600.0093.230309
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «23»        03            2009 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60009135
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
11 մարտի 2009 թվականի N 93-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում» (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնների 2-րդ գլխի 13.5 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«13.5. Հայաստանի Հանրապետության այն տարածքներում, որոնց կառուցապատումը նախատեսվում է իրականացնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հաստատած հեռանկարային զարգացման ծրագրերով, նոր սպառողների միացումը էլեկտրական ցանցին իրականացվում է` ելնելով տվյալ տարածքի հեռանկարային զարգացման ծրագրի իրականացման ժամկետներից:»:
2) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.6 և 13.7 կետերով.
i
«13.6 Սույն կանոնների 13.2, 13.3 և 13.4 կետերով սահմանված ժամկետները չեն տարածվում 0.22 կՎ լարման առևտրային սպառողների և 0.22 կՎ լարման բնակիչ-բաժանորդների սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման դեպքերի վրա: 0.22 կՎ լարման առևտրային սպառողների և 0.22 կՎ լարման բնակիչ-բաժանորդների նոր կամ վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի կնքման ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը` սկսած դիմողի կողմից էլեկտրական ցանցին միացման դիմումը մատակարարին ներկայացնելու օրվանից:
13.7. Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման աշխատանքների ավարտի և էլեկտրամատակարարման պայմանագիր կնքելու առավելագույն ժամկետները չեն կարող գերազանցել.
1) 0,22 կՎ լարման առևտրային սպառողների և 0.22 կՎ լարման բնակիչ-բաժանորդների համար միացման (ուժեղացման) դեպքում` 60 օր, եթե սպառողն ավելի երկար ժամկետ չի առաջարկում:
2) 0.4 կՎ և բարձր լարման սպառողների մինչև 400 կՎԱ-ն ներառյալ պահանջվող հզորության դեպքում` 6 ամիս, եթե սպառողն ավելի երկար ժամկետ չի առաջարկում:
3) 0.4 կՎ և բարձր լարման սպառողների 401 կՎԱ-ից մինչև 1000 կՎԱ-ն ներառյալ պահանջվող հզորության դեպքում` 12 ամիս, եթե սպառողն ավելի երկար ժամկետ չի առաջարկում:
4) 0.4 կՎ և բարձր լարման սպառողների 1001 կՎԱ-ից բարձր հզորության պահանջարկի դեպքում` 24 ամիս, եթե սպառողն ավելի երկար ժամկետ չի առաջարկում:»:
i
3) ՈՒժը կորցրած ճանաչել Կանոնների 2-րդ հավելվածի` Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի 3.2 և 3.3 կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: