(ուժը կորցրել է 28.08.18 թիվ 06-Ն որոշում)
i
603.0012.250414
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «25»        04            2014 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60314191
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
7 ապրիլի 2014 թվականի թիվ 12-Ն
 
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 51-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 26-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռուստատեսության, ռադիոհեռարձակման տեխնիկական միջոցների մասին» Ձև 51-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հեռուստատեսության, ռադիոհեռարձակման տեխնիկական միջոցների մասին» Ձև 51-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Հեռուստատեսության, ռադիոհեռարձակման և ռադիոկապի տեխնիկական միջոցների մասին» Ձև 51-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 27-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 26-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
 
Հավելված 1
i
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2014 թվականի ապրիլի 7-ի
թիվ 12-Ն որոշման
 
ՁԵՎ 51-կապ
(տարեկան)
 
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
20  թ.
 
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի     |
|(2000 թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48), Հայաստանի Հանրապետության վիճակագրության |
|պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման           |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                   |
|մինչև  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 20-ը         |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է______________________________________________________ |
|         (անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը) |
|Գտնվելու(բնակության) վայրը ___________________________ I__I__I__I__I |
|                 (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
|Մարզը ______________________________________________________ I__I__I |
|                                          (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Համայնքը / Վարչական շրջանը ______________________________ I__I__I__I |
|                                          (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________ |
|____________________________________________________I__I__I__I__I__I |
|                                          (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Պետական գրանցման (հաշվառման)                                         |
|համարը                            I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
|                                                                     |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը  I__I__I__I__I__I__I__I__I |
|                                                                     |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       I__I__I__I__I__I__I__I__I |
|Հեռախոսահամար(ներ) _________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ _______________________________@__________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |
|ՕՐԵՆՔՈՎ                                                              |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |
._____________________________________________________________________.
 
1. Հեռուստատեսային կայանների և հաղորդակների քանակը
 
._____________________________________________________________________.
|Տողի  |1 կվտ և     |1 կվտ-ից    |  Հեռուստահաղորդակներ               |
|համարը|ավելի       |պակաս       |____________________________________|
|      |հզորությամբ |հզորությամբ |1 կվտ  |1 կվտից|այդ թվում` ծրագիր   |
|      |հեռուստա-   |հեռուստա-   |և      |պակաս  |ստացող              |
|      |կայանները   |կայանները   |ավելի  |հզորու-|                    |
|      |____________|____________|հզորու-|թյամբ  |____________________|
|      |ընդա-|որից` |ընդա-|որից` |թյամբ  |       |ռադիո-  |եթե-|արբան-|
|      |մենը |բազմա-|մենը |բազմա-|       |       |ռելեային|րով |յակա- |
|      |     |ծրագիր|     |ծրագիր|       |       |գծերով  |    |յին   |
|      |     |      |     |      |       |       |մալու-  |    |համա- |
|      |     |      |     |      |       |       |խային   |    |կար-  |
|      |     |      |     |      |       |       |մայրու- |    |գերով |
|      |     |      |     |      |       |       |ղիներով |    |      |
|______|_____|______|_____|______|_______|_______|________|____|______|
|  Ա   |  1  |   2  |  3  |  4   |   5   |   6   |   7    |  8 |   9  |
|______|_____|______|_____|______|_______|_______|________|____|______|
|110   |     |      |     |      |       |       |        |    |      |
._____________________________________________________________________.
 
2. ՀՀ բնակչության ընդգրկվածությունը հեռուստաալիքներով, %
 
.___________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը               |Տողի  |Հանրապետության   |
|                                  |համարը|համայնքները      |
|                                  |      |_________________|
|                                  |      |Ընդա-|քաղա-|գյու-|
|                                  |      |մենը |քային|ղական|
|__________________________________|______|_____|_____|_____|
|                    Ա             |   Բ  |  1  |  2  |  3  |
|__________________________________|______|_____|_____|_____|
|Ընդամենը                          |210   |     |     |     |
|__________________________________|______|_____|_____|_____|
|մեկ                               |210.1 |     |     |     |
|__________________________________|______|_____|_____|_____|
|երկու                             |210.2 |     |     |     |
|__________________________________|______|_____|_____|_____|
|երեք                              |210.3 |     |     |     |
|__________________________________|______|_____|_____|_____|
|չորս                              |210.4 |     |     |     |
|__________________________________|______|_____|_____|_____|
|հինգ և  ավելի                     |210.5 |     |     |     |
.___________________________________________________________.
 
3. Հեռուստածրագրերի հեռարձակումը
 
.________________________________________________________.
|Հեռուստաընկերություններ     |Տողի     |Հանրապետության   |
|                            |համարը   |համայնքները      |
|                            |         |_________________|
|                            |         |Ընդա-|քաղա-|գյու-|
|                            |         |մենը |քային|ղական|
|____________________________|_________|_____|_____|_____|
|                            |   Բ     |  1  |  2  |  3  |
|____________________________|_________|_____|_____|_____|
|1.                          |310.1    |     |     |     |
|____________________________|_________|_____|_____|_____|
|2.                          |310.2    |     |     |     |
|____________________________|_________|_____|_____|_____|
|3.                          |310.3    |     |     |     |
|____________________________|_________|_____|_____|_____|
|4.                          |310.4    |     |     |     |
|____________________________|_________|_____|_____|_____|
|5.                          |310.5    |     |     |     |
|____________________________|_________|_____|_____|_____|
|6.                          |310.6    |     |     |     |
|____________________________|_________|_____|_____|_____|
|7.                          |310.7    |     |     |     |
|____________________________|_________|_____|_____|_____|
|8.                          |310.8    |     |     |     |
|____________________________|_________|_____|_____|_____|
|9.                          |310.9    |     |     |     |
|____________________________|_________|_____|_____|_____|
|10.                         |310.1.1  |     |     |     |
.________________________________________________________.
 
4. Մալուխային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր (հանգույցներ)
 
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը                         |Տողի  |Հանրապետության   |
|                                            |համարը|համայնքները      |
|                                            |      |_________________|
|                                            |      |Ընդա-|քաղա-|գյու-|
|                                            |      |մենը |քային|ղական|
|____________________________________________|______|_____|_____|_____|
|                    Ա                       |   Բ  |  1  |  2  |  3  |
|____________________________________________|______|_____|_____|_____|
|Մալուխային հեռուստատեսության հաղորդակցության|410   |     |     |     |
|համակարգերին միացման բաժանորդների քանակը,   |      |     |     |     |
|հազար հատ                                   |      |     |     |     |
|____________________________________________|______|_____|_____|_____|
|Բնակավայրերի քանակը, որտեղ գործում են       |420   |     |     |     |
|մալուխային հեռուստատեսության հաղորդակցության|      |     |     |     |
|համակարգեր, հատ                             |      |     |     |     |
._____________________________________________________________________.
 
5. Ռադիոհեռարձակման հաղորդակներ
 
.___________________________________________________________________.
|Հաճախականության ձայնածավալը |Տողի  |Հաղորդակների|Հաղորդակների      |
|(դիապազոն)                  |համարը|քանակը, հատ |ընդհանուր         |
|                            |      |            |հզորությունը, կվտ |
|____________________________|______|____________|__________________|
|              Ա             |  Բ   |      1     |         2        |
|____________________________|______|____________|__________________|
|Երկար-միջին ալիք            |510   |            |                  |
|____________________________|______|____________|__________________|
|Կարճ ալիք                   |520   |            |                  |
|____________________________|______|____________|__________________|
|Գերկարճ ալիք (Էֆ Էմ)        |530   |            |                  |
.___________________________________________________________________.
 
     Ղեկավար                       ____________________ __________________
                                     (Ազգանուն, անուն)   (Ստորագրություն)
 
     Լրացնող (գլխավոր հաշվապահ     ____________________ __________________
     կամ այլ լիազորված անձ)          (Ազգանուն, անուն)   (Ստորագրություն)
 
«_ _ «___ ___20___թ.
(1-ին հավելվածը փոփ. 16.10.17 թիվ 23-Ն որոշում)
 
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2014 թվականի ապրիլի 7-ի
թիվ 12-Ն որոշման
 
ՀՐԱՀԱՆԳ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 51-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռուստատեսության, ռադիոհեռարձակման տեխնիկական միջոցների մասին» Ձև 51-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
i
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 16.10.17 թիվ 23-Ն որոշում)
3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
 
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
5. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից` «Հեռուստատեսային կայանների և հաղորդակների քանակը (բաժին 1)», «ՀՀ բնակչության ընդգրկվածությունը հեռուստաալիքներով, % (բաժին 2)», «Հեռուստածրագրերի հեռարձակումը (բաժին 3)», «Մալուխային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր (հանգույցներ) (բաժին 4)», «Ռադիոհեռարձակման հաղորդակներ (բաժին 5)»: Հաշվետվությունը կազմելու համար հիմք են հանդիսանում սարքավորումների տեխնիկական անձնագրերի տվյալները:
6. Հաշվետվության 1-ին բաժնի 1-ին սյունակում լրացվում է 1 կիլովատտ և ավելի հզորությամբ հեռուստակայանների քանակն (այդ թվում` բազմածրագրային), իսկ 3-րդ սյունակում` 1 կիլովատտից պակաս հզորությամբ հեռուստակայանների (այդ թվում` բազմածրագրային) քանակը: 5-րդ և 6-րդ սյունակներում ցույց են տրվում համապատասխանաբար` 1 կիլովատտ և ավելի ու 1 կիլովատտից պակաս հզորությամբ հեռուստահաղորդակների քանակը:
8. Հաշվետվության 410 տողում լրացվում է մալուխային հեռուստատեսության հաղորդակցության համակարգերին միացման բաժանորդների քանակը, որը որոշվում է մալուխային հեռուստատեսության համակարգին միացված բնակարանների քանակով:
9. Հաշվետվության 420 տողում լրացվում է բնակավայրերի քանակը, որտեղ գործում են մալուխային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր: Եթե մի բնակավայրում գործում են մալուխային հեռուստատեսության մի քանի տարբեր համակարգեր, ապա տվյալների հաշվարկման ժամանակ այն ընդունում են որպես մեկ կետ:
10. Հաշվետվության 5-րդ բաժնում ցույց են տրվում ռադիոհեռարձակման հաղորդակները (երկար-միջին ալիք, կարճ ալիք), անկախ դրանց փաստացի օգտագործումից (ռադիոհաղորդումներ, ռադիոկապ, այլ տիպի աշխատանքներ տարբեր պատվիրատուների համար), և գերկարճ (Էֆ Էմ) ալիքի ռադիոկայանները: