050.0015.060314
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 03 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունվարի 2014 թվականի թիվ 15-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կազմակերպել Կենտրոնական բանկում և առևտրային բանկերում մետաղադրամների փաթեթավորման, առևտրային բանկերից Կենտրոնական բանկ և հակառակ ուղղությամբ կանխիկ դրամի փոխադրումների գործառնությունների իրականացումը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և 45-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ի (այսուհետ` Կանոնակարգ)`
1) 6.14 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6.14 Բանկերի կողմից Կենտրոնական բանկ հանձնելու նպատակով յուրաքանչյուր անվանական արժեքի թղթադրամների ծավալների նվազագույն սահմանաչափերը սահմանվում են Կենտրոնական բանկի և Բանկերի միջև կնքվող դրամարկղային սպասարկման պայմանագրով:»,
i
2) 6.19 կետը վերջին նախադասությունից հետո լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Բանկերին տրամադրելու նպատակով Կենտրոնական բանկի կողմից Պարկերում փաթեթավորվող մետաղադրամները կարող են փաթեթավորվել առանց սույն կանոնի 6.17 կետով նախատեսված թղթե կամ պոլիէթիլենային փաթեթների մեջ տեղադրելու:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի ապրիլի 7-ին: