23.10.2024 -
041.1012.111208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1012-Ա
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 814-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև համակարգի հետագա զարգացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 814-Ա որոշումը:
(նախաբանը փոփ. 09.02.2023 թիվ 145-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2008 թվականի դեկտեմբերի 11-ի
N 1012-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (խորհրդի նախագահ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)
ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի շինարարների միության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի անդամ (համաձայնությամբ)
ՀՀ Կոտայքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ (համաձայնությամբ)
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ (համաձայնությամբ)
Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
ԲՈՒՀ-երի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)
«Էլեկտրաարհմիություն» արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ (խորհրդի քարտուղար)
(հավելվածը փոփ. 26.01.09 թիվ 41-Ա, 01.06.09 թիվ 450-Ա, 24.12.10 թիվ 1159-Ա, 13.09.11 թիվ 855-Ա, 01.02.13 թիվ 76-Ա, 19.01.16 թիվ 14-Ա, 12.04.16 թիվ 272-Ա, 23.06.17 թիվ 919-Ա, 02.02.18 թիվ 68-Ա, 25.07.18 թիվ 1013-Ա, 15.04.2019 թիվ 410-Ա, 27.12.2019 թիվ 1975-Ա, 13.05.2020 թիվ 570-Ա, 20.07.2020 թիվ 819-Ա, 24.12.2020 թիվ 1408-Ա, 17.12.2021 թիվ 1450-Ա, 01.09.2022 թիվ 1002-Ա, 09.02.2023 թիվ 145-Ա, 03.07.2023 թիվ 713-Ա, 23.10.2024 թիվ 948-Ա որոշումներ)