության) ընթացքում կազմակերպման աշխատանքներին ներկայացվող ընդհանուր պահանջներ, որոնք պետք է պահպանվեն օբյեկտների շինարարության բոլոր մասնակիցների կողմից` (բացառությամբ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի):

 

II. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

3. Սույն նորմերում կատարվել են հղումներ նորմատիվ փաստաթղթերին` ՍՆԻՊ III-4-80 *, ՍՆիՊ 1.04.03-85 *, ՀՍՏ-188-99, ՀՍՏ-199-2000:

 

III. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

4. Սույն նորմերում վկայակոչված հատուկ և կարևոր նշանակության օբյեկտները սահմանվում են ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 812, 1999 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 657-Ն և 2003 թվականի մարտի 13-ի թիվ 237-Ն որոշումներով:

 

IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

5. Շինարարական արտադրության կազմակերպման նպատակն է` կազմակերպչական, տեխնիկական և տեխնոլոգիական նպատակաուղղված համալիր միջոցառումների կիրառման արդյունքում ապահովել` սահմանված ժամկետում և պատշաճ որակով օբյեկտի շահագործումը:

Շինարարական արտադրության կազմակերպումն ապահովում է`

1) օբյեկտի շինարարության բոլոր մասնակիցների համաձայնեցված աշխատանքը` Պատվիրատուի /գլխավոր կապալառուի/ հետ իրենց գործունեության համակարգմամբ,

2) նյութական ռեսուրսների համալիր մատակարարումը` հաշվարկված շենքի, շինության, հանգույցի, տեղամասի, սեկցիայի, հարկի, հարկաբաժնի, սենքի համար օրացուցային գրաֆիկներով նախատեսված ժամկետներում,

3) շինարարական, մոնտաժային ու հատուկ շինարարական աշխատանքների կատարումը տեխնոլոգիական հաջորդականության պահպանմամբ և տեխնիկապես հիմնավորված համատեղմամբ,

4) անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը,

5) շրջակա միջավայրի պահպանության պահանջների ապահովումը:

6. Յուրաքանչյուր օբյեկտի շինարարությունն անհրաժեշտ է իրականացնել շինարարության կազմակերպման և աշխատանքների իրականացման տեխնոլոգիաների վերաբերյալ նախօրոք ընդունված լուծումների հիման վրա, որոնք պետք է մշակված լինեն շինարարության կազմակերպման նախագծում և աշխատանքների կատարման նախագծում: Շինարարության կազմակերպման նախագծի և աշխատանքների կատարման նախագծի կազմն ու բովանդակությունը պայմանավորված են շինարարության բարդության աստիճանով` համապատասխան սույն նորմերի:

7. Մինչև շենքի և շինության շինարարության սկիզբը` անհրաժեշտ է շինարարության կատարման նախագծի լուծումներին համապատասխան իրականացնել տեղում շինարարական հրապարակի /ուղեգծի/ հատկացումը, շինարարական հրապարակի անհրաժեշտ ցանկապատումը /պահպանական, պաշտպանական կամ ազդանշանային/, երկրաբաշխական նշահարման հիմքի ստեղծումը, մոտեցման ճանապարհների կառուցումը, պահեստային տնտեսության ստեղծումը և շինարարության կարիքների համար անհրաժեշտ ծավալի կենցաղային նշանակության ու կոմունալ տնտեսության շինությունների նախապատրաստումը` հաշվի առնելով գոյություն ունեցող շենքերի ու շինությունների այդ նպատակների համար ժամանակավոր օգտագործման հնարավորությունը:

7.1 Մինչև շինարարության սկիզբը` անհրաժեշտ է հասարակությանն իրազեկելու նպատակով շինարարության համար հատկացված շինհրապարակի ցանկապատի /այդ թվում` ճանապարհաշինական աշխատանքների ուղեգծի/ կամ մեկ այլ առավել տեսանելի տեղամասում տեղադրել պատվիրատու և կապալառու կազմակերպությունների տվյալները /անվանում, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար/, ծրագրի անվանման ու նպատակային նշանակության, շինարարական աշխատանքների սկզբի և ավարտի ժամկետների, իսկ ՀՀ պետական բյուջեի (այդ թվում պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների կամ դրանց ներգրավմամբ և համայնքային բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների դեպքում նաև շինարարության նախահաշվային արժեքի մասին տեղեկատվություն պարունակող վահանակներ` մինչև ավարտված շինարարության փաստագրումը դրանք պահպանելու պայմանով:

(7.1-րդ կետը լրաց. 01.03.11 թիվ 18-Ն հրաման)

8. Հատուկ օբյեկտների շինարարության դեպքում նրանց կառուցման շինարարական ու մոնտաժային աշխատանքները պետք է իրականացվեն գործարկման համալիրների նախագծային փաստաթղթերում նախատեսված կազմին և հաջորդականությանը համապատասխան:

9. Յուրաքանչյուր շինարարական օբյեկտում անհրաժեշտ է`

1) լրացնել աշխատանքների վարման մատյան` ըստ Հավելված Ա-ում բերված ձևի,

2) կազմել ծածկված աշխատանքների փաստագրման, կարևոր կոնստրուկցիաների ընդունման միջանկյալ /սարքավորումների, համակարգերի, ցանցերի/ ու փորձարկման ակտեր,

3) անհրաժեշտության դեպքում ձևակերպել այլ շինարարական նորմերով և կանոններով նախատեսված լրացուցիչ կատարողական փաստաթղթեր:

 

V. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՒՄ

 

10. Շինարարական արտադրության կազմակերպատեխնոլոգիական նախապատրաստումը պետք է ընդգրկի`

1) շինարարության ապահովումը նախագծային փաստաթղթերով,

2) շինարարության համար տեղամասի /ուղեգծի/ հատկացում, կապալի և ենթակապալի պայմանագրերի կազմում, աշխատանքների կատարման համար թույլտվությունների ձեռքբերում,

3) շինարարության ապահովում մատուցային ճանապարհներով, էլեկտրա-, ջրա- և ջերմամատակարարումով, կապի համակարգով ու շինարարությունում աշխատողների համար կենցաղային սպասարկման շինություններով,

4) նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստի շինվածքների և սարքավորումների մատակարարման կազմակերպում:

11. Յուրաքանչյուր օբյեկտի շինարարության նախապատրաստումը պետք է նախատեսի ինժեներատեխնիկական անձնակազմի կողմից նախագծային փաստաթղթերի /ներառյալ գործող կազմակերպության վերակառուցման դեպքում կոնստրուկցիաների տեխնիկական հետազննության արդյունքների փաստաթղթերի/ ուսումնասիրություն, շինարարության պայմաններին մանրազնին ծանոթություն, արտահրապարակային ու ներհրապարակային նախապատրաստական աշխատանքներ, շենքերի, շինությունների և նրանց մասերի կառուցման, ինչպես նաև անմիջական նախապատրաստական փուլի աշխատանքների իրականացման նախագծերի մշակում` հաշվի առնելով բնապահպանական անվտանգության պահանջները:

12. Հատուկ և եզակի օբյեկտների շինարարության նախապատրաստումը պետք է ընդգրկի հատուկ ծրագրով գործելակարգային դիտարկումների /երկրաշարժաչափական, ջրաերկրաբանական, ջրաբանական, երկրաքիմիական, երկրաբաշխական, մարկշեյդերյան, օդերևութաբանական, լարումաչափական և այլն/ կազմակերպման աշխատանքներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փորձարարական պոլիգոնների, օդերևութաբանական կետերի և չափողական կայանքների ստեղծումը: Հետազոտական աշխատանքների, կոնստրուկցիաների ու կառույցների էլեմենտների փորձարկումների և գործելակարգային դիտարկումների ծրագրերը պետք է մշակվեն շինարարության կազմակերպման նախագծի և աշխատանքների կատարման նախագծի մշակմանը զուգընթաց` կառուցապատողի և գլխավոր նախագծային կազմակերպության կողմից:

 

VI. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ

 

1. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

13. Օբյեկտի շինարարությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով` նախագծով նախատեսված շինարարության ամբողջ ծավալի համար մշակվում է շինարարության կազմակերպման նախագիծ:

14. Շինարարության կազմակերպման նախագիծը հանդիսանում է ճարտարապետաշինարարական նախագծի բաղկացուցիչ մաս:

Շինարարության կազմակերպման նախագծի մշակման համար որպես ելակետային նյութեր ծառայում են`

1) ինժեներական հետազոտությունների նյութերը /օբյեկտի վերակառուցման դեպքում` նրանց մինչնախագծային տեխնիկական հետազննության նյութերը/ և անբարենպաստ բնական երևույթներին և երկրաբանական պրոցեսներին ենթարկված տարածքների գործելակարգային դիտարկումների տվյալները,

2) կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների կողմից համաձայնեցված որոշումները` նյութերի ու կոնստրուկցիաների, շինմոնտաժային աշխատանքների մեքենայացման միջոցների կիրառման, շինարարությունը էներգետիկական ռեսուրսներով, ջրով, ժամանակավոր ինժեներական ցանցերով, ինչպես նաև տեղական շինարարական նյութերով ապահովման վերաբերյալ,

3) շինարարական կոնստրուկցիաների, պատրաստվածքների, նյութերի ու սարքավորումների մատակարարման և փոխադրման պայմանների մասին տեղեկությունները,

4) հատուկ և եզակի օբյեկտների շինարարությանը ներկայացվող հատուկ պահանջները,

5) վերակառուցվող օբյեկտում շինմոնտաժային աշխատանքների կատարման պայմանների մասին տեղեկությունները,

6) շենքերի ու շինությունների ծավալահատակագծային ու կոնստրուկտիվ լուծումները և շինարարության ենթակա օբյեկտի հիմնական արտադրության տեխնոլոգիական սխեմաները` գործարկման հերթերի ու հանգույցների առանձնացմամբ,

7) անհրաժեշտության դեպքում շինարարությունը կադրերով ապահովելու վերաբերյալ տեղեկությունները,

8) անհրաժեշտության դեպքում շինարարությունը տրանսպորտով ապահովելու պայմանների վերաբերյալ տեղեկությունները,

9) շինարարական արտադրական բազաների առկայության ու նրանց հզորությունների օգտագործման վերաբերյալ տեղեկությունները,

10) անբարենպաստ բնական երևույթներից և երկրաբանական պրոցեսներից շինարարության տեղամասի պաշտպանության միջոցառումները և նրանց իրականացման հերթականությունը:

15. Հատուկ ու կարևոր օբյեկտներում շենքերի ու շինությունների շինարարության համար նախագծային կազմակերպություններն աշխատանքային փաստաթղթերի կազմում պետք է մշակեն հատուկ օժանդակ շինությունների, հարմարանքների, սարքավորումների և տեղակայանքների աշխատանքային գծագրեր: Դրանց թվին են պատկանում`

1) եզակի սարքավորումների, ոչ եզրաչափային և ծանրաքաշ, շինարարական ու շինտեխնոլոգիական բլոկների տեղափոխման ու մոնտաժման /բարձման, բեռնաթափման, հավաքման/ համար հանդերձանք և հարմարանքներ,

2) թաղ-թաղանթների հատուկ կաղապարը, չհանվող և սահող կաղապարամածները,

3) գրունտային ջրերի մակարդակի արհեստական իջեցման և բնահողերի արհեստական ամրացման աշխատանքների ապահովման սարքվածքները,

4) գոյություն ունեցող շենքերի ու շինությունների մերձակայքում հորատապայթեցման աշխատանքների իրականացման դեպքում պաշտպանիչ-ապահովական հարմարանքները,

5) շենքերի տեղաշարժման, վերակառուցման և ուժեղացման, նեղվածքի պայմաններում նրանց կառուցման ժամանակ, ինչպես նաև գործող արդյունաբերական հիմնարկների շենքերի, շինությունների վերակառուցման դեպքում անհրաժեշտ օժանդակ հարմարանքները:

16. Քաղաքային կառուցապատման տեղամասերում կազմավորված /տարածքներում/ օբյեկտների շինարարության կազմակերպման նախագծում տրվում են աշխատանքների կատարման պայմաններ` առանձնացնելով վտանգավոր գոտիները, ստորգետնյա կառույցների ու հաղորդակցուղիների առանցքները, ինչպես նաև տրանսպորտի ու հետիոտնի տեղաշարժման սխեմաները /ապահովելով գործող կազմակերպությունների, շենքերի ու կառույցների մուտքերի ու մոտեցումների անվտանգությունը/:

17. Շինարարության կազմակերպման նախագծերի անհրաժեշտ կազմն ու բովանդակությունը, հիմնական նախագծային փաստաթղթերի ձևերը պետք է համապատասխանեն հավելված Բ-ին:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

18. Շինարարության կազմակերպման նախագծերի լուծումները մանրամասնվում են աշխատանքների կատարման նախագծերում:

19. Կախված օբյեկտի շինարարության տևողությունից և աշխատանքների ծավալներից` աշխատանքների կատարման նախագիծը կարող է մշակվել շենքի ու շինության ամբողջ շինարարության, նրանց առանձին մասերի /ստորգետնյա ու վերգետնյա մասեր, սեկցիա, թռիչք, հարկ, հարկաբաժին/ կառուցման, առանձին տեխնոլոգիապես բարդ շինարարական, մոնտաժային և հատուկ օբյեկտներում շինարարական աշխատանքների կատարման, ինչպես նաև նախապատրաստական շրջանի աշխատանքների համար: Աշխատանքների կատարման նախագիծը պետք է տրվի շինարարական աշխատանքներ կատարողներին մինչև շենքի /կառույցի/ մասերի կառուցման սկիզբը կամ այն աշխատանքների կատարման սկիզբը, որոնց համար կազմված է աշխատանքների իրականացման նախագիծը:

20. Աշխատանքների կատարման նախագծի մշակման համար որպես ելակետային նյութեր պետք է ծառայեն`

1) աշխատանքների կատարման նախագծի պատվիրատու շինարարական կազմակերպության կողմից տրված մշակման առաջադրանքը` ամբողջ շենքի /կառույցի/, նրա մասերի կամ աշխատանքների տեսակների համար աշխատանքների կատարման նախագծի մշակման անհրաժեշտության հիմնավորմամբ և մշակման ժամկետների նշմամբ,

2) շինարարության կազմակերպման նախագիծը,

3) անհրաժեշտ աշխատանքային փաստաթղթերը,

4) անհրաժեշտության դեպքում կոնստրուկցիաների, պատրաստվածքների, նյութերի ու սարքավորումների մատակարարման, շինարարական մեքենաների ու տրանսպորտային միջոցների օգտագործման, ըստ հիմնական մասնագիտությունների շինարարական կադրերով ապահովման, արտադրատեխնոլոգիական կոմպլեկտավորման և շինարարական բեռների փոխադրման պայմանները,

5) գործող արտադրական կազմակերպության շենքի և շինության վերակառուցման դեպքում տեխնիկական հետազննության նյութերը և արդյունքները, ինչպես նաև գործող կազմակերպության /արտադրության/ պայմաններում շինարարական, մոնտաժային և հատուկ օբյեկտների շինարարական աշխատանքների կատարմանը ներկայացվող պահանջները:

21. Աշխատանքների կատարման նախագծում մշակվող նյութերի կազմն ու մանրամասնումը սահմանվում է համապատասխան կապալային շինմոնտաժային կազմակերպության կողմից` ելնելով իրականացվող աշխատանքների առանձնահատկությունից և ծավալներից: Աշխատանքների կատարման նախագծի կազմը և բովանդակությունը պետք է համապատասխանեն հավելված Գ-ին:

 

VII. ՕԲՅԵԿՏԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

22. Օբյեկտի վերակառուցման պայմաններում շինմոնտաժային աշխատանքների կատարումը պետք է կապակցվի վերջինիս արտադրական գործունեության հետ: Պատվիրատուն /կառուցապատողը/ և Կապալառուն /շինարարություն իրականացնողը/ սահմանում են համաձայնեցված գործողությունների կարգը:

23. Օբյեկտների վերակառուցման դեպքում անհրաժեշտ է նախատեսել ներգործարանային տրանսպորտային հաղորդակցուղիների և ինժեներական ցանցերի, արտադրամասային բեռնամբարձ սարքավորումների համատեղ օգտագործումը:

24. Օբյեկտների վերակառուցման դեպքում պետք է հաշվի առնել կոնստրուկցիաների, ներարտադրամասային ու ներհրապարակային տրանսպորտային միջոցների և հաղորդակցուղիների, սարքավորումների ու ինժեներական ցանցերի տեխնիկական վիճակի հետազննության տվյալները, ապամոնտաժման և շինմոնտաժային աշխատանքների կատարման պայմանները /գազից և փոշուց աղտոտվածությունը, ինչպես նաև պայթյունավտանգության ու հրդեհավտանգության հնարավորությունները, բարձր աղմուկը, նեղվածքի պայմանները/:

25. Կառուցապատողին և Կապալառուին գլխավոր նախագծային կազմակերպության հետ համատեղ անհրաժեշտ է համաձայնեցնել`

1) շինմոնտաժային աշխատանքների տեխնոլոգիական հաջորդականությունը, կատարման տևողությունը, ինչպես նաև վերակառուցվող օբյեկտի արտադրամասերի ու տեղամասերի աշխատանքների հետ նրանց համատեղման պայմանները,

2) օպերատիվ ղեկավարման կարգը` շինարարների և շահագործողների գործողությունները հնարավոր վթարային իրադրության դեպքում,

3) կոնստրուկցիաների քանդման /մասնատման/, ինչպես նաև ինժեներական ցանցերի ապամոնտաժման կամ նրանց տեղափոխման հաջորդականությունը, ժամանակավոր ջրամատակարարման, էլեկտրամատակարարման միացման տեղերն ու պայմանները,

4) կառուցապատողի ծառայությունների և նրա տեխնիկական միջոցների ցանկը, որոնք կարող են շինարարների կողմից օգտագործվել աշխատանքների կատարման ընթացքում:

 

VIII. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ

 

1. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

26. Շինարարական արտադրության նյութատեխնիկական ապահովման հիմնական գործառույթներն են`

1) շինարարական արտադրության ապահովումը անհրաժեշտ նյութերով, կոնստրուկցիաներով, ինժեներական սարքավորումներով, դրանց լրակազմումը և պահպանումը,

2) շինարարական արտադրության ապահովումը գործիքներով, հարմարանքներով, հանդերձանքով,

3) տեխնոլոգիական, էներգետիկական, տրանսպորտային և այլ սարքավորումների վերանորոգումը, խնամքը, վերահսկումը, աշխատանքային վիճակում պահպանումը,

4) բեռների փոխադրումը շինարարական հրապարակի սահմաններից դուրս և նրանց տեղափոխումը շինարարական հրապարակի ներսում, բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացումը:

27. Շինարարական արտադրության նյութատեխնիկական մատակարարումն իրականացվում է շինմոնտաժային աշխատանքների կատարման տեխնոլոգիական հաջորդականությանը համապատասխան` օրացուցային գրաֆիկներով սահմանված ժամկետներում:

28. Շինմոնտաժային աշխատանքների կատարման ժամանակ սպառվող նյութերի, շինվածքների և կոնստրուկցիաների, ինչպես նաև կոնստրուկցիաների արտադրությունում սպառվող նյութերի պահանջարկը որոշվում է նախագծային փաստաթղթերով` ըստ գործող ստանդարտների:

29. Նյութերի, կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների լրակազմ առաքման կազմակերպումը նախատեսում է`

1) շենքի, շինության, հանգույցի, տեղամասի, սեկցիայի, հարկի, հարկաբաժնի կոմպլեկտավորում անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսներով, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև տեսախցիկներով,

2) նյութերի, շինվածքների, ինժեներական սարքավորումների տեխնոլոգիական պատրաստվածության բարձրացում և առաքում շինարարական օբյեկտներ` անհրաժեշտ գույքային ամրակցման իրերի և այլ զուգակցող օժանդակ նյութերի լրակազմով:

(29-րդ կետը փոփ. 30.03.2022 թիվ 04-Ն / հրամանի պահանջները կիրառելի չեն մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների,

ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի նկատմամբ/ հրաման)

30. Նյութերի, կոնստրուկցիաների փոխադրման, պահեստավորման և պահպանման կազմակերպումը պետք է համապատասխանի ստանդարտներին, տեխնիկական պայմաններին և բացառի նրանց վնասումը, փչացումը, կորուստը:

 

2. ՄԵՔԵՆԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

31. Շինարարական, մոնտաժային և հատուկ նշանակության օբյեկտների շինարարական աշխատանքների մեքենայացումը պետք է կրի համալիր բնույթ և իրականացվի շինարարական մեքենաների, սարքավորումների, փոքր մեքենայացման միջոցների, անհրաժեշտ մոնտաժային հանդերձանքի, գույքի և հարմարանքների լրակազմով:

Մեքենաների տեսակների, բնութագրերի և քանակի վերաբերյալ որոշումներն ընդունվում են շինարարության կազմակերպման և աշխատանքների իրականացման նախագծում` ելնելով շենքերի և շինությունների կառուցվածքային և ծավալահատակագծային լուծումներից, աշխատանքների ծավալներից, տեմպերից և կատարման պայմաններից /կլիմայական, լեռնային, նեղվածքային/:

32. Շինմոնտաժային աշխատանքների մեքենայացումը նեղվածքի պայմաններում /շենքերի և շինությունների վերակառուցման ժամանակ/ պետք է իրականացվի փոքր եզրաչափեր և շարժման մեծ հնարավորություն /մանևրայնություն/ ունեցող շինարարական մեքենաներով:

33. Փոքր մեքենայացման միջոցները նպատակահարմար է կենտրոնացնել մասնագիտացված ստորաբաժիններում, որոնց գործունեությունն ուղղված է սեփական ուժերով առանձին աշխատանքների կամ դրանց համալիրների կատարմանը, կամ վարձակալման սկզբունքով առկա միջոցների տրամադրմանը շինարարական կազմակերպություններին ինչպես սպասարկող անձնակազմով, այնպես էլ առանց դրա, մեքենայացման միջոցների տեխնիկական սպասարկմանը և վերանորոգմանը:

34. Շինարարական մեքենաների և փոքր մեքենայացման միջոցների տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը իրականացվում են նրանց տեխնիկական վիճակի ուսումնասիրությունների /դիագնոստիկայի/ հիման վրա, որի նպատակն է գնահատել նրանց տեխնիկական վիճակն առանց կազմատման:

35. Տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը պետք է դիտարկվի շինարարության կազմակերպման նախագծում նյութերի, կոնստրուկցիաների, սարքավորումների մատակարարման սխեմաների ընտրության, տրանսպորտային միջոցների պահանջարկի օբյեկտի շինարարության հետ տեխնիկապես կապակցված գրաֆիկների մշակման ժամանակ:

36. Տրանսպորտի տեսակի ընտրությունը հիմնավորվում է արտադրատեխնիկական գործոններով /փոխադրվող բեռների ծավալներ, տեսակներ, եզրաչափեր, փոխադրման հեռավորություն և ժամկետներ, բեռնման-բեռնաթափման աշխատանքների պայմաններ, տրանսպորտային ուղիների առկայություն և վիճակ, տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիր/, բնակլիմայական պայմաններով և յուրաքանչյուր կոնկրետ դեպքին բնորոշ այլ առանձնահատկություններով:

 

IX. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

37. Կապալառուն շինարարության և դրա հետ կապված աշխատանքներ իրականացնելիս պարտավոր է կատարել շրջակա միջավայրի պահպանության և շինարարական աշխատանքների անվտանգության վերաբերյալ ՀՀ գործող օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները:

38. Կապալառուն աշխատանքներ իրականացնելիս իրավունք չունի օգտագործել Պատվիրատուի տրամադրած նյութերը և սարքավորումները կամ կատարել նրա ցուցումները, եթե դրանք կարող են հանգեցնել կողմերի համար` շրջակա միջավայրի պահպանությանն ու շինարարական աշխատանքների անվտանգությանն ուղղված պահանջների խախտմանը /ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 749/:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

39. Աշխատանքների բնույթից ելնելով` բանվորական բրիգադները ձևավորվում են որպես բազմապրոֆիլ կամ մասնագիտացված:

40. Բազմապրոֆիլ բրիգադները նպատակահարմար է կազմավորել խոշորացված /ընդհանրացված/ տիպի ավարտուն շինարարական արտադրանքի, աշխատանքների ընդհանրացված փուլի, կոնստրուկտիվ հանգույցի ստեղծման նպատակով:

41. Բրիգադների քանակական և մասնագիտական-որակական կազմը սահմանվում է աշխատանքների ծրագրված ծավալների, աշխատատարության և աշխատանքների կատարման ժամկետների հիման վրա:

 

3. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

42. Բանվորների աշխատանքի պաշտպանությունը պետք է ապահովվի անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ (հատուկ արտահագուստ, կոշիկ), համալիր պաշտպանության միջոցառումների կատարումով (ցանկապատում, լուսավորում, օդափոխում, պաշտպանիչ և արգելակիչ սարքեր և հարմարանքներ և այլն), սանիտարակենցաղային շինություններով և սարքավորումներով` գործող նորմերին և կատարվող աշխատանքների բնույթին համապատասխան:

43. Շինմոնտաժային աշխատանքների կատարման ընթացքում պետք է պահպանվեն շինարարությունում անվտանգության տեխնիկայի վերաբերյալ շինարարական նորմերի և կանոնների պահանջները:

44. Աշխատանքի պաշտպանության` անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարահիգիենիկ միջոցառումների և հակահրդեհային անվտանգության վերաբերյալ անց է կացվում հրահանգում:

45. Բանվորների անվտանգության տեխնիկայի ուսուցման, հրահանգման ժամանակին և որակով անցկացման, անհատական պաշտպանական միջոցների վիճակի և կիրառման, արտադրական անվտանգության և արտադրական սանիտարահիգիենիկ անվտանգության հետ կապված բոլոր միջոցառումների կատարման հսկողությունը վերապահվում է աշխատանքներն իրականացնող կազմակերպությանը:

 

4. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

46. Շինարարական արտադրության կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ և աշխատանքներ, որոնք պետք է ընդգրկեն. շինարարության ընթացքում խախտված հողերի վերակուլտիվացում /ռեկուլտիվացում/, բնական ռեսուրսների կորստի կանխում, հողեր, ջրավազաններ ու մթնոլորտ վնասակար արտանետումների կանխում կամ մաքրում: Նշված միջոցառումները և աշխատանքները պետք է նախատեսված լինեն նախագծային փաստաթղթերում:

47. Շինարարության ընթացքում ծառաթփուտային բուսականության հատումը և արմատների վզիկների և աճող ծառերի բների հողալցումն իրականացվում են միայն նախագծային փաստաթղթերով նախատեսված հիմնավորմամբ:

48. Շինարարության ընթացքում շինարարական հրապարակից անմիջապես ջրի բացթողումը դեպի թեքվածքներ իրականացվում է տարածքների ողողումը բացառող` նախօրոք պաշտպանական միջոցառումների ապահովմամբ:

Համահարթեցման աշխատանքների իրականացման ժամանակ հետագա օգտագործմանը պիտանի հողային շերտը պետք է նախօրոք հանվի և պահեստավորվի հատուկ առանձնացված տեղամասերում:

49. Ժամանակավոր ավտոմոբիլային ճանապարհները և մոտեցման այլ ուղիները պետք է կառուցվեն` հաշվի առնելով գյուղատնտեսական հողահանդակներին ու ծառաթփուտային բուսականությանը հասցվող վնասի կանխարգելման պահանջները:

50. Շինարարություն իրականացվող տարածքներում շինմոնտաժային աշխատանքների կատարման ժամանակ պետք է պահպանվեն օդի փոշոտվածության և գազոտվածության կանխարգելման պահանջները:

51. Հորատման աշխատանքների կատարման ընթացքում հասնելով ջրատար /ջրապարունակ/ հորիզոններին անհրաժեշտ է ստորգետնյա ջրերի անկազմակերպ հոսքը կանխելու համար ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:

Թույլ բնահողերի արհեստական ամրացման աշխատանքների կատարման ժամանակ պետք է ղեկավարվել ստորգետնյա ջրերի աղտոտումը կանխող, նախագծով նախատեսված միջոցառումներով:

52. Շինարարական հրապարակում գոյացած արտադրական ու կենցաղային հոսքը /աղբը/ պետք է մաքրվի և վնասազերծվի շինարարության կազմակերպման և աշխատանքների իրականացման նախագծերում նախատեսված լուծումներին համապատասխան:

53. Շինարարությանը զուգընթաց բնական ռեսուրսների արդյունահանումը թույլատրվում է միայն համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համաձայնեցված նախագծային փաստաթղթերի առկայությամբ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

54. Արտադրական և բնակելի-հասարակական նշանակության օբյեկտների շինարարությանը զուգընթաց` հողաբարելավման աշխատանքների, լճակների ու ջրամբարների ստեղծման /կառուցման/, ձորակների, հեղեղատարների, ճահիճների ու հումքսպառած հանքերի վերացման աշխատանքները հարկավոր է իրականացնել միայն պետական վերահսկող մարմինների ու շահագրգիռ կազմակերպությունների կողմից, սահմանված կարգով, հաստատված համապատասխան նախագծային փաստաթղթերի առկայությամբ:

55. Անտառի ու թփուտի հատման հետ կապված աշխատանքների կատարման դեպքում շինարարությունն անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ ապահովվի կենդանական աշխարհի անվնաս դուրս բերումը, հեռացումը շինարարական հրապարակի սահմաններից:

 

X. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

56. Շինարարության տեխնիկական հսկողությունը միջոցառումների /ծառայությունների/ համալիր է, որն իրականացվում է շինմոնտաժային աշխատանքների կատարման բոլոր փուլերում և նպատակ ունի պարզելու իրականացվող աշխատանքների համապատասխանությունը որակի ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին, ինչպես նաև ժամանակին կանխելու անորակ շինարարության իրականացումը:

Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը իրականացվում է կառուցապատողի կողմից:

57. Ներքին հսկման կազմում որակի տեխնիկական և հեղինակային հսկողությունները իրականացվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման» և «Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման» հրահանգների

/ՀՀ քաղաքաշինության նախարարի 28.04.98թ. թիվ 44 և 28.09.98թ. թիվ 143 հրամանների/ համաձայն:

58. Շենքերի և կառույցների բարձր որակն ու հուսալիությունը ապահովվում է շինմոնտաժային աշխատանքների արտադրական հսկողության միջոցով, որն իրենից ներկայացնում է շինարարական արտադրության բոլոր փուլերում իրականացվող տեխնիկական, տնտեսական և կազմակերպչական միջոցառումների համալիր:

59. Շինմոնտաժային աշխատանքների որակի արտադրական հսկողությունը ներառում է.

1) կոնստրուկցիաների, նյութերի և սարքավորումների աշխատանքային փաստաթղթերի մուտքային հսկողություն,

2) արտադրական գործողությունների և առանձին գործընթացների օպերատիվ հսկողություն,

3) շինմոնտաժային աշխատանքների ընդունման հսկողություն.

4) օրենքով սահմանված դեպքերում` տեսախցիկներով շինարարական (շինմոնտաժային) ընթացիկ աշխատանքների հսկողություն):

(59-րդ կետը փոփ. 30.03.2022 թիվ 04-Ն / հրամանի պահանջները կիրառելի չեն մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների,

ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի նկատմամբ/ հրաման)

 

2. ՈՐԱԿԻ ՄՈՒՏՔԱՅԻՆ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

60. Որակի մուտքային հսկողության նպատակն է ստուգել`

1) աշխատանքային փաստաթղթերի լրակազմությունը,

2) տեղեկատվական անհրաժեշտ ծավալը,

3) շինարարական կոնստրուկցիաների, շինվածքների, իրերի, նյութերի և սարքավորումների արտաքին տեսքը և համապատասխանությունը ստանդարտներին, նորմատիվ և աշխատանքային փաստաթղթերին,

4) տեղեկաթերթիկների, հավաստագրերի առկայությունը:

61. Որակի օպերատիվ հսկողության նպատակն է` շինարարության ընթացքում թերությունների բացահայտումը և դրանց վերացման կամ կանխման միջոցառումների սահմանումը:

Օպերատիվ հսկողությունը ենթադրում է շինմոնտաժային, ինչպես նաև հատուկ աշխատանքների /նստվածքային բնահողերի, սողանքների և այլ բարդ պայմանների դեպքում/ կատարման տեխնոլոգիաների պահպանմանն ու նախագծային փաստաթղթերին, նորմերին, կանոններին, ստանդարտներին համապատասխանությանն ուղղված միջոցառումների համալիր:

Օպերատիվ հսկողության արդյունքները գրանցվում են շինարարության վարման մատյանում:

Օպերատիվ հսկողության սխեմաները պետք է ընդգրկեն կոնստրուկցիաների ուրվագծերը /էսքիզները/` չափերի և թույլատրելի շեղումների նշմամբ, աշխղեկի և անհրաժեշտության դեպքում երկրաբաշխական /գեոդեզիական/ ծառայության կամ շինարարական լաբորատորիայի կողմից հսկվող ընթացիկ գործողությունների /պրոցեսների/ ցանկը, ինչպես նաև հսկողության իրականացման ժամկետների և եղանակների վերաբերյալ տվյալներ:

 

3. ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

62. Շինմոնտաժային աշխատանքների ընդունման հսկողության նպատակն է`

1) ծածկված աշխատանքների որակի ստուգումն ու գնահատումը,

2) հետագա աշխատանքների իրականացմանը օբյեկտի տեխնիկապես պատրաստ լինելու փաստագրումը:

63. Շինմոնտաժային աշխատանքների ընդունման հսկողությունն իրականացվում է.

1) ծածկված աշխատանքների ընդունման ակտերի ձևակերպմամբ /հավելված Դ/,

2) համալիրների, շենքերի մասերի, կառուցվածքների, անհրաժեշտության դեպքում նաև կոնստրուկցիաների, ինժեներական սարքավորումների և առանձին աշխատանքների միջանկյալ ընդունման ակտերի ձևակերպմամբ,

3) շինմոնտաժային աշխատանքների առաջադրվող ցանկը, որոնց համար անհրաժեշտ է ծածկված աշխատանքների ընդունման ակտերի ձևակերպում/ հավելված Դ/,

4) ծածկված աշխատանքների ընդունումը կազմակերպում է աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձը:

Ընդունմանը մասնակցում են շինարարության տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնողները, գլխավոր Կապալառուի, Ենթակապալառուների /իրենց մասնակցության մասով/ ներկայացուցիչները և շահագրգիռ այլ կողմեր,

5) շինարարական աշխատանքների և ինժեներական սարքավորումների միջանկյալ ընդունման ակտերի առաջադրվող ցանկը համապատասխան ակտի ձևի նշումով /հավելված Դ/:

 

4. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՏՅԱՆ

 

64. Աշխատանքների ընդհանուր մատյանը շինմոնտաժային աշխատանքների տեխնոլոգիական հաջորդականությունը, ժամկետները, կատարման որակն ու պայմաններն արտացոլող հիմնական առաջնային փաստաթուղթն է:

65. Աշխատանքների ընդհանուր մատյանը լրացվում է առանձին շենքերի (շինությունների) կամ միատիպ, նույն շինարարական հրապարակի սահմաններում կառուցվող շենքերի (շինությունների) խմբերի շինարարության (վերակառուցման, արդիականացման) ժամանակ:

66. Շինարարության վարման մատյանը վարում է շենքի կամ կառույցի շինարարության համար պատասխանատու անձը (աշխղեկը, ավագ աշխղեկը), որն այն լրացնում է աշխատանքների առաջին օրվանից անձամբ կամ կարգադրում է կատարել մատյանի լրացումը հերթափոխի ղեկավարին: Մասնագիտացված շինմոնտաժային կազմակերպությունները վարում են աշխատանքների հատուկ մատյաններ, որոնք գտնվում են այդ աշխատանքները կատարող պատասխանատու անձանց մոտ: Աշխատանքների ավարտից հետո հատուկ մատյանը փոխանցվում է գլխավոր կապալառու` շինարարական կազմակերպությանը:

67. Տիտղոսաթերթը լրացվում է մինչև շինարարության սկիզբը գլխավոր Կապալառուի կողմից` նախագծային կազմակերպության և կառուցապատողի մասնակցությամբ:

68. Ինժեներատեխնիկական անձնակազմի ցուցակը (Աղյուսակ Ա 1) կազմում է գլխավոր Կապալառուի ղեկավարը:

69. Աղյուսակ Ա 2-ում լրացվում է բոլոր տեսակի /ընթացիկ, ծածկված/ ակտերի ցանկը` ըստ ժամանակացույցի:

70. Աղյուսակ Ա 3-ում ընդգրկված են շենքերի և շինությունների առանձին տարրերի /կոնստրուկցիաների, շինվածքների, նյութերի/ և մասերի հետ կապված բոլոր այն աշխատանքները, որոնց կատարման որակը հսկվում է և ենթակա է գնահատման:

71. Աղյուսակ Ա 4-ը լրացվում է աշխատանքների ընդհանուր մատյանի համար պատասխանատու անձի կողմից: Աշխատանքների կատարման վերաբերյալ կանոնավոր տեղեկությունները ընդգրկվում են Աղյուսակ Ա 4-ում, որը մատյանի հիմնական մասն է հանդիսանում:

Մատյանի տվյալ մասը ներառում է տեղեկություններ աշխատանքների սկզբի և ավարտի, ինչպես նաև կատարման ընթացքի վերաբերյալ:

Աշխատանքների նկարագիրը պետք է կատարվի ըստ շենքի (շինության) կոնստրուկտիվ տարրերի` առանցքների, շարքերի, նիշերի, հարկերի, հարկաբաժինների, սեկցիաների և սենքերի նշումով:

Այստեղ բերվում են նաև համառոտ տեղեկություններ`

1) աշխատանքների կատարման եղանակների, օգտագործվող նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների, շինարարական մեքենաների պարապուրդների (ձեռնարկված միջոցառումների նշումով),

2) սարքավորումների, համակարգերի, ցանցերի և սարքերի փորձարկումների, աշխատանքային գծագրերից շեղումների (պատճառների նշումով) և դրանց համաձայնեցման,

3) պահպանական, պաշտպանական և ազդանշանային արգելափակոցների տեղաբաշխման փոփոխման, տրանսպորտային և հրդեհային անցումների տեղափոխման,

4) ժամանակավոր ինժեներական ցանցերի տեղադրման և քանդման,

5) որակի օպերատիվ հսկողության սխեմաների առկայության և կատարման,

6) կատարված աշխատանքների սխալների վերացման և վերակատարման (մեղավորների նշումով), ինչպես նաև աշխատանքների կատարման օդերևութաբանական և այլ հատուկ պայմանների մասին:

72. Աղյուսակ Ա 5-ում գրանցվում են աշխատանքների կատարման որակը և անվտանգությունը, հսկողություն իրականացնող անձանց, ինչպես նաև նախագծային կազմակերպության կողմից լիազոր ներկայացուցիչների կամ հեղինակային հսկողություն իրականացնողների դիտողությունները:

73. Աշխատանքների ընդհանուր մատյանի էջերը համարակալվում և կարվում են, տիտղոսաթերթը ձևակերպվում է անհրաժեշտ ստորագրություններով, հավաստագրվում շինարարական կազմակերպության կնիքով:

74. Աշխատանքների ավարտի փաստագրումից հետո աշխատանքների ընդհանուր և հատուկ մատյանները տրվում են կառուցապատողին և պահպանվում մինչև օբյեկտի շահագործման հանձնելը: Որից հետո մատյանները փոխանցվում են շահագործող կազմակերպությանը` մշտական պահպանման կամ պահպանվում են կառուցապատողի մոտ, եթե վերջինս հանդիսանում է նաև տվյալ օբյեկտը շահագործող կազմակերպություն:

 

Հավելված Ա

 

Աշխատանքների ընդհանուր մատյան

 

Շինարարական կազմակերպության անվանումը

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Աշխատանքների ընդհանուր մատյան N

 

Օբյեկտի շինարարության _________________________________________________

կազմակերպություն, շենք, շինություն

 

Օբյեկտի հասցեն _________________________________________________________

 

Աշխատանքների ընդհանուր մատյանի լրացման, շինարարական կազմակերպության կողմից լիազորված պատասխանատու անձի պաշտոնը, Ա.Ա.Հ. և ստորագրությունը

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Գլխավոր նախագծային կազմակերպությունը, նախագծի գլխավոր ինժեների անունը, ազգանունը, հայրանունը և ստորագրությունը ________________________________

_________________________________________________________________________

___________________________________________

 

Կառուցապատող /կազմակերպություն/, տեխնիկական հսկողության պատասխանատու անձի /ղեկավարի/ պաշտոնը, Ա.Ա.Հ. և ստորագրությունը _______________________

_________________________________________________________________________

_____________________________________________

 

Աշխատանքների սկիզբը Ըստ պայմանագրերի ________________________________________________________ Փաստացի _________________________________________________________________ Աշխատանքների ավարտը /շահագործման հանձնումը/ Ըստ պայմանագրի _______________________________________________________

_________________________________________________________________

Փաստացի __________________________________________________________________

_____________________________________________________________

 

Սույն մատյանում համարակալված էջերի քանակը ________________________________

___________________________________________________________

 

Շինարարական կազմակերպության ղեկավարի պաշտոնը, Ա.Ա.Հ. և ստորագրությունը

_________________________________________________________________________

________________________________________________________________

________  ____________ թ. կազմակերպության կնիքի տեղը

 

Կառուցվող օբյեկտի հիմնական ցուցանիշները /հզորությունը, արտադրողականությունը, օգտակար մակերեսը, տարողունակությունը/ և նախահաշվային....արժեքը _________________________________________

_________________________________________________________________________

Ենթակապալառու կազմակերպությունը և նրա կողմից կատարվող աշխատանքները________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակող կազմակերպությունները

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

____________________________________________

 

Հավելված Ա

 

Ինժեներատեխնիկական անձնակազմի ցուցակը

 

Աղյուսակ Ա 1

.____________________________________________________________.

|Ա.Ա.Հ. պաշտոնը,   |Աշխատանքների|Աշխատանքների   |Աշխատանքների|

|աշխատանքի տեղամասը|   սկիզբը   |իրականացման    |ավարտը      |

|                  |            |թույլտվության  |            |

|                  |            |կամ ատեստացիայի|            |

|                  |            |վերաբերյալ     |            |

|                  |            |նշումները      |            |

|__________________|____________|_______________|____________|

|        1         |      2     |       3       |     4      |

|__________________|____________|_______________|____________|

|__________________|____________|_______________|____________|

|__________________|____________|_______________|____________|

|__________________|____________|_______________|____________|

|__________________|____________|_______________|____________|

|__________________|____________|_______________|____________|

.____________________________________________________________.

 

Հավելված Ա

 

Ծածկված /միջանկյալ/ աշխատանքների ընդունման ակտերի ցանկ

 

Աղյուսակ Ա 2

._______________________________________________________________.

|Հ/հ|Ակտերի անվանումները`          |Ակտի ստորագրման ամսաթիվը,   |

|   |իրականացված աշխատանքների տեղի |ստորագրող անձերի պաշտոնները,|

|   |նշումով (նիշեր, առանցքներ)    |Ա.Ա.Հ.                      |

|___|______________________________|____________________________|

| 1 |              2               |               3            |

|___|______________________________|____________________________|

|___|______________________________|____________________________|

|___|______________________________|____________________________|

|___|______________________________|____________________________|

|___|______________________________|____________________________|

._______________________________________________________________.

 

Հավելված Ա

 

Շինհրապարակ ներկրվող նյութերի, կոնստրուկցիաների և շինվածքների

գրանցում

 

Աղյուսակ Ա 3

.___________________________________________________________________.

|Օրը, |Նյութերի |Քանակը,|Մատակարարողը,|Ստուգման և    |Պատասխան. անձի|

|ամիսը|անվանումը|չափի   |վկայագիրը    |փորձարկումների|ստորագրութ.   |

|     |         |միավորը|             |արդյունքները  |              |

|_____|_________|_______|_____________|______________|______________|

|  1  |    2    |   3   |      4      |       5      |       6      |

|_____|_________|_______|_____________|______________|______________|

|_____|_________|_______|_____________|______________|______________|

|_____|_________|_______|_____________|______________|______________|

|_____|_________|_______|_____________|______________|______________|

|_____|_________|_______|_____________|______________|______________|

.___________________________________________________________________.

 

Հավելված Ա

 

Ամենօրյա կատարված աշխատանքների ծավալների գրանցում

 

Աղյուսակ Ա 4

._________________________________________________________________________.

|Օր, |Կատարվող     |Քանակը,|Օրվա   |Հատուկ      |Ստուգման,|Պատասխանատու   |

|ամիս|աշխատանքների |չափի   |ջերմաս-|պայմաններում|փորձար-  |անձերի ստորագր.|

|    |անվանումը,   |միավորը|տիճանը |կիրառվող    |ումների  |_______________|

|    |կոորդինատները|       |       |միջոցառում- |արդյունք.|կատա-|աշխատ.   |

|    |(նիշեր,      |       |       |ները        |         |րող  |ընդունող |

|    |առանցքներ)   |       |       |            |         |     |         |

|____|_____________|_______|_______|____________|_________|_____|_________|

| 1  |      2      |    3  |   4   |      5     |     6   |  7  |    8    |

|____|_____________|_______|_______|____________|_________|_____|_________|

|____|_____________|_______|_______|____________|_________|_____|_________|

|____|_____________|_______|_______|____________|_________|_____|_________|

|____|_____________|_______|_______|____________|_________|_____|_________|

|____|_____________|_______|_______|____________|_________|_____|_________|

._________________________________________________________________________.

 

Հավելված Ա

 

Տեխնիկական և հեղինակային հսկողության գրանցումներ

 

Աղյուսակ Ա 5

._____________________________________________________________________.

|N|Ժամկետը|Նախագծային  |Շեղումների|Գրառումը|Գրառմանը       |Շեղումների|

| |       |փաստաթղթերից|վերացման  |կատարեց`|ծանոթացել է    |վերացման  |

| |       |շեղումները  |վերաբերյալ|անուն,  |ներկայացուցիչը |վերաբերյալ|

| |       |            |ցուցումներ|ազգանուն|(Ա.Ա., պաշտոնը,|նշումը    |

| |       |            |և  դրանց  |        |ժամկետը)       |(պաշտոնը, |

| |       |            |կատարման  |        |               |ժամկետը)  |

| |       |            |ժամկետները|        |               |          |

|_|_______|____________|__________|________|_______________|__________|

|1|   2   |      3     |     4    |    5   |       6       |     7    |

|_|_______|____________|__________|________|_______________|__________|

|_|_______|____________|__________|________|_______________|__________|

|_|_______|____________|__________|________|_______________|__________|

|_|_______|____________|__________|________|_______________|__________|

|_|_______|____________|__________|________|_______________|__________|

._____________________________________________________________________.

 

Հավելված Բ

 

1. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Օբյեկտի շինարարության կազմակերպման նախագիծը մշակվում է նախագծով նախատեսված շինարարության ամբողջ ծավալի համար:

Օբյեկտի փուլային շինարարության դեպքում շինարարության կազմակերպման նախագիծը առաջին փուլի համար մշակվում է` հաշվի առնելով շինարարության լրիվ /ամբողջական/ ծավալով իրականացման պահանջները:

Շինարարության կազմակերպման նախագծի կազմում ընդգրկվում են.

1) շինարարության օրացուցային գրաֆիկը, որտեղ որոշվում են հիմնական և օժանդակ շենքերի ու շինությունների, տեխնոլոգիական հանգույցների, աշխատանքային փուլերի, թողարկման կամ քաղաքաշինական համալիրների շինարարության տևողություններն ու հաջորդականությունը` կապիտալ ներդրումների ու շինմոնտաժային աշխատանքների ծավալների բաշխմամբ, ըստ շենքերի ու կառույցների և շինարարության ժամանակահատվածների /հավելված Բ, աղյուսակ Բ 1/:

Նախապատրաստական փուլի համար օրացուցային գրաֆիկը կազմվում է առանձին, աշխատանքային ծավալները բաշխելով ըստ ամիսների,

2) շինարարության իրականացման նախապատրաստական և հիմնական փուլերի համար շինարարական գլխավոր հատակագծերը` որտեղ արտահայտվում են,

3) հիմնական շենքերի ու շինությունների, ինչպես նաև ժամանակավոր շենքերի և շինությունների /այդ թվում` շարժունակ գույքի/ տեղակայումը,

4) կոնստրուկցիաների և սարքավորումների տեղափոխման, ինչպես նաև շինարարական տեխնիկայի տեղաշարժման համար ժամանակավոր ու հիմնական երկաթուղային, ավտոմոբիլային և այլ ուղիները,

5) շինարարական կոնստրուկցիաների, նյութերի, շինվածքների ու սարքավորումների պահեստավորման հարթակների տեղակայումը,

6) հիմնական և ժամանակավոր ինժեներական ցանցերը գործող ցանցերին միացման տեղերը, շինարարական հրապարակը ջրով, էլեկտրաէներգիայով, ջերմությամբ, գոլորշով ապահովման աղբյուրները,

7) գոյություն ունեցող ու քանդվող կառույցների, շենքերի ու շինությունների նշահարման առանցքներն ամրացնող նշանների տեղադրման կետերը:

Այն դեպքում, երբ կազմակերպչական ու տեխնիկական լուծումներն ընդգրկում են շինարարական հրապարակից դուրս գտնվող տարածքներ, շինարարության գլխավոր հատակագծից զատ մշակվում է նաև իրավիճակային հատակագիծ` նյութատեխնիկական բազաների ու հանքերի, բանավանների, արտաքին ուղիների ու ճանապարհների, էլեկտրամատակարարման ու կապի գծերի տեղաբաշխմամբ, շինարարական նյութերի, կոնստրուկցիաների, շինվածքների ու սարքավորումների բերման տրանսպորտային սխեմաներով, կառուցվող օբյեկտի ու նրան հարակից շենքերի ու կառույցների տեղամասերի, անտառի հատման, շինարարության կարիքների համար ժամանակավոր հատկացված տեղամասերի սահմանագծերի նշմամբ,

8) շենքերի ու շինությունների շինարարական աշխատանքների իրականացման օպտիմալ հերթականությունը որոշող կազմակերպատեխնոլոգիական ուրվագիծը,

9) հիմնական շինմոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքների ծավալների ամփոփագրերը, որում աշխատանքներն առանձնացվում են ըստ հիմնական շենքերի ու կառույցների, գործարկվող կամ քաղաքաշինական համալիրների և շինարարության փուլերի /հավելված Բ, աղյուսակ 2/,

10) շինարարական կոնստրուկցիաների, շինվածքների, նյութերի ու սարքավորումների պահանջարկի ամփոփագիրը` ըստ շինարարության օրացուցային գրաֆիկի /ժամանակացույցի/, որը կազմվում է օբյեկտի համար ամբողջությամբ` ելնելով աշխատանքների ծավալներից ու շինարարական նյութերի ծախսի գործող նորմերից /հավելված Բ, աղյուսակ 3/,

11) ամբողջ շինարարության համար հիմնական շինարարական մեքենաների ու տրանսպորտային միջոցների պահանջարկի գրաֆիկը, որը կազմվում է աշխատանքների ֆիզիկական ծավալների, բեռնատեղափոխման ծավալների և շինարարական մեքենաների ու տրանսպորտային միջոցների արտադրողունակության նորմերի հիման վրա,

12) առանձին դեպքերում` ըստ հիմնական մասնագիտությունների շինարարական անձնակազմի կադրերի պահանջարկի գրաֆիկը,

13) բացատրագիրը, որն ընդգրկում է`

շինարարության կազմակերպման եղանակների /տեսակի/, շինարարության պայմանների ու բարդության բնութագրերը,

արտադրության եղանակների հիմնավորումը և շինարարական, մոնտաժային ու հատուկ շինարարական աշխատանքների /այդ թվում` ձմեռային պայմաններում իրականացվողների/ համատեղման հնարավորությունը` նշելով սեզոնային բնույթի աշխատանքների կատարման տևողությունը, ինչպես նաև բարդ շենքերի ու շինությունների կառուցման տեխնիկական լուծումները,

շինության որակի գործիքային հսկման իրականացման եղանակների մասին ցուցումները,

աշխատանքի կազմակերպման անվտանգության միջոցառումները,

շրջակա բնական միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումները,

շինարարական հիմնական մեքենաների, մեխանիզմների, տրանսպորտային միջոցների, էլեկտրաէներգիայի, ջրի, թթվածնի, ացետիլենի, խտացված օդի, ինչպես նաև ժամանակավոր շենքերի ու շինությունների պահանջարկի հիմնավորումը,

նյութերի, կոնստրուկցիաների ու սարքավորումների պահեստավորման համար հարթակների չափերի ու հանդերձավորման հիմնավորումը, ինչպես նաև ծանրակշիռ, ոչ եզրաչափքային սարքավորումների ու խոշորացված շինարարական կոնստրուկցիաների տեղափոխման լուծումները,

հատուկ օժանդակ շինությունների, հարմարանքների, սարքվածքների ու տեղակայանքների, ինչպես նաև բարդ ժամանակավոր շինությունների ու ցանցերի ցանկը, որոնց աշխատանքային գծագրերը պետք է մշակվեն նախագծային կազմակերպությունների կողմից օբյեկտի շինարարության աշխատանքային գծագրերի կազմում,

շինարարական կադրերի ու նրանց կենցաղային սպասարկման պահանջարկի հիմնավորումը,

շինարարության տևողության հիմնավորումը` համաձայն ՍՆԻՊ 1.04.03 և կապալային պայմանագրի:

Շինարարության կազմակերպման նախագծում անհրաժեշտ է բերել հետևյալ տեխնիկատնտեսական ցուցանիշները`

շինարարության ընդհանուր տևողությունը, այդ թվում` նախապատրաստական փուլի և սարքավորումների մոնտաժման ժամանակաշրջանի համար /ամիս/,

աշխատողների առավելագույն քանակը /մարդ/,

շինմոնտաժային աշխատանքների կատարման աշխատանքային ծախսերը /մարդ-օր/:

2. Շինարարության կազմակերպման նախագծերի կազմը կարող է լրացվել` ելնելով նախագծվող օբյեկտի բարդությունից, պայմանավորված ծավալահատակագծային ու կոնստրուկտիվ լուծումներով, հատուկ օժանդակ հարմարանքների, կառուցվածքների, տեղակայանքների կիրառման անհրաժեշտությամբ, առանձին տեսակի աշխատանքների առանձնահատկությամբ, ինչպես նաև շինարարական հրապարակի կոնստրուկցիաների, նյութերի և սարքավորումների մատակարարման պայմաններով:

Oբյեկտի բարդության աստիճանը սահմանվում է մինչև շինարարության կազմակերպման նախագծի մշակումը` նախագծային առաջադրանքով:

3. Բարդ օբյեկտների համար, որտեղ առաջին անգամ կիրառվում է սկզբունքորեն նոր արտադրության տեխնոլոգիա, եզակի տեխնոլոգիական սարքեր, ինչպես նաև այն շենքերի ու շինությունների համար, որոնց շինարարությունը նախատեսվում է առավել բարդ երկրաբանական կամ բնական պայմաններում, շինարարության կազմակերպման նախագծի կազմում տվյալ հավելվածի 2-րդ կետում թվարկվածներին լրացուցիչ ավելացվում են.

1) շինարարության բոլոր մասնակիցների միջև փոխադարձ կապը արտահայտող խոշորացված ցանցային գրաֆիկ, որում որոշված են աշխատանքային փաստաթղթերի և օբյեկտի շինարարության նախապատրաստման հիմնական փուլերի տևողությունները, նախապատրաստական ժամանակաշրջանի աշխատանքների կազմն ու կատարման տևողությունները, գործարկվող կամ քաղաքաշինական համալիրների կազմում առանձին շենքերի ու շինությունների շինարարության հերթականությունը, տեխնոլոգիական սարքավորումների մատակարարման ժամկետները,

2) կառուցվող կոնստրուկցիաների, շենքերի ու շինությունների որակի ու հուսալիության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների, փորձարկումների ու գործելակարգային դիտարկումների իրականացման հերթականության և տևողության վերաբերյալ ցուցումները,

3) շինարարության ընթացքում երկրաբաշխական /գեոդեզիական/ նշահարման հիմքի կառուցման և հսկման, ինչպես նաև կառուցվող կոնստրուկցիաների, շենքերի ու շինությունների առանձնահատկությունների վերաբերյալ ցուցումները,

4) շինարարության կապի և օպերատիվ-դիսպետչերական կառավարման կազմակերպման առանձնահատկությունները:

4. Բնակելի շենքերի, սոցիալական նշանակության օբյեկտների ու միատիպ արտադրական օբյեկտների համար շինարարության կազմակերպման նախագիծը կարելի է մշակել կրճատված ծավալով`

1) Շինարարության օրացուցային գրաֆիկը` նախապատրաստական փուլի աշխատանքների առանձնացմամբ:

2) Շինարարության գլխավոր հատակագիծը:

3) Շինմոնտաժային աշխատանքների ծավալների և հիմնական նյութերի, կոնստրուկցիաների, շինվածքների ու սարքավորումների պահանջարկի տվյալները:

4) Շինարարական մեքենաների ու տրանսպորտային միջոցների պահանջարկի գրաֆիկները:

5) Կարճ բացատրագիրը, որում կարտահայտվեն նաև աշխատանքի պաշտպանության միջոցառումները և տեխնիկատնտեսական ցուցանիշները:

5. Գործող արտադրական կազմակերպությունների, շենքերի ու շինությունների վերակառուցման դեպքում շինարարության կազմակերպման նախագծում անհրաժեշտ է հաշվի առնել սույն նորմերի 4-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները և ի լրումն սույն հավելվածի 2-րդ կետի թվարկվածներին անհրաժեշտ է.

1) նշել աշխատանքների կազմը, որոնք իրականացվում են արտադրական գործընթացի կասեցման հետ կապ չունեցող ժամանակաշրջանում և այն աշխատանքների կազմը, որոնք լրիվ կամ մասնակիորեն կապված են արտադրական գործընթացի կասեցման հետ` նպատակ ունենալով կրճատել վերջինիս կատարման տևողությունը,

2) սահմանել շինմոնտաժային աշխատանքների կատարման հերթականությունը և համատեղման կարգը` նշելով տեղամասերը և արտադրամասերը, որոնցում շինմոնտաժային աշխատանքների կատարման ժամանակ փոխվում են հիմնական արտադրության տեխնոլոգիական գործընթացները, ինչպես նաև երբ շինմոնտաժային աշխատանքներն իրականացվում են հիմնական արտադրության տեխնոլոգիական ընդհատումների ժամանակ,

3) շինարարական գլխավոր հատակագծում նշել վերակառուցման չենթարկվող շենքերը, շինություններն ու ինժեներական ցանցերը, նոր կառուցվող շենքերը, շինությունները և տեղադրվող ցանցերը, վերակառուցվող շենքերն ու շինությունները, տեղադրվող և վերատեղադրվող ինժեներական ցանցերը, նոր ցանցերի գոյություն ունեցողներին մոտեցման /միացման/ տեղերը, տարածքում անցումները, կազմակերպության աշխատակիցների կենցաղային սպասարկման տեղերը, շինարարների ու կազմակերպության շահագործող անձնակազմի անվտանգ անցումների ուղղությունները,

4) բացատրագրում բերել նեղվածքի ու վնասակար պայմաններում իրականացվող աշխատանքների ցանկը և ծավալները, վերակառուցման աշխատանքների օպերատիվ ղեկավարման կարգը, կառուցվող /հիմնանորոգվող/ ու շինարարական կազմակերպությունների միասնական գործունեության ապահովման միջոցառումները, վերակառուցման ընթացքում կառուցվող /հիմնանորոգվող/ կազմակերպության կողմից շինարարների համար արտադրական պայմանների ստեղծման ծառայությունների և շինարարներին հանձնվող ներգործարանային և ներարտադրամասային բեռնամբարձ և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալները, հրդեհա- և պայթյունավտանգության վերաբերյալ միջոցառումները, մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման ժամանակ պահպանվող կոնստրուկցիաների կայունությունը ապահովող միջոցառումները:

6. Ընդհանուր ցանցի մայրուղային գծային կառույցների /մայրուղային երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, մայրուղային գազատարների, կապի և էլեկտրամատակարարման գծերի/ շինարարության դեպքում, ի լրումն սույն հավելվածի 2 և 3 կետերի պահանջների, շինարարության կազմակերպման նախագծի կազմում անհրաժեշտ է.

1) ներկայացնել հիմնական շինմոնտաժային աշխատանքների ծավալները և աշխատատարությունը, ըստ մայրուղու /ուղեգծի/ տեղամասերի,

2) նշել բնական արգելքների ու խոչընդոտների, գետանցումների շրջանցման կամ հատուկ միջոցներով հաղթահարման տեղերը,

3) արտացոլել նյութատեխնիկական ռեսուրսների մատակարարման տրանսպորտային սխեման` բեռնաթափման կայանների, միջանկյալ պահեստների ու ժամանակավոր հարող ճանապարհների /այդ թվում` մայրուղու երկարությամբ ժամանակավոր ճանապարհների/ տեղաբաշխմամբ,

4) նախատեսել լուծումներ նոր կառուցվող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, կապի և էլեկտրամատակարարման գծերի առանձին տեղամասերի շինարարության կարիքների համար օգտագործման հնարավորության վերաբերյալ:

7. Գյուղական համայնքներում և գյուղատնտեսական կազմակերպություններում ներտնտեսական ավտոմոբիլային ճանապարհների կառուցման դեպքում, ի լրումն սույն հավելվածի 2 և 3 կետերի պահանջների, շինարարության կազմակերպման նախագծի կազմում անհրաժեշտ է.

1) հիմնավորված դեպքերում նախատեսել ներտնտեսական ճանապարհների կառուցումը փուլերով` ընդ որում, առաջին փուլում ապահովել երթևեկությունը հողային պաստառի վրայով, ինչպես նաև կատարել մայրուղու չերթևեկվող և դժվար երթևեկելի տեղամասերի բարելավում,

2) համաձայնեցնել առանձին ճանապարհաշինարարական աշխատանքների կատարման տևողությունն ու կարգը հողօգտագործողների հետ, որոնց արտադրատնտեսական գործունեության վրա կարող են ազդել այդ աշխատանքները:

 

------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
14.01.2008
N 11-Ն
Հրաման