ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
28 նոյեմբերի 2023 թվականի N 438-Ն
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի «Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» N 111-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց (բացառությամբ` գիտահետազոտական, կենսաբանական ուսումնասիրությունների, վերարտադրության, կլիմայավարժեցման, բժշկական, անասնաբուժական, ուսումնական և ցուցադրության նպատակներով վայրի կենդանիներ օգտագործող պետական, գիտահետազոտական, ուսումնական, անասնաբուծական կազմակերպությունների) կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության (այսուհետ` Թույլտվություն) տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:»,
2) 8-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«4) վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից, ֆիզիոլոգիական վիճակից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանների համապատասխանելիության մասին փաստաթուղթ, այդ թվում` յուրաքանչյուր կենդանատեսակի պահման համար նախատեսված տարածքի չափի, տարածքի զոոհիգիենիկ պայմանների, կենսակերպի համար անհրաժեշտ գույքի և սարքավորումների առկայության մասին տեղեկություն` համաձայն Ձև 3-ի, ինչպես նաև դրանց իսկությունը փաստող լուսանկարները:»,
3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«14. Մասնագիտական հանձնաժողովի անդամների առաջարկությամբ Լիազորված մարմինը Մասնագիտական հանձնաժողովին է տրամադրում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնից (այսուհետ` տեսչական մարմին) ստացած` տվյալ հայտատուի իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունը:»,
i
4) 16-րդ կետի «և վճարման անդորրագիրը Լիազորված մարմնին ներկայացնելուց հետո`» բառերը փոխարինել «ինչից հետո Լիազորված մարմնից» բառերով»,
5) 17-րդ կետում «15» թիվը փոխարինել «5» թվով,
i
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17.1-ին, 17.2-րդ և 17.3-րդ կետերով`
«17.1. Լիազորված մարմինը ոչ ուշ քան 60 աշխատանքային օր առաջ պատշաճ ձևով ծանուցում է Թույլտվություն ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` թույլտվության ժամկետի ավարտի վերաբերյալ:
17.2. Թույլտվություն ստացող իրավաբանական կամ ֆիզիկական անձը Թույլտվությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում պարտավոր է սահմանել և լիազորված մարմնին տրամադրել յուրաքանչյուր կենդանատեսակի համար սննդակարգ և պարտադիր անասնաբուժական զննումների գրաֆիկ` հաստատված կենսաբանության կամ կենդանաբանության կամ տվյալ բնագավառում որակավորված մասնագետի կողմից:
17.3. Սույն կարգի 17.2 կետով սահմանված պահանջը հանդիսանում է Թույլտվության տրամադրման համար պարտադիր կատարման պահանջ և դրա չկատարումը հիմք է հանդիսանում Թույլտվությունը լիազորված մարմնի կողմից ուժը կորցրած ճանաչելու համար:»,
7) 18-րդ կետում «20» թիվը փոխարինել «35» թվով,
i
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 18.1-ին, 18.2-րդ, 18.3-րդ և 18.4-րդ կետերով`
«18.1. Լիազորված մարմինը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացրած գրությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Մասնագիտական հանձնաժողովին` կից տրամադրելով տեսչական մարմնից ստացած` տվյալ դիմումատուի վերաբերյալ տեղեկությունը:
18.2. Եթե տեսչական մարմնի կողմից տրված` տվյալ դիմումատուի վերաբերյալ տեղեկությունում առկա են արձանագրված իրավախախտման դեպքեր, Մասնագիտական հանձնաժողովը ոչ ուշ քան 7 աշխատանքային օրվա ընթացքում տեղում իրականացնում է ուսումնասիրություններ և 3 աշխատանքային օրվա ընթացքում Լիազորված մարմնին ներկայացնում մասնագիտական եզրակացություն:
18.3. Լիազորված մարմինը Մասնագիտական հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունների արդյունքում արձանագրած թերությունների ու անհամապատասխանությունների վերաբերյալ գրավոր ծանուցում է դիմումատուին` 30 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները վերացնելու և պատասխան գրությամբ դրանց վերացումը փաստող լուսանկարները Լիազորված մարմնին ներկայացնելու անհրաժեշտության մասին:
18.4. Սույն կարգի 18.3-րդ կետով Սահմանված ժամկետում թերություններն ու անհամապատասխանությունները չվերացնելու և պատասխան գրությամբ Լիազորված մարմնին չներկայացնելու դեպքում, երկարաձգման դիմումը մերժվում է:»,
i
9) 19-րդ կետում «Լիազորված մարմինը» բառերից հետո լրացնել «, Մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացրած դրական եզրակացության հիման վրա,» բառերը,
10) 19-րդ կետում «10» թիվը փոխարինել «30» թվով,
11) 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
i
12) 22-րդ կետում «Ծրագրով» բառը փոխարինել «Հայտում կամ հայտին կից փաստաթղթերում» բառերով,
13) 25-րդ կետում «23-րդ» թիվը փոխարինել «24» թվով,
i
14) Ձև 1-ում «Թույլտվության տրման հիմքը» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«Պարտադիր պահանջ
Թույլտվություն ստացող անձը թույլտվությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում պարտավոր է սահմանել և լիազոր մարմնին տրամադրել յուրաքանչյուր կենդանատեսակի համար նախատեսված սննդակարգ և պարտադիր անասնաբուժական զննումների գրաֆիկ` հաստատված կենսաբանության կամ կենդանաբանության կամ տվյալ բնագավառում որակավորված մասնագետի կողմից:»,
15) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Ձև N3-ով`
i
«Ձև N 3
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՍԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԲԽՈՂ ՈՒ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՐԻՔՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Պահման ենթակա վայրի կենդանատեսակ(ներ)ը (հայերեն և լատիներեն անվանումները)
___________________________________________________________________________

2. Պահման ենթակա վայրի կենդանատեսակ(ներ)ի համար նախատեսված տարածքի չափը
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
3. Պահման ենթակա վայրի կենդանատեսակ(ներ)ի համար նախատեսված տարածքի զոոհիգիենիկ պայմանների բնութագիրը
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
4. Պահման ենթակա վայրի կենդանատեսակ(ներ)ի համար անհրաժեշտ գույքի և սարքավորությունների առկայություն
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
5. Այլ տեղեկություններ

[] Պարտավորվում եմ Թույլտվությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում սահմանել և լիազորված մարմին ներկայացնել յուրաքանչյուր կենդանատեսակի համար նախատեսված սննդակարգ
[] Պարտավորվում եմ Թույլտվությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում սահմանել և լիազորված մարմին ներկայացնել յուրաքանչյուր կենդանատեսակի համար նախատեսված պարտադիր անասնաբուժական զննումների գրաֆիկ
__________________________________ ____________________
(կենսաբանության կամ կենդանաբանության կամ (ստորագրություն)
տվյալ բնագավառում որակավորված մասնագետի
անունը, ազգանունը)
__ ___________ 202 թ.»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
28 նոյեմբերի 2023 թ.
ք. Երևան Հ. Սիմիդյան
Պաշտոնական հրապարակման օրը` 6 դեկտեմբերի 2023 թվական: