041.0324.170504
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 2004 թվականի N 324-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ ՏՏԻԿ) լիագումար նիստին մասնակցելու նպատակով 2004 թվականի մայիսի 24-29-ը Ստրասբուրգ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարար
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Խ. Ադումյան - թարգմանիչ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
(1-ին կետը փոփ. 16.06.04 թիվ 391-Ա որոշում)
i
2. Հ. Աբրահամյանի (2004 թվականի մայիսի 24-27-ը` Ստրասբուրգ, իսկ մայիսի 27-29-ը` Մոսկվա) և Գ. Մալխասյանի Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը, Պ. Սաֆարյանի և Խ. Ադումյանի գիշերավարձի ու օրապահիկի ծախսերը (4 օրվա համար), ինչպես նաև Խ. Ադումյանի թարգմանչական աշխատանքի հետ կապված ծախսերը` 1000 եվրոյին համարժեք դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
Ընդունել ի գիտություն, որ Պ. Սաֆարյանի և Խ. Ադումյանի գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
(2-րդ կետը փոփ. 16.06.04 թիվ 391-Ա, 01.07.04 թիվ 427-Ա որոշումներ)
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ