Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ՈՒՍՈՒՑ ...

22.03.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.03.1995  -ից մինչեւ   22.03.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 30.01.03 թիվ 134-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 1995թ. թիվ 125

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

 

Հաստատել արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով ուսուցում կազմակերպելու կարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1995 թ.

մարտի 7-ի թիվ 125 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ

 

1. Ճյուղային և տարածքային կառավարման մարմինների ղեկավարների, մասնագետների, ինչպես նաև բնակչության արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով ուսուցման կազմակերպման գլխավոր խնդիրը համարել արտակարգ իրավիճակների կանխման, վերացման, դրանց հետևանքների մեղմացման և կորուստների նվազեցման համար գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների, ճգնաժամային կառավարման ու պլանավորման արդյունավետ եղանակների ուսուցումը, այդ իրավիճակներում գործելու հմտությունների ձևավորմանը, գիտական և արտադրատեխնիկական առաջավոր փորձի փոխանակումը, փրկարար-մասնագետ կադրերի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:

2. Սահմանել, որ արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով ուսուցման կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությանն առընթեր կադրերի վերապատրաստման ինստիտուտում, քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի ուսումնական կենտրոնում և դրա տարածաշրջանային ու շրջանային ուսումնական դասընթացներում:

Արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով մեթոդական աշխատանքները կազմակերպվում են նշված ուսումնական հաստատությունների համատեղ գիտամեթոդական խորհրդի միջոցով:

3. Սահմանել ուսուցման հետևյալ եղանակները`

ա) աշխատանքից կտրված ուսուցում.

բ) աշխատանքից չկտրված ուսուցում:

 

4. Սահմանել ուսուցման հետևյալ ձևերը`

ա) ինքնուրույն ուսուցում` ըստ անհատական ծրագրերի.

բ) մշտական գործող սեմինարներ` եռամսյակը մեկ անգամ.

գ) սեմինարներ, խորհրդակցություններ` 1-3 օր տևողությամբ.

դ) կարճատև պարբերական ուսուցում ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ` 1-2 շաբաթ տևողությամբ.

ե) երկարաժամկետ պարբերական ուսուցում ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ` 3-6 շաբաթ տևողությամբ:

5. Արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով ուսուցումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության կողմից հաստատված ուսումնական պլաններով և ծրագրերով` համաձայնեցված շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ:

6. Պահպանել աշխատանքից կտրված ուսուցմամբ ունկնդիրների հիմնական աշխատանքի վայրում միջին աշխատավարձը:

7. Աշխատանքից կտրված ուսուցման այլքաղաքային ունկնդիրների գործուղման ծախսերը կատարվում են հիմնական աշխատանքի վայրի նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվին:

8. Արտակարգ իրավիճակների դիմակայելու հարցերով ենթակա համակարգերի ղեկավարների և մասնագետների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման կազմակերպման համար պատասխանատվություն են կրում կառավարման համապատասխան մարմինների ղեկավարները, իսկ բնակչության ուսուցման կազմակերպման համար` համապատասխան պետական կառավարման տեղական մարմինների ղեկավարները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.1995
N 125
Որոշում