01.10.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2025 թվականի N 668-Ա
«ՀԱՆՐՕԳՈՒՏ ՄԵԴԻԱՄԻՋԱՎԱՅՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը, 22-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 742-Ա որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը և հավելվածի 32-րդ, 33-րդ կետերը`
1. Հաստատել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2025 թ. հուլիսի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2026 թվականի հոկտեմբերի 1-ի
N 668-Ա որոշման
ԿԱԶՄ
«ՀԱՆՐՕԳՈՒՏ ՄԵԴԻԱՄԻՋԱՎԱՅՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Գաբրիելյան - ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Տ. Հակոբյան - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Տ. Վիրաբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Լ. Աֆրիկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման վարչության պետ
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Գ. Սարգսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության կապի և փոստի վարչության պետ
Ա. Կժդրյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետ, դասախոս (համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 01.10.2026 թիվ 957-Ա որոշում)