Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 236 ՈՐՈ ...

 

 

040.1297.231003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հոկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2003 թվականի N 1297-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

որոշմամբ հաստատված մաքսային հսկողության իրականացման մեթոդիկայում`

ա) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձը թույլատրում է շարունակել ավտոմատացված համակարգչային ծրագրով փաստաթղթային ձևակերպումները` մաքսային հայտարարագրի հակառակ կողմում կատարելով «Ընտրողականությունն իրականացված է» գրառումը այն հաստատելով անձնական կնիքով».

i

բ) 21-րդ կետում «օրինակը` ապրանքների զննման ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին» բառերը փոխարինել «օրինակը մնում է մաքսային մարմնում» բառերով.

գ) ուժը կորցրած ճանաչել 23-րդ կետը.

i

դ) 32-րդ կետում «օրինակը` ապրանքների զննման ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին» բառերը փոխարինել «օրինակը մնում է մաքսային մարմնում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.10.2003
N 1297-Ն
Որոշում