Սեղմել Esc փակելու համար:
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

09.09.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 օգոստոսի 2021 թվականի N 06-Ն

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

Հավելված N 5

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների նախարարի

2021 թվականի օգոստոսի 11-ի

N 06-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Երկաթի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգով (այսուհետ` Հրահանգ) կանոնակարգվում են երկաթի հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները:

2. Հրահանգով սահմանվում են երկաթի հանքավայրերի ուսումնասիրմանը ներկայացվող հիմնական պահանջները, որոնց իրականացումը կապահովի երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում (որոնողագնահատանքային աշխատանքներ, նախնական ու մանրազնին հետախուզում) և հանքավայրերի շահագործման ժամանակ (լրահետախուզում և շահագործական հետախուզում) կատարվող աշխատանքների բնույթին համարժեք այնպիսի երկրաբանական տեղեկատվության ստացումը, որը հնարավորություն կտա այդ աշխատանքների արդյունքներով իրականացնել հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) արդյունաբերական գնահատում և որոշում ընդունել հետախուզման հաջորդ փուլերին անցնելու, մանրազնին հետախուզված հանքավայրերը արդյունաբերական յուրացման նախապատրաստելու և շահագործվող հանքավայրերը վերագնահատելու համար:

3. Մանրազնին հետախուզված և վերագնահատված շահագործվող հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. մարտի 14-ի N 274-Ն որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետև` Դասակարգում) պահանջներին համապատասխան:

4. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանով:

5. Որոնողագնահատանքային և նախնական հետախուզման աշխատանքների փուլերում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Դասակարգման հիմնական դրույթներին և կոնդիցիաների հիմնավորման պահանջներին համապատասխան` այդ աշխատանքների արդյունքներով համապատասխանաբար գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական նկատառումների (ՏՏՆ) և նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական զեկույցների (ՏՏԶ) կազմմամբ:

6. Անկախ սեփականության ձևերից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների ՏՏՀ-ներն ու պաշարների հաշվարկման նյութերը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-երը և ՏՏԶ-ները:

7. Ընդերքօգտագործողների միջոցների հաշվին հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման դեպքում ՏՏՆ-երը` գնահատանքային և ՏՏԶ-ները` նախնական կոնդիցիաներով կարող են մշակվել ներդրողի ցանկությամբ ու միջոցներով` ռիսկի աստիճանի նվազեցման նպատակով և ընդերքօգտագործողի ներկայացմամբ քննարկվել պետական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:

8. Քիմիական բաղադրությամբ մաքուր երկաթը (Fe) փայլուն, արծաթասպիտակավուն, մածուցիկ և կռելի, 7.8 գր/սմ3 խտությամբ և 1539+-1 oC հալման ջերմաստիճանով բնութագրվող մետաղ է, որը ձևավորում է համաձուլվածքներ բազմաթիվ քիմիական էլեմենտների հետ, որոնցից ամենատարածվածներն են երկաթածխածնային (թուջ, պողպատ), երկաթի հետ մանգանի (ֆերոմանգան), սիլիկատների (ֆերոսիլիցիում), քրոմի (ֆերոքրոմ), վոլֆրամի, վանադիումի և նիոբիումի համաձուլվածքները, որոնք ժամանակակից տեխնիկայում ունեն առաջատար դեր:

9. Երկաթի և դրա համաձուլվածքների արտադրության մակարդակը երկրի արդյունաբերական զարգացման վիճակի որոշիչ ցուցանիշներից մեկն է: Սև մետալուրգիայի զարգացման բարձր մակարդակ ունեն Չինաստանը, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան, Գերմանիան, Ուկրաինան: Հայաստանի Հանրապետությունում երկաթի հաստատված պաշարներով հանքավայրերի առկայությունը լավ նախադրյալ է հանդիսանում սև մետալուրգիան զարգացնելու համար:

10. Երկրակեղևում երկաթի միջին պարունակությունը կազմում է շուրջ 5%` հանդիսանալով ամենատարածված քիմիական տարրերից և ներառված է մեծաքանակ միներալների (ավելի քան 300) կազմում: Երկաթի արդյունաբերական արժեքավոր գլխավոր միներալները օքսիդներն և հիդրոօքսիդներն են, փոքր քանակով նաև` կարբոնատները. դրանք են` մագնետիտը, տիտանոմագնետիտը և հեմատիտը, ինչպես նաև մարտիտը, հյոտիտը, հիդրոհյոտիտը (լիմոնիտ) և երկաթասպաթը (սիդերիտը) (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

Արդյունաբերական նշանակություն ունեցող երկաթի գլխավոր միներալները

 

.____________________________________________________.

|Միներալների    |Քիմիական                 |Երկաթի    |

|անվանումները   |կազմը                    |պարունա-  |

|               |(բանաձևը)                |կություն, |

|               |                         |%         |

|_______________|_________________________|__________|

|Մագնետիտ       |Fe(3)O(4)                |72.4      |

|_______________|_________________________|__________|

|Մագնոմագնետիտ  |(Mg, Fe)O.Fe(2)O(3)      |65-68     |

|_______________|_________________________|__________|

|Տիտանոմագնետիտ |Fe(2+)(Fe(3+), Ti)(2)O(4)|55-67     |

|_______________|_________________________|__________|

|Հեմատիտ        |Fe(2)O(3)                |70.0      |

|_______________|_________________________|__________|

|Հյոտիտ         |HFeO(2)                  |62.9      |

|_______________|_________________________|__________|

|Հիդրոհյոտիտ    |FeO(2).H(2)O             |52.0-62.9 |

|(լիմոնիտ)      |                         |          |

|_______________|_________________________|__________|

|Երկաթասպաթ     |FeCO(3)                  |48,3      |

|(Սիդերիտ)      |                         |          |

.____________________________________________________.

 

2. ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

11. Երկաթի հանքավայրերը ստորաբաժանվում են բնածին (երկրակեղևում համալիր գործընթացների հետևանքով) և տեխնածին (հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիական գործունեության արդյունքում ձևավորված) հանքավայրերի:

12. Արդյունաբերական նշանակությամբ երկաթի բնածին հանքավայրերը ըստ առաջացման պայմանների խիստ բազմազան են և հայտնի են էնդոգեն (ներծին), էկզոգեն (արտածին) և մետամորֆոգեն (կերպափոխված) ապարների համալիրներում: Հաշվի առնելով ծագումնաբանությունն ընդունված է դրանք վերագրել սույն հավելվածի 14-ից 23-րդ կետերում նկարագրված արդյունաբերական տիպերին:

13. Առաջացման պայմաններից կախված չափազանց բազմազան է նաև երկաթի հանքաքարերի միներալային կազմը, որը զգալի չափով որոշում է դրանց արդյունաբերական նշանակությունը: Երկաթի հանքաքարերը ստորաբաժանվում են 11 հիմնական արդյունաբերական տիպերի (աղյուսակ 2):

 

Աղյուսակ 2

 

Երկաթի հանքավայրերի հիմնական արդյունաբերական տիպերը

 

._________________________________________________________________________.

|Հանքաքարերի տիպերը  |Գլխավոր և  բնորոշ   |Հանքաքարերում|Տիպային          |

|                    |հանքային միներալները|գլխավոր և    |հանքավայրերը     |

|                    |                    |բնորոշ       |                 |

|                    |                    |էլեմենտները  |                 |

|                    |                    |և  խառնուրդ- |                 |

|                    |                    |ները         |                 |

|____________________|____________________|_____________|_________________|

|         1          |        2           |      3      |         4       |

|____________________|____________________|_____________|_________________|

|Տիտանամագնետիտային  |տիտանամագնետիտ,     |Ti, V, Sc,   |Կաչկանարսկիի,    |

|և  իլմենիտ-տիտանա-  |իլմենիտ, մագնետիտ,  |Cu, Co, Ni,  |Կոպանսկիի,       |

|մագնետիտային        |բնածին պլատին,      |S, Pt, Os և  |Պերվոուրալյան,   |

|հանքաքարեր գերհիմ-  |պլատինոիդներ        |այլն         |Պուդոժգորսկիի,   |

|նային և  հիմնային   |                    |             |Չինեյսկիի,       |

|ապարներում          |                    |             |Բուշվելդյան      |

|                    |                    |             |համալիր,         |

|                    |                    |             |Ռոուտիվարայի,    |

|                    |                    |             |Տաբերգի, Ալլարդ- |

|                    |                    |             |Լեյկի (Լակ-Տիո)  |

|____________________|____________________|_____________|_________________|

|Բադդելիտ-ապատիտ-    |մագնետիտ, ապատիտ,   |P, Zr, Nb, Ta|Աբովյանի,        |

|մագնետիտային        |բադդելիտ            |             |Հրազդանի,        |

|հանքաքարեր գերհիմ-  |                    |             |Կովդորսկիի       |

|նային ալկալիական    |                    |             |                 |

|ապարներում          |                    |             |                 |

|____________________|____________________|_____________|_________________|

|Մագնետիտային հանքա- |մագնետիտ, հեմատիտ,  |S, As, Co,   |Սոկոլովսկիի,     |

|քարեր` նստվածքային  |մարտիտ, պիրրոտին,   |Mn, Cu, Se,  |Սարբայսկիի,      |

|և  հրաբխանստվածքային|խալկոպիրիտ,         |Te, Pb, Zn,  |Կաչարսկի, Վիսոկո-|

|ապարներում          |սֆալերիտ, գալենիտ,  |Cd, In, Bi,  |գորսկիի, Գորոբլա-|

|                    |արսենոպիրիտ, վիսմու-|Mo, Ag, Au,  |գոդատսկիի,       |

|                    |տին, մոլիբդենիտ,    |Ge, F, B, Pt,|Աբականսկիի,      |

|                    |կոբալտին, լիննեիտ,  |Pd           |Շերեգեշևսկիի,    |

|                    |բնածին ոսկի և  արծաթ|             |Տաշտագոլսկիի,    |

|                    |                    |             |Տաեժնիի,         |

|                    |                    |             |Դեսովսկիի,       |

|                    |                    |             |Մարկոնայի,       |

|                    |                    |             |Չոգարտի, Չադոր-  |

|                    |                    |             |Մալյույի, Գոլգո- |

|                    |                    |             |խարի, Մաանշանի   |

|____________________|____________________|_____________|_________________|

|Մագնոմագնետիտային   |մագնոմագնետիտ,      |S, Cu, Zn, V,|Կորշունովսկիի,   |

|հանքաքարեր` նստված- |մագնետիտ, հեմատիտ,  |Au, Hg, B, Na|Ռուդնոգորսկիի,   |

|քային և  պիրոկլաստիկ|պիրիտ, խալկոպիրիտ,  |             |Տագարսկիի,       |

|ապարներում և        |սֆալերիտ, գալենիտ   |             |Ներյունդինսկիի,  |

|կճաքարերում         |                    |             |Կապաեվսկիի       |

|(տրապպերում)        |                    |             |                 |

|____________________|____________________|_____________|_________________|

|Մագնետիտ-հեմատիտային|հեմատիտ, մագնետիտ,  |Ge, Mn, Mo,  |Արևմտա-Կարաժալս- |

|և  հեմատիտ-մագնետի- |փսիլոմելան, երկաթաս-|Zn, Pb, Au,  |կիի, Խոլզունսկիի |

|տային հանքաքարեր`   |պաթ  (սիդերիտ),     |S, P, B, V   |                 |

|հրաբխանստվածքային   |պիրիտ, սֆալերիտ,    |             |                 |

|ապարներում          |գալենիտ, բրաունիտ,  |             |                 |

|                    |գաուսմանիտ          |             |                 |

|____________________|____________________|_____________|_________________|

|         1          |           2        |       3     |        4        |

|____________________|____________________|_____________|_________________|

|Երկաթային քվարցիտ-  |մագնետիտ, հեմատիտ,  |Ge, Au, Mn   |Օլենեգորսկիի,    |

|ներ` նստվածքային և  |երկաթասպաթ          |             |Կոստոմուկշայի,   |

|հրաբխանստվածքային   |(սիդերիտ), պիրիտ,   |             |Կրիվոռոժսկու     |

|ապարներում          |սֆալերիտ, գալենիտ,  |             |ավազան, Տարինախս-|

|                    |                    |             |կիի, Գորկիտսկիի  |

|____________________|____________________|_____________|_________________|

|Մարտիտային, մարտիտ- |հիդրոհեմատիտ,       |      U      |Կրիվոռոժսկու     |

|հիդրոհեմատիտային,   |հյոտիտ, մագնետիտ,   |             |ավազան, Բելոզերս-|

|հիդրոհեմատիտ-մարտի- |հեմատիտ, երկաթասպաթ |             |կիի, Յակովլևս-   |

|տային և  հիդրոհեմա- |(սիդերիտ), պիրիտ    |             |կիի, Վիսլովսկիի, |

|տիտային հանքաքարեր` |                    |             |Միխայլովսկիի,    |

|առաջացած ըստ        |                    |             |Գոստիշեվսկիի     |

|երկաթային քվարցիտ-  |                    |             |                 |

|ների մարտիտ,        |                    |             |                 |

|____________________|____________________|_____________|_________________|

|Երկաթասպաթային      |Երկաթասպաթ          |Mn           |Բակալսկիի,       |

|(սիդերիտային) և     |(սիդերիտ), հեմատիտ, |             |Բերեզովսկիի      |

|հեմատիտ-երկաթասպա-  |սիդերոպլեզիտ,       |             |                 |

|թային (սիդերիտային) |                    |             |                 |

|հանքաքարեր` նստված- |                    |             |                 |

|քային ապարներում    |                    |             |                 |

|____________________|____________________|_____________|_________________|

|Գորշ երկաթաքարեր`   |հիդրոհյոտիտ, հյոտիտ,|     --      |Բակալսկիի,       |

|առաջացած ըստ երկաթաս|երկաթասպաթ (սիդերիտ)|             |Բերեզովսկիի,     |

|պաթներից (սիդերիտ)  |                    |             |Զիգազինակոմարովս-|

|                    |                    |             |կիի խումբ        |

|____________________|____________________|_____________|_________________|

|Լեպտոքլորիտային և   |հիդրոհյոտիտ, լեպտո- |P, Mn, As, V,|Լիսակովսկիի,     |

|հիդրոհյոտիտային     |քլորիտ, փսիլոմելան, |Bi           |Այաթսկիի,        |

|ձվաքարային (օոլի-   |պիրոլյուզիտ,        |             |Կերչենսկիի,      |

|թային) հանքաքարեր`  |վիվիանիտ, վերնադիտ, |             |Լոթարինգյան      |

|նստվածքային         |պիրիտ               |             |երկաթաքարային    |

|ապարներում          |                    |             |ավազան           |

|____________________|____________________|_____________|_________________|

|Հողմահարման կեղևի   |հյոտիտ, հիդրոհյոտիտ,|Cr, Co, Ni,  |Սերովսկիի,       |

|գերհիմնային ապարների|երկաթասպաթ          |V, Mn, Sc, Ga|Օրսկախալիլովսկիի |

|քրոմ-նիկելային,     |(սիդերիտ),          |             |շրջանի հանքա-    |

|հյոտիտ-հիդրոհյոտի-  |նոնտրոնիտ, պիրիտ,   |             |վայրեր, Կուբայի, |

|տային հանքաքարեր    |քրոմշպինելիդներ,    |             |Ֆիլիպինների,     |

|                    |պոլիանիտ, պիրոլյու- |             |Ինդոնեզիայի,     |

|                    |զիտ, փսիլոմելան     |             |Գվինեայի, Մալիի  |

|                    |                    |             |լատերիտային հան- |

|                    |                    |             |քաքարեր          |

._________________________________________________________________________.

 

14. Մագմատիկ հանքավայրեր (այս տիպին բաժին է ընկնում երկաթի հանքաքարերի համաշխարհային հետախուզված պաշարների 6.6 և ապրանքային հանքաքարի 5.6 տոկոսը, ՌԴ-ում` համապատասխանաբար 12.9 և 18.2 տոկոսը).

1) տիտանամագնետիտային և իլմենիտ-տիտանամագնետիտային` ներկայացված գաբրո-պիրոքսենիտ-դունիտային, գաբրոային, գաբրո-դիաբազային և գաբրո-անորթոզիտային կազմավորման (ֆորմացիայի) ներժայթքումներում` վանադիում և տիտան պարունակող մագնետիտների ցանավոր ներփակվածքների (շլիրային (թելակերպ) և երակաոսպնյակաձև առանձնացումների հետ) խտացված գոտիներով (Կաչկանարսկու, Կոպանսկու, Պերվոուրալսկու, Պուդոժգորսկու, Չինեսկու հանքավայրեր` Ռուսաստան, Բուշվելդյան համալիրի հանքավայրեր` ՀԱՀ, Ռոուտիվարայի, Տաբերգի հանքավայրեր` Շվեդիա, Ալլարդ-Լեյկի (Լակ-Տիո) հանքավայր` Կանադա և այլն),

2) բադդելիտ-ապատիտ-մագնետիտային` կարբոնատիտների հետ գերհիմնային ալկալիական ներժայթքումներում` ոսպնյակձև և երակաձև հանքամարմինների շարքեր ձևավորող (Աբովյանի, Հրազդանի հանքավայրեր` Հայաստան, Կովդորյան հանքավայր` ՌԴ, Պալաբորի հանքավայր` Հարավային Աֆրիկա):

15. Մետասոմատիկ հանքավայրեր (այս տիպին բաժին է ընկնում երկաթի հանքաքարերի համաշխարհային հետախուզված պաշարների 9.5 և ապրանքային հանքաքարի 8.3 տոկոսը, ՌԴ-ում` համապատասխանաբար 12.2 և 12.9 տոկոսը).

1) սկառնամագնետիտային հանքաքարերի հանքավայրեր` ներկայացված հրաբխանստվածքային և կերպափոխային (մետամորֆիկ) ապարներում բարդ շերտաձև և ոսպնյակաձև մագնետիտային հանքաքարերի կուտակներ ձևավորող` տարբեր աստիճանի հանքայնացած սկառներով և սկառնոիդներով (Սոկոլովսկու, Սարբայսկու, Կաչարսկու հանքավայրեր` Ղազախստան, Վիսոկոգորսկու, Գորոբլագոդատսկու և Ուրալի այլ հանքավայրեր, Աբականսկու, Թեյսկիի, Շերեգեշևսկու, Տաշտագոլսկու և Լեռնային Շորիայի այլ հանքավայրեր, Տայեժնու, Դեսովսկու հանքավայրեր` ՌԴ, Մարկոնայի հանքավայր` Պերու, Չիլիի երկաթահանքաքարային գոտու հանքավայրեր` Չիլի, Չոգարտի, Չադոր-Մալյուի հանքավայրեր` Իրան, Մաանշանի հանքավայր` Չինաստան):

16. Ջրաջերմային (հիդրոթերմալ) հանքավայրեր (այս տիպի հանքաքարերի մասնաբաժինը համաշխարհային հետախուզված պաշարներում և ապրանքային հանքաքարի արդյունահանման մեջ աննշան է և չի գերազանցում 1 տոկոսը, ՌԴ-ում` համապատասխանաբար 5.4 և 2.9 տոկոսը).

1) ծագումնաբանորեն կապված են կճաքարերի (տրապ) հետ` ներկայացված են նստվածքային, հրաբեկորային (պիրոկլաստային) և կճաքարային (տրապային) ապարներում` մագնոմագնետիտային հանքաքարերի երակասյունաձև և տարբեր տեսակի բարդ ձևի կուտակներով (Կորշունովսկու, Ռուդնոգորսկու, Ներյուդինսկու, Կապաևսկու, Թագարսկու հանքավայրեր` ՌԴ),

2) ջրաջերմանստվածքային (հիդրոթերմալ-նստվածքային) երկաթասպաթային (սիդերիտային), հեմատիտ-երկաթասպաթային` ներկայացված նստվածքային ապարներում երկաթասպաթային, հեմատիտ-երկաթասպաթային (օքսիդացածների վերին հորիզոններում) հանքաքարերի շերտաձև, երակաձև և ոսպնյակաձև ներդաշնակ և հատող կուտակներով (Ուրալում` Բակալսկու հանքային դաշտ, Բերեզովսկու հանքավայր` ՌԴ, Ուենզայի, Բու-Կադրայի, Զաքքար-Բենի-Սաֆի հանքավայրեր` Ալժիր, Բիլբաո` Իսպանիա):

17. Հրաբխանստվածքային հանքավայրեր` ներկայացված հրաբխանստվածքային ապարներում` հեմատիտային, մագնետիտ-հեմատիտային և հեմատիտ-մագնետիտային հանքաքարերի ներդաշնակ շերտերով և ոսպնյակներով (Արևմտան Կարաժալսկու հանքավայր` Ղազախստան, Խոլզունսկու հանքավայր` ՌԴ): Այս տիպի հանքաքարերի մասնաբաժինը համաշխարհային հետախուզված պաշարներում և ապրանքային հանքաքարի արդյունահանման մեջ աննշան է:

18. Ծովանստվածքային հանքավայրեր, որոնք ձևավորվել են ծովային ավազաններում. ներկայացված են ծովային ցամաքածին կարբոնատային մեզոկայնոզոյան նստվածքներում` լեպտոքլորիտային և հիդրոհյոտիտային ձվաքարային (օոլիթային) հանքաքարերի թույլ տեղաբաշխված շերտաձև կուտակներով (Կերչենսկիի երկաթահանքային ավազան` Ուկրաինա, Ավյատսկիի հանքավայր` Ղազախստան, մուգ դարչնագույն (գորշ) երկաթաքարի հանքավայրեր. Լոթարինգիայի երկաթահանքային ավազան (Ֆրանսիայի, Բելգիայի, Լյուքսենբուրգի տարածքներում), Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Կանադայի Նյուֆաունդլենդ երկրամաս, ԱՄՆ-ի Բիրմինհեմի շրջան): Այս տիպի հանքաքարերին բաժին է ընկնում երկաթի հանքաքարերի համաշխարհային հետախուզված պաշարների 10.6 և ապրանքային հանքաքարի 8.9 տոկոսը:

19. Մայրցամաքային նստվածքային հանքավայրեր, որոնք ձևավորվել են գետերի կամ լճերի ավազաններում. ներկայացված են գետային նստվածքների հանածոներում` լեպտոքլորիտային և հիդրոհյոտիտային ձվաքարային (օոլիթային) հանքաքարերի շերտաձև և ոսպնյակաձև կուտակներով (Լիսակովսկու հանքավայր` Ղազախստան): Այս տիպի հանքաքարերի մասնաբաժինը համաշխարհային հետախուզված պաշարներում և ապրանքային հանքաքարի արդյունահանման մեջ աննշան է:

20. Կերպափոխված (մետամորֆացած) երկաթային քվարցիտների հանքավայրեր, լայն տարածում ունեն հին վահաններում, պլատֆորմներում և ֆաներոզոյան ծալքավոր շրջանների որոշ միջին զանգվածներում: Դրանց գերակշռող մասը ունեն վաղ պրոտերոզոյան և արխեյան հասակ. սակավ տարածում ունեն ուշ պրոտերոզոյան և վաղպալեոզոյան հանքավայրերը: Երկաթային քվարցիտները ձևավորում են խոշոր չափերի երկաթաքարային ավազաններ: Հանքավայրերի սահմաններում` քվարցիտների հանքային կուտակները սովորաբար ունեն խոշոր չափեր. ըստ տարածման` կիլոմետրեր, ըստ հզորության` մի քանի հարյուր կամ տասնյակ մետրեր: Բնութագրական են շերտաձև հանքամարմինները, նրբազոլավոր մակատեսքը (տեքստուրան) և տարբեր հանքավայրերում համանման միներալային կազմը (Կրիվոյռոգյան ավազան` Ուկրաինա, Կուրսկի մագնիսական անոմալիայի, Օլենեգորսկու, Կոստոմուշայի, Տարիննախանսկու և Գորկիտսկու հանքավայրեր` Ռուսաստան, Համերսլիի ավազան` Ավստրալիա, Կարաժասի և «Երկաթե քառանկյան» շրջաններ` Բրազիլիա, Վերին լճի շրջան` ԱՄՆ, Լաբրադորյան ճկվածք` Կանադա, Անիշան-Բենսիի ավազան` Չինաստան և այլն): Ըստ պաշարների խոշոր և առանձնահատուկ հանքավայրերում` հանքաքարի հեշտ հարստացվելիությունը, խոշոր բացահանքերով շահագործման հնարավորությունը, հզոր տրանսպորտային և լեռնաարդյունահանման տեխնիկայի կիրառումը թույլ է տալիս աշխարհի բոլոր ավազաններում, դրանց համարել երկաթի հանքաքարերի արդյունահանման համար բարենպաստ: Այս տիպի հանքաքարերի մասնաբաժինը համաշխարհային հետախուզված և ապրանքային հանքաքարերի պաշարներում գերազանցում է 60 տոկոսը. ՌԴ-ում դրանց պաշարները կազմում են 55.9 տոկոս, իսկ ապրանքային հանքաքարի արտադրության` 64.5 տոկոս:

21. Հողմահարման կեղևի հանքավայրեր` ներկայացված վերնածին (հիպերգեն) գործընթացների արդյունքում երկաթային քվարցիտների կերպափոխման ժամանակ ձևավորված հիդրոհեմատիտ-մագնետիտային, երկաթասպաթ(սիդերիտ)-մագնետիտային, մարտիտ-մագնետիտային հանքաքարերով: Իրենց տարածվածությամբ դրանք կապված են երկաթային քվարցիտների զարգացման շրջանների և մակերեսների հետ, հարում են դրանց հողմահարման կեղևի գծային և տարածական զարգացմանը (Միխայլովսկու, Յակովլևսկու, Գոստիշեվսկու, Վիսլովսկու, Ռազումենսկիի հանքավայրեր` Ռուսաստան, Կրիվոյ Ռոգի հարուստ հանքաքարերի հանքավայր` Ուկրաինա, Ավստրալիայի, Բրազիլիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի երկաթահանքային շրջաններ): Վերջին երկու տիպի` երկաթային քվարցիտների և դրանց մեջ տարածվող բազմածին (պոլիգեն) հարուստ հանքաքարերի հանքավայրերի պաշարների գումարային մասնաբաժինը համաշխարհային հետախուզված պաշարներում կազմում է 70.9 տոկոս, իսկ ապրանքային հանքաքարերի պաշարներում` 74.4 տոկոսը. ՌԴ-ում` 68.4 և 65.8 տոկոս: Այսինքն, դրանք հանդիսանում են արդյունաբերական նշանակությամբ երկաթի հանքավայրերի կարևորագույն տեսակները:

22. Երկաթի այլ վերնածին (հիպերգեն) հանքաքարեր (այս տիպին բաժին է ընկնում երկաթի հանքաքարերի համաշխարհային հետախուզված պաշարների 2.4 և ապրանքային հանքաքարի 2.0 տոկոսը, ՌԴ-ում` համապատասխանաբար 1.1 և 0.2 տոկոսը).

1) մուգ դարչնագույն (գորշ) երկաթաքարեր` կապված երկաթասպաթների (սիդերիտների) հողմահարման կեղևների հետ (Ուրալի Բակալյան և Զիգազինո-Կոմարովսկիի խմբի հանքավայրեր, Չիտինսկիի շրջանի Բերեզովսկիի հանքավայր` ՌԴ),

2) քրոմ-նիկելային հյոտիտ-հիդրոհյոտիտային հանքաքարերի ընդհատուն թիկնոցաձև կուտակներ` տարածված գերհիմնային ապարների հողմահարման կեղևում` (Կուբայի, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Գվինեայի, Մալիի լատերիտային հանքաքարեր, Ուրալում` Սերովսկու և Օրսկո-Խալիլովսկու շրջանի հանքավայրեր` Ռուսաստան): Այս հանքաքարերը, որպես կանոն, լեգիրված (հարստացած) են նիկելով և կոբալտով:

23. Արդյունաբերական յուրացման համար կարող են նպատակահարմար լինել որոշ տեխնածին հանքավայրեր, որոնք հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիական գործունեության արդյունքում ձևավորված օբյեկտներն են: Դրանց են վերագրվում երկաթի հանքավայրերի մշակման արդյունքում գոյացած արտահաշվեկշռային հանքաքարերի հատուկ լցակույտերը, սև, գունավոր, ազնիվ և այլ մետաղների հանքավայրերի համալիր հանքաքարերի հարստացման կամ երկաթ պարունակող կիսաարտադրանքների (թերայրուկներ, սորախցուկներ, մոխիրներ) վերամշակման գործընթացներում առաջացող երկաթ պարունակող թափոնները (հարստապոչեր, ապարախյուսեր` շլամներ): Այդ հանքավայրերի կառուցվածքի և տեխնածին ու հետագա վերնածին (հիպերգեն) ներգործությամբ ձևավորված երկաթ պարունակող նյութերի կազմի առանձնահատկությունները պահանջում են դրանց ուսումնասիրության և գնահատման յուրահատուկ մոտեցումներ, որոնք սույն հավելվածում չեն դիտարկվում և ենթակա են սահմանման համապատասխան իրավական ակտերով:

 

3. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ

 

24. Հետախուզման գործընթացում երկաթի հանքավայրերի ուսումնասիրման մանրամասնության անհրաժեշտ և բավարար աստիճանը որոշվում է` կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից:

(24-րդ կետը փոփ. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)

25. Ըստ հանքային մարմինների չափերի և ձևի, դրանց հզորության ու ներքին կառուցվածքի փոփոխականության, հանքաքարի ներքին կառուցվածքի և որակի, երկաթի հանքավայրերը (կամ առանձին տեղամասերը) համապատասխանում են Դասակարգմամբ սահմանված բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերին:

1) 1-ին խմբին են վերագրվում պարզ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)` ներկայացված հանքաքարի կայուն (հաստատուն) որակով և հզորությամբ հորիզոնական կամ սակավաթեք տեղադրման շերտաձև խոշոր հանքակուտակներով (Կամիշ-Բուրունսկու, Էլտիգեն-Օրթելսկու, Կիզ-Աուլսկու, Կատերլեզսկու և Կերչի ավազանի այլ հանքավայրերը, Լիսակովսկու, Այաթսկու և այլ նստվածքային հանքավայրերը` ՌԴ):

2) 2-րդ խմբին են վերագրվում բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)` ներկայացված.

ա. հանքաքարի կայուն որակով, համեմատաբար բարդ կառուցվածքով` բարդ-ծալքավոր կամ խզվածքներով խախտված շերտային, շերտաոսպնյակաձև խոշոր հանքակուտակներով (Սկելեվատսկու-Մագնետիտային, Ինգուլեցկու, Աննովսկու, Կորոբկովսկու, Միխայլովսկու, Ստոյլենսկու, Լեբեդինսկու, Գորիշնե-Պլավնինսկու, Օլենեգորսկու երկաթային քվարցիտների հանքավայրերը, Կուրսկի մագնիսական անոմալիայի և Կրիվբասի հարուստ հանքաքարերի խոշոր հանքակուտակները):

բ. բարդ կառուցվածքի խոշոր և միջին չափերի ոսպնյակաձև, շտոկաձև, սյունաձև և խողովակաձև կամ հանքաքարի անկայուն որակով հանքամարմիններով (Գուսևոգորսկու և Կաչկանարսկու տիտանոմագնետիտային հանքաքարերի հանքավայրերը, Կովդորսկու ապատիտ-մագնետիտային հանքաքարերի հանքավայրը, Սոկոլովսկու, Սարբայսկու, Գորոբլագոդատսկու, Վիսոկոգորսկու, Էստյունինսկու մետասոմատիկ հանքավայրերը, Կորշունովսկու, Ռուդնոգորսկու, Բակալսկու հիդրոթերմալ հանքավայրերը, Արևմտա-Կարաժալսկու հրաբխանստվածքային հանքավայրը):

3) 3-րդ խմբին են վերագրվում շատ բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)` ներկայացված փոքր և միջին չափերի ոսպնյականման հանքակուտակներով, խիստ փոփոխվող հզորությամբ ու հանքաքարի որակով` բարդ ձևի երակասյունաձև հանքամարմիններով (Կոդինսկու, Սուխարինսկու, Օրսկ-Խալիլովսկու և Տեյսկու հանքավայրերի խմբերը, Կուրժունկուլսկու, Իրբինսկու, Իզիգսկու, Սորսկու և Կազսկու տարբեր ծագումնաբանական խմբերի հանքավայրերը, Կրիվբասի հարուստ հանքաքարերի փոքր հանքակուտակներ):

4) Դասակարգման 4-րդ խմբին վերագրվող չափազանց բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (հանքերևակումները), որպես կանոն, չունեն արդյունաբերական նշանակություն:

26. Բարդության այս կամ այն խմբին հանքավայրի պատկանելիությունը սահմանվում է` ելնելով դրա հաշվեկշռային պաշարների 70%-ից ոչ պակասը ներառող հիմնական հանքամարմինների երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանից. եթե անհնար է որոշել հանքավայրի բարդության այս կամ այն խմբին պատկանելիությունը սույն հավելվածի 24-րդ և 25-րդ կետերի համաձայն, ապա կարող են կիրառվել հանքայնացման հիմնական հատկությունների փոփոխականության քանակական բնութագրիչները:

 

4. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

27. Հանքավայրերի առավել արդյունավետ ուսումնասիրության համար անհրաժեշտ է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել հետախուզման մեթոդների և տեխնիկական միջոցների ռացիոնալ համալիրի հիմնավորմամբ և կիրառմամբ, ըստ ցանկության (խորհուրդ է տրվում) իրականացնել երկրաբանատնտեսագիտական գնահատման նախնական փուլերը (ՏՏԶ, ՏՏՆ): Հանքավայրի ուսումնասիրության աստիճանը պետք է ապահովի համալիր գնահատման ամբողջականությունը, դրա համալիր յուրացման հնարավորությունը` շրջակա միջավայրի պահպանության պահանջների պարտադիր հաշվառմամբ: Հանքավայրի ուսումնասիրվածության աստիճանը կարող է համարվել բավարար, եթե հաշվարկված պաշարները բավարարում են Դասակարգման (8-րդ գլխի) 44-րդ կետի պահանջներին:

28. Մանրազնին հետախուզվող հանքավայրի համար անհրաժեշտ է ունենալ տեղագրական հիմք (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով, որի մասշտաբը պետք է համապատասխանի դրանց չափերին ու երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին: Երկաթի հանքաքարի հանքավայրերի տեղագրական քարտեզները և հատակագծերը սովորաբար կազմվում են 1:1000-1:10000 մասշտաբով և պարտադիր պետք է ունենան աշխարհագրական կոորդինատների ցանց: Բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (հետախուզաառուները, հետախուզահորերը, հանքուղիները (բովանցքերը, շտոլնյաները), հանքահորերը (հանքափողերը), հորատանցքեր), երկրաֆիզիկական մանրակրկիտ դիտումների պրոֆիլները, ինչպես նաև հանքամարմինների և հանքայնացված գոտիների բնական մերկացումները պետք է ունենան գործիքային տեղակապում: Ստորգետնյա լեռնային փորվածքները և հորատանցքերը տեղադրվում են հատակագծի վրա մարկշեյդերական հանույթի տվյալներով: Լեռնային աշխատանքների հորիզոնների մարկշեյդերական հատակագծերը (պլանները) սովորաբար կազմում են 1:500 կամ 1:1000 մասշտաբով, իսկ ամփոփ հատակագծերը` 1:2000-ից ոչ փոքր մասշտաբով: Պետք է հաշվարկվեն հորատանցքերով հանքամարմնի առաստաղի ու հատակի հատումների կետերի կոորդինատները և հատակագծերի ու կտրվածքների հարթությունների վրա կառուցվեն դրանց փողերի անցակետերը:

(28-րդ կետը փոփ. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)

29. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրամասն ուսումնասիրվի և արտապատկերվի 1:1000-1:10000 մասշտաբի երկրաբանական քարտեզի (կախված հանքավայրի չափերից և բարդությունից), երկրաբանական կտրվածքների, հատակագծերի, պրոյեկցիաների վրա, իսկ անհրաժեշտության դեպքում` բլոկ-դիագրամների և նմուշօրինակի (մոդելի) վրա: Հանքավայրերի երկրաբանական և երկրաֆիզիկական նյութերը` պաշարների հաշվարկի հիմնավորման համար անհրաժեշտ և բավարար աստիճանի մանրամասնությամբ, պետք է պատկերացում տան հանքամարմինների չափերի ու ձևի, դրանց տեղադրման պայմանների, ներքին կառուցվածքի ու անընդհատության, սեպացման, պարփակող ապարների փոփոխվածության առանձնահատկությունների, վերջիններիս և ծալքավոր կառուցվածքների ու տեկտոնական խախտումների հետ հանքամարմինների փոխհարաբերությունների վերաբերյալ: Անհրաժեշտ է նաև հիմնավորել հանքավայրի երկրաբանական սահմանները և որոնողական չափանիշները.

1) Հանքավայրի շրջանի և հանքային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական կոորդինատների ցանցով 1:25000-1:50000 մասշտաբի երկրաբանական և օգտակար հանածոների քարտեզ` համապատասխան կտրվածքներով: Նշված նյութերը պետք է արտացոլեն հանքավերահսկիչ կառուցվածքների և հանքատեղակալող ապարների, շրջանի երկաթի հանքավայրերի և հանքերևակումների, ինչպես նաև երկաթի կանխատեսումային ռեսուրսների գնահատված տեղամասերի տեղաբաշխումը:

2) Հանքավայրի շրջանում կատարված երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները պետք է հաշվի առնվեն շրջանի երկրաբանական քարտեզում ու դրա կտրվածքներում և վերջինիս մասշտաբին համապատասխան արտացոլվեն երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիաների) մեկնաբանությունների ամփոփ հատակագծերում:

30. Հանքամարմինների կամ միներալացված գոտիների ելքերը դեպի մակերևույթ և մերձմակերևութային տեղամասերը անհրաժեշտ է ուսումնասիրել լեռնային փորվածքներով և ոչ խորը հորատանցքերով` երկրաֆիզիկական և երկրաքիմիական մեթոդների կիրառմամբ և նմուշարկել այնպիսի մանրամասնությամբ, որը թույլ կտա որոշել հանքամարմիների ձևաբանությունը և տեղադրման պայմանները, օքսիդացման գոտու խորությունն ու կառուցվածքը, հանքաքարի օքսիդացման աստիճանը, հանքաքարերի նյութական կազմի, տեխնոլոգիական հատկությունների և կատարել օքսիդացած և խառը հանքաքարերի պաշարների տարանջատ հաշվարկ` ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի:

31. Երկաթի հանքավայրերի հետախուզումն ըստ խորության իրականացվում է հիմնականում հորատանցքերով` հետազոտության երկրաֆիզիկական մեթոդների (վերերկրյա, հորատանցքերում) առավելագույն կիրառմամբ, իսկ հանքակուտակների տեղադրման ոչ մեծ խորությունների դեպքում` հորատանցքերի և լեռնային փորվածքների զուգակցմամբ: Հորատման տվյալներով միանշանակ չմեկնաբանվող (բնութագրվող), շատ բարդ երկրաբանական կառուցվածք ունեցող, հանքավայրերում, տեղադրման պայմանների, ձևի (մորֆոլոգիայի), ներքին կառուցվածքի, նյութական կազմի, հանքաքարի տիպերի և տեսակների տեղաբաշխման առանձնահատկությունների պարզաբանման, ինչպես նաև հորատման ու երկրաֆիզիկական աշխատանքների որակի վերահսկման և տեխնոլոգիական նմուշի վերցման համար, հանքամարմինների ներկայացուցչական տեղամասերում, անհրաժեշտության դեպքում պետք է անցնել ստորգետնյա լեռնային փորվածքներ:

1) Հետախուզման մեթոդաբանությունը` երկրաֆիզիկական հետազոտությունների տեսակներն ու ծավալները, դրանց նշանակությունը և հորատման աշխատանքների հարաբերակցությունը, լեռնային փորվածքների անցկացման անհրաժեշտությունը, հետախուզական ցանցի երկրաչափությունն ու խտությունը, նմուշարկման մեթոդներն ու եղանակները, պետք է ապահովեն հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդությանը համապատասխան, Դասակարգման 3-րդ գլխում (15-ից 28-րդ կետեր) սահմանված կարգերով և Դասակարգման 8-րդ գլխում (44-րդ կետ) սահմանված հարաբերակցությամբ պաշարների հաշվարկման հնարավորությունը: Հետախուզման մեթոդաբանությունը որոշվում է կախված հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններից` հետախուզման, հորատման, լեռնային և երկրաֆիզիկական միջոցների հնարավորություններից, ինչպես նաև համանման տիպի հանքավայրերի հետախուզման և շահագործման փորձից:

32. Սյունակային հորատման հորատանցքերում պետք է ստացվի լավ պահպանված հորատահանուկի հնարավոր առավելագույն ելք, որը թույլ կտա պարզել հանքամարմինների և պարփակող ապարների տեղադրման առանձնահատկությունները, դրանց հզորությունը, հանքամարմինների ներքին կառուցվածքը, մերձհանքային փոփոխությունների բնույթը, հանքաքարերի բնական տարատեսակների տեղաբաշխվածությունը, դրանց մակատեսքը (տեքստուրան) և ներկառուցվածքը (ստրուկտուրան) և ապահովել նմուշարկման ենթակա նյութի բնութագրականությունը: Երկրաբանահետախուզական աշխատանքների գործելակերպով (պրակտիկայով) հաստատված է, որ հանքամարմնից ստացված հորատահանուկի ելքը ըստ հորատման յուրաքանչյուր երթի (հորատաերթի) պետք է 70%-ից պակաս չլինի` հիմնականում կազմելով 90% և ավելի (հատկապես սույն հավելվածի ընդունումից հետո անցած հորատանցքերի համար), ընդ որում փուխր, սորուն հանքաքարերի հանքային հատույթներում երկրաֆիզիկական մեթոդներով իրականացվում է պարտադիր հավաստում:

1) Հորատահանուկի գծային ելքի ճշտությունն անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել այլ եղանակներով (կշռային, ծավալային):

2) Հանքայնացված միջակայքերում հանքաքարի որակի և հանքամարմնի հզորության որոշման համար հորատահանուկի բնութագրական լինելը պետք է հաստատվի դրա հնարավոր ընտրողական մաշելիության ուսումնասիրությունների տվյալներով: Ընտրողական մաշելիության մակարդակը ուսումնասիրվում է ըստ տարբեր տեսակի հանքաքարերի և հորատահանուկի ելքի կարգերի (կլասների): Դրա համար անհրաժեշտ է օգտագործել հանքաքարերի ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրման ու լեռնային փորվածքների նմուշարկման տվյալները, կարոտաժի արդյունքները, շահագործական հետախուզման և արդյունահանման նյութերը, ինչպես նաև հորատահանուկի տարբեր ելքերով միջակայքերի տվյալների շարունակական մշակման արդյունքները:

3) Հանքաքարերի փխրուն տարատեսակներով ներկայացված հանքամարմինների հետախուզման ժամանակ անհրաժեշտ է կիրառել հորատման հատուկ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս բարձրացնել հորատահանուկի ելքը (հորատում առանց լվացման, կարճացված երթով (հորատաերթով), լվացող հատուկ հեղուկների կիրառում և այլն):

4) Հորատման արժանահավատության և տեղեկատվականության բարձրացման և պաշարների քանակական գնահատման համար անհրաժեշտ է հորատանցքերում իրականացնել երկրաֆիզիկական հետազոտություններ, որոնց ռացիոնալ համալիրը որոշվում է, ելնելով առաջադրված խնդիրներից, հանքավայրերի երկրաբանական-երկրաֆիզիկական կոնկրետ պայմաններից և երկրաֆիզիկական մեթոդների ժամանակակից հնարավորություններից:

5) Հանքային միջակայքերի առանձնացման, դրանց պարամետրերի որոշման համար արդյունավետ կարոտաժի համալիրը պետք է իրականացվի հանքավայրում հորատված բոլոր հորատանցքերում: Մագնետիտային հանքաքարերի համար անհրաժեշտ է իրականացնել մագնիսական ընկալունության (...), ոչ մագնիսական հանքաքարերի համար` միջուկային երկրաֆիզիկական մեթոդների, թույլ մագնիսական հանքաքարերի համար` էլեկտրամագնիսական և միջուկային երկրաֆիզիկական համալիր մեթոդների կարոտաժ:

6) 200 և ավելի մետր խորությամբ ուղղաձիգ և բոլոր թեք ուղղությամբ հորատվող հորատանցքերի առանցքների ազիմուտային և զենիթային անկյունները պետք է որոշվեն, այնուհետև վերստուգիչ չափումներով հաստատվեն ոչ հաճախ, քան յուրաքանչյուր 50 մետրը մեկ անգամ: Այդ չափումների արդյունքներն անհրաժեշտ է հաշվի առնել երկրաբանական կտրվածքներ և ըստ հորիզոնների հատակագծեր կազմելիս, հանքային միջակայքերի հզորությունները չափելիս: Լեռնային փորվածքներով հորատանցքերի առանցքը հատելու դեպքերում չափումների արդյունքներն ստուգվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով:

7) Հորատանցքերով հետախուզման դեպքում դրանց և հանքամարմինների հատման անկյունները պետք է փոքր չլինեն 300-ից: Զառիթափ հանքամարմինները մեծ անկյան տակ հատելու համար նպատակահարմար է կատարել հորատանցքի արհեստական թեքում: Հորատմամբ հետախուզության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է հորատել բազմախորշ և ստորգետնյա հորատանցքեր: Հանքայնացված միջակայքը նպատակահարմար է հորատել նույն տրամագծով:

33. Հետախուզական փորվածքների դիրքը և միմյանց միջև եղած հեռավորությունները պետք է որոշվեն հանքամարմինների յուրաքանչյուր կառուցվածքային-ձևաբանական տիպի համար` առանձին, հաշվի առնելով դրանց չափերը, երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները և հանքամարմինների եզրագծման ու դրանց կապակցման (տեղակապման) հավաստման համար երկրաֆիզիկական մեթոդների (վերերկրյա, հորատանցքերում) օգտագործման հնարավորությունը (մագնետիտային հանքաքարերի հանքավայրերում նպատակահարմար է կիրառել հորատանցքային մագնիսահետախուզման մեթոդները, իսկ էլեկտրական հատկություններով բավարար հստակ տարանջատվող կտրվածքների դեպքում` առավել արդյունավետ են հորատանցքային էլեկտրահետախուզման մեթոդները):

1) Աղյուսակ 3-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում երկաթի հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող պահանջները, որոնք կարող են հաշվի առնվել երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծման համար, սակայն դրանք չի կարելի դիտարկել որպես պարտադիր նախապայման: Յուրաքանչյուր հանքավայրի համար մանրամասն հետախուզման ենթակա տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների ուսումնասիրության և տվյալ կամ նմանատիպ այլ հանքավայրերի վերաբերյալ եղած բոլոր երկրաբանական, երկրաֆիզիկական և շահագործական նյութերի մանրազնին վերլուծության արդյունքներով հիմնավորվում է հետախուզական փորվածքների ցանցի առավել ռացիոնալ երկրաչափությունը և խտությունը:

 

Աղյուսակ 3

 

Հայաստանի Հանրապետության երկաթի հանքավայրերի հետախուզման ժամանակ

հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

.________________________________________________________________________.

|Հանքա-|Հանքային մարմին-  |Փորվածքի|Հանքամարմինների հետախուզահատում-     |

|վայրի |ների բնութագիրը   |տեսակը  |ների միջև  հեռավորությունները        |

|բարդու|                  |        |փորվածքներով (մ)` ըստ պաշարների      |

|թյան  |                  |        |կարգերի                              |

|խումբը|                  |        |                                     |

|______|__________________|________|_____________________________________|

|      |                  |        |    A  |     B   |  C1     |   C2    |

|______|__________________|________|_______|_________|_________|_________|

|      |                  |        |ըստ|ըստ|ըստ |ըստ |ըստ |ըստ |ըստ |ըստ |

|      |                  |        |տա-|անկ|տա- |անկ-|տա- |անկ-|տա- |անկ-|

|      |                  |        |րած|ման|րած |ման |րած |ման |րած |ման |

|      |                  |        |ման|   |ման |    |ման |    |ման |    |

|______|__________________|________|___|___|____|____|____|____|____|____|

|1-ին  |Հաստատուն հզորու- |հորա-   |200|200|400 |400 |800 |800 | -  |  - |

|      |թյամբ և  կայուն   |տանցքեր |   |   |    |    |    |    |    |    |

|      |որակով խոշոր      |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |հորիզոնական կամ   |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |սակավաթեք շերտա-  |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |ձև  հանքակուտակ-  |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |ներ               |        |   |   |    |    |    |    |    |    |

|______|__________________|________|___|___|____|____|____|____|____|____|

|2-րդ  |ա. Համեմատաբար    |հորա-   | - | - |100-|100-|400-|200-|600-|400-|

|      |բարդ կառուցվածքով`|տանցքեր |   |   |300 |200 |600 |400 |800 |600 |

|      |հանքաքարի կայուն  |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |հզորությամբ` խոշոր|        |   |   |    |    |    |    |    |    |

|      |բարդ-ծալքավոր կամ |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |խզվածքային        |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |խախտումներով      |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |խախտված շերտաձև,  |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |ոսպնյակաձև        |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |հանքակուտակներ    |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |__________________|________|___|___|____|____|____|____|____|____|

|      |բ. Բարդ կառուցված-|հորա-   | - | - |75- |50- |150-|100-|300-|200-|

|      |քով կամ հանքաքարի |տանցքեր |   |   |150 |100 |300 |200 |500 |400 |

|      |անկայուն որակով`  |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |խոշոր և  միջին    |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |չափերի ոսպնյակա-  |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |ձև,  շտոկաձև,     |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |սյունաձև,  խողովա-|        |   |   |    |    |    |    |    |    |

|      |կաձև  հանքակուտակ-|        |   |   |    |    |    |    |    |    |

|      |ներ               |        |   |   |    |    |    |    |    |    |

|______|__________________|________|___|___|____|____|____|____|____|____|

|3-րդ  |Միջին և  փոքր     |հորա-   | - | - |-   |-   |50- |50- |100-|100-|

|      |չափերի ոսպնյակաձև |տանցքեր |   |   |    |    |100 |100 |300 |300 |

|      |հանքակուտակներ,   |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |խիստ փոփոխական    |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |հզորությամբ և     |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |հանքաքարի որակով  |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |երակաձև,  սյունա- |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |ձև  բարդ ձևի      |        |   |   |    |    |    |    |    |    |

|      |հանքամարմիններ    |        |   |   |    |    |    |    |    |    |

.________________________________________________________________________.

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
11.08.2021
N 06-Ն
Հրաման