110.1251.131117
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 11 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11017441
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 նոյեմբերի 2017 թվականի N 1251-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 257-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով, 20-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 30-ի «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները հաստատելու մասին» N 257-Ն հրամանով հաստատված հավելվածի`
i
1) 3-րդ կետի 5-րդ ենթակետում «հայրենասիրական,» բառից հետո լրացնել «իրավական,» բառը,
i
2) 5-րդ կետի 9-րդ ենթակետում «սոցիալական,» բառից հետո լրացնել «իրավական,» բառը,
i
3) 9-րդ կետի 3-րդ ենթակետում «սոցիալական» բառից հետո լրացնել «իրավական» բառը,
i
4) 10-րդ կետի 5-րդ ենթակետում «գեղարվեստագեղագիտական զարգացման,» բառերից հետո լրացնել «օրենքի գաղափարի և կարևորության» բառերը,
i
5) 12-րդ կետի 3-րդ ենթակետում «համամարդկային արժեքներին» բառերից հետո լրացնել «օրինականության գաղափարին» բառերը,
i
6) 20-րդ կետի 41-րդ ենթակետում «օրհներգ» բառից հետո լրացնել «ՀՀ Սահմանադրություն» բառերը,
i
7) IX գլխի 6-րդ` «Ավագ խմբի` հինգից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչ» բաժնի` «Հուզական, անձնային և սոցիալական զարգացում» ենթաբաժնի`
ա. «Փոխհարաբերություններ հասակակիցների հետ» մասը լրացնել նոր` 5.1 կետով` հետևյալ բովանդակությամբ`
._____________________________________________________________________.
|«5.1 Ապագա սովորողի սոցիալական |1) Երեխան իրեն ապահով է զգում |
|կարգավիճակին հարմարվելու համար |դպրոցական միջավայրում: |
|ավագ նախադպրոցականն ունի ոչ միայն|2) Ձեռք է բերում նոր ընկերներ, |
|համակարգված տարրական գիտելիքներ |անկաշկանդ կարող է դիմել նրանց |
|և ճանաչողական կարողություններ, |օգնությանը: |
|այլև բարոյակամային որակներ, |3) Վստահորեն հաղորդակցվում է |
|հաղորդակցվելու ունակություններ և |ուսուցիչների դեր ստանձնած |
|սոցիալական հմտություններ: |դաստիարակների և տարեկիցների հետ |
| |(դերային խաղեր): |
| |4) Կարողանում է արտահայտել իր |
| |մտքերը, ազատ դրսևորում է իր |
| |զգացմունքները տարեկիցների նկատմամբ,|
| |չի թաքցնում իր հուզական վիճակները:»|
._____________________________________________________________________.
բ. «Հուզական զարգացում» մասը լրացնել նոր` 14-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ`
._____________________________________________________________________.
|«14. Գիտակցում է սոցիալական նոր` |1) Երեխան զգում է, որ ինքը |
|սովորողի դերակատարումը, |դպրոցական միջավայրում է և սովորում|
|մասնակցում է խաղերի, որոնք |է ենթարկվել այդ կանոններին: |
|նպաստում են նրա ինչպես մտավոր և |2) Նոր միջավայրում իրեն անվտանգ է |
|սոցիալական, այնպես էլ |զգում` ընկերների նկատմամբ |
|հուզակամային ոլորտի զարգացմանը: |դրսևորելով սեփական զգացմունքները` |
| |արձագանքելով նրանց զգացմունքներին, |
| |հանդուրժող է նրանց կարծիքների և |
| |արարքների հանդեպ:»: |
._____________________________________________________________________.
8) IX գլխի 6-րդ` «Ավագ խմբի` հինգից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչ» բաժնի` «Վերաբերմունք սովորելու նկատմամբ» ենթաբաժնի «Մասնակցություն և հետևողականություն» մասը լրացնել նոր` 3.1 կետով` հետևյալ բովանդակությամբ`
._____________________________________________________________________.
«|3.1 Ծանոթանում է տարրական |1) Թեմատիկ սյուժետադերային և |
|դպրոցում իրականացվող ուսումնական |կանոններով խաղերի ընթացքում երեխան |
|գործունեության ձևերին, |աստիճանաբար սովորում է ուշադիր |
|կարողանում է ըմբռնել և |լսել, մտապահել անհրաժեշտ նյութը և |
|վերարտադրել ուսումնական նյութը |վերարտադրել այն: |
|(նկար, տեքստ, կառուցողական |2) Ակտիվ է պարապմունքների |
|աշխատանք, պատմվածք), գնահատել |ընթացքում, կարողանում է ուշադիր |
|ինչպես տարեկիցների, այնպես էլ իր |հետևել դաստիարակին, սովորում է |
|կարողությունները, ունի |իրեն հուզող հարցերը ճիշտ |
|ինքնագնահատման ձգտում: |ձևակերպել, հարցեր տալ չընկալված |
| |նյութի վերաբերյալ, պատասխանել իրեն |
| |տրված հարցերին: |
| |3) Կարողանում է գնահատել ոչ միայն |
| |իր գործողությունները, այլև ընկերոջ|
| |աշխատանքը, մասնակցում է համատեղ |
| |քննարկումներին: |
| |4) Անհրաժեշտության դեպքում իր |
| |օգնությունն է առաջարկում |
| |ընկերներին:»: |
._____________________________________________________________________.
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: