Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

10 դեկտեմբերի 2025 թվականի N 1712-Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1997 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման կարգի մասին» հրահանգի հաստատման մասին» N 107 հրամանը.

2) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1998 թվականի փետրվարի 28-ի «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հաստատման մասին» N 7-ՄՎը հրամանը.

3) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1998 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպման մասին» N 70-ՄՎՐ հրամանը.

4) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1998 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների և տրանսպորտային միջոցների բեռնային մաքսային հայտարարագրման, ըստ բացթողման մաքսային ռեժիմների բեռնային մաքսային հայտարարագրի լրացման կարգը հաստատելու մասին» N 71-ՄՎՐ հրամանը.

5) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1998 թվականի հունիսի 18-ի «Քաղաքացիների կողմից մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների և այլ առարկաների հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 74-ՄՎՐ հրամանը.

6) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1998 թվականի հուլիսի 10-ի «ՀՀ մաքսային սահմանով անցնող քաղաքացիների կողմից հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 86-ՄՎՐ հրամանը.

7) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1999 թվականի փետրվարի 4-ի ««Անմաքս առևտրի խանութներ կազմակերպելու մասին» հրահանգը հաստատելու մասին» N 15-ՄՎ հրամանը.

8) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 26-ի ««Խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նախնական հայտարարագրման դեպքերը և կարգը սահմանելու մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/1623 հրամանը.

9) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 70 հոդվածի, 96 հոդվածի 2-րդ կետի և 117 հոդվածի պահանջներն ապահովելու մասին» N 02/1508 հրամանը.

10) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի փետրվարի 26-ի «Մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագրի լրացման կարգի հաստատման մասին» N 02/207 հրամանը.

11) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի փետրվարի 26-ի «Մաքսային ձևակերպման նպատակով ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցնելու դեպքում կազմվող արձանագրության ձևը հաստատելու մասին» N 02/208 հրամանը.

12) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2006 թվականի մարտի 1-ի «Փոխադրման ամփոփագրի ձևը, «փոխադրման ամփոփագրի լրացման» ու «փոխադրման ամփոփագրի ձևաթղթերի շրջանառության և հաշվառման» կարգերը հաստատելու մասին» N 06/20-Ն հրամանը.

13) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի «Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման համար անվտանգության առումով ռիսկային չհամարվող երկրների չափանիշները սահմանելու մասին» N 280-Ն հրամանը.

14) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունվարի 12-ի «Մաքսային մարմնի կողմից հայտարարատուին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրվող մաքսատուրքի, հարկերի վճարման անդորրագրի ձևը սահմանելու մասին» N 4-Ն հրամանը.

15) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի մարտի 21-ի «Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի հունիսի 5-ի N 357-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 95-Ն հրամանը.

16) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հուլիսի 3-ի «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի պարզաբանումները հաստատելու մասին» N 290-Ն հրամանը.

17) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հուլիսի 17-ի «Պարզեցված մաքսային հայտարարագրի ձևը հաստատելու մասին» N 312-Ն հրամանը.

18) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2014 թվականի ապրիլի 10-ի «Հայտարարագրված ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային մարմինների ընդունած մաքսային հայտարարագրի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ճշգրտումների փաստաթղթի ձևը հաստատելու մասին» N 155-Ն հրամանը.

19) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից մետաղների խտանյութի արտահանման համար մաքսային մարմիններին մետաղների խտանյութի փորձաքննության վերաբերյալ եզրակացության մեջ ներկայացվող տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» N 120-Ն հրամանը.

20) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի հունիսի 8-ի «Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշման ձևը հաստատելու մասին» N 369-Ն հրամանը.

21) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի օգոստոսի 26-ի «Լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում հաշվառման մասին վկայականի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 584-Ն հրամանը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Ժամանակավոր պաշտոնակատար               Վ. Մխիթարյան

 

2025/12/10

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 դեկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
10.12.2025
N 1712-Ն
Հրաման