(ուժը կորցրել է 10.03.15 թիվ 239-Ն որոշում)
i
040.0327.180401
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2001 թվականի N 327
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ նշանակելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնային դրույքը սահմանել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդականի պաշտոնային դրույքաչափին հավասար:
2. ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գործունեությունն իրականացնելու նպատակով դրա հետ կապված պահպանման տարեկան ծախսերը նախատեսել 31355.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով:
3. Համաձայն 2000 թվականի դեկտեմբերի 1-ի ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի մասին կանոնակարգի 3.4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի նյութական ապահովվածությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2001 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 1-ից: