117.0079.250414
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 04 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 մարտի 2014 թվականի N 79-Ն
i
ՀՀՇՆ22-04-2014 «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՂՄՈՒԿԻՑ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ, 16-րդ հոդվածների, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն որոշման համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «ՀՀՇՆ22-04-2014 «Պաշտպանություն աղմուկից» շինարարական նորմերը»` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը`
1) ՈՒժը կորցրած ճանաչել հրամանով սահմանված ցանկի «ՍՆիՊ II-12-77 «Պաշտպանություն աղմուկից» պարբերությունը:
Հավելված
Հաստատված է
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2014 թվականի մարտի 17-ի
N 79-Ն հրամանով
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՂՄՈՒԿԻՑ
ՀՀՇՆ 22-04-2014 ____________________________________________________________________
Գործարկման թվականը
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. «Պաշտպանություն աղմուկից» շինարարական նորմերով (այսուհետ` նորմեր) սահմանված են պարտադիր պահանջներ, որոնք պետք է պահպանվեն տարբեր նշանակության շենքերի և շինությունների նախագծման, շինարարության և շահագործման, բնակավայրերի հատակագծման և կառուցապատման ընթացքում` աղմուկից պաշտպանության նպատակով, ինչպես նաև արտադրական, բնակելի, հասարակական շենքերում ու բնակելի կառուցապատման տարածքներում ձայնագիտական (ակուստիկ) միջավայրի նորմատիվ պարամետրերն ապահովելու համար:
II. ՆՈՐՄԱՏԻՎ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐԸ
2. Սույն նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվ փաստաթղթերը.
ՍՆիՊ 2.07.01-89 Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում:
ՀՀ սանիտարական նորմեր N2-111-11.3 «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում»` հաստատված ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանով:
III. ՏԵՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
3. Սույն նորմերում կիրառված են հետևյալ տերմիններն իրենց սահմանումներով.
1) աղմկապաշտպանիչ էկրան` կառույց` պատի, հողային հանույթի կամ լիցքի, սրահի և այլ տեսքով` տեղադրված ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներին զուգընթաց` աղմուկը նվազեցնելու նպատակով,
2) աղմկապաշտպանիչ շենք` հատուկ ճարտարապետահատակագծային լուծումով բնակելի շենք, որի դեպքում մեկ և երկու սենյականոց բնակարանների բնակելի սենյակները և երեք սենյականոց բնակարանի երկու սենյակներն ուղղված են քաղաքային մայրուղու հակառակ կողմը,
3) աղմկապաշտպանիչ պատուհան` հատուկ օդափոխիչ սարքով պատուհան, որն ապահովում է բարձր ձայնամեկուսացում` միևնույն ժամանակ ապահովելով սենքում նորմատիվ օդափոխանակությունը,
4) իմպուլսային (ազդակային, խթանային) աղմուկ` ոչ մշտական աղմուկ` կազմված մեկ կամ մի շարք ձայնային ազդանշաններից, որոնց ձայնի մակարդակները, դԲԱI և դԲԱ-երով, չափված աղմկաչափի համապատասխանաբար «իմպուլս» և «դանդաղ» ժամանակային բնութագրերով, միմյանցից տարբերվում են 7 դԲԱ և ավելի չափով,
5) ծածկի տակ հարվածային աղմուկի բերված մակարդակ, Lբ, դԲ` ծածկի միջոցով հարվածային աղմուկի մեկուսացումը բնութագրող մեծություն (իրենից ներկայացնում է ծածկի վրա ստանդարտ հարվածող մեքենայի աշխատելու ժամանակ ծածկի տակի սենքում ձայնային ճնշման մակարդակը)` պայմանականորեն բերված սենքում Aօ = 10 մ2 ձայնակլանմանը համարժեք մակերեսով մեծության: Ստանդարտ հարվածային մեքենան ունի 5 մուրճ` յուրաքանչյուրը 0,5 կգ, որոնք ընկնում են 4 սմ բարձրությունից` վայրկյանում 10 հարված հաճախությամբ,
6) ծածկի տակ հարվածային աղմուկի բերված մակարդակի հաճախության բնութագիր` ծածկի տակ հարվածային աղմուկի բերված մակարդակի մեծությունները` Lբ, դԲ, հաճախությունների մեկ երրորդ օկտավային շերտում 100-ից մինչև 3150 Հց տիրույթում (գրաֆիկական կամ աղյուսակի ձևով),
7) ծածկով հարվածային աղմուկի մեկուսացում` մեծություն, որը բնութագրում է ծածկով հարվածային աղմուկի նվազեցումը,
8) հարվածային աղմուկի բերված մակարդակի ինդեքս, Lբw, դԲ` մեծություն, որը ծառայում է մեկ թվով ծածկի հարվածային աղմուկի մեկուսացման ունակության գնահատման համար և որոշվում է ծածկի տակ հարվածային աղմուկի բերված մակարդակի հաճախության բնութագիրը հատուկ գնահատման կորի հետ համեմատելու ճանապարհով,
9) հետարձագանքման (ռևերբերացիայի) ժամանակ, T` ժամանակ, որի ընթացքում ձայնային ճնշման մակարդակը, ձայնի աղբյուրն անջատելուց հետո, նվազում է 60 դԲ-ով,
10) հետարձագանքում (ռևերբերացիա)` ձայնի աղբյուրի աշխատանքի դադարեցումից հետո սենքում ձայնային էներգիայի աստիճանական նվազման երևույթ,
11) ձայնակլանման գործակից, a` գործակից, որը մակերևույթից չանդրադարձած ձայնային էներգիայի մեծության հարաբերությունն է ընկնող ձայնային էներգիայի մեծությանը,
12) ձայնակլանման համարժեք մակերես (մակերևույթի կամ իրի)` a = 1 ձայնակլանման (ամբողջ ձայնը կլանող) գործակցով մակերևույթի մակերես, որը կլանում է ձայնային էներգիայի նույնպիսի քանակ, ինչ որ տվյալ մակերևույթը կամ իրը,
13) ձայնային հզորության մակարդակ` ձայնային հզորության և շեմքային ձայնային հզորության (wօ = 10(-12) Վտ) հարաբերության տասնապատիկ տասնորդական լոգարիթմը,
14) ձայնային հզորություն, Վտ` միավոր ժամանակում աղմուկի աղբյուրով ճառագայթվող էներգիայի քանակ,
15) ձայնային ճնշման մակարդակ, դԲ` ձայնային ճնշման քառակուսու և լսելիության շեմքային ձայնային ճնշման (Po = 2 * 10(-5) Պա) քառակուսու հարաբերության տասնապատիկ տասնորդական լոգարիթմը,
16) ձայնային ճնշման օկտավային մակարդակ, դԲ` Հաճախությունների օկտավային շերտում ձայնային ճնշման մակարդակը,
17) ձայնի առավելագույն մակարդակ` ոչ մշտական աղմուկի ձայնի մակարդակ, որը տեսողական հաշվանքի դեպքում համապատասխանում է աղմկաչափ սարքի առավելագույն ցուցմունքին, կամ ավտոմատ գնահատող սարքով (վիճակագրական վերլուծիչով) աղմուկը գրանցելու դեպքում, չափվող միջակայքի երկարատևության 1% -ի տևողությունը գերազանցելու ընթացքում չափված ձայնի մակարդակ,
18) ձայնի համարժեք (ըստ էներգիայի) մակարդակ, դԲԱ` մշտական աղմուկի ձայնի մակարդակ, որն ունի նույն միջին քառակուսային ձայնային ճնշումը, ինչ որ ուսումնասիրվող ոչ մշտական աղմուկը ժամանակի որոշակի միջակայքի ընթացքում,
19) ձայնի մակարդակ, դԲԱ` աղմուկի ձայնային ճնշման մակարդակ հաճախությունների նորմավորվող տիրույթում, որը ճշգրտված է ըստ աղմկաչափի Ա հաճախության բնութագրի,
20) ճանապարհափողոցային ցանցի, երկաթուղիների, օդային տրանսպորտի, արդյունաբերական գոտիների և առանձին արդյունաբերական ու էներգետիկ օբյեկտների աղմուկի քարտեզներ` աղմուկի աղբյուրով տարածքների քարտեզներ` տեղանքում ձայնի տարբեր մակարդակներով, 5 դԲԱ միջակայքով անցկացված գծերով,
21) միջին ձայնակլանման գործակից, aմջն` գործակից, որը սենքում ձայնակլանման գումարային համարժեք մակերեսի` Aգմ, (ներառյալ բոլոր մակերևույթների, սարքավորումների և մարդկանց կողմից ձայնակլանումը) հարաբերությունն է սենքի բոլոր մակերևույթների գումարային մակերեսին` Sգմ.
Aգմ
aմիջ= ____,
Sգմ
22) մշտական աղմուկ` աղմուկ, որի ձայնի մակարդակը ժամանակի ընթացքում փոխվում է 5դԲԱ-ից ոչ ավելի չափով` աղմկաչափի «դանդաղ» ժամանակային բնութագրով չափումներ կատարելիս,
23) ներթափանցող աղմուկ` աղմուկ, որն առաջանում է տվյալ սենքից դուրս և ներթափանցում է սենք` պատող կոնստրուկցիաների, օդափոխության, ջրամատակարարման և ջեռուցման համակարգերի միջով,
24) ոչ մշտական աղմուկ` աղմուկ, որի ձայնի մակարդակը ժամանակի ընթացքում փոփոխվում է 5 դԲԱ-ից ավելի չափով` աղմկաչափի «դանդաղ» ժամանակային բնութագրով չափումներ կատարելիս,
25) պատուհանի ձայնամեկուսացում, RԱտր, դԲԱ` մեծություն, որը ծառայում է պատուհանով ներթափանցող օդային աղմուկի մեկուսացումը գնահատելու համար և իրենից ներկայացնում է քաղաքային տրանսպորտի հոսքով ստեղծվող արտաքին աղմուկի մեկուսացումը,
26) տոնային աղմուկ` աղմուկ, որի սպեկտրում առկա են լսվող ընդհատուն երանգներ և որի աղմուկի տոնային բնույթը սահմանվում է հաճախությունների մեկ երրորդ օկտավային շերտում չափումներով` երբ մեկ շերտի մակարդակը գերազանցում է հարևան շերտինը 10 դԲ-ից ոչ պակաս,
27) օդային աղմուկի մեկուսացման ինդեքս, Rw, դԲ` մեծություն, որը ծառայում է մեկ թվով պատող կոնստրուկցիայի ձայնամեկուսացումը գնահատելու համար և որոշվում է օդային աղմուկի մեկուսացման հաճախության բնութագիրը հատուկ գնահատման կորի հետ համեմատելու ճանապարհով,
28) օդային աղմուկի մեկուսացման հաճախության բնութագիր, R, դԲ` օդային աղմուկի մեկուսացման մեծությունը հաճախությունների մեկ երրորդ օկտավային շերտում, 100-ից մինչև 3150 Հց տիրույթում (գրաֆիկական կամ աղյուսակային ձևով),
29) օդային աղմուկի մեկուսացում (ձայնամեկուսացում), R` պատող կոնստրուկցիայի միջով անցնող ձայնը նվազեցնելու ունակություն, որն ընդհանուր առմամբ, իրենից ներկայացնում է պատող կոնստրուկցիայի միջով անցնող էներգիայի և դրա վրա ընկնող ձայնային էներգիայի հարաբերության տասնապատիկ տասնորդական լոգարիթմը: Սույն նորմերում «օդային աղմուկի ձայնամեկուսացում» բառերի տակ հասկանում են երկու սենյակներն անջատող պատող կոնստրուկցիայով ձայնային ճնշման մակարդակների նվազեցումը, դԲ` պատող կոնստրուկցիայի մակերեսը և աղմուկից պաշտպանվող սենյակում ձայնակլանման համարժեք մակերեսը, տրված հավասարության պայմանների, այսինքն`
S
R= L1 - L2 + 10*lg___,
A
որտեղ` L1 - աղմուկի աղբյուրով սենքում ձայնային ճնշման մակարդակը, դԲ,
L2 - աղմուկից պաշտպանվող սենքում ձայնային ճնշման մակարդակը, դԲ,
S - պատող կոնստրուկցիայի մակերեսը, մ2,
A - աղմուկից պաշտպանվող սենքում ձայնակլանման համարժեք մակերեսը, մ2:
IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
4. Շինարարական օբյեկտների պաշտպանությունն աղմուկից ապահովելու համար շինարարաձայնագիտական եղանակներով պետք է նախատեսված լինեն.
1) արդյունաբերական կազմակերպությունների աշխատատեղերում.
ա. օբյեկտի գլխավոր հատակագծի և շենքերի ճարտարապետահատակագծային արդյունավետ լուծումներ` ձայնագիտական (ակուստիկական) տեսանկյունից,
բ. շենքերի պահանջվող ձայնամեկուսացում ունեցող` պատող կոնստրուկցիաների կիրառում,
գ. ձայնակլանիչ կոնստրուկցիաների (ձայնակլանիչ երեսպատվածքների, ետնաբեմերի, հատավոր կլանիչների) կիրառում,
դ. դիտարկման և հեռակառավարման ձայնամեկուսիչ խցերի կիրառում,
ե. ձայնագիտական էկրանների կիրառում,
զ. օդափոխման, օդի լավորակման համակարգերում և օդագազադինամիկ սարքերում (տեղակայանքներում) աղմուկի խլացուցիչների կիրառում,
է. տեխնոլոգիական սարքավորումների թրթռամեկուսացում:
2) բնակելի և հասարակական շենքերի սենքերում.
ա. շենքի ճարտարապետահատակագծային արդյունավետ լուծումներ,
բ. նորմատիվ ձայնամեկուսացում ապահովող պատող կոնստրուկցիաների կիրառում,
գ. ձայնակլանիչ երեսպատվածքների կիրառում (հասարակական շենքերի սենքերում),
դ. հարկադրական օդափոխման և օդի լավորակման համակարգերում աղմուկի խլացուցիչների կիրառում,
ե. շենքերի ինժեներական և սանիտարատեխնիկական սարքավորումների թրթռամեկուսացում:
3) բնակելի կառուցապատման տարածքներում.
ա. արդյունաբերական և էներգետիկ կազմակերպությունների, երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների, օդանավակայանների, տրանսպորտային կազմակերպությունների (տեսակավորման կայանների, ավտոբուսային հավաքակայանների և այլն), սանիտարապաշտպանիչ գոտիների (ըստ աղմուկի գործոնի) պահպանում,
բ. բնակելի թաղամասերի և շրջանների հատակագծման ու կառուցապատման արդյունավետ ձևերի կիրառում,
գ. աղմկապաշտպանիչ շենքերի կիրառում,
դ. ճանապարհամերձ աղմկապաշտպանիչ էկրանների կիրառում,
ե. աղմկապաշտպանիչ կանաչ գոտիների կիրառում:
5. Լսարաններում, թատրոնների, կինոթատրոնների և մշակույթի սրահներում, հանդիսասրահներում և սպորտային դահլիճներում, երկաթուղային, օդանավակայանների և ավտոկայանների սպասասրահներում, ինչպես նաև գործարքային սրահներում ձայնագիտական բարեկարգման և օպտիմալ ձայնագիտական պայմանների ապահովման համար պետք է նախատեսվեն.
1) դահլիճի արդյունավետ ծավալահատակագծային (ծավալը, գծային չափերի հարաբերակցությունը) լուծումներ,
2) ձայնակլանիչ նյութերի և կոնստրուկցիաների կիրառում,
3) ձայնաանդրադարձիչ և ձայնացրիչ կոնստրուկցիաների կիրառում,
4) արտաքին և ներքին աղբյուրներից աղմուկի պահանջվող ձայնամեկուսացումն ապահովող պատող կոնստրուկցիաների կիրառում,
5) հարկադրական օդափոխման և օդի լավորակման համակարգերում աղմուկի խլացուցիչների կիրառում,
6) ձայնի ուժեղացման, տեղեկատվության փոխանցման և ազդարարման համակարգերի կիրառում:
6. Նախագծերում պետք է նախատեսված լինեն աղմուկից պաշտպանության հետևյալ միջոցառումները.
1) «Տեխնոլոգիական լուծումներ» բաժնում` արտադրական կազմակերպությունների համար տեխնոլոգիական սարքավորումներ ընտրելիս անհրաժեշտ է ընտրել նվազագույն աղմուկի բնութագրերով սարքավորումներ, որոնք սահմանված են համապատասխան ստանդարտներով: Տեխնոլոգիական սարքավորումների տեղակայումը պետք է իրականացվի` հաշվի առնելով սենքերի և տարածքների աշխատատեղերում աղմուկի նվազեցման անհրաժեշտությունը` արդյունավետ ճարտարապետահատակագծային լուծումների կիրառմամբ,
2) «Շինարարական լուծումներ» բաժնում` արտադրական կազմակերպությունների աշխատատեղերի համար սպասվելիք աղմուկի ձայնագիտական հաշվարկի հիման վրա, անհրաժեշտության դեպքում, պետք է հաշվարկվեն և նախատեսվեն աղմուկից պաշտպանվելու շինարարական ձայնագիտական միջոցառումներ,
3) «Ճարտարապետաշինարարական լուծումներ» բաժնում` բնակելի և հասարակական շինարարական օբյեկտների համար` շենքերի պատող կոնստրուկցիաների ձայնամեկուսացման հաշվարկներով պետք է հիմնավորվեն դրանց նախագծային լուծումները,
4) «Ինժեներական սարքավորումներ» բաժնում` ինժեներական սարքավորումների թրթռամեկուսացման և ձայնամեկուսացման հաշվարկներով պետք է հիմնավորվեն համապատասխան նախագծային լուծումները:
7. «Պաշտպանությունն աղմուկից» բաժինը պետք է ընդգրկվի քաղաքների, գյուղական բնակավայրերի, ինչպես նաև քաղաքների առանձին միկրոշրջանների հատակագծման և կառուցապատման նախագծային, քաղաքաշինական փաստաթղթերի կազմում` ՍՆիՊ2.07.01 շինարարական նորմերին համապատասխան: Տվյալ բաժինը պետք է ներառի.
1) քաղաքի զարգացման, քաղաքի և բնակավայրերի գլխավոր հատակագծերի տեխնիկատնտեսական հիմնավորումների (ՏՏՀ) փուլում` ճանապարհափողոցային ցանցերի, երկաթուղային ճանապարհների, ջրային և օդային տրանսպորտի, արդյունաբերական գոտիների և առանձին արդյունաբերական ու էներգետիկ օբյեկտների վերաբերյալ աղմուկի քարտեզները,
2) քաղաքի արդյունաբերական գոտու հատակագծման և մի խումբ կազմակերպությունների գլխավոր հատակագծերի նախագծման փուլում` արդյունաբերական կազմակերպությունների աղմուկի քարտեզները, բնակելի տարածքի վրա դրանց աղմուկի ազդեցության նվազեցման ճարտարապետահատակագծային և շինարարաձայնագիտական միջոցառումները,
3) քաղաքի գոտիավորման նախագծման փուլում` տարածքում աղմուկի քարտեզները, ակնկալվող աղմուկի հաշվարկները` շենքերի (բնակելի, վարչական, մանկական նախադպրոցական հիմնարկների, դպրոցների, հիվանդանոցների) ճակատային մասերի մոտ և հանգստի հրապարակներում, աղմկապաշտպան շենքերի տեսակները և դրանց տեղակայումը մայրուղային փողոցներում, արագընթաց ճանապարհների հատվածներում աղմկապաշտպանիչ էկրանների կառուցումը, աղմկապաշտպանիչ կանաչ գոտիների ստեղծումը, մայրուղային փողոցների կողմն ուղղված շենքերի ճակատներում աղմկապաշտպանիչ պատուհանների կիրառումը:
8. Ձայնագիտական հաշվարկները պետք է կատարվեն հետևյալ հաջորդականությամբ.
1) աղմուկի աղբյուրների բացահայտումը և դրանց աղմուկի բնութագրերի որոշումը,
2) սենքերում և տարածքներում կետերի (հաշվարկային կետեր) ընտրությունը, որոնց համար անհրաժեշտ է կատարել հաշվարկը
3) աղմուկի աղբյուրից (աղբյուրներից) մինչև հաշվարկային կետեր աղմուկի տարածման ուղիների և ուղիներից յուրաքանչյուրում ձայնային էներգիայի կորուստների որոշումը (նվազեցումը` հեռավորության, էկրանավորման, պատող կոնստրուկցիաների ձայնամեկուսացման, ձայնակլանման և այլնի հաշվին),
4) հաշվարկային կետերում աղմուկի ակնկալվող մակարդակների որոշումը,
5) աղմուկի մակարդակների պահանջվող նվազեցման որոշումը` աղմուկի ակնկալվող մակարդակները թույլատրելի մեծությունների հետ համադրման հիման վրա,
6) աղմուկի պահանջվող նվազեցման ապահովման համար միջոցառումների մշակում,
7) հաշվարկային կետերում աղմուկի ակնկալվող մակարդակների ստուգիչ հաշվարկումը` շինարարաձայնագիտական միջոցառումների կատարման հաշվառմամբ:
9. Ձայնագիտական հաշվարկը պետք է կատարել ըստ ձայնային ճնշման մակարդակների` Լ, դԲ, հաճախությունների ութ օկտավային շերտերում` 63, 125, 250, 500, 1000, 2000, 4000 և 8000 Հց միջին երկրաչափական հաճախություններով կամ ըստ «Ա» հաճախության ճշտումով ձայնի մակարդակների` ԼԱ, դԲԱ: Հաշվարկը կատարում են մինչև 0,1 դԲ ճշտությամբ, վերջնական արդյունքը կլորացնում են մինչև ամբողջական մեծություններ:
10. Աղմուկից պաշտպանության նախագծերում պետք է ներառվեն ընդունված լուծումների տեխնիկատնտեսական ցուցանիշները:
11. Նախագծերում օգտագործվող ձայնամեկուսիչ, ձայնակլանիչ, թրթռամարիչ նյութերը պետք է ունենան համապատասխան հրդեհային անվտանգության և հիգիենիկ եզրակացություններ:
V. ԱՂՄՈՒԿԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՂՄՈՒԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
12. Տարբեր նշանակության շենքերում աղմուկի հիմնական աղբյուր են հանդիսանում տեխնոլոգիական և ինժեներական սարքավորումները: Հաստատուն աղմուկ ստեղծող տեխնոլոգիական և ինժեներական սարքավորումների աղմուկի բնութագրերն են` ձայնային հզորության մակարդակները` Լw, դԲ, հաճախությունների ութ օկտավային շերտերում` 63-ից մինչև 8000 Հց միջին երկրաչափական հաճախություններով (ձայնային հզորության օկտավային մակարդակները), իսկ ոչ մշտական աղմուկ ստեղծող սարքավորումներինը` ձայնային հզորության համարժեք մակարդակները` Լwհմժ և ձայնային հզորության առավելագույն մակարդակները` Լwառ, հաճախությունների ութ օկտավային շերտերում:
13. Տեխնոլոգիական և ինժեներական սարքավորումների աղմուկի բնութագրերը պետք է ներառվեն դրանց տեխնիկական փաստաթղթերում և կցվեն նախագծի «Պաշտպանություն աղմուկից» բաժնին: Պետք է հաշվի առնվեն աղմուկի բնութագրերի կախվածությունն աշխատանքի գործելակարգերից, կատարվող գործառնություններից, մշակվող նյութերից և այլն: Աղմուկի բնութագրերի հնարավոր տարբերակները պետք է նշվեն սարքավորումների տեխնիկական փաստաթղթերում:
14. Արտաքին աղմուկի հիմնական աղբյուրներ են հանդիսանում` փողոցներում և ճանապարհներում տրանսպորտային հոսքերը, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտը, արդյունաբերական և էներգետիկ կազմակերպություններն ու դրանց առանձին կայանքները, աղմուկի աղբյուրները թաղամասում (տրանսֆորմատորային ենթակայանները, կենտրոնացված ջերմային կայանները, խանութների տնտեսական բակերը, սպորտային և խաղային հրապարակները և այլն):
15. Արտաքին աղմուկի հիմնական աղբյուրների աղմուկի բնութագրերն են.
1) փողոցներում և ճանապարհներում տրանսպորտային հոսքերի համար` ձայնի համարժեք (ըստ էներգիայի) մակարդակը` ԼԱհմժ, դԲԱ, և ձայնի առավելագույն մակարդակը` ԼԱառ, դԲԱ, երթևեկության առաջին գծի առանցքից 7,5 մ հեռավորության վրա,
2) երկաթուղային գնացքների հոսքերի համար` ձայնի համարժեք մակարդակը` ԼԱհմժ, դԲԱ, և ձայնի առավելագույն մակարդակը` ԼԱառ, դԲԱ, հաշվարկային կետին ամենամոտ ուղու առանցքից 25 մ հեռավորության վրա,
3) ջրային տրանսպորտի համար` ձայնի համարժեք մակարդակը` ԼԱհմժ, դԲԱ, և ձայնի առավելագույն մակարդակը` ԼԱառ, դԲԱ, նավի կողեզրից 25 մ հեռավորության վրա,
4) օդային տրանսպորտի համար` ձայնի համարժեք մակարդակը` ԼԱհմժ, դԲԱ, և ձայնի առավելագույն մակարդակը` ԼԱառ, դԲԱ, հաշվարկային կետում,
5) հատակագծում ներառյալ մինչև 300 մ առավելագույն գծային չափով արդյունաբերական և էներգետիկ կազմակերպությունների համար` ձայնային հզորության համարժեք մակարդակը` Լwհմժ և ձայնային հզորության առավելագույն մակարդակը` Լwառ, հաճախությունների ութ օկտավային շերտերում` 63-ից մինչև 8000 Հց միջին երկրաչափական հաճախություններով և ճառագայթման ուղղվածության գործոնը` Փ, հաշվարկային կետի ուղղությամբ (Փ=1` եթե ուղղվածության գործոնն անհայտ է): Թույլատրվում է աղմուկի բնութագրերը ներկայացնել` ձայնային հզորության համարժեք ճշգրտված մակարդակների` ԼwԱհմժ, դԲԱ և ձայնային հզորության առավելագույն ճշգրտված մակարդակների` ԼwԱառ, դԲԱ, տեսքով,
6) արդյունաբերական գոտիների, հատակագծում 300 մ-ից ավելի առավելագույն գծային չափով արդյունաբերական և էներգետիկ կազմակերպությունների համար` կազմակերպության տարածքի և բնակելի տարածքի սահմանի վրա` հաշվարկային կետի ուղղությամբ, ձայնի համարժեք մակարդակը` ԼԱհմժ.սհմ, դԲԱ, և ձայնի առավելագույն մակարդակը` Լ Աառ.սհմ, դԲԱ,
7) ներթաղամասային աղմուկի աղբյուրների համար`աղմուկի աղբյուրից սևեռված հեռավորության վրա` ձայնի համարժեք մակարդակը` ԼԱհմժ, և ձայնի առավելագույն մակարդակը` ԼԱառ,:
VI. ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՂՄՈՒԿԻ ՆՈՐՄԵՐ
16. Հաշվարկային կետերում մշտական աղմուկի նորմավորվող պարամետրերն են ձայնային ճնշման մակարդակները` Լ, դ` հաճախությունների օկտավային շերտերում` 31.5, 63, 125, 250, 500, 1000, 2000, 4000 և 8000 Հց միջին երկրաչափական հաճախություններով: Մոտավոր հաշվարկների համար թույլատրվում է ձայնի մակարդակների` ԼԱ, դԲԱ կիրառումը:
17. Ոչ մշտական աղմուկի (ժամանակի ընթացքում տատանվող, ընդհատվող) նորմավորվող պարամետրերն են` ձայնային ճնշման համարժեք մակարդակները` Լհմժ, դԲ, և ձայնային ճնշման առավելագույն մակարդակները` Լառ, դԲ, հաճախությունների օկտավային շերտերում` 31.5, 63, 125, 250, 500, 1000, 2000, 4000 և 8000 Հց միջին երկրաչափական հաճախություններով: Թույլատրվում է կիրառել ձայնի համարժեք մակարդակները` ԼԱհմժ, դԲԱ, և ձայնի առավելագույն մակարդակները` ԼԱառ, դԲԱ: Աղմուկը համարվում է նորմերի սահմաններում` երբ այն ինչպես համարժեք, այնպես էլ առավելագույն մակարդակներով չի գերազանցում սույն շինարարական նորմերով սահմանված նորմատիվ մեծությունները:
18. Արտադրական և օժանդակ շենքերի աշխատատեղերում, արդյունաբերական կազմակերպությունների հրապարակներում, բնակելի և հասարակական շենքերի սենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում ձայնային ճնշման թույլատրելի մակարդակները` Լ, դԲ, (ձայնային ճնշման համարժեք մակարդակները` դԲ), ձայնի թույլատրելի համարժեք և առավելագույն մակարդակները անհրաժեշտ է ընդունել ըստ սույն նորմերի 1-ին աղյուսակի:
19. Բնակելի և հասարակական շենքերում նորմատիվ պահանջներն, ըստ աղմուկի մակարդակների, սահմանված են տարբեր կարգերի համար.
1) Ա կարգ` առավելագույն հարմարավետ պայմանների ապահովում,
2) Բ կարգ` հարմարավետ պայմանների ապահովում,
3) Գ կարգ` սահմանային թույլատրելի պայմանների ապահովում,
20. Շենքի կարգը սահմանվում է նախագծման տեխնիկական առաջադրանքով: Ա կարգի հյուրանոցներին են դասվում միջազգային դասակարգմամբ չորս և հինգ աստղ ունեցող հյուրանոցները, Բ կարգին` երեք աստղ, Գ կարգին` երեք աստղից ցածրը:
Աղյուսակ 1
._________________________________________________________________________.
|Սենքերի կամ |Օրվա |Ձայնային ճնշման մակարդակը (ձայնային |Ձայնի |Ձայնի|
|տարածքների |ժամա- |ճնշման համարժեք մակարդակը)` Լ, դԲ, |մակար-|առա- |
|նշանակու- |նակը, |միջին երկրաչափական հաճախությունների |դակը` |վելա-|
|թյունը |ժ. |օկտավային շերտերում, Հց |ԼԱ, |գույն|
| | |________________________________________|(ձայնի|մա- |
| | |31,5|63 |125|250|500|1000|2000|4000|8000|համար-|կար- |
| | | | | | | | | | | |ժեք |դակը`|
| | | | | | | | | | | |մակար-|ԼԱառ,|
| | | | | | | | | | | |դակը` |դԲԱ |
| | | | | | | | | | | |ԼԱհմժ)| |
| | | | | | | | | | | |դԲԱ | |
|____________|______|____|___|___|___|___|____|____|____|____|______|_____|
|1.Արտադրական|_ |93 |79 |70 |63 |58 |55 |52 |50 |49 |60 |70 |
|կազմակերպու-| | | | | | | | | | | | |
|թյունների | | | | | | | | | | | | |
|վարչակառա- | | | | | | | | | | | | |
|վարման | | | | | | | | | | | | |
|անձնակազմի | | | | | | | | | | | | |
|աշխատանքային| | | | | | | | | | | | |
|սենքեր, | | | | | | | | | | | | |
|լաբորատորիա-| | | | | | | | | | | | |
|ներ, | | | | | | | | | | | | |
|վերլուծական | | | | | | | | | | | | |
|և չափողական| | | | | | | | | | | | |
|աշխատանքների| | | | | | | | | | | | |
|համար սենքեր| | | | | | | | | | | | |
|____________|______|____|___|___|___|___|____|____|____|____|______|_____|
|2. Կարգավա- |_ |96 |83 |74 |68 |63 |60 |57 |55 |54 |65 |75 |
|րական (դիս- | | | | | | | | | | | | |
|պետչերական) | | | | | | | | | | | | |
|ծառայու- | | | | | | | | | | | | |
|թյունների | | | | | | | | | | | | |
|աշխատանքային| | | | | | | | | | | | |
|սենքեր, | | | | | | | | | | | | |
|հեռախոսային | | | | | | | | | | | | |
|խոսքային | | | | | | | | | | | | |
|կապով | | | | | | | | | | | | |
|դիտարկման և | | | | | | | | | | | | |
|հեռակառա- | | | | | | | | | | | | |
|վարման | | | | | | | | | | | | |
|խցիկներ, | | | | | | | | | | | | |
|ճշգրիտ | | | | | | | | | | | | |
|հավաքման | | | | | | | | | | | | |
|տեղամասեր, | | | | | | | | | | | | |
|հեռախոսային | | | | | | | | | | | | |
|և | | | | | | | | | | | | |
|հեռագրական | | | | | | | | | | | | |
|կայաններ, | | | | | | | | | | | | |
|համակարգիչ- | | | | | | | | | | | | |
|ներով տեղե- | | | | | | | | | | | | |
|կությունների| | | | | | | | | | | | |
|մշակման | | | | | | | | | | | | |
|սրահներ | | | | | | | | | | | | |
|____________|______|____|___|___|___|___|____|____|____|____|______|_____|
|3. Փորձարա- |_ |103 |91 |83 |77 |73 |70 |68 |66 |64 |75 |90 |
|րական | | | | | | | | | | | | |
|աշխատանքներ | | | | | | | | | | | | |
|կատարելու | | | | | | | | | | | | |
|համար լաբո- | | | | | | | | | | | | |
|րատորիաների | | | | | | | | | | | | |
|սենքեր, | | | | | | | | | | | | |
|առանց | | | | | | | | | | | | |
|հեռախոսային | | | | | | | | | | | | |
|խոսքային | | | | | | | | | | | | |
|կապի | | | | | | | | | | | | |
|դիտարկման | | | | | | | | | | | | |
|և հեռակա- | | | | | | | | | | | | |
|ռավարման | | | | | | | | | | | | |
|խցիկներ | | | | | | | | | | | | |
|____________|______|____|___|___|___|___|____|____|____|____|______|_____|
|4.Արտադրական|_ |107 |95 |87 |82 |78 |75 |73 |71 |69 |80 |95 |
|կազմակերպու-| | | | | | | | | | | | |
|թյունների | | | | | | | | | | | | |
|մշտական | | | | | | | | | | | | |
|աշխատա- | | | | | | | | | | | | |
|տեղերով | | | | | | | | | | | | |
|սենքեր, | | | | | | | | | | | | |
|մշտական | | | | | | | | | | | | |
|աշխատա- | | | | | | | | | | | | |
|տեղերով | | | | | | | | | | | | |
|կազմակերպու-| | | | | | | | | | | | |
|թյունների | | | | | | | | | | | | |
|տարածքներ | | | | | | | | | | | | |
|(բացառու- | | | | | | | | | | | | |
|թյամբ սույն | | | | | | | | | | | | |
|աղյուսակի | | | | | | | | | | | | |
|1-ից մինչև | | | | | | | | | | | | |
|3 կետերում | | | | | | | | | | | | |
|թվարկված | | | | | | | | | | | | |
|աշխատանք- | | | | | | | | | | | | |
|ների) | | | | | | | | | | | | |
|____________|______|____|___|___|___|___|____|____|____|____|______|_____|
|5. Հիվանդա- |7.00- |76 |59 |48 |40 |34 |30 |27 |25 |23 |35 |50 |
|նոցների և |23.00 | | | | | | | | | | | |
|առողջարան- |23.00-|69 |51 |39 |31 |24 |20 |17 |14 |13 |25 |40 |
|ների հիվան- |7.00 | | | | | | | | | | | |
|դասենյակներ | | | | | | | | | | | | |
|____________|______|____|___|___|___|___|____|____|____|____|______|_____|
|6. Հիվանդա- |_ |76 |59 |48 |40 |34 |30 |27 |25 |23 |35 |50 |
|նոցների | | | | | | | | | | | | |
|վիրահատարան-| | | | | | | | | | | | |
|ներ, հիվան- | | | | | | | | | | | | |
|դանոցների, | | | | | | | | | | | | |
|պոլիկլինիկա-| | | | | | | | | | | | |
|ների և | | | | | | | | | | | | |
|առողջարան- | | | | | | | | | | | | |
|ների | | | | | | | | | | | | |
|բժիշկների | | | | | | | | | | | | |
|առանձնա- | | | | | | | | | | | | |
|սենյակներ | | | | | | | | | | | | |
|____________|______|____|___|___|___|___|____|____|____|____|______|_____|
|7. ՈՒսում- |_ |79 |63 |52 |45 |39 |35 |32 |30 |28 |40 |55 |
|նական | | | | | | | | | | | | |
|հաստատու- | | | | | | | | | | | | |
|թյունների | | | | | | | | | | | | |
|դասասենյակ- | | | | | | | | | | | | |
|ներ, | | | | | | | | | | | | |
|ուսումնական | | | | | | | | | | | | |
|առանձնա- | | | | | | | | | | | | |
|սենյակներ, | | | | | | | | | | | | |
|լսարաններ, | | | | | | | | | | | | |
|գրադարանների| | | | | | | | | | | | |
|ընթերցա- | | | | | | | | | | | | |
|սրահներ, | | | | | | | | | | | | |
|ակումբների | | | | | | | | | | | | |
|և կինո- | | | | | | | | | | | | |
|թատրոնների | | | | | | | | | | | | |
|հանդիսա- | | | | | | | | | | | | |
|սրահներ, | | | | | | | | | | | | |
|դատական | | | | | | | | | | | | |
|նիստերի | | | | | | | | | | | | |
|դահլիճներ, | | | | | | | | | | | | |
|պաշտամունքի | | | | | | | | | | | | |
|շենքեր | | | | | | | | | | | | |
|____________|______|____|___|___|___|___|____|____|____|____|______|_____|
|8. Բնակարան-| | | | | | | | | | | | |
|ների բնակելի| | | | | | | | | | | | |
|սենյակներ. | | | | | | | | | | | | |
|1) Ա կարգի |7.00- |76 |59 |48 |40 |34 |30 |27 |25 |23 |35 |50 |
|շենքերում |23.00 | | | | | | | | | | | |
| |23.00-|69 |51 |39 |31 |24 |20 |17 |14 |13 |25 |40 |
| |7.00 | | | | | | | | | | | |
|2) Բ և Գ |7.00- |79 |63 |52 |45 |39 |35 |32 |30 |28 |40 |55 |
|կարգերի |23.00 | | | | | | | | | | | |
|շենքերում |23.00-|72 |55 |44 |35 |29 |25 |22 |20 |18 |30 |45 |
| |7.00 | | | | | | | | | | | |
|____________|______|____|___|___|___|___|____|____|____|____|______|_____|
|9. Հանրակա- |7.00- |83 |67 |57 |49 |44 |40 |37 |35 |33 |45 |60 |
|ցարանների |23.00 | | | | | | | | | | | |
|բնակելի |23.00-|76 |59 |48 |40 |34 |30 |27 |25 |23 |35 |50 |
|սենյակներ |7.00 | | | | | | | | | | | |
|____________|______|____|___|___|___|___|____|____|____|____|______|_____|
|10. Հյուրա- | | | | | | | | | | | | |
|նոցների | | | | | | | | | | | | |
|համարներ. | | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | | |
|1) Ա կարգի |7.00- |76 |59 |48 |40 |34 |30 |27 |25 |23 |35 |50 |
| |23.00 | | | | | | | | | | | |
| |23.00-|69 |51 |39 |31 |24 |20 |17 |14 |13 |25 |40 |
| |7.00 | | | | | | | | | | | |
|2) Բ կարգի |7.00- |79 |63 |52 |45 |39 |35 |32 |30 |28 |40 |55 |
| |23.00 | | | | | | | | | | | |
| |23.00-|72 |55 |44 |35 |29 |25 |22 |20 |18 |30 |45 |
| |7.00 | | | | | | | | | | | |
|3) Գ կարգի |7.00- |83 |67 |57 |49 |44 |40 |37 |35 |33 |45 |60 |
| |23.00 | | | | | | | | | | | |
| |23.00-|76 |59 |48 |40 |34 |30 |27 |25 |23 |35 |50 |
| |7.00 | | | | | | | | | | | |
|____________|______|____|___|___|___|___|____|____|____|____|______|_____|
|11.Հանգստյան|7.00- |79 |63 |52 |45 |39 |35 |32 |30 |28 |40 |55 |
|տների, |23.00 | | | | | | | | | | | |
|պանսիոնատ- |23.00-|72 |55 |44 |35 |29 |25 |22 |20 |18 |30 |45 |
|ների, տարեց |7.00 | | | | | | | | | | | |
|և ֆիզիկական| | | | | | | | | | | | |
|սահմանափակ | | | | | | | | | | | | |
|հնարավորու- | | | | | | | | | | | | |
|թյուններով | | | | | | | | | | | | |
|մարդկանց և | | | | | | | | | | | | |
|գիշերօթիկ | | | | | | | | | | | | |
|տների | | | | | | | | | | | | |
|բնակելի | | | | | | | | | | | | |
|սենքեր, | | | | | | | | | | | | |
|մանկական | | | | | | | | | | | | |
|նախադպրոցա- | | | | | | | | | | | | |
|կան | | | | | | | | | | | | |
|հիմնարկների | | | | | | | | | | | | |
|և գիշերօթիկ| | | | | | | | | | | | |
|դպրոցների | | | | | | | | | | | | |
|ննջարաններ | | | | | | | | | | | | |
|____________|______|____|___|___|___|___|____|____|____|____|______|_____|
|12. Օֆիսների| | | | | | | | | | | | |
|սենքեր, | | | | | | | | | | | | |
|վարչական | | | | | | | | | | | | |
|շենքերի | | | | | | | | | | | | |
|կոնստրուկ- | | | | | | | | | | | | |
|տորական, | | | | | | | | | | | | |
|նախագծային | | | | | | | | | | | | |
|և գիտա- | | | | | | | | | | | | |
|հետազոտական | | | | | | | | | | | | |
|կազմակերպու-| | | | | | | | | | | | |
|թյունների | | | | | | | | | | | | |
|աշխատանքային| | | | | | | | | | | | |
|սենքեր և | | | | | | | | | | | | |
|առանձնա- | | | | | | | | | | | | |
|սենյակներ. | | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | | |
|1) Ա կարգի | |83 |67 |57 |49 |44 |40 |37 |5 |33 |45 |60 |
|2) Բ և Գ |- |86 |71 |61 |54 |49 |45 |42 |0 |38 |50 |65 |
|կարգերի | | | | | | | | | | | | |
|____________|______|____|___|___|___|___|____|____|____|____|______|_____|
|13. | | | | | | | | | | | | |
|Սրճարան- | | | | | | | | | | | | |
|ների, | | | | | | | | | | | | |
|ռեստորանների| | | | | | | | | | | | |
|դահլիճներ, | | | | | | | | | | | | |
|թատրոնների | | | | | | | | | | | | |
|և կինո- | | | | | | | | | | | | |
|թատրոնների | | | | | | | | | | | | |
|ճեմասրահներ.| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | | |
|1) Ա կարգի |_ |86 |71 |61 |54 |49 |45 |42 |40 |38 |50 |60 |
|2) Բ և Գ | |89 |75 |66 |59 |54 |50 |47 |45 |43 |55 |65 |
| կարգերի | | | | | | | | | | | | |
|____________|______|____|___|___|___|___|____|____|____|____|______|_____|
|14. Խանութ- |_ |93 |79 |70 |63 |58 |55 |52 |50 |49 |60 |70 |
|ների | | | | | | | | | | | | |
|առևտրա- | | | | | | | | | | | | |
|սրահներ, | | | | | | | | | | | | |
|կայարանների | | | | | | | | | | | | |
|և օդանավա- | | | | | | | | | | | | |
|կայանների | | | | | | | | | | | | |
|ուղևորա- | | | | | | | | | | | | |
|սրահներ, | | | | | | | | | | | | |
|մարզա- | | | | | | | | | | | | |
|դահլիճներ | | | | | | | | | | | | |
|____________|______|____|___|___|___|___|____|____|____|____|______|_____|
|15. Հիվանդա-|7.00- |86 |71 |61 |54 |49 |45 |42 |40 |38 |50 |65 |
|նոցների և |23.00 | | | | | | | | | | | |
|առողջարան- |23.00-|79 |63 |52 |45 |39 |35 |32 |30 |28 |40 |55 |
|ների |7.00 | | | | | | | | | | | |
|շենքերին | | | | | | | | | | | | |
|անմիջապես | | | | | | | | | | | | |
|հարակից | | | | | | | | | | | | |
|տարածքներ | | | | | | | | | | | | |
|____________|______|____|___|___|___|___|____|____|____|____|______|_____|
|16. Բնակելի |7.00- |90 |75 |66 |59 |54 |50 |47 |45 |44 |55 |70 |
|շենքերին, |23.00 | | | | | | | | | | | |
|հանգստյան |23.00-|83 |67 |57 |49 |44 |40 |37 |35 |33 |45 |60 |
|տներին, |7.00 | | | | | | | | | | | |
|տարեց և | | | | | | | | | | | | |
|ֆիզիկական | | | | | | | | | | | | |
|սահմանափակ | | | | | | | | | | | | |
|հնարավորու- | | | | | | | | | | | | |
|թյուններով | | | | | | | | | | | | |
|մարդկանց | | | | | | | | | | | | |
|գիշերօթիկ | | | | | | | | | | | | |
|տներին | | | | | | | | | | | | |
|անմիջապես | | | | | | | | | | | | |
|հարակից | | | | | | | | | | | | |
|տարածքներ | | | | | | | | | | | | |
|____________|______|____|___|___|___|___|____|____|____|____|______|_____|
|17. Պոլիկլի-|_ |90 |75 |66 |59 |54 |50 |47 |45 |44 |55 |70 |
|նիկաների, | | | | | | | | | | | | |
|դպրոցների և | | | | | | | | | | | | |
|այլ | | | | | | | | | | | | |
|ուսումնական | | | | | | | | | | | | |
|հաստատու- | | | | | | | | | | | | |
|թյունների, | | | | | | | | | | | | |
|մանկական | | | | | | | | | | | | |
|նախադպրոցա- | | | | | | | | | | | | |
|կան | | | | | | | | | | | | |
|հիմնարկների | | | | | | | | | | | | |
|շենքերին, | | | | | | | | | | | | |
|միկրոշրջան- | | | | | | | | | | | | |
|ների և | | | | | | | | | | | | |
|բնակելի | | | | | | | | | | | | |
|տների խմբերի| | | | | | | | | | | | |
|հանգստահրա- | | | | | | | | | | | | |
|պարակներին | | | | | | | | | | | | |
|անմիջապես | | | | | | | | | | | | |
|հարակից | | | | | | | | | | | | |
|տարածքներ | | | | | | | | | | | | |
|_________________________________________________________________________|
| 18. Սույն աղյուսակի 1-ին, 5-ից մինչև 13-րդ կետերում նշված շենքերում |
|աղմուկի թույլատրելի մակարդակները վերաբերում են միայն այլ սենքերից կամ |
|դրսից ներթափանցող աղմուկներին: |
| |
| 19. Սույն աղյուսակի 5-ից մինչև 12-րդ կետերում տրված սենքերում արտաքին|
|աղբյուրներից առաջացած աղմուկի թույլատրելի մակարդակները սահմանված են այն |
|պայմանով, որպեսզի ապահովվի նորմատիվ օդափոխանակում, այսինքն` օդափոխման կամ|
|օդի լավորակման հարկադրական համակարգի բացակայության դեպքում` թույլատրելի |
|մակարդակները պետք է ապահովվեն օդանցքերի բաց լինելու պայմաններում կամ օդի |
|ներհոսքն ապահովող այլ սարքերի առկայության դեպքում: Օդափոխման կամ օդի |
|լավորակման հարկադրական համակարգերի առկայության դեպքում, որոնք ապահովում |
|են նորմատիվ օդափոխանակումը, արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակները |
|շենքերի մոտ (սույն աղյուսակի 15-ից մինչև 17-րդ կետերը) կարող են |
|ավելացվել` փակ պատուհաններով շենքերում թույլատրելի մակարդակների ապահովման|
|հաշվարկից ելնելով: |
| |
| 20. Աղմուկի տոնային և (կամ) իմպուլսային բնույթի դեպքում թույլատրելի |
|մակարդակները պետք է ընդունել սույն աղյուսակում նշված մեծություններից 5դԲ |
|(դԲԱ) -ով պակաս: |
| |
| 21. Օդափոխման, օդի լավորակման և օդային ջեռուցման համակարգերի |
|սարքավորումներից, ինչպես նաև առևտրի և հասարակական սննդի ներկառուցված |
|(կից կառուցված) կազմակերպությունների ջեռուցման, ջրամատակարարման և |
|սառնարանային համակարգերի պոմպերի աղմուկի թույլատրելի մակարդակները պետք է |
|ընդունել 1-ին աղյուսակում նշված արժեքներից 5դ` (դԲԱ)-ով պակաս: Ընդ որում |
|աղմուկի տոնայնության ուղղումը հաշվի չեն առնում: |
| |
| 22. Տրանսպորտային միջոցներից աղմուկի թույլատրելի մակարդակները (5,7-ից |
|մինչև 10 և 12 կետերը) ընդունվում են սույն աղյուսակում նշված արժեքներից |
|5 դԲ-ով (5 դԲԱ-ով) բարձր: |
._________________________________________________________________________.
VII. ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՁԱՅՆԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
21. Արդյունաբերական կազմակերպությունների արտադրական և օժանդակ սենքերում հաշվարկային կետերն ընտրում են աշխատատեղերում և (կամ) մարդկանց մշտական գտնվելու տեղերում` հատակից 1,5 մ բարձրության վրա: Աղմուկի մեկ աղբյուր կամ մի քանի միանման աղբյուրներ ունեցող սենքում հաշվարկային մեկ կետ ընտրվում է աշխատատեղում, աղբյուրի անմիջական ձայնի գոտում, մյուսը` մարդկանց մշտական գտնվելու տեղերում անդրադարձող ձայնի գոտում, որն անմիջապես կապված չէ տվյալ աղբյուրի աշխատանքի հետ: Աղմուկի մի քանի աղբյուրներով սենքում, որոնց ձայնային հզորության մակարդակները տարբերվում են 10 դԲ-ով և ավելի, հաշվարկային կետերն ընտրվում են աշխատատեղերում առավելագույն և նվազագույն մակարդակներով աղբյուրների մոտ: Միատիպ սարքավորումով խմբային տեղաբաշխմամբ սենքում հաշվարկային կետերն ընտրում են աշխատատեղերում գտնվող առավելագույն և նվազագույն մակարդակներով խմբերի կենտրոններում:
22. Ձայնագիտական հաշվարկի համար ելակետային տվյալներ են.
1) սենքի հատակագիծը և կտրվածքը` տեխնոլոգիական ու ինժեներական սարքավորումների և հաշվարկային կետերի տեղաբաշխմամբ,
2) սենքի պատող կոնստրուկցիաների բնութագրերի վերաբերյալ (նյութը, հաստությունը, խտությունը և այլն) տեղեկությունները,
3) աղմուկի աղբյուրների ձայնային բնութագրերը և երկրաչափական չափերը:
23. Ոչ մշտական աղմուկի աղբյուրների համար տեխնոլոգիական և ինժեներական սարքավորումների աղմուկի բնութագրերը` ձայնային հզորության օկտավային մակարդակները` Լw, ձայնային հզորության ճշգրտված մակարդակները` ԼwԱ, ինչպես նաև համարժեք` ԼwԱհմժ, և առավելագույն` ԼwԱառ ձայնային հզորության ճշգրտված մակարդակները պետք է նշվեն այդ սարքավորումների տեխնիկական փաստաթղթերում` արտադրող գործարանների կողմից: Աղմուկի բնութագրերը թույլատրվում է ներկայացնել ձայնային ճնշման օկտավային մակարդակների` Լ, կամ աշխատատեղերում ձայնի մակարդակների` ԼԱ, տեսքով (սևեռված հեռավորության վրա)` առանձին աշխատող սարքավորումների դեպքում:
24. Հաշվարկային կետերի և այդ կետերում ձայնային ճնշման մակարդակների որոշումը տրված է սույն նորմերի 1-ին հավելվածում:
VIII ԱՂՄՈՒԿԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
25. Աղմուկի մակարդակների պահանջվող նվազեցումը` /\Lպհջ, հաճախությունների օկտավային շերտերում` դԲ, կամ ձայնի մակարդակներում` դԲԱ, անհրաժեշտ է որոշել 21-րդ կետին համապատասխան ընտրված յուրաքանչյուր հաշվարկային կետի համար: Փողոցի և ճանապարհի տրանսպորտային հոսքից, երկաթուղային գծերից, ջրային և օդային տրանսպորտից, ինչպես նաև արդյունաբերական գոտիներից և առանձին կազմակերպություններից առաջացող աղմուկի հաշվարկների դեպքում աղմուկի մակարդակների պահանջվող նվազեցումը նախագծման բոլոր փուլերում որոշվում է ձայնի մակարդակներով:
26. Տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) փուլերում աղմուկը հաշվարկելիս, արտադրական և օժանդակ շենքերի աշխատատեղերում և արդյունաբերական կազմակերպությունների հրապարակներում, բնակելի և հասարակական շենքերի սենքերի հաշվարկային կետերում աղմուկի մակարդակների պահանջվող նվազեցումը թույլատրվում է որոշել ձայնի մակարդակներով:
27. Աղմուկի մակարդակի պահանջվող նվազեցումը հաշվարկային կետերում` նախագծման աշխատանքային փուլում կամ կազմակերպության, բնակելի և հասարակական շինարարության օբյեկտների նախագծերում, որոշում են հաճախությունների նորմավորվող տիրույթի օկտավային շերտերում:
28. Աղմուկի մակարդակների պահանջվող նվազեցումը որոշում են սույն նորմերի 2-րդ հավելվածին համապատասխան:
IX ՇԵՆՔԵՐԻ ՊԱՏՈՂ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ՁԱՅՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ
29. Բնակելի և հասարակական, ինչպես նաև արտադրական կազմակերպությունների օժանդակ շենքերի ներքին պատող կոնստրուկցիաների ձայնամեկուսացման նորմավորվող պարամետրերն են` պատող կոնստրուկցիաներով օդային աղմուկի մեկուսացման ինդեքսները`Rw, դԲ, և հարվածային աղմուկի բերված մակարդակի ինդեքսները` Lբw, դԲ, (ծածկերի համար): Արտաքին պատող կոնստրուկցիաների (այդ թվում` պատուհանների, ցուցափեղկերի և ապակեպատման այլ ձևերի) ձայնամեկուսացման նորմավորվող պարամետրն է ձայնամեկուսացումը` RԱտր., դԲԱ, որն իրենից ներկայացնում է քաղաքային տրանսպորտի հոսքից առաջացած արտաքին աղմուկի մեկուսացումը:
30. Բնակելի, հասարակական, ինչպես նաև արտադրական կազմակերպությունների օժանդակ շենքերի ներքին պատող կոնստրուկցիաներով օդային աղմուկի մեկուսացման` Rw, և հարվածային աղմուկի բերված մակարդակի` Lբw, ինդեքսների նորմատիվ արժեքները Ա, Բ, Գ կարգերի (տես սույն նորմերի 19-րդ կետը) շենքերի համար տրված են սույն հավելվածի 2-րդ աղյուսակում: Մինչև 25 մ2 մակերեսով բնակելի սենյակների, հյուրանոցների համարների, հանրակացարանների, վարչական շենքերի առանձնասենյակների և աշխատասենյակների, հիվանդասենյակների, բժիշկների առանձնասենյակների պատուհանների ձայնամեկուսացման նորմատիվ արժեքները` RԱտր, տրված են սույն հավելվածի 3-րդ աղյուսակում` կախված շենքի ճակատի մոտ տրանսպորտային աղմուկի հաշվարկային մակարդակից: Հաշվարկային մակարդակների միջանկյալ արժեքների համար RԱտր-ի պահանջվող մեծությունը հարկավոր է որոշել միջարկումով:
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում